07.12.2019 | 14:10

07.12.2019 | 13:10

07.12.2019 | 12:10

07.12.2019 | 11:10

06.12.2019 | 14:59

06.12.2019 | 14:17

06.12.2019 | 13:10

06.12.2019 | 12:10

06.12.2019 | 11:10

05.12.2019 | 15:10

05.12.2019 | 14:10

05.12.2019 | 13:20

05.12.2019 | 12:46

05.12.2019 | 12:10

05.12.2019 | 11:10

04.12.2019 | 15:10

04.12.2019 | 14:05

04.12.2019 | 13:10

04.12.2019 | 12:10

04.12.2019 | 11:10

03.12.2019 | 14:50

03.12.2019 | 14:10

03.12.2019 | 13:10

03.12.2019 | 12:10

03.12.2019 | 11:10

02.12.2019 | 16:12

02.12.2019 | 14:10

02.12.2019 | 13:10

02.12.2019 | 12:10

02.12.2019 | 11:10

30.11.2019 | 14:50

30.11.2019 | 14:10

30.11.2019 | 13:10

30.11.2019 | 12:10

30.11.2019 | 11:10

29.11.2019 | 14:10

29.11.2019 | 13:10

29.11.2019 | 12:10

29.11.2019 | 11:10

28.11.2019 | 15:10

Հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին է ստացվել սույն թվականի հոկտեմբերի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Սամվել Ֆարմանյան անհատական տվյալներով օգտատիրոջ էջում տեղադրված գրառման վերաբերյալ հրապարակումը: Համաձայն դրա՝ Սամվել Ֆարմայնաը հայտնել էր, որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձի կողմից մարզասրահի շոգեբաղնիքում իրեն մոտենալու, քրեական գործի, այդ շրջանակում նաև իր քրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կրկին ընտրելու մասին իրեն տեղեկություն փոխանցելու վերաբերյալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հրապարակման ճշմարտացիությունը, պաշտոնատար անձի հետ հաղորդակցվելու հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան մարզահամալիրում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել և ուսումնասիրվել են մարզահամալիրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Պարզվել է, որ նշված օրը Ս. Ֆարմանյանի՝ մարզահամալիրի շոգեբաղնիքում գտնվելու ընթացքում այնտեղ գտնվել է միայն մեկ անձ: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալներով պարզվել է նշված անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել բացատրություն: Պարզվել է, որ տվյալ անձը ոչ միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլև առհասարակ իրավապահ որևէ մարմնում չի աշխատում և հանդիսանում է մի ՍՊԸ-ի ֆինանսական վերահսկող: Ավելին, վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ նշված օրը սպորտային համալիրում որևէ օտար անձի հետ չի շփվել, անձնապես Ս. Ֆարմանյանին չի ճանաչում, ընդհանրապես չի իմացել, որ իր հետ շոգեբաղնիքում գտնվող անձը եղել է Ս.Ֆարմանյանը և առհասարակ որևէ տեղեկություն չունի Ս. Ֆարմանյանի քրոջ վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տվյալ անձի անհատական տվյալներով (անուն ազգանունով) անձ չի աշխատել և չի աշխատում:
Ս. Ֆարմանյանից բացատրություն վերցնելու նպատակով վերջինս բազմիցս հրավիրվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին, սակայն նա չի ներկայացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ չի ցանկանում հրապարակման վերաբերյալ բացատրություն տալ:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք չի բերվել Ս. Ֆարմանյանի գրառման մեջ նշված հանգամանքները հաստատող որևէ փաստական տվյալ, որը կվկայեր պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելու մասին՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
ՀՀ ոստիկանություն
Հոկտեմբերի լույս16-ի գիշերը Ազատության պողոտայում ոստիկանին սպանելու, մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու, իսկ մինչ այդ նաև գողություն կատարելու համար ՔԿ–ն մեղադրանք է առաջադրել երկու անձի։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ ապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով զենքը հափշտակելը) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելը):
2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան՝ փախչել են:
Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, իսկ մյուս ոստիկանը վիրավորվել:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների ուսումնասիրությունները: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության եւ կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։
Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 24.08.2016թ. իրականացրել է ք. Երեւան, Էրեբունի համայնք, Սասունցի Դավիթ փողոց թիվ 66/1 հասցեում գտնվող 283.4 քմ մակերեսով շինության եւ 721.6 քմ մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 26.6մլն ՀՀ դրամ:
Դրա հիման վրա գույքը մի քաղաքացու օտարվել է 28.1մլն ՀՀ դրամով:
Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2016թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2016թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 26.620.000 ՀՀ դրամ, այլ՝ 65 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:
Պարզվել է նաեւ, որ նշված անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը:
Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003 որոշման, պետական սեփականություն հանդիսացող նման կատեգորիայի՝ 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի օտարումը կարող է տեղի ունենալ միայն ՀՀ կառավարության որոշմամբ։
Մինչդեռ, տվյալ դեպքում վերը նշված անշարժ գույքը 50 մլն դրամից պակաս գնահատելու արդյունքում, ՀՀ կառավարության 13.06.2003 որոշման պահանջների խախտմամբ, այն օտարվել է ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ, այլ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով:
Արդյունքում ՍՊԸ մասնագետի կողմից կազմված եւ տնօրենի կողմից հաստատված գնահատման կեղծ եզրակացության հիման վրա 65 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել, ապա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից օտարվել է իրական արժեքից մոտ 2.5 անգամ պակաս գնով՝ պետությանը պատճառելով շուրջ 36.9մլն ՀՀ դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:
ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող երիտասարդները մանկատան սաներ են: Տարիներ առաջ նրանք խոշտանգվել են մոր կողմից, ինչից հետո տեղափոխվել են մանկատուն, նրանցից մեկին 7 տարեկան հասակում մայրը դանակահարել է, ինչի համար և դատապարտվել է:
Կասկածյալ Հրաչ Գ.-ի մայրը 7-ամյա որդուն դանակով հարվածել է, ինչի հետևանքով նրա սրտի, ստոծանիի ու ստամոքսի հատվածում վնասվածքներ է ստացել: Այնուհետև մայրը իր մոր հետ իր որդուն տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են, սակայն այդ ընթացքում ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ իր երկու որդիներին խոշտանգելու համար: 2001 թվականին ծնված Սարգիս Գ.-ին և Հրաչ Գ.-ին փայտով, գոտու ճարմանդով, փոկով և տարբեր այլ առարկաներով հարվածներ հասցրել:
Նրա որդիների վրա ընդհանուր թվով 58 և 65 սպիներ են հայտնաբերվել:
Ռիտա Գ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու և ՔՕ-ի 119-րդ հոդվածի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մեջ և դատապարտվել ազատազրկման հինգ տարի ժամկետով: Այդ դեպքերից հետո որդիներին տեղափոխել են Իջևանի մանկատուն:
Tert.am-ի տեղեկություններով՝ նրանց տատը Պռոշյանում հայտնի կին է, իսկ որդիների մայրը նրա խորթ աղջիկն է:
Եղբայրները հանրապետության տարբեր համայնքներում հայտնի են: «ՍՈՍ» մանկատնից նախ վերադարձել է ավագ եղբայրը, իսկ փոքր եղբայրը վերադարձել է վերջերս։ Համայնքում լռում են երիտասարդների մասին, սակայն որոշ տեղեկություններով՝ նրանք տարբեր հափշտակություններ են արել Հանրապետության տարբեր քաղաքներից, ունեցել են ոչ պատշաճ վարքագիծ նաև մանկատանը։ Տարբեր արարքներով նրանք աչքի են ընկել, այսօրվա դեպքից հետո էլ սովորականի պես հեռացել են դեպքի վայրից, չեն փորձել թաքնվել և հայտնաբերվել են ոստիկանների կողմից:
Եղբայրները սովորականի պես դուրս են եկել տնից հերթական գողության հետքերով, այնուհետև կողոպուտից հետո հանդիպել են ոստիկանության ծառայողների խոչընդոտին, նախ փախել են, ապա դիմադրել, այնուհետև նրանցից մեկի զենքով սպանել են մյուս ոստիկանին ու հանգիստ վերադարձել տուն, իրավապահներին չեն ներկայացել: Գիշերը հարևանները տարօրինակ ոչինչ չեն նկատել մինչև ոստիկանների այցը Պռոշյան համայնք:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Մահացած ոստիկանը՝ Տիգրան Առաքելյանը, Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, երկու անչափահաս երեխա ուներ:
ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը եւ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին եւ կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ եւ 1փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված Մեծ պալատի ծանուցումը և մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը գրավոր դիտարկումներ կներկայացնի ՄԻԵԴ։ Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու հարցով ՍԴ դիմումը ՄԻԵԴ Մեծ պալատի հանձնաժողովի կողմից վարույթ ընդունելուն եւ պաշտպանական թիմի հետագա քայլերին։
«Որպես դատավարության մասնակից կողմ մենք կներկայացնենք մեր ծավալուն դիրքորոշումն ու հիմնավորումները 300.1 հոդվածի հետ կապված, ամբողջ այն իրավական խնդիրը, որն առաջացնում է այդ հոդվածը, կներկայացնենք Քոչարյանի գործով ողջ գործընթացի մանրամասները,- ասաց Վարդևանյանը։ Վերջինս նշեց, որ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունի նաև Ազգային ժողովը։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես՝ Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ խորհրդատվական կարծիք ստանալու հարցի քննությունը հնարավոր է իրականացվի գրավոր ընթացակարգով, որտեղ կողմերի ներկայությունը պարտադիր չէ։
«Եվրոպական դատարանի նախագահի կողմից այս գործով հրատապության ռեժիմ է սահմանվել, ինչի պարագայում քիչ հավանական է, որ գործը քննվի բանավոր ընթացակարգով։ Ամենայն հավանականությամբ, ՄԻԵԴ մեծ պալատը գործը կքննի գրավոր ընթացակարգով՝ կընդունի գրավոր դիրքորոշումները, կուսումնասիրի փաստաթղթերը և խորհրդատվական կարծիք կտա»,- պարզաբանեց իրավաբանը՝ շեշտելով, որ Մեծ պալատում գործում են վարույթի ընդունման խիստ պահանջներ և եթե այդ շեմը հաղթահարվում է և դիմումը վարույթ է ընդունվում, ապա նշանակում է, որ կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից խնդիր կա։
Արամ Վարդևանյանը նկատեց, որ Հայաստանը Ֆրանսիայից հետո երկրորդ պետությունն է, որի համար ՄԻԵԴ–ը խորհրդատվական կարծիք պետք է տրամադրի։
Անդրադառնալով ՄԻԵԴ–ում Քոչարյանի գործով պաշտպանական խմբի կողմից ներկայացված գանգատներին՝ Վարդևանյանը նկատեց, որ այդ գանգատների առկայության փաստը ևս կարող է որոշակիորեն անդրադառնալ խորհրդատվական կարծիքի վրա։
«Քոչարյանի գործով ներկայացված բոլոր գանգատներն էլ որոշակի առնչություն ունեն երկրորդ նախագահին առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հադվածի հետ, և խորհրդատվական կարծիքն իրենից ենթադրում է ելակետ թե՛ Երոպայի խորհրդի անդամ երկրների համար, թե՛ դիմող կողմի համար՝ իրավունքների խախտումները վերանցնելու, այսինքն՝ կանխարգելելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ ներկայացված գանգատների հանգամանքը լուրջ իմպուլս կտա խորհրդատվական կարծիք տալու համար և կարելի է ասել, այդ պրոցեսը շատ ավելի կարագանա»,- ասաց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների ընթացքին՝ Վարդևանյանը նշեց. «Մենք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված երկու դիմում էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք հետագայում միավորվեցին մեկ վարույթում. ավելի ուշ մենք մեկ այլ դիմում ներկայացրինք, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանում բողոքարկման իրավունքին, երբ անձը կալանավորվում է Վերանքնիչ ատյանի կողմից։ Վերջինն իրենից ենթադրում է իրավունքի խախտման արձանագրում, սակայն ընդհանուր առմամբ, առանցքայինը 300.1 հոդվածի հետ կապված հարցն է»։
Վարդևանյանի կարծիքով՝ Եվրոպական դատարանում շատ ավելի ակտիվ են լինելու զարգացումները և Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հիշատակումներ ավելի շատ արվելու են հենց Եվրոպական դատարանում։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, որի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների հանձնակատարի գրավոր փաստարկների ներկայացման համար։
ՀՀ սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է Քոչարյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։
«Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոտանջյաը գրավոր դիմել է «Հայելի» ակումբի դեմ հարձակման գործը քննող քննիչին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
«Քրեական գործով տուժող` Անժելա Թովմասյանի դիմումի հիմքում է ընկած գործով որպես կասկածյալներ ներգրավված` Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները (տես` http://nt.am/am/news/273924/): Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի համապատասխան դրույթներով պահանջում եմ` որոշում կայացնել պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին: Մասնավորապես` ձեռնարկել Անժելա Թովմասյանի անձնական անվտանգության ապահովումը, նրա բնակարանի և Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի պահպանությունը»,–ասված է Փոստանջյանի տարածած հայտարարությունում։
Այս յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ:
ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ-հետազխուզական գործունեության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների, իսկ հետագայում` գործի նախաքննության ընթացքում, պարզվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Յ. Խուցիշվիլին, Ա. Չոբանյանը և Զ. Վարդոսանիձեն 24.01.2002 թ. Թբիլիսի-Երևան երթուղային տաքսիով «Բագրատաշենի» մաքսակետով ՀՀ տարածք են տեղափոխել նշված թղթադրամները, որոնք պահել էին վրացերեն հաստափոր գրքի մեջ` էջերի հատուկ կտրվածքով պատրաստված թաքստոցում:
Երևանում նրանք հասցրել են իրացնել 21 հատ թղթադրամ` գնելով ոսկյա զարդեր և սննդամթերք:
«
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը հսկողություն իրականացնող դատախազի պահանջով ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Մասնավորապես՝ քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, մինչդեռ Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին:
Ինքը՝ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ այս քրեական գործով ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Նախկին պաշտոնյայի խոսքով՝ այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով:
«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրվող բժիշկներից երկուսը՝ Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանն արդարացվել են: Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանը անմեղ են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված հանցանքի կատարման մեջ և արդարացվել։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Սարգսյանը աշխատելով «Շենգավիթ» ԲԿ–ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015թ. հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածնի մահը:
«Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանն էլ է մեղադրվում իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու մեջ։
NEWS.am–ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը նշեց, որ դատվճռի դեմ բողոք են պատրաստում, որն առաջիկայում կներկայացնեն Վերաքննիչ դատարան։
Փաստաբանի խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել և չի փարատվել այն հարցը, թե բժիշկները կոնկրետ ի՞նչ գործողություններ էին պարտավոր իրականացնել, որը չեն արել, ինչն անզգուշաությամբ առաջացրել է տուժողի մահ։
Այդ փաստը որակվել է որպես չփարատված կասկած և մեկնաբանվել հօգուտ ամբաստանյալների։
Մինչդեռ փաստաբանի պնդմամբ՝ դատարանը պետք է գնահատեր և դատական ակտ կայացնելիս շեշտը դներ գործում առկա փաստերի, առաջին հերթին փորձագետների եզրակացության վրա, որով ասվում է, թե ինչ գործողություններ պետք է անեին բժիշկները, որոնց պայմաններում փրկվելու հավանականությունը մեծ էր։
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելով «Շենգավիթ» ԲԿ: 2 օր անց մահացել էր նաեւ Մերիի փոքրիկը: Մերի Մարգարյանի հղիությունը վարած, «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ու 2015թ.-ի հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանի մասով դատաքննությունը շարունակվում է: Նրանց վերաբերյալ գործով դեռևս նախորդ տարի օգոստոս ամսին նշանակվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։
-
-
02.12.2019 | 01:10
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել -
07.12.2019 | 12:10
Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել -
06.12.2019 | 12:10
Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բոլոր հաշմանդամ զինծառայողները -
05.12.2019 | 12:46
Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը -
03.12.2019 | 11:10
Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ -
04.12.2019 | 12:10
ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․Արծվիկ Մինասյան -
02.12.2019 | 12:10
Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով -
02.12.2019 | 02:10
Վարչապետը հումորի արտակարգ զգացողություն ունի. Կարեն Բեքարյան -
04.12.2019 | 02:05
«Ով ա սպանել իմ բալին, բերեք»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը ուշագնաց եղավ (ուղիղ) -
04.12.2019 | 11:10
Մարմնի վրա հին ու նոր վերքեր ու կապտուկներ կար.մահացած զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել հանցագործին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.