23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Ժառանգությունը» հույսը չի կորցնում, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը պատգամավոր կընտրվի։ «Ժառանգությունը» փորձում է այս հարցով բանակցել, պայմանավորվել ՀՀԿ–ի հետ։ Բանն այն է, որ ՀՀԿ թեկնածուն՝ Ռոբերտ Սարգսյանը, որ Տարոն Մարգարյանի աներորդին է, լիարժեք «դաբրո» չունի Սերժ Սարգսյանից։ Ամեն բան կախված է նախագահական ընտրությունների նախընտրական փուլի ընթացքից, Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքից։
«Հրապարակ».
Նոյեմբերի 5-ին ”Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ էր տարածել, որում ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի ծնողները պատմում էին, թե ինչպես են արյան սուր հիվանդության հայտնաբերումից հետո իրենց որդուն վաղաժամ զորացրել՝ հրաժարվելով հոգալ արտերկրում բուժման ծախսերը:
Այսօր նախաձեռնությունը տեղեկացավ, որ պաշտպանության նախարարությունը վերջապես ստանձնել է զինծառայողի բուժման ծախսերը: Երիտասարդը տեղափոխվել է Մոսկվա և այժմ գտնվում է Դմիտրի Ռոգաչովի անվան արյունաբանական կենտրոնում: Նրա բուժման արժեքն է 50.000 ԱՄՆ դոլար:
Վաղը՝ Նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Վարկած (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 5-րդ հարկ, 527սենյակ) ակումբի հյուրն է Փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Աղմկահարույց հայցերով հայտնի փաստաբանն այս անգամ կխոսի ՀՀ Փաստաբանների պալատի դեմ ներկայացրած իր հայցի շուրջ:
Հայ -կանադական «Գրանդ Քենդի» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Թալ-Գրիգ» ՍՊԸ-ից պահանջում է դադարեցնել իրենց ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը և ոչնչացնել ապօրինի օգտագործվող ապրանքային նշաններով մակնշված ապրանքի ամբողջ ծավալը. այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» գործակալությունից :
Գրանդ Քենդի»-ն ընդդեմ «Թալ-Գրիգ»-ի դատավարությունը տեղի կունենա Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ:
Առ այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել հայտարարությամբ և հաշվի առնելով խնդրի հրատապությունը` առաջարկել էր ՀՀ վարչապետին լրացումներ կատարել Կառավարության որոշման համապատասխան կետերում, և համապատասխան արտոնություններ տրամադրել նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Ընդունելով Պաշտպանի առաջարկը` վարչապետը որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հանձնարարական էր տվել։ Այդ հանձնարարականին համապատասխան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը սեղմ ժամկետներում պատրաստել է ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի` Կառավարության որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները կտարածվեն նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։ Սակայն մինչ օրս նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության ձգձգման պատճառով չի ներկայացվել ՀՀ կառավարության նիստերի օրակարգ: Արդյունքում առ այսօր հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին:
Պաշտպանի աշխատակազմն ակնկալում է, որ ՀՀ կառավարության աշխատակազմը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հնարավորինս շուտ կներառի այս առաջարկը Կառավարության նիստերի օրակարգ և Կառավարությունը կընդունի այս նախագիծը՝ լուծելով բազմաթիվ հաշմանդամ երեխաների ազատ և մատչելի տեղաշարժման խնդիրը։
Լրատվամիջոցներից մեկն օրեր առաջ գրել էր, թե ուրբաթ օրը աննախադեպ գողության դեպք է գրանցվել «Ոսկու աշխարհում», ավելի կոնկրետ՝ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում, որը հանրությանը հայտնի է որպես «Բաղնիքի ոսկու շուկա»:
Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել է: Մասնավորապես, ուրբաթ օրը, ժամը 16-ի սահմաններում, Արմեն Բաղդասարյանը, ով նաև «Արիստոս» ՍՊԸ տնօրենն է, ունենալով համապատասխան լիազորագիր, վերցրել է ընկերության կնիքը, առանց Վաղարշ Աբրահամյանին զգուշացնելու `գնացել բանկ, ստացել ոսկին և դիմել փախուստի:
«Մինչև իմացանք, որ գնացել ա բանկ, արդեն ուշ էր, զանգեցինք՝ ասեց, բա գալիս եմ, պռոպկի մեջ եմ: Բայց մինչև էս կողմ-էն կողմ, արդեն ուշ էր՝ հասել էր օդանավակայան»,-պատմել է ոսկու շուկայի տնօրենը:
Աբրահամյանն անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն մինչ կձեռնարկվեին անհրաժեշտ քայլեր, Արմեն Բաղդասարյանը հասցրել է ամենակարճ չվերթով թռչել Մինվոդի:
«Եթե մի քիչ երկար թռչեր, մենք կհասցնեինք օդի մեջ բռնել նրան: Բայց հասցրել է ամենակարճ ռեյսով թռնել Մինվոդի, բայց թե հիմա որտեղ է, չգիտեմ»,-ասել է Աբրահամյանը:
Մեզ հետ զրույցում, այս պատմությանը մոտ կանգնած մարդկանցից մեկն ասաց, որ շատերը չեն հավատում այս պատմությանը:
«Վաղարշն այդ մարդը չէ, որ նման բաներին այդպես հանգիստ վերաբերվի: Այս ամենը սարքած է: Պարզապես ստուգումներ են, և կան ինչ- որ բաներ, որոնք պետք էր դուրս գրել փոխտնօրեն Բաղդասարյանի վրա, 7 կգ ոսկու հետ խա՞ղ ես անում, ո՞ւր պիտի տաներ ոսկին, եթե նա այդ աստիճանի ընկած էր արդեն, ինչպես բնութագրում է Վաղարշը»,- ասաց մեր զրուցակիցը, որի անձի մասին, հասակնալի պատճառով, տվյալներ չենք հրապարակել:
Ոսկու շուկայի տնօրենը անմարդկային պայմաններում է պահում իր «շուկայի» աշխատողներին, ափսոսելով մի քանի գրոշ ծախսել ու բարելավվել աշխատանքային խայտառակ պայմանները, ու մեկ էլ հանկարծ այդպիսի մեծահոգություն. «400 հազար դոլարի էղածն ի՞նչ ա, մի ավտոյի փող ա, էլի: Փորձանք ա՝ էղավ-անցավ, հիմա պիտի աշխատենք, մեծ հիմնարկ ա, պիտի մեր տրամադրությունները չփոխանցենք աշխատողներին, թե չէ գումարը խնդիր չի: Մի քանի հատ տուն կծախեմ, տեղը դուրս կգա»,- ասել է նա:
«Նման բարեհոգի շռայլություն Վաղարշից դժվար է ակնկալելը: Բացի դա, Վաղարշին բոլորը գիտեն, որպես խոսել չսիրող, փակ ու կասկածամիտ անձնավորություն, հատկապես լրատվամիջոցների նկատմամբ նրա բացասական, ավելին՝ թշնամական վերաբերմունքը :
Շատ հետաքրքի՞ր է, ինչպես պատահեց, որ նա այդպես անկեղծացել է լրագրողի հետ, այն էլ դեպքից անմիջապես հետո: Այստեղ հաստատ ինչ -որ բան այն չէ» -իր կասկածները կիսեց զրուցակիցս:
Հիշեցնենք, որ «Ոսկու աշխարհի» տնօրենը պատմել է, որ Բաղդասարյանը, 15 տարուց ավելի աշխատում է իրենց շուկայում և վստահություն է վայելում: Նա գնացել է այդ քայլին, քանի որ վերջին երկու ամսում «փորձանքի մեջ էր հայտնվել»՝ տարվել էր ինչ-որ խաղերով: Խաղացել էր և 10 հազար ԱՄՆ դոլար տանուլ տվել, ապա փորձել էր հետ բերել գումարը՝ այդ ճանապարհին, բնականաբար, տանուլ տալով մի քանի անգամ ավելի խոշոր գումար, ինչը, հավանաբար, փորձել է փակել շեֆի փողերով:
«Փաստորեն, այս ամենի մասին տեղյակ Վաղարշը, իր տականքի վերածված տեղակալին, վստահել է 7կգ ոսկի, առանց ուղեկցության ճանապարհելով բանկ, ինչ -որ չի կպնում»,- ասաց զրուցակիցս:
«2 ամսվա մեջ դարձավ տականք, բայց կարևորը՝ մենք ֆինանսական ճեղքվածքը փակում ենք, որ չվարկաբեկվենք, իսկ մնացածը, թե ինչ կլինի, իրավապահները կգտնեն գողին, թե չէ, արդեն երկրորդական է: Իրենք արդեն բանկին վճարել են ամբողջ գումարը, որը կազմում է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, և արդեն խնդիր չկա»,-ասել է Վաղարշ Աբրահամյանը:
Ի դեպ, ըստ պարբերականի, Վաղարշն, այդ ամենը պատմելիս, շատ հանգիստ է եղել.
«Ես պատասխանատու եմ նաև էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել: Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին: Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա: Բնականաբար՝ երաշխավորողը: Ես էլ տվել եմ»,- հանգիստ տոնով ասել է տնօրենը՝ ավելացնելով. «Հիմա հիմնարկը նորմալ, բնականոն հունով աշխատում ա: Ճիշտ ա, ընկճված ենք, նեղված ենք, քանի որ ինքն առել-թռել ա, մենք պիտի պատասխան տանք իրա արածի համար: Գործ կհարուցեն, կբռնեն-չեն բռնի, կբերեն-չեն բերի, դրանք երկրորդական հարցեր են, կարևորը մեր պատիվն է»:
««Կասկադում շենք եմ սարքել՝ 100 բնակարանով, համ ապրում ենք, համ ծախում»: Այս զրույցի ընթացքում Աբրահամյանը գրպանից հանեց ԱՄՆ դոլարների մի տրցակ և ցուցադրական նետեց սեղանին՝ թերևս փորձելով մեզ ևս ապացուցել, որ ինքը գումարի խնդիր չունի», — գրում է թղթակիցը:
Նարե Գրիգորյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր չպատճառաբանված որոշումներով ու հրամաններով հասավ նրան, որ մանր ու միջին բիզնեսի խթանման անվան տակ, դադարեցվեցին ստուգում- տուգանքները, և տարիներով ձեռք բերված այն մի փոքր զգոնությունն էլ անբարեխիղճ տնտեսվարողները կորցրեցին:
Արդյունքում՝ ունենք վտանգավոր սննդամթերքի առկայության խայտառակ պատկեր:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը թույլ չի տալու մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք հայտնվի և խնդրին անդրադարձը պարբերաբար լինելու է։
«Մեզ դիմել են նաև պանրագործներ, որոնք այսօր ապահովում են ստանդարտներին համապատասխան պանրի արտադրություն և դժգոհություն են հայտնում այն պանրագործների նկատմամբ, որոնք փորձում են խուսափել պատասխանատվությունից: Սա մեզ համար անթույլատրելի է, և որևիցե ճնշում այդ առումով մեր վրա չի ազդելու, հակառակը՝ մենք խստացնելու ենք հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ: Մենք հետ չենք նահանջելու և խստացնելու ենք վերահսկողությունը»,-ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ օրերս սննդի անվտանգության պետական վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրել էր, ստուգումները կատարվել են թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է՝ առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով:
Սննդի անվտանգության պետական ծառայությունը հրապարակել էր 18 տնտեսավարողների ցանկը:
1. Ա/Ձ Կամո Վահանյան
2. «Անի-Մերի» ՍՊԸ
3. Ա/Ձ Գարեգին Քոչինյան
4. Ա/Ձ Սուսան Ղազարյան
5. Ա/Ձ Արմեն Սուքիասյան
6. Ա/Ձ Էդիկ Բոզոյան
7. «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ
8. «Վարդանուշ» ՍՊԸ
9. «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ
10. «Կալինինո կաթ» ՍՊԸ
11. «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ
12. «Մաստարաչեդո» ՍՊԸ
13. «Իգիթ» ՍՊԸ
14. «ԱՄՄ» ՍՊԸ
15. «Կաթնամթերք Վան» ՍՊԸ
16. «Կյորու» ՍՊԸ
17. Ա/Ձ Թունյան Սամվել
18. Ա/Ձ Բալոյան Սամվել
2013թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում» (ՀԱՊԿ ) կունենա ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատուի և ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի հաստիքներ Կառավարությունը որոշումն ընդունել է ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով։
Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքից, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ներկայացուցչի հաստիքի ստեղծումը պայմանավորված է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչում ՀՀ զինված ուժերի դաշնակցային մասնակցության բնույթով, ինչպես նաև համանման միջազգային դաշինքներում (մասնավորապես` ՆԱՏՕ-ում) անդամ պետությունների ռազմական տարրի ներկայացվածության` արդյունավետ կերպով փորձարկված ձևաչափի ու դրանում կիրառվող համապատասխան մեխանիզմների ներդրման անհրաժեշտությամբ
ՀԱՊԿ-ի աշխատանքային մարմինների և միացյալ շտաբի գործունեությանը զինված ուժերի ներկայացուցչի կարգավիճակով մասնակցելու հանգամանքը հնարավորություն է ընձեռում անհրաժեշտ և բավարար ներկայացուցչության մակարդակով տեղում օպերատիվ կերպով արձագանքել ընթացիկ պրոբլեմներին, իրավասության սահմաններում իրավասու որոշումներ կայացնել, ինչպես նաև ռազմաքաղաքական ղեկավարությունից ստացած առաջադրանքները ու հանձնարարությունները, սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ-ի անունից փաստաթղթեր ստորագրել, ՀԱՊԿ-ի տեղակայման վայրի պետությունում ավագ զինվորական պաշտոնյայի գործառույթներ իրականացնել և այլն
Նշված հաստիքների ստեղծումը կապահովի վերոնշյալ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող միջազգային ռազմական համագործակցության արդյունավետ և օպերատիվ կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքների կոորդինացումը
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ինչպես նաև այն, որ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը պահանջում են յուրահատուկ մասնագիտական մոտեցում, անհրաժեշտ է լինում, որպեսզի ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը անմիջական մասնակցություն ունենա այդ կազմակերպությունների շրջանակներում բարձրացված և Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերի քննարկմանը
Այդ մասնակցությունը, մի կողմից, հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, առավել օպերատիվ արձագանքել բարձրացված խնդիրներին, մյուս կողմից էլ ապահովում է աշխատանքների կազմակերպման բարձր արդյունավետության մակարդակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փաստաթղթերի մշակման առավել արդյունավետ եղանակը ներկայացուցիչների անմիջական հանդիպումներն ու քննարկումներն են:
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործունեության վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս։ ԵՊԼՀ-ում նրա պաշտոնավարման ժամանակ ստեղծվել է «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոն, որը գործում է ապօրինի կերպով։ Բանն այն է, որ նորաստեղծ կենտրոնը, ՀՀ օրենսդրության համապատասխան, պետք է ՀՀ ԿԳՆ կողմից ստանար թույլատրություն, ինչը չի արվել։ «Ժողովուրդ»–ի աղբյուրների պնդմամբ՝նման թույլատրություն չէր էլ կարող լինել, քանի որ տվյալ կենտրոնը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին։ Այս կենտրոնի ղեկավար Տանյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Կենտրոնը գործում է ԵՊԼՀ համապատասխան օրենքով և հրամաններով»։ Համաձայն մեր տեղեկությունների՝ ՀՀ ԿԳՆ-ն այս ոլորտում արդեն իսկ սկսել է ուսումնասիրություններ կատարել»,– գրում է թերթը։
«Ժողովուրդ».
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 19.20-ին, 1955 թ. ծնված Վլադիսլավ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 1959 թ. ծնված Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ ևս մի անձ Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում գտնվող իր աշխատասենյակում վիճաբանության մեջ են մտել իր և որդու` 1984 թ. ծնված Էդուարդ Մ.-ի հետ, որի ընթացքում Աշխարբեկ Ք.-ն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մ.-ի ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել և այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի:
Վլադիսլավ Մ.-ն ատրճանակը` 9 փամփուշտով և փամփշտակալով, ներկայացրել է բաժին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշխարբեկ Ք.-ի հետ եղած անհայտ անձը 1977 թ. ծնված Արտաշես Խ.-ն է:
Նույն օրը, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Արտաշես Խ.-ն և Աշխարբեկ Ք.-ն՝ հայտարարելով, որ իրենց նույն օրը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում ծեծի են ենթարկել Վլադիսլավ Մ.-ն և նրա որդի Էդուարդ Մ.-ն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.