07.12.2019 | 14:10

07.12.2019 | 13:10

07.12.2019 | 12:10

07.12.2019 | 11:10

06.12.2019 | 14:59

06.12.2019 | 14:17

06.12.2019 | 13:10

06.12.2019 | 12:10

06.12.2019 | 11:10

05.12.2019 | 15:10

05.12.2019 | 14:10

05.12.2019 | 13:20

05.12.2019 | 12:46

05.12.2019 | 12:10

05.12.2019 | 11:10

04.12.2019 | 15:10

04.12.2019 | 14:05

04.12.2019 | 13:10

04.12.2019 | 12:10

04.12.2019 | 11:10

03.12.2019 | 14:50

03.12.2019 | 14:10

03.12.2019 | 13:10

03.12.2019 | 12:10

03.12.2019 | 11:10

02.12.2019 | 16:12

02.12.2019 | 14:10

02.12.2019 | 13:10

02.12.2019 | 12:10

02.12.2019 | 11:10

30.11.2019 | 14:50

30.11.2019 | 14:10

30.11.2019 | 13:10

30.11.2019 | 12:10

30.11.2019 | 11:10

29.11.2019 | 14:10

29.11.2019 | 13:10

29.11.2019 | 12:10

29.11.2019 | 11:10

28.11.2019 | 15:10

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Նախագահի խորհրդական։
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում։
Մեծ պահք, օր տասներկուերորդ
«Ահա Տերը, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահա իր վարձն իր հետ է, և գործերն էլ իր աչքի առաջ են: Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»:
Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը և քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժույգով: Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ իբրև թե նրան խելամիտ դարձնելու համար, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը…
Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան: Միթե կո՞ւռք է նա, որին կերտել է արհեստավորը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանություն ու կերպարանք տալով նրան: Միթե չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ով հաստատեց երկրի հիմքերը: Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերև, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում: Նա է կանգնեցրել երկինքն իբրև կամար, ձգել՝ ինչպես վարագույր և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար:
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը ոչ քաղց է զգում և ոչ էլ հոգնում, նրա իմաստությունն անքննելի է… Ովքեր Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց պիտի չհոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան:
(Եսայու մարգարեություն 40:10-14, 18-19, 21-22, 28-31)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում` փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝ փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին, 27-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Ամեն տարի հունական փոքր Տիրնավոս քաղաքում անցկացվում է առնանդամի փառատոն (Bourani)։ Այդ օրը մարդիկ հավաքվում են հրապարակում՝ խորհրդանիշներով, որպեսզի տոնեն գարնան գալն ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու օրգանիզմում, և պտղաբերություն խնդրեն։
Այնտեղ այցելում են հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից։
Փառատոնը սկիզբ է առնում 1898 թվականից։ Այն ավարտվում է, երբ յուրաքանչյուր բնակիչ սպանախից պատրաստված ապուր է ուտում հսկա առնանդամ հիշեցնող գդալից։ Այդ օրը սեռական օրգանի տեսքով են թխվում նաև հացերը։
Հունական ուղղափառ եկեղեցին բազմիցս փորձել է արգելել փառատոնը՝ հեթանոսական արմատների պատճառով։
Ֆիլիպ Կիրկորովին նվիրել են թագ, որը զարդարված է Svarowski քարերով, հայտնում է «ԿՊ»-ն։
Երգչի երկրպագուները Սուրգուտայում նրան թագավորական նվեր են մատուցել՝ կիսաթանկարժեք ու թանկարժեք քարերով զարդարված թագ։ Երգիչը հայտնել է այդ նվերի մասին իր Instagram-ում։
Svarowski քարերով զարդարված էքսկլյուզիվ թագի հեղինակը ռուս դիզայներ Տատյանա Մելնիկն է։ Աղջիկը, լինելով պրեմիում կարգի գեղեցկության հայտնի ստուդիայի աշխատակցուհի, ստեղծել է այն իր սեփական ձեռքերով ու հատուկ իր կուռքի համար։
«Համերգ, երաժշտություն, բառեր․․․ Ֆիլիպն ու բարձրակարգ շոու, այս մասին կարելի է անվերջ գրել ու խոսել։ Ռուսական էստրադայի արքա՛, մեր քաղաքը սիրում է Ձեզ, ու մենք միշտ ուրախ ենք հանդիպման համար։ Երջանիկ եմ, որ հրավիրված էի, միշտ կհիանամ Ձեր տաղանդով ու կսիրեմ Ձեր երգերը»,- նշել է թագի հեղինակը։
Կիրկորովն ինքը պատմել է, որ «Մոնոմախի գլխարկը» ծանր է, սակայն թագը «բացառիկ գեղեցիկ է».
«Մոնոմախի գլխարկը ծանր է, բայց դրանով իսկ ավելի հաճելի է իմ առաքելությունն իմ անվան այս փոքր թատրոնում, որն ամեն օր ընդլայնում է իմ ստեղծագործական սահմանները, ու հուսով եմ՝ ուրախացնում է իմ հանդիսականին։ Ու անգամ եթե այդ կոչումները թագավորական են ու ատրիբուտները՝ զուտ պայմանական ու դեկորատիվ, եթե դա որևէ մեկին անտարբեր չի թողնում, ուրեմն այս ամենն իզուր չէր։ Շնորհակալություն, իմ սիրելի երկրպագուներ ու հանդիսատես»,- գրել է Կիրկորովը։
ՄԵԾ ՊԱՀՔ, օր տասնմեկերորդ
Տեր Աստված ասում է.
-Որդյա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք լինեն զարդ պարանոցիդ վրա, բուժում` մարմնիդ համար, և դարման` ոսկորներիդ համար։ Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից, որովհետև Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես։
Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թե՝ «Գնա՛, կգաս՝ վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ։ Չարիք մի՛ նյութիր բարեկամիդ դեմ, որը քեզ վստահում է և հույս է դրել քեզ վրա։ Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որպեսզի նա քեզ չարիք չպատճառի։ Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից և մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, քանզի անօրենը պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդակցվում արդարների հետ։ Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնվում են։ Տերը հակառակ է ամբարտավաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։
(Առակաց գիրք 3:21-34)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 15-21 ժամանակահատվածում գրանցել է 19 երկրաշարժ, որից 6-ը Հայաստանում, մեկը՝ Արցախում, մնացածը՝ այլ երկրներում:
Հայաստանում 0,5-2,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Վանաձոր համայնքների մատույցներում, Արցախում՝ 1,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մարտակերտ քաղաքից հյուսիս-արևմուտք հատվածում:
Գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Փետրվարի 17-ին և 19-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք: Փետրվարի 19-ին՝ Իրանում՝ Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևելք: Նույն օրը Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 20 կմ հարավ-արևելք:
Իսկ մեր տարածաշրջանից դուրս 6,0 մագնիտուդով մեկ երկրաշարժ է գրանցվել: Փետրվարի 17-ին Մեքսիկայի հարավում (Օախակա նահանգ)՝ Պինոտեպա դե Դոն-Լուիս քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի կենտրոնական մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Մեխիկոյում: Գերրերո, Մեխիկո, Օախակա ու Մորելոս նահանգներում: Մայրաքաղաքում խափանվել է էլեկտրամատակարարումը, փակվել են դպրոցները: Օախակա նահանգի 33 համայնքներում հայտարարվել է արտակարգ դրություն, կան ավերածություններ, զոհեր չկան:
Ամերիկյան Պորտլենդ քաղաքի քոլեջներից մեկի հետաքրքրաշարժ ուսանողը գրադարանում հայտնաբերել է 1599 թ. Ժնևի Սուրբ գիրքը՝ Էլիզաբեթ թագուհու և Վիլյամ Շեքսպիրի գիրքը:
Ըստ տեղական Օրեգոնիան թերթի՝ Lewis & Clark Colleges Aubrey R. Watzek գրադարանում հայտնված այս գիրքը ազնվական ծագում կարող է ունենալ: Էջերից մեկի վրա գրված է. «Տպագրված Լոնդոնում՝ ձերդ գերազանցություն թագուհու համար՝ պատգամավոր Քրիստոֆեր Բարքերից»:
«Սա իրոք հազվագյուտ աշխատություն է», — ասում է Հանա Քրումեն՝ քոլեջի հնագետը:
Սուրբ Գրքի այս հրատարակությունը մնացածներից առանձնանում է իր յուրահատուկ փորագրություններով: Դրանցից մեկը, որը կոչվում է «Իրավիճակ եդեմի պարտեզներից մեկում», հնագույն Միջին Արևելքի քարտեզ է, որտեղ նշված են «Մեծ Հայաստանը», «Մեսոպոտամիան», «Բաբելոնը»:
Քրումեն կարծում է, որ այս գիրքը պատկանել է Ֆրանցիս Ֆրային, ով 19-րդ դարում Անգլիայում լավագույն աստվածաշունչներ հավաքողն էր
Ուսանող Սեմ Բուսանը աշխատում էր հատուկ աշխատությունների և արխիվների բաժնում: Սեպտեմբերի 27-ին, երբ նա արդեն պատրաստվում էր լքել գրադարանը, ներքևի գրադարակներից մեկի վրա տեսավ փակցված «Սուրբ գրքեր» անվանումը:
Հետաքրքրվելով՝ նա բացեց այդ դարակը և գտավ 17-19-րդ դարերում գրառված Սուրբ գրքերի նմուշները:
«Այսպիսի անհարմար վայրում և անսպասելի ժամանակում նման հրաշք գտնելն անմահականորեն հետաքրքիր էր ինձ համար: Իսկ հրատարակության որակն իրոք շատ բարձր էր», — ասում է Բուսանը:
1599 թ. գրի առնված այս գիրքը դպրոցում երկրորդ հնագույնն է: Ամենահինը ունի 500 տարվա պատմություն:
Իսպանահայկական արմատներով ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր։ Այս մասին ծավալուն հրապարակում էր պատրաստել «Диалог и Дело» հասարակական կազմակերպությունը, որը վերահրատարակել էր russia-osoboe-mnenie.ru կայքը:
Լուի դը Ֆյունեսի որդին՝ Օլիվյեն, իր հուշերում գրում է. «Նա իսկական արիստոկրատ էր, ով ամբողջ կյանքում սիրեց միայն իր կնոջը, ձուկ որսաց և վարդեր աճեցրեց։
Նա այդպես էլ չսիրեց աղմկոտ, ձանձրալի ամենօրյա կյանքը։ Նա ասես ապրում էր իր աշխարհում և աշխատում էր, որ այդ աշխարհին ոչ ոք չդիպչի։
Դերասանի անունով է կոչվում նույնիսկ ֆրանսիական ծաղկաբուծական ընկերություններից մեկի ստեղծած վարդի նոր տեսակը՝ վառ նարնջագույն, սուր հոտով մի ուրախ ծաղիկ, որը ոսկե մեդալների է արժանացել զանազան ծաղկային ցուցահանդեսների ժամանակ»։
Լուի դե Ֆյունեսը (1914-1983 թթ.) համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեծագույն կատակերգակներից է։ Ֆրասիական և համաշխարհային էկրանի ապագա աստղի ծնողները ծնվել են Իսպանիայի Սևիլիա քաղաքում։
Հոր տատը հայ էր, ծնունդով՝ պատմական Հայաստանի Էրզրում նահանգից։
Մայրն ուներ իսպանական և պորտուգալական արմատներ։ Երիտասարդ տարիներին Լուի դը Ֆյունեսը տարվել է նկարչությամբ և դաշնամուր նվագելով: Զարմանալի չէ, որ հետագայում նա հենց դաշնակահար էլ դարձավ: Ֆյունեսը գերազանց գիտեր ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները, յուրացրել էր նաև հայերենը:
22 տարեկանում Լուի դը Ֆյունեսն ամուսնանում է Ժերմեն Լուիզա Էլոդի Կարրուայեի հետ: Ծնվում է նրանց որդին` Դանիելը: Սակայն 1942թ. նրանք ամուսնալուծվում են:
Մեկ տարի հետո ամուսնանում է Բարտելեմի դը Մոպասանի հետ, որը նշանավոր գրող Գի դը Մոպասանի թոռնուհին էր: Միասին ապրում են 40 երջանիկ տարիներ, մինչև հանճարեղ կատակերգուի մահը` դաստիարակելով իրենց 2 որդիներին` Պատրիկին և Օլիվյեին:
Լուի դը Ֆյունեսը շատ ջերմ հարաբերություններ ուներ բավականին հարուստ ֆրանսահայ Խաչիկ Քեբարջյանի ընտանիքի հետ, շփումներ ուներ Ֆրանսիայի հայկական շրջանակների, անգամ Ֆրանսիայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության հետ:
Նրա ընտանիքում կազմակերպվող ընդունելությունների ժամանակ հաճախ էր արծարծվում 1915-1923թթ. Թուրքիայում կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության թեման:
Ֆյունեսը հաճույքով էր լսում զորավար Անդրանիկին նվիրված երգերը, իսկ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր այցելում էր Պեր լա Շեզ գերեզմանատուն և իր հարգանքի տուրքը մատուցում ու ծաղիկներ դնում մեծ զորահրամանատարի` Անդրանիկ Օզանյանի շիրմին: Հատկանշական է, որ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցչության միջոցով նա միշտ գտնում էր տնտեսվար ու մաքրակենցաղ հայ կանանց` իր տանն աշխատելու համար:
Ահա, թե ինչ է պատմում Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի բնակչուհի Աղավնի Սարգսյանը, ով 1971-ից 1,5 տարի Ֆյունեսների տանն աշխատել է՝ որպես սպասուհի, խոհարար, պարտիզպան և հայոց լեզվի ուսուցչուհի. «Իմ և յոթ տարեկան դստերս ու Ֆյունեսների ընտանիքի միջև ձևավորվել էին ջերմ, ընկերական փոխհարաբերություններ: Նրանք մեզ շատ լավ էին վերաբերվում:
Ճիշտ է, ես չէի խոսում նրանց լեզվով, սակայն մենք միմյանց հասկանում էինք առանց դժվարության: Նա արդեն հաջողությամբ կարողանում էր հայերեն ասել «շնորհակալություն» և «բարի լույս» բառերը։
Լուի դը Ֆյունեսի կինն ինձ հետ շատ սիրալիր էր. ազատ ժամանակ անգամ ինձ օգնում էր խոհանոցում: Իսկ երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ նոր հայերեն բառեր էին սովորում, քանի որ ազատ ժամանակ աղջկաս դասագրքով ես նրանց հայերեն էի սովորեցնում: Հաճույքով էր հայերեն սովորում նաև ինքը` Լուի դը Ֆյունեսը: Նա հաճախ էր ինձ ու դստերս էլ իր երեխաների հետ այգի հրավիրում, և դա արվում էր անշահախնդրորեն:
Նա հաճախ էր ընթրիքին պատվիրում հայկական դոլմա, խորոված, սպաս, քաղցրեղենից` գաթա, փախլավա, և այդ ամենն ուտում էր անթաքույց հաճույքով:
Իմ հիշողության մեջ հատկապես մնացել է Ֆյունեսների ընտանիքի հետ բաժանման պահը: Այդ օրը ողջ ընտանիքը եկել էր կայարան` մեզ ճանապարհելու: Իմ ճամպրուկները լիքն էին նվերներով, իսկ վերջին պահին պարոն Լուին իմ գրպանը մի կլորիկ գումար դրեց` մեզ «բարի ճանապարհ» մաղթելով»:
Տիկին Աղավնին Լուի դը Ֆյունեսի մահվանից հետո ուղիղ 40 օր սուգ պահեց, սև զգեստներ հագավ, իսկ կրծքին միշտ կրում էր այն խաչը, որը նրան, ի նշան երախտագիտության, նվիրել էր Ֆրանսիայի ծիծաղի արքան` էրզրումցի հայուհու թոռը` Լուի դը Ֆյունեսը:
hzham24.ru
ՄԵԾ ՊԱՀՔ, օր տասներորդ
Տեր Աստված ասում է.
-Թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծո անվամբ մշտապես:
(Միքիայի մարգարեություն 4:5)
Տեր Աստված ասում է.
-Փո՛ղ զարկեք Սիոնի մեջ, կո՛չ արձակեք իմ սուրբ լերան վրա, թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Ինչպես առավոտ, լեռների վրա կտարածվի բազմամարդ և հզոր զորքը. այդպիսին չի եղել հավիտենական ժամանակներից և նրանից հետո այլևս չի լինի սերնդից սերունդ։ Նրա առջևից լափող կրակն է, նրա հետևից՝ բորբոքված բոցը. նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից հետո՝ ապականված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։ Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կարշավեն որպես հեծյալներ. որպես կառքերի դղրդյուն կասպատակեն լեռների գագաթներին, որպես ձայնը բոցակեզ կրակի, որ ուտում է եղեգը, որպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորք։ Նրանց առաջ ազգեր կխորտակվեն, և բոլոր դեմքերը կդառնան ինչպես սևացած պուտուկ։ Նրանք կհարձակվեն որպես ախոյաններ և որպես ռազմիկներ կբարձրանան պարիսպների վրա. յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա, և չեն շեղվի իրենց շավիղներից, Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց զենքերով ծանրացած կգնան և իրենց նետերի վրա կընկնեն և չեն մեռնի։ Կխուժեն քաղաք, կքայլեն պարիսպների վրա, կմագլցեն տները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։ Նրանց առաջ երկիրը կխռովվի, երկինքը կցնցվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։ Եվ Տերն իր ձայնը կբարձրացնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը, որովհետև մեծ է Տիրոջ օրը, մեծ և շատ նշանավոր. ո՞վ կարող է դիմանալ դրան։
(Հովելի մարգարեություն 2:1-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
-
-
02.12.2019 | 01:10
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել -
07.12.2019 | 12:10
Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել -
06.12.2019 | 12:10
Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բոլոր հաշմանդամ զինծառայողները -
05.12.2019 | 12:46
Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը -
03.12.2019 | 11:10
Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ -
04.12.2019 | 12:10
ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․Արծվիկ Մինասյան -
04.12.2019 | 02:05
«Ով ա սպանել իմ բալին, բերեք»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը ուշագնաց եղավ (ուղիղ) -
02.12.2019 | 12:10
Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով -
02.12.2019 | 02:10
Վարչապետը հումորի արտակարգ զգացողություն ունի. Կարեն Բեքարյան -
04.12.2019 | 11:10
Մարմնի վրա հին ու նոր վերքեր ու կապտուկներ կար.մահացած զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել հանցագործին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.