23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, մերժել է Փարավոն Միրզոյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասները փոխհատուցելու պահանջների մասին հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի։
«Հայցվորը վիճարկում էր 2010թ. ապրիլի 9-ին «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թիվ 322 համարի 7-րդ էջի վերին մասում, ինչպես նաև «Չորրորդ ինքնիշխանություն» ինտերնետային կայքէջում (www.chi.am) տեղ գտած «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հրապարակումը։ Փարավոն Միրզոյանը պահանջում էր 2 միլիոն ՀՀ դրամ զրպարտության համար, 1 միլիոն՝ վիրավորանքի և 300 հազար ՀՀ դրամ՝ փաստաբանական ծախսերի համար։
Միրզոյանի պահանջը դատարանը ոչ միայն չի բավարարել, այլ նաև մերժել է նրա հայցն ամբողջությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի:
Նա 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով և մինչև 2008-ի հունիսը մնացել է անազատության մեջ, այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սեֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը մանրամասնել է, որ ԵԴ-ն արձանագրել է, այն փաստը, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետև նրան ազատազրկելու և շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով:
Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը, իսկ 8-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է առանց բավարար իրավական հիմքերի չմիջամտել մարդու անձնական կյանքին, հեռահաղորդակցությանն ու նամակագրությանը:
Վերընշված խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում:
Գրիգորյանն ասել է, որ ԵԴ-ն արձանագրել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու և կալանքի ժամկետը շարունակաբար երկարաձգելու համար ներկայացված չեն եղել բավարար հիմքեր, և դատարանի որոշումները կայացվել են «ստերեոտիպային» հիմնավորումներով:
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց ձերբակալությունը հաջորդել է կառույցի` 2006-ի դեկտեմբերի 2-ի հավաքին: Փաստաբանի պնդմամբ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով այդ ձերբակալությունը և քրեական հետապնդման ողջ գործընթացն իրականացվել է «խայտառակ խախտումներով», որի համար այժմ պետք է վճարի Հայաստանի Հանրապետությունը:
Գրիգորյանն ասել է նաև, որ իրենք պետք է առաջիկայում սկսեն պատասխանատու պաշտոնյաներին պատասախանատվության ենթարկելու գործընթացը:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով այսօրվա նիստում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ճանաչեց փաստաբան Վաղարշակ Գևորգյանի լիազորությունները` որպես ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նոր պաշտպան: Իր նախորդ պաշտպան Հովհաննես Հարությունյանից ամբաստանյալն ավելի վաղ հրաժարվել էր՝ պաշտպանի հետ փոխհամաձայնությամբ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, նոր պաշտպանը ողջամիտ, 2 շաբաթ ժամկետ խնդրեց երեք հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն դատարանը ողջամիտ համարեց մեկշաբաթյա ժամկետը և փաստաբանին ժամանակ տրամադրեց մինչև հաջորդ չորեքշաբթի, հոկտեմբերի 10-ը:
Անցյալ դատական նիստում գործում ներգրավվել էր փաստաբան Ավագ Լալայանը, որպես ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան, նրան նույնպես ժամանակ էր տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար:
Դատարանը քննարկեց նաև մեղադրող Արթուր Դավթյանի առաջարկությունը շաբաթական երկու դատական նիստ անցկացնելու մասին՝ ներկայիս շաբաթական մեկանգամյա նիստի փոխարեն: Դատարանը որոշեց հոկտեմբերի 22-ից սկսած անցկացնել շաբաթական երկու նիստ:
Նիստին, ինչպես նախորդ նիստին, չէին ներկայացել տուժողները, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանն ու նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Դատական նիստին ներկայացած տուժող կողմի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը հավաստիացրին, որ 4 տուժողները պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում ներկայանալ դատարան:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դատախազության կողմից իրականացված մի քանի խախտումներ է հայտնաբերել: Այդ առիթով ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«2011թ. հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության երկու աշխատակիցներ ՀՀ քաղաքացի Սամվել Սուվարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժին:
Պատճառն այն էր, որ Ուկրաինայում Սուվարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դիտավորյալ սպանության փաստով, և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Սամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել 6 ամիս շարունակ, որի ընթացքում նրա կալանքի ժամկետը 4 անգամ երկարացվել է՝ պատճառաբանելով, որ գլխավոր դատախազությունը սպասում է Ուկրաինայի դատախազության կողմից տվյալ գործով քրեական նյութերին: Վեց ամիս հետո կալանավորին բաց են թողել քրեական նյութերի բացակայության պատճառով:
Իրեն 6 ամիս անհիմն կալանքի տակ պահելու խնդրով Սամվել Սուվարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելով` Պաշտպանը հայտնաբերել էր դատախազության կողմից իրականացված մի քանի խախտումներ։
Այսպես, Արթիկի բաժնի աշխատակիցները Սուվարյանին ձերբակալել և բերման են ենթարկել 2011թ. հունվարի 21-ին, սակայն միայն հինգ օր հետո «Արթիկ» ՔԿՀ-ի ժամանակավոր պետի որոշմամբ Սուվարյանը ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ կալանքի որոշում առկա չի եղել: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ դեպքում չի նախատեսում ձերբակալված անձին կասկածյալի կարգավիճակում 72 ժամից ավել անազատության մեջ պահելու հնարավորություն։
Բացի այդ, 2011թ. հուլիսի 1-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ստացվել է գրություն, ըստ որի Ուկրաինայի դատախազությունը հայտնել է, որ գործի ուսումնասիրության արդյունքում բացակայում են Սամվել Սուվարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հիմքերը: Սակայն Սուվարյանին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է միայն 2011թ. հուլիսի 14-ին՝ 14 օր անց»։
Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառելու նպատակով բաց բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու փաստի առթիվ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Գյումրի կահույք» ԲԲ ընկերության տնօրենը կեղծել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Շիրակի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, օգտագործել այն` ներկայացնելով Ախուրյանի նոտարական գրասենյակ:
Արդյունքում` նշված ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման որոշումներով արգելանքի տակ գտնվող 0,66 հա հողամասը և 1964.22 քմ շինությունները 2012թ. փետրվարի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է երկու քաղաքացիների:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:
ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել`Վարդան Օսկանյանի շուրջ վերջին զարգացումների հետ կապված.
«Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նախազգուշական նամակ է հղել համաքաղաքացիներին, որում ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի ձեր կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու և այդ մասին չտեղեկացնելու փաստը։
Բացակայության մասին ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացնելու դեպքում դուք վարչական տույժի չեք ենթարկվի։ Այդ պատճառով ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով խորհուրդ ենք տալիս ժամանակին և պատշաճ կերպով կատարել օրենքի պահանջը։
Գրավոր տեղեկացնելու ձևի ընտրության հարցում որևէ սահմանափակում չկա. ցանկացած տեղեկացման ձև, որը կհամարվի գրավոր, ընդունելի է (այդ թվում’ էլեկտրոնային հաղորդագրությունը)»:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի եզրակացությունները, որոշում է կայացրել Մեխակ Գևորգյանին և Հովհաննես Ղազարյանին նշանակել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
«Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այսպես, դեռևս 2010 թվականի ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների կողմից Երևան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների՝ 1991 թվականին լուծարված գործարանի բազային հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության՝ մեկ միլիարդ 153 միլիոն 965 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առուվաճաոքի գործարքի նախապատրաստմանը:
Արդյունքում՝ 2010թ. հոկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում Տիգրան Կարապետյանի և վերոհիշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Իդեսի միջև կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն’ «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաներին պատկանող բաժնեմասերի ողջ փաթեթը 960 ՀՀ դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին՝ պայմանագրերի «12.11» բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ, առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների և բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները (առանց հարկերի և հիմնավորված ծախսերի) պետք է ուղղվեն բացառապես «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին՝ նրանց բացահայտ հիշատակումով՝ որպես տվյալ գումարի նվիրատու կամ հովանավոր, ինչպես նաև 577 հազար 897 ԱՄՆ դոլար և 11 միլիոն 494 հազար ՀՀ դրամ ընդհանուր չավով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով՝ նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին:
Այնուհետև՝ 2010թ. դեկտեմբերի 29-ին, բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիներ Տիգրան Կարապետյանի և Սամվել Բեգլարյանի միջև, ըստ որի’ «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ-ի միակ մասնակից Տիգրան Կարապետյանին ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 530 միլիոն ՀՀ դրամ, որը գնորդ Սամվել Բեգլարյանը նույն օրը փոխանցել է Տիգրան Կարապետյանի անձնական հաշվեհամարին:
Հաջորդ օրը՝ 2010թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18.08-ին, Տիգրան Կարապետյանն ամերիկյան կողմի ներկայացուցիչ Տրոյ Քելլերին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) հայտնել է կայացած գործարքին առնչվող մանրամասները, նշելով, որ առուվաճաոքի արդյունքում բաժնեմասերի համար իր կողմից ստացված գինը կազմում է 530 միլիոն ՀՀ դրամ, ինչը համարժեք է 1 միլիոն 457 հազար 44 ԱՄՆ դոլարին (փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 363.75 ՀՀ դրամ), ինչի կապակցությամբ խնդրել է «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերություններին ցուցում տալ այն իրավաբանական անձի վերաբերյալ, որին պետք է փոխանցվի բաժնեմասերի վաճառքից ստացված գումարը: Ընդ որում, նշված էլեկտրոնային նամակում ամբողջությամբ շարադրվել է բաժնեմասերի փոխանցման առթիվ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների և Տիգրան Կարապետյանի միջև 2010թ. հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի «12.11» բաժնի վերոհիշյալ դրույթը, ըստ որի’ Տիգրան Կարապետյանը Տրոյ Քելլերին հավաստիացրել է, որ բաժնեմասերի վաճառքից ստացված գումարի փոխանցումն ուղեկցվելու է անհրաժեշտ փաստաթղթով, որում նշվելու է, որ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունները նվիրատուներ են՝ ինչպես պահանջվում է բաժնեմասերի փոխանցման պայմանագրերի «12.11» բաժնում:
2011թ. հունվարի 10-ին՝ ժամը 21.55-ին, Տրոյ Քելլերը Տիգրան Կարապետյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների անունից խնդրել է «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ բաժնեմասերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ դրա հիմնադիր ե խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով:
Այնուհետև Տիգրան Կարապետյանն իր անձնական հաշվեհամարին փոխանցված 530 միլիոն դրամ գումարից 10 միլիոն ՀՀ դրամը, Վարդան Օսկանյանի հետ փոխադարձ համաձայնությամբ, պահել է իրեն՝ որպես վարձատրություն՝ գործարքին նպաստելու համար, իսկ 520 միլիոն ՀՀ դրամը փոխարկել է 1 միլիոն 427 հազար ԱՄՆ դոլարի և 2011թ. հունվարի 13-ին վճարման մեկ հանձնարարագրով փոխանցել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին՝ որպես փոխանցման նպատակ նշելով բաժնեմասերի վաճառքի 2010թ.-ի հոկտեմբերի 5-ի պայմանագիրն ու Տրոյ Քելլերի՝ 2011թ.-ի հունվարի 10-ի վերոհիշյալ հանձնագիրը:
Սակայն, Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ հետագա երկարատև ժամանակահատվածում այն տնօրինելով նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում՝ շուրջ 181 հազար 800 ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով:
Համապատասխանաբար, ամերիկյան կողմի նվիրաբերած 530 մլն ՀՀ դրամ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեկշռում չի հաշվառվել, ինչպես նաև չի արտացոլվել հիմնադրամի 2011 թվականի գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունում, որն, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, պետք է տեղեկություններ պարունակի ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին:
Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելիս Վարդան Օսկանյանը, 2012թ. մարտի 20-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով 2011 թվականի մարտի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում իր անձնական գույքի և եկամուտների մասին հայտարարագիր, «դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնում նշել է մեկ միլիոն հարյուր հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի առկայության մասին (որևէ այլ դրամական միջոց կամ եկամուտ հայտարարագրում չի նշվել), մինչդեռ 2012թ. հունիսի 13-ին, երբ արդեն հարուցված Էր և քննվում Էր սույն քրեական գործը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած’ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց վերաբերյալ իր հայտարարագրում նշել Է 2012թ. մայիսի 31-ի դրությամբ եկամուտների կամ դրամական միջոցների բացակայության մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում Է: Գործով ձեռք են բերվել վերը շարադրված հանգամանքները լուսաբանող բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռևս հրապարակման ենթակա չեն:
Վարդան Օսկանյանը ներկայումս հրաժարվում Է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին և իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ:
Քրեական գործում առկա են մի շարք վկաների ցուցմունքները, «Սիվիլիթաս» հիմնադրամի 2010 և 2011 թվականների գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունները, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը 2008թ. հունիսի 11-ից վարող «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ խորհրդատվական-հետազոտական ընկերության ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունն ու պարզաբանումները, գործով կատարված դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության 01.08.2012թ.-ի թիվ 12-1907 եզրակացությունը, բաժնեմասի վաճառքից ստացված հասույթի տնօրինման կարգն ու պայմաններն ամրագրող պայմանագրերի, համաձայնագրերի ու համապատասխան Էլեկտրոնային նամակների պատճեններն ու դրանց թարգմանությունները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից ստացված փաստաթղթային հիմքերը և գործին կցված բազմաթիվ այլ փաստաթուղթ-ապացույցները:
Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ’ առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածով՝
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ
Համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու:
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ»։
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննվող աղմկահարույց բանդայի գործով, դատավոր՝ Մխիթար Պապոյան, սկսվեց և շատ արագ ավարտվեց դատական նիստը:
Նիստը հետաձգվեց ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հիվանդության պատճառով: Բժշկի եզրակացությամբ, նա ի վիճակի չէր մասնակցել դատական նիստին՝ առողջության վատթարացման պատճառով:
Բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը, Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Այլ անձանց թվում է նաև Բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի կինը` վրացուհի Մարինա Գեորգիաձեն, որը նախնական տվյալներով, համարվում էր կատարված հանցագործությունների «ուղեղը»: Նիստին Մարինան ներկայացված չէր:
ՔԿՀ մամուլի պատասխանատուն տեղեկացրեց, որ 7 ամիս առաջ, դատախազի միջնորդությամբ նրան արտահանձնել են Վրաստանին: Մարինան հայրենի երկրի իրավապահների կողմից հետախուզման մեջ էր խարդախության և էլի ինչ-որ մեղադրանքներով, և վրաց իրավապահները պահանջել էին իրենց հանձնել Գեորգիաձեին:
Կբերվի արդյո՞ք հանցագործ կինը դատավարությանը, ո՞ր երկրում է նրա կատարած հանցանքն առավել վտանգավոր, պատժի ի՞նչ չափանիշներ կկիրառվեն նրա նկատմամբ, ցույց կտա ժամանակը:
Միայն ավելացնենք, որ Հակոբյանները ամեն ինչ արեցին` նրա արտահանձնումը կասեցնելու համար, վախենալով, որ մի շարք հանցանքների մեջ մեղադրվող կնոջը Վրաստանում ավելի խիստ կպատժեն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.