13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը հայտարարել է, որ Հայաստանի ոստիկանությունը միջնորդելու է կալանավորել պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն` Արտակ Գևորգյանին:
Ըստ նրա` հաշվի առնելով, որ այսօր ավարտվում է ձերբակալման ժամկետը, այսօր էլ ներկայացվելու է կալանքի միջնորդությունը: «Հուսով ենք, որ դատարանը կբավարարի այն»,- նշել է Համբարձումյանը:
Գագիկ Համբարձումյանի փոխանցմամբ, քննությունը կպատասխանի` արդյոք Արտակ Գևորգյանը դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղե՞լ, թե` ոչ:
Հիշեցնենք, որ պատգամավորի որդին` Արտակ Գևորգյանը, հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում և զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտիցառևանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող «ԳԱԶ 24»-ը և հեռացել:
Նույն օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ա. Գևորգյանը ձերբակալվեց, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվեց և առգրավվեց ատրճանակ:
Գագիկ Համբարձումյանն անդրադարձել է նաև մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործի ընթացքին: Նա նշել է, որ դրա վերաբերյալ պարզաբանումն արդեն իսկ տրվել է ոստիկանության կողմից, և «փուչիկների գործով» մեղադրանք չի առաջադրվելու ո´չ լիցքավորողի, և ոչ էլ պատվիրողների նկատմամբ:
Թուրքական դատարանի հերթական զավեշտալի որոշումը զարմացրել է նաև թուրքական մամուլին:
Թուրքիայի կենդանիների իրավունքների պաշտպանության միության նախագահ Աննա Եվա Աքսոյը դեռևս 2009-ին դիմել էր դատարան՝ հայտնելով, որ միության նախկին փոխնախագահ Մեհմեդ Ալի Օզարըքչան իրեն տարիներ ի վեր սպառնում է և վիրավորում ՝ օգտագործելով «Իմ երկիրը քեզ համար նեղ է», «Դու Երևան գնա», «Քո վերջը կախաղանն է», «Հայ գործակալ» և այլն, հայտնել է թուրքական Haberturk-ը:
Դատախազությունը Ալի Օզարըքչայի դեմ գործ էր հարուցել՝ վիրավորանքի և սպառնալիք համար, սակայն դատարանը հուլիսի 5-ին տեղի ունեցած դատական լսման ժամանակ որոշում է կայացրել, թե Ալի Օզարըքչայի արտահայտությունները տեղավորվում են խոսքի և մտքի ազատության սահմանման մեջ:
Հուլիսի 18-ին, երեկոյան ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գ.-ին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:
Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Հիշեցնենք, որ 30-ամյա Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին և թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է: Ի դեպ, Արտակ Գ.-ն ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Արտակ Գ.-ն ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում երեկ Գյումրիում անչափահաս աղջկա կողմից մորը դանակահարելու գործի առնչությամբ:
Մեր հավաստի տեղեկություններով, մորը սուր կտրող-ծակող գործիքով քերծվածքներ է հասցրել նրա 13-ամյա դուստրը` Հասմիկ Պիչոյանը, իսկ վեճը ծագել է կենցաղային խնդիրներից: Մայրը` 47-ամյա Ժաննա Հակոբյանը, հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում և ժամանակ առ ժամանակ տուն է վերադառնում: Այս անգամ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի հետևանքով մայրը ծեծել է դստերը, վերջինս էլ սեղանի վրա եղած դանակով հարվածել է մորը:
Տարածված այն տեղեկությունները, թե 13-ամյա աղջիկը ևս հոգեկան խնդիրներ է ունեցել, իրականությանը չեն համապատասխանում:
Ժամանակ
Դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդը` Կարեն Արայանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել:
Կարեն Արայանին տեղափոխել են առանձին խուց և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, բերանը կարելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Կարեն Արայանի հացադուլ է հայտարարել քրեական գործից ունեցած բողոքի պատճառով:
Կարեն Արայանը ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է հղել բանտից, որում մասնավորապես նշվում է «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել:
Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին և արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները և 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ և պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:
Ի դեպ, Արայանի գործով վերջին դատաքննությունը կայացել է հուլիսի 14-ին, որին նույնպես վկաները ներկա չեն եղել: Նույնիսկ, կյանքի չի կոչվում դատարանի որոշումը` վկաներին բերման ենթարկելու մասին, և գործը, փաստորեն, մտել է փակուղի:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայան: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ:
Կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սա-նիկ Արթուր Հարությունյանի (Պալաշ) դիմումը, գտել է, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը խախտել է «Բարեգործության մասին» օրենքը:
Ըստ թերթի աղբյուրների, կառավարությունը դիմել է կապի և տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ «Ծառուկյան» հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ է խախտել: Խնդրի մասին զեկուցել են նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովին, ուր ևս Պալաչը դիմել էր: Վերջինիս պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, սակայն, թերթի թղթակցին հայտնել է, որ որևէ պաշտոնական գրություն ինքը դեռ չի ստացել, թեև սպասում է դրան: Դալլաքյանը նաև հայտնել է, որ ընկերության վարորդները մտադիր են այս ուրբաթ օրը փակել Աբովյան-Երևան մայրուղին և վերսկսել գործադուլը, որ դադարեցրել էին անցյալ շաբաթ: Ինքը` Պալաչը, ըստ Դալլաքյանի, դեռ Հայաստան չի վերադարձել:
Հայկական ժամանակ
ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու և ազատ է արձակվելու:
Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել: Այս հարցին ի պատասխան` փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասաց. «Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում»: Վասակյանը ասել է նաև, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա: «Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել»,- երեկ թերթի թղթակցին ասել է Օհանյանի փաստաբանը և ավելացրել, որ այս պահի դրությամբ ինքը որևէ խնդրագիր չի գրել: Թերթը հիշեցնում է, որ վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:
Հայկական ժամանակ
Մայիսի 12-ին, ժամը 23-ի սահմաններում իր տան բակում «Ռեգնում» գործակալության լրագրող Ռուբեն Գրդզելյանին «առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ» հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ռուբեն Գրդեզլյանը ակնկալում էր, որ մեղադրանք կառաջադրվի դատախազ Մեսրոպ Մանրիկյանին, քանի որ նրա նախաձեռնությամբ է եղել ծեծը: Լրագրողը վստահեցնում է, որ դատախազի մեղավորությունը ապացուցելու ձևեր կան, չնայած նրան, որ ինքը հենց Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ ՀՀ Քր. Օր.-ի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով մեղադրանք առաջադրելու մասին է միջնորդություն ներկայացրել գործը քննող քննիչին, սակայն միջնորդությունը մերժվել է:
Ստացվում է, որ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը ամեն ինչ արել է, որ մեղադրանք առաջադրվի որդուն` Ալբերտ Մանրիկյանին, իսկ արարքը որակվել է ծեծ՝ «առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառել», հոդվածով:
Հանրային վայրում կատարած հանցագործությունը մեկ այլ դեպքում կորակվեր «խուլիգանություն», սակայն այս պարագայում, դա չի արվել, ինչպես լրագրողն է ասում՝ բողոքը հետ վերցնելու հնարավորություն տալով իրեն:
Ռուբենը կարծում է, որ թե հոդվածի որակումը, թե այդուհետ ծեծի հեղինակին փոփոխելը իրեն ճնշելու ձև է, «Որ ես բողոքը հետ վերցնեմ, իրականում տղային է դեմ տվել, քանի որ դա իր գործունեությանը կխանգարեր, որովհետև եթե իր նկատմամբ գործ հարուցվեր, իր գործունեությունը պետք է կասեցվեր, իսկ եթե հանկարծ մեղավոր ճանաչվեր, պետք է հրաժարվեր գործից, որպեսզի այդպես չլինի, տղային է ուղարկվում դատվելու»,- ասել է նա news.am-ի թղթակցին, նշելով, որ իրեն ծեծելու նախաձեռնությունը հենց դատախազինն է եղել, իսկ տղան մի քանի հոգու հետ մասնակցել է ծեծին:
Այսօր` հուլիսի 16-ին ,Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 24 փողոցի 3-րդ տնից կնոջ դիակ են գտել: Կինը սպանվել է Շենգավիթ համայնքի Արշակունյաց 30 հասցեում, ինչից հետո դին տեղափոխվել է Նոր Խարբերդ:
Պարզվել է, որ սպանվածը 76-ամյա Գոհարիկ Գասպարյանն է, որը հուլիսի 9-ից համարվում էր կորած: Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալները իրացնելիս ` բացահայտել են, որ Գոհարկ Գասպարյանին խեղդամահ է արել 51-ամյա Սամվել Գասպարյանը, որը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել: Թեև նրանց ազգանունները նույնն են, սակայն նրանք ազգականներ չեն:
Ըստ շրջանառվող լուրերի` կնոջը սպանելու պատճառը պարտքն ու պահանջի հարցերն են եղել:
Հարուցվել է քրգործ: Սամվել Գասպարյանը ձերբակալված է:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.