01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումԱյսօր ` հուլիսի 23-ին, Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք» սոցիլական ցանցի իր էջում, անդրադառնալով դատարանի իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցը մերժելուն, գրել է, որ իրենք կշարունակեն ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել այլ ատյաններում՝ մինչև Վճռաբեկ դատարան, որը տրամաբանորեն չի կարող հակասել իր իսկ որոշմանը: Վարդան Օսկանյանը նշել է.
«Բողոքարկման հիմնական շարժառիթն այն էր, որ մեր դատաիրավական պատմությունում կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որում ասված է՝ եթե չկա նախորդող հանցագործություն, չի կարող գոյություն ունենալ փողերի լվացման հանցակազմ: Դժբախտաբար դատարանն արհամարհեց նախադեպային այս որոշումը և մերժեց գործի կարճման դիմումը: Մենք կշարունակենք ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել այլ ատյաններում՝ մինչև Վճռաբեկ դատարան, որը տրամաբանորեն չի կարող հակասել իր իսկ որոշմանը:Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որևէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ:
Խոսելով դատական վճիռների մասին՝ չեմ կարող հիասթափությունս չհայտնել նաև մի քանի օր առաջ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի որոշման կապակցությամբ: Չխորանալով դեպքի մանրամասների մեջ՝ զուտ ելնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով խտրական արդարադատությունը, քաղաքական հաշվեհարդարները, խեղված արժեհամակարգերը՝ կարծում եմ, որ դատարանը անընդունելի որոշում է կայացրել»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հայտարարություն ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
«2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին:
Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):
Նախաքննության նյութերը ներկայացվել են Հ. Խաչատրյանի իրավահաջորդի` Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին:
Այսօր` 2012 թ. հուլիսի 23-ին, փաստաբան Մ. Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժին, որով բարձրացնում է մի շարք էական խնդիրներ, քանի որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից և գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնց մեղադրանք առաջադրելու համար առկա են բավարար ապացույցներ:
Նախաքննության ընթացքում Մինաս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Սակայն նախաքննության մարմինը նախաքննության ավարտից մեկ շաբաթ առաջ` 2012 թ. հուլիսի 12-ին, որոշում է կայացրել վերացնելու «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» մեղադրանքը` անտեսելով Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները:
Ըստ էության, նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրում է այնպիսի մեղադրանք, որը կարելի է գնահատել հովանավորչություն և քրեական գործի կոծկում:
Փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջում է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով, ինչպես նաև քննության առնել Հայկ Խաչատրյանի պարեկային ծառայության կարգի խախտմամբ պարեկային ծառայության նշանակած անձանց պարզելու և նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն ենթարկելու նպատակով: Քանի որ Հ. Խաչատրյանի մահվան հիմքով քրեական գործը չի մտել դատական փուլ, պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարից և ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանից օրենքով սահմանված իրենց գործառույթները լիարժեք իրականացնել, որպեսզի ապահովվի ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը:
Պարո՛ն նախարար և պարո՛ն զինդատախազ, այս պահին «դատարանը կպարզի» պատճառաբանությանը հղում անելու որևէ հիմք չկա, որովհետև այս պահին դո՛ւք եք պատասխանատու գործի պատշաճ քննության համար և մենք ահազանգում ենք աղաղակող ապօրինության մասին, որի չվերացման համար անմիջական պատասխանատվությունը կրում եք դո՛ւք»:
2003 –ից Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցը բաց ակնախոռոչի նման նայում է մայրաքաղաքին: 2011թ. սեպտեմբերին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Եթե կայարանամերձ հրապարակում կիսակառույց շենքի սեփականության իրավունքը վիճարկող կողմերը համաձայնության չգան, տարածքը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ: «Քաղաքը չի կարող տարիներով սպասել»»:
«Ցանկություն ունեմ (չգիտեմ` որքանով է այն իրական) վերականգնել «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, որը խորհրդային տարիներին քանդվեց և դրա տեղում սկսվեց այդ հյուրանոցի շինարարությունը»,- ասել էր Երևանի գլխավոր ճարտարապետը:
Ինչը, կամ ո՞վ է խանգարում Նարեկ Սարգսյանին, որի հնարավորություններին ոչ ոք չի կասկածում, իրագործելու իր մեծ ցանկությունը:
Այս հարցն էր, որ հետաքրքրեց մեզ և ստիպեց մի փոքրիկ հետաքննություն անցկացնել, պարզելու, թե ո՞ւմ է վստահված տնօրինելու վերոնշյալ շինության ճակատագիրը և ինչու՞ է այն մինչ օրս անտեսված ու բացիթողի վիճակում:
Առաջին կառույցը, որ դիմեցինք Երևանի քաղաքապետարանն էր. ահա պատասխանն առանց կրճատման.
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի իրավաբանական վարչությունից տեղեկացնում են, որ ºñ¨³ÝÇ ù³Õ³ù³å»ïÇ 03.10.2007Ã. Ñ.3960-² áñáßٳٵ áõÅÁ Ïáñóñ³Í ¿ ׳ݳãí»É ºñև³ÝÇ ù³Õ³ù³å»ïÇ 25.04.2003Ã. §§´Çɹ¦ êäÀ-ÇÝ å³ïϳÝáÕ Ï³Û³ñ³Ý³Ù»ñÓ Ññ³å³ñ³ÏÇ ÏÇë³Ï³éáõÛó ÑÛáõñ³ÝáóÇ ß»ÝùÇ ½µ³Õ»óñ³Í ÑáÕ³ï³ñ³ÍùÇ Ù³ëÇݦ Ñ.890-² áñáßáõÙÁ: Üßí³Í áñáßٳٵ í»ñ³Ï³Ý·Ýí»É ¿ ϳ۳ñ³Ý³Ù»ñÓ Ññ³å³ñ³ÏÇ ÏÇë³Ï³éáõÛó ÑÛáõñ³ÝáóÇ ß»ÝùÇ ½µ³Õ»óñ³Í ÑáÕ³Ù³ëÇ ÑáÕѳïϳóÙ³Ý ÑÇÙù»ñÁ, áñÝ ûñ»ÝùÇ áõÅáí, ë»÷³Ï³ÝáõÃÛ³Ý Çñ³íáõÝùáí ÷á˳Ýóí»É ¿ §´Çɹ¦ êäÀ-ÇÝ
§ê³ëáõÝóÇ ¸³íÇà ÐáɹÇÝ·¦ êä ÁÝÏ»ñáõÃÛáõÝÁ ѳÛó ¿ Ý»ñϳ۳óñ»É Áݹ¹»Ù ºñև³Ý ѳٳÛÝùÇ, »ññáñ¹ ³ÝÓ` §´Çɹ¦ êä ÁÝÏ»ñáõÃÛ³Ý` ºñև³ÝÇ ù³Õ³ù³å»ïÇ 03.10.2007Ã. Ñ.3960-² áñáßÙ³Ý ³é áãÇÝã ÉÇÝ»ÉÁ ѳëï³ï»ÉáõÝ ºñև³ÝÇ ù³Õ³ù³å»ïÇÝ å³ñï³íáñ»óÝ»Éáõ å³Ñ³ÝçÇ Ù³ëÇÝ: êáõÛÝ Ñ³Ûó³å³Ñ³ÝçÁ ·ïÝíáõÙ ¿ ÐÐ í³ñã³Ï³Ý ¹³ï³ñ³ÝÇ í³ñáõÛÃáõÙ, Ý»ñϳÛáõÙë ÁÝóÝáõÙ ¿ ¹³ï³ùÝÝáõÃÛáõÝ:
Թվում էր, թե թելի կծիկը բացվում է, սակայն, միանգամից ասեմ, որ մեր փորձերը գտնել «ԲԻԼԴ» ՍՊԸ-ն, արդյունք չտվեցին:
Քաղաքապետարանը «Բիլդ»ՍՊԸ –ի մասին վերոնշյալից ավել տեղեկություն չտրամադրեց:
Ինտերնետում մեր փնտրտուքը Սասունցի Դավիթ կայարանամերձ հյուրանոցի տարածքը կառուցապատողի մասին ևս որևէ արդյունք չտվեց: Պետական ռեգիստրում ևս: Բանն այն է, որ գրանցված ՍՊԸ-ներում կային մի շարք ընկերություններ՝ «ԲԻԼԴ Էյ Սի Սի», «Նաիրի ԲԻԼԴ », «Արթ ԲԻԼԴ» և այլն: Սակայն «ԲԻԼԴ» անվամբ ՍՊԸ չկար:
Դրանցից որևէ մեկի հետ կապվել չհաջողվեց, կամ լուծարված էին, կամ հեռախոսներն էին անջատված:
Պարզեցինք, որ միայն «Բիլդ Էյ Սի Սի» ՍՊԸ-ն է մատուցում հաշվապահական ծառայություններ: Իսկ «Արթ ԲԻԼԴ» –ի տնօրեն ներկայացած անձը, մեր հարցի շուրջ մի ամբողջ օր մտորելուց հետո, ասաց, որ իրենց ընկերությունը ոչ մի կապ չունի մեզ հետաքրքրող աշխատանքների հետ:
Պետական ռեգիստրում ևս կոնկրետ «ԲԻԼԴ» ընկերության մասին ոչ մի հավաստի տվյալ չկար, բացառությամբ ինչ-որ բնակարանի համարի, որ տրամադրվեց մեզ. Այստեղ էլ սխալ տեղեկության պատճառով, բնակիչների հետ խնդիրներ ունեցանք, ինչևէ:
Քանի որ վերոնշյալ խորհրդավոր ՍՊԸ-ն, քաղաքապետարանի տվյալներով, դատական գործընթացի մեջ է, փորձեցինք, տեղեկություն ստանալ նաև դատարանից: Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, տեղեկացրեց, որ ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, գործը գտնվում է Վարչական դատարանի՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի վարույթում, այն մուտք է արվել 2011-ի հոկտեմբերի 25-ին, իսկ վերջին նիստը եղել է 2012 –ի հունիսի 6-ին: Սակայն «Դատալեքս» –ում,նշված գործի շրջանակներում, «ԲԻԼԴ» ՍՊԸ –ի մասին առհասարակ տեղեկություն չկար, այստեղ նշված էր միայն «Սասունցի Դավիթ» հոլդինգի և քաղաքապետարանի վեճի մասին: Ինչպես պարզվեց, ըստ «Դատալեքսի», մեկ այլ դատական գործով` հյուրանոցի վերականգնման հետ կապված, խորհրդավոր «ԲԻԼԴ»-ն ինքն է դատի տվել պետգույքի վարչությանը:
Ի վերջո, համակարգելով փնտրտուքի արդյունքները, պարզեցինք, որ Պետռեգիստրում գրանցված Բիլդ—երից, որոնցից մի քանիսի գործունեությունը արդեն իսկ դադարեցված է,մյուսներն էլ այլ գործունեություն են ծավալում, միայն «ԱՐԹ ԲԻԼԴ»-ն է, որ կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ՝ տարիներ շարունակ կիսակառույց տեսքով շինություն թողնել, մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկում. Բացենք փակագծերը`
ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆ Հյուրանոցային համալիր Հյուրանոցային ծառայություն, ԱՐԹ—ԲԻԼԴ ՍՊԸ Ղեկավար: Տիգրան Ավանյան, տնօրեն Հյուրանոցներ
Արդարացի լինելու համար նշենք, որ տեղեկությունների այս խայտառակ քաոսի մեջ, երբ դատարան է դիմել մի ՍՊԸ –ը, որը գրանցված չէ պետռեգիստրում, երբ որևէ հավաստի տվյալ ստանալու համար մեկ շաբաթ ապարդյուն ծախսեցինք, մեզ մնում է միայն համադրել փաստերն ու ենթադրություն անել. «Կապուտակ Սևան»-ը, որը հավաստի տվյալներով պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, ներառում է հյուրանոցային բիզնեսով զբաղվող «ԱՐԹ – ԲԻԼԴ» ՍՊԸ- ն, ուստի Սասունցի Դավթի հարևանությամբ կիսակառույց շինության կառուցապատողը ևս Քոչարյաններն են:
|
||||
|
||||
. | ||||
Այսօր` հուլիսի 23-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում մերժել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը:
Հիշեցնենք, որ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանից պահանջել էր վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշումը:
Նա բողոքարկում է փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը: Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վ. Օսկանյանը հիշյյալ գործով վկա է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին, նրանք ազատազրկումը համարելով քաղաքական հետապնդում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է.
«Պահանջում ենք ազատել քաղբանտարկյալներին դադարեցնել քրեական հետապնդումը
2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Պողոսյան) որոշմամբ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց՝ 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը՝ 2 տարվա ազատազրկման։
2011 թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության կողմից ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, որոնք կիրառվել էին երիտասարդների քաղաքական պատկանելության պատճառով, և՛ նախաքննության, և՛ դատաքննության մարմնի կողմից վերաորակվեցին որպես բռնություն երիտասարդների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Չնայած իշխանությունների կողմից բազմաթիվ հայտարարություններին, սույն փաստով համոզվում ենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները, քրեական գործերի հարուցման միջոցով, շարունակվում են:
Ընդամենը մի քանի ամիս հետո տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, և վերստին Հայաստանի իրավական համակարգը վերադառնում է քաղաքական հետապնդման գործիքի իր դերի ակտիվացմանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի վճիռները հանդիսանում են քաղաքական հետապնդում և հերթական անգամ խախտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, հերթական անգամ Հայաստանի իշխանությունները նահանջում են Հայաստանի քաղաքացիների և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններից:
Խստորեն դատապարտելով այս խայտառակ դատավճիռը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է՝
— Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ
— Քրեական հետապնդում սկսել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունների փաստով»:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի ոստիկանության միջնորդությունը` երկու ամսով կալանավորելու պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն` Արտակ Գևորգյանին:
Հիշեցնենք, որ 30-ամյա Արտակ Գ.-ն հուլիսի 18-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին և թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է: Ի դեպ, Արտակ Գ.-ն ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀՇ երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելուն:
Հայտարարության մեջ ասվում է.
«2012թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գևորգյանին, Հայ ագային կնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին:
Ակնհայտ ապօրինի ու շինծու քրեական գործը քննվեց շուրջ մեկ տարի. և նախաքննության ժամանակ, և դատաքննության փուլում ապացուցվեց Կոնգրեսի ակտիվիստների անմեղությունը: Ավելին, ապացուցվեց, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է, ավազակապետության պարագլուխների կողմից վրեժխնդրության ճղճիմ դրսևորում: Ու եթե կան մարդիկ, որոնց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել 2011թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում հարուցված գործի շրջանակներում, ապա դա իրենց լիազորությունները գերազանցած, երիտասարդների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններն են: Մինչդեռ, դատավոր Գագիկ Պողոսյանը չվարանեց արդարացնելու փոխարեն մեղադրական դատավճիռ կայացնել ՀԱԿ ակտիվիստների հանդեպ:
Հայոց համազգային շարժում կուսակցության Երիտասարդական միությունը
— դատապարտում է ՀԱԿ երիտասարդների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը,
— պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ու արդարացման դատավճիռ կայացնել մյուս քաղաքական հալածյալների նկատմամբ, միևնույն ժամանակ պատասխանատվության ենթարկել երիտասարդների հանդեպ ապօրինություններ գործադրած ոստիկաններին,
— վստահեցնում է՝ ներդնելու է իր ողջ կարողություններն ինչպես ՀՀՇ կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի կազմում, այնպես էլ՝ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության շրջանակներում, քաղբանտարկյալների օր առաջ ազատ արձակման հարցում,
— կոչ է անում հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցներին հավատարիմ մնալ 2012թ. փետրվարի 26-ին ընդունված համատեղ հայտարարությանը, որի 4-րդ կետը ազդարարում է. «Քաղաքական հայացքների հետևանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում և նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում», ու սկզբունքային դիրքորոշում հայտնել կատարվածի առնչությամբ»:
Երեկ ինձ մի կին էր մոտեցել, որի որդին մահացել էր Ղարաբաղում: Ինչպես միշտ, պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր, և, ինչպես միշտ, մայրը վստահ է, որ նրան սպանել են: Կոնկրետ իմ «մեղքը» նրանում էր, որ ես ջերմությամբ եմ խոսում ղարաբաղցիների մասին: Կինն իր կարծիքն արտահայտեց այդ Երկրամասի բնակիչների վերաբերյալ, որը ես այստեղ չեմ վերարտադրի, և որի հետ ես համաձայն չեմ: Ցավոք, ես չէի կարող իմ զրուցակցին ասել, թե ձեզ մոտ երբեք չի լինում, որ բանակում սպանությունը կոծկվի և ներկայացվի որպես ինքնասպանություն, կամ` որ դատարանը, որը քննելու է այդ գործը, անաչառ կլինի և մեղավորներին կպատժի: Չէի կարող, որովհետև սովորություն չունեմ ասելու այն, ինչին բացարձակապես չեմ հավատում:
Նույնը չեմ կարող ասել նաև Տիգրան Առաքելյանի և երեք դատապարտված այլ տղաների ծնողներին, չնայած ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, մեղմ ասած, իմ «աչքի լույսը» չեն: Միայն խիղճը վերջնականապես կորցրած և ցինիզմի մեջ թաթախված մարդը կարող է պնդել, որ Տիգրան Առաքելյանն այնպիսի մի սարսափելի հարձակում է գործել ոստիկանի վրա, որ արժանի է վեց տարվա ազատազրկման: Այս գործը նախևառաջ վկայում է մեր ոստիկանների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, քանի որ նրանք ի վիճակի չեն իրենց և քաղաքացիների միջև առաջացած վեճը դադարեցնել խաղաղ, բայց վճռական գործողություններով: Կոնֆլիկտի ժամանակ նրանք ընկնում են տղայական «թասիբի» հետևից` մոռանալով, որ իրենք պետության ներկայացուցիչ են:
Երկրորդ և ամենակարևոր խնդիրն այն է, որ ժողովրդավարության և օրինականության ամենակարևոր խոչընդոտը դատական համակարգի կախյալ կարգավիճակն է: Ի դեպ, այդ կարգավիճակը «երաշխավորվում է» Սահմանադրությամբ, քանի որ դատավորներին նշանակում է ՀՀ նախագահը:
Ի՞նչ է նշանակում դատավճիռ ընդունել ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Չէ՞ որ ոստիկանը ենթակա է իր հրամանատարին, և եթե վերջինս կարգադրի ցուցմունք տալ, որ Տիգրան Առաքելյանը Կարապի լիճ է իջել թռչող ափսեով, ոստիկանը, առանց աչքը թարթելու, այդ ցուցմունքը կտա: Այս առումով` տվյալ գործը միջազգային իրավունքի տեսանկյունից չափազանց խոցելի է. եթե այն հասնի Եվրադատարան, ապա ենթադրում եմ, որ մենք` հարկատուներս, ստիպված կլինենք հերթական անգամ վճարել դատավորների սխալների համար:
Քաղաքական հռետորաբանությունը` ռեժիմի, ավազակապետության և քաղաքական հետապնդումների մասին, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Ոստիկանությունը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է գործ սարքում քաղաքացիների նկատմամբ: Դատարանը նույնպես հարյուրավոր անգամներ իրեն դրսևորել է որպես ոստիկանության և դատախազության կցորդ: Երիտասարդների քաղաքական համոզմունքները տվյալ դեպքում վճռական նշանակություն չունեն: Բայց քանի որ գործը, այսպես թե այնպես, ձեռք է բերել քաղաքական աստառ, ապա շատ ցանկալի կլիներ, որ իր գնահատականը տար ոչ միայն ՀԱԿ-ը, այլև մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
…Ինչ մնում է Ղարաբաղին և ղարաբաղցիներին, ապա ես շարունակում եմ պնդել, որ դա հրաշալի երկիր է` հիմնականում հրաշալի մարդկանցով: Ինչպես և ամբողջ Հայաստանը:
Առավոտ
Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, հերթական անգամ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և կատարելով վարչախմբի հրահանգը, ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին: «Շուրջ մեկ տարի, քննելով ակնհայտ ապօրինի և շինծու մեղադրանքը, իսկ վերջում արձակելով արդարադատության հետ որևէ աղերս չունեցող դատավճիռ, ՀՀ արդարադատության համակարգը արձանագրեց հետևյալ իրողությունները.
— Վարչախումբը որևէ մտադրություն չունի հետ կանգնելու իր` քաղաքական և քաղաքացիական հակառակորդներին հետապնդելու, հալածելու, զրկանքների մատնելու ավանդական գործելաոճից, միևնույն ժամանակ գորովանքով վերաբերվելով իր հովանավորության տակ գտնվող հանցագործներին: Վկա` «Հարսնաքարի» դեպքերը, երբ նույնիսկ հրազենային մարմնական վնասվածքները կոծկվեցին, և ոչ ոք իրական պատժի ու պատասխանատվության չենթարկվեց:
— Վարչախումբը, ունակ չլինելով գործել ազատ քաղաքական մրցակցության պայմաններում, նորից դիմում է պատանդներ վերցնելու իր ողորմելի քաղաքականությանը: Ռեժիմը վախենում է շարժման և քաղաքացիական հասարակության թափ հավաքող ակտիվությունից, ինչի վառ ապացույցն էր «Հարսնաքարում» Վահե Ավետյանի դաժան սպանությանն ի պատասխան հասարակական վրդովմունքի ձևավորումը, որի ակտիվ մասնակիցներից էին նաև դատապարտված ակտիվիստներից ազատության մեջ գտնվողները:
— Վարչախումբը նպատակ է դրել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հոգեբանական գրոհի ենթարկել ազատ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներին, մյուս քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան վարչախմբի դեմ պայքարից:
— Վարչախումբը հետայսու էլ ամեն կերպ հովանավորելու է ինչպես խոշտանգումն ու բռնությունը աշխատաոճ դարձրած ոստիկաններին, այնպես էլ շինծու գործեր և մեղադրանքներ հարուցող դատախազությանն ու դրանք դակող դատարաններին:
— Դատաքննության ողջ ընթացքը ցույց տվեց, որ ապացույցների հետազոտումը, պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները հիմնովին անտեսվում են, դատաքննությունը, որպես գործով օբյեկտիվ ճշմարտության վերհանման իրավական գործընթաց, ըստ էության, շարունակում է Հայաստանի արադարադատության համակարգում կրել ձևական բնույթ:
— Դատաքննությունը նաև ցույց տվեց, որ Դատախազությունն ու դատարանը իրար հետ մրցակցության մեջ էին մտել` թե ով ավելի եռանդով կկատարի վարչախմբի պատվերը:
Փաստ է մի բան. Կոնգրեսի երիտասարդները ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ ենթարկվել են ծեծի և խոշտանգումների (բռնությունները տեղի են ունեցել նաև դեպքի վայրում): Փաստ է նաև, որ ապօրինի բռնություն գործադրած որևէ ոստիկան մինչ օրս չի կանչվել պատասխանատվության:
Այս ապօրինի դատավճռով վարչախումբը Հայաստանը վերստին դասեց քաղբանտարկյալներ ունեցող երկրների շարքում: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կարողությունները ներդնելու է հայ հասարակության առաջ, ինչպես նաև իրավապաշտպան և Հայաստանի անդամակցած բոլոր միջազգային կառույցներում քաղբանտարկյալների գոյության փաստն արձանագրելու և վարչախմբի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձևավորելու հարցում:
Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական խմբերին, Հայաստանի քաղաքացուն ձեռնոց է նետված: Մենք հայտարարում ենք, որ վերցնում ենք այդ ձեռնոցը և ջանք չենք խնայելու օր առաջ Սերժ Սարգսյանին և իր ավազակախմբին իշխանությունից հեռացնելու և գործած հանցանքների համար պատասխանատվության կանչելու համար: Եթե ավազակապետական համակարգի հաշվարկներով այս դատավճիռը թուլացնելու է պայքարը վարչախմբի դեմ, ապա ստիպված ենք հիասթափեցնել. այն շարունակվելու է ավելի ուժգին թափով»:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր` հուլիսի 20-ին, հրապարակել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Ըստ դրա, Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Մյուս ամբաստանյալները դատապարտվեցին ` Սարգիս Գևորգյանը՝ 2, Դավիթ Քիրամիջյանը՝ 2 և Արտակ Կարապետյանը՝ 3 տարի ազատազրկման: Վերջիններս կալանքի կվերցվեն վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Դատական նիստին ներկա էին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Մանուկյանը:
ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անպայման բողոքարկելու են դատավճիռը: Նրա խոսքով, իրենց համար դատավճիռն անակնկալ էր, քանի որ մեղադրող դատախազը Դավիթ Քիրամիջյանի համար 2 տարվա պայմանական ազատազրկում էր առաջարկել, սակայն դատավորը դատապարտեց 2 տարվա ազատազրկման` առանց պայմանականի:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ նկատել է, որ այս դատավճիռն ավտորիտարիզմի դրսևորում է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը դադարեցնելու է պայքարը: «Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է նա:
Այս պահին դատարանի առջև ՀԱԿ ակտիվիստներն անցկացնում են բողոքի ակցիա: Մարդկիկ պաստառներ են պարզել ու պահանջում են ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.