23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հայտնի բան է՝ Հայաստանում շատերը համարում են, որ երկրի անվտանգությանը սպառնում են այդպես կոչված “գրանտակերները”։ Հստակ ասել, թե ով է այդ վտանգավոր գրանտակերը այդքան էլ հեշտ չե, բայց մոտավորապես նկարագրենք:
Գրանտակերը, օրինակ, իրավապաշտպան է, հաճախ՝ բնապահպան, որին ֆինանսավորում են զանազան մութ ուժեր երկիրը քանդելու համար։ Բայց կարեւորը այն է, որ մութ ուժերը արեւմտյան են։ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Վաշինգտոնը եւ այլ նմանատիպ դավադիր կառույցներ։ Եվ այս ամենը շատ մեծ, դրամատիկական, բարդ դավադրության մի մաս է կազմում։
Հիմա չանդրադառնանք նրան, թե որքանով է այս ամենը իրականության հետ կապված։ Կարեւորը այն է, որ հասարակության մի ստվար զանգված այս դավադրության թեմայով ապրում է։ Այսինքն, մեր հասարակության մի մասը ենթադրում է, որ Արեւմուտքում շատ լուրջ աշխատում են Հայաստանում (կամ Հայաստանի դեմ), որ օգտագործվում են բազմաթիվ մեթոդներ, ներառյալ` ազդեցության գործակալների ցանցեր ստեղծելը, դրանց այլ պատրվակներով ֆինանսավորելը, հասարակության մեջ տրամադրությունները փոխելը եւ բազմաթիվ այլ բարդ մեթոդներ։
Երկար գլուխ չցավեցնեմ։ Ասածս այն է, որ շատերը պատկերացնում են, որ Արեւմուտքը Հայաստանում, իր շահերից ելնելով, կիրառում է շատ բարդ սցենարներ, որոնց մի մասն են կազմում երկրում գործող կազմակերպությունները եւ անհատները (կրկնեմ` կարեւոր չի, թե ոնց ա իրականում, դա ուրիշ նյութի հարց է)։
Հիմա եկեք տեսանկյունը փոխենք, անդրադառնանք արեւմուտքից դեպի հյուսիս։ Այո, դուք ճիշտ եք. հիմա խոսենք Անդրանիկ Նիկողոսյանի եւ “Պուտին” ակումբների մասին։ Սա այն դեպքն ա, որ անթաքույց է ամեն ինչ արվում։ Ի՞նչ դավադրություն, ի՞նչ ազատ, անկախ քարտաշների միություն։ Ռուսաստանի դեսպանատունը բացահայտ հովանավորում է մի մարդու, որը զբաղված է Հայաստանում ակնհայտ բաներով։ Ամեն ինչ թափանցիկ եւ անթաքույց (Չեմ ասում, թե ինչ անգրագետ եւ սահմռկեցուցիչ են Ա. Նիկողոսյանի կողմից կառավարվող լրատվամիջոցները, որոնք աներեւակայելի ռուսերենով գովաբանում են վերոհիշյալ անձի անցուդարձը, նիստուկացը եւ այլ շարժումները):
Եվ այստեղ հարցեր են ծագում.
● Մեզ ինչի՞ տեղ են դնում Ռուսաստանի դեսպանությունը եւ Կրեմլում նստած Նիկողոսյանի հովանավորը։ Արեւմտյան մութ ուժերը գոնե փորձում են ամեն ինչ խճճել, ֆռռացնել, ուշադրությունը շեղել։ Մեզ գոնե լուրջ մարդու տեղ են դնում։ Իսկ ի՞նչ երկար ականջներով արարածի տեղ են դնում մեզ հյուսիսում։
● Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանի դեսպանատունը այս քայլով։ Սույն հարցը տրվում է այն համատեքստում, որ ՀՀ հասարակությունը ոչ միայն տեղյակ չի դեսպանատան այլ տիպի մշակութային գործունեությունների մասին, այլ նաեւ այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնության դեսպանի անունը եւ դեմքը կկարողանա հիշել սույն հոդվածը կարդացողների 0,01%-ը։
Եվ վերջին հարցը, որ երեւի թե կկրկնի առաջին հարցը՝ ինչքան ժամանակ են մեզ էշի տեղ դնելու։
Սամվել Մարտիրոսյան
ejournal.am
Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…
Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:
Սվետան մորն այլևս չտեսավ:
Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:
— Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:
Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:
«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:
Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:
«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:
20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:
Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:
Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):
Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:
Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:
Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:
«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…
Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:
Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:
Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:
Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Ի դեպ այս հրապարակումը, ի թիվս Լուսինե Վայաչյանի այլ հոդվածների ներկայացված է վաղը` փետրվարի 10-ին կայանալիք ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությանը:
«Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ է առաջ վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում», -ասում է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, հավատալով, որ մեր հերոսը դեռ պետք է գա :
— Ինչո՞վ է դա պայմանավորված Տեր Հայր:
— Միտքը մարդու մեջ դրված մի հզոր դատավոր է, որը ստիպում է մարդուն քննելով ընտրել չարն ու բարին: Մտավորականը անպայման բարին ընտրողն է, որովհետև իր միտքը ուղղում է էնպիսի երևույթների վրա, որոնք հետաքրքրում են հասարակությանը և ինքն էլ դառնում է այդ ժողովրդի, այդ ազգի խիղճը: Դարեր շարունակ մեր մտավորականը եղել է քահանան, վարդապետը: Խրիմյան հայրիկը իր ժամանակի խղճի արտահայտողն էր նաև Ներսես Աշտարակեցին, Նարեկացին: Այսօր մենք ունենք աշխարհիկ մտավորականներ, որոնք , ցավոք, իրենց կերպարը ուղղել են ոչ թէ հոգևորի ծաղկմանը, մտքի ու հոգու աշխատանքին, այլ իրենց ես -ին, անհատի մատուցմանը: Արդյո՞ք դա պետք է մեր ազգին, սա է խնդիրը: Ու դրա համար մեր սերունդները մեզ կօրհնե՞ն , թե՞ կանիծեն: Օրինակ` ին՞չ արեց Խորհրդային միությունը մեր մտավորականության հետ` փչացրեց: Որովհետև, երբ դու չէիր գովերգում Լենին կամ ՍՄԿԿ , չէիր կարող որևէ արտոնություն ունենալ: Իսկ ով փորձում էր ողնաշարը ուղղել, նրան արտաքսում էին: Ցավոք, այդ մտածումը և այդպիսի մտավորականներ դեռ ունենք: Այսինքն` կերպը չի փոխվել: Այսօրվա մտավորականը չի բռնում ազգի զարկերակը, նստել ու սպասում է, որ ժողովուրդը բարեհաճի մոտենալ իրեն: Այսպիսին է իմ տպավորությունը: Թեև կարծում եմ, որ բոլորը չէ, որ էդպես են մտածում: Հավատում եմ, որ կան անհատներ, որոնք հավանական է` ճառագում են, բայց այսօր չենք տեսնում, և կան հոգիներ, որ դեռ խմորվում են ու վաղը պիտի գան::
— Կարո՞ղ է մարդը լինի հոգևոր և չլինի մտավորական:
-Եթե բացենք Ագաթանգեղոսի ՙՊատմություն Հայոց՚-ը, այնտեղ մի հրաշալի պատմություն կա. Գրիգոր Լուսավորիչը առաջին կրոնավորներին ձեռնադրում է հենց քրմերի զավակներից: Նա ընտրում էր կիրթ մարդուն, որովհետև հենց կիրթ մարդը պիտի լիներ մտավորական մարդը, առաջնորդը:
-Գուցե դա աստվածատուր կոչու՞մ է: Մտավորականը տարիքային սահմանափակում ունի՞:
-Եթե սահմանափակում լիներ, Ներսես Շնորհալուց երբեք Շնորհալի չէր ծնվի, որովհետև նա մանուկ հասակից արդեն ճառագում էր և բոլորը հրճվալից տեսնում էին, թե ինչպես է աճում: Շատ երիտասարդ տարիքում նա կաթողիկոս դարձավ: Դա յուրահատուկ պարգև է, որովհետև մտավոր մարդը խորհելու, ընտրելու, կռվելու առիթ ունի իր ներսում, ցավ ունի, որն ուղղում է դեպի այն հավիտենական արժեքները, որին ինքը ձգտում է հասնել, և դա անպայման ունի իր Գողգոթան, իր Փշեպսակը, իր Գեղարդը: Նա պիտի անցնի այդ ճանապարհով:
— Իսկ այժմյան պատկերն ինչպիսի՞ն է
— Մենք ունենք հրաշալի ձայներ, հայ երգիչ, երգչուհիներ, որոնք արտասահմանում են: Մեր երաժշտանոցն ավարտած մարդիկ գնում և աստղեր են դառնում Եվրոպայում: Ունենք գույնի հրաշալի զգացողություն ունեցող նկարիչներ, որոնք գնում, փայլուն դեմքեր են դառնում դրսում, ունենք սպորտսմեններ, որոնք օտար դրոշների տակ են հաղթանակներ ունենում, իսկ Հայաստանում տեղ չունեն:
— Ինչու՞ է այդպես
— Ինչուն քաղաքական է, սոցիալական է, գու՞ցե Խորհրդային շրջանի, պարսկական 400 տարվա լծի, Օսմանայան կայսրության տիրապետության հետևանքն է: Չգիտեմ ինչի՞ հետևանքն է, բայց մենք չենք կարողանում այդ բեռը շպրտել մեր ուսերից, ազատ ապրել, շնչել, պարզ շփվել մեկս մյուսի հետ:
— Ին՞չը կարող է մեր մտավորականներին միավորել
— Միայն հավատքը. մի կոնցեպցիա, որը հազարամյակների ընթացքում մշակել են մեր հոգևոր հայրերը: Ուղղակի վերադառնալ ակունքներին, ինչպես ձուկը, որ ծնվում է, գնում է դեպի օվկիանոս, հետո երբ պետք է ձվադրի, գալիս , վերադառնում է նույն տեղը: Ես հրավիրում եմ մտավորականներին.ՙ Եկեք Ձեր փարախը՚:
— Իսկ ին՞չն է տարանջատում
— Եսականությունը, հպարտությունը, նախանձը, ագահությունը, այսինքն` յոթ մահացու մեղքերը:
— Այսօր հասարակական ին՞չ պահանջ է դրված մտավորականի առջև:
— Ես պիտի խնդրեմ, որ մտավորականը գոնե չծախվի։ Հայերիս համար մեծ ինստիտուտ է ընտանիքը, որն առաջին սնման աղբյուրն է` կրթության առումով: Ճիշտ է, մեր տատիկ-պապիկները սովետական տատիկներ պապիկներ են, որոնք շատ լավ հատկություններ կորցրել են, բայց իրենք ավանդաբար բերում են բարոյական որոշ կատեգորիաներ, որոնք համընկնում են արդեն իրենց տատիկ-պապիկների ավանդական մտածողությանը: Հավանական է, որ սրանից հետո դժվար պիտի լինի, եթե մենք չվերադառնանք այն արժեքներին, որի պահանջն այսօր կա: Մի զուգահեռ անցկացնենք Ռումինիայի կամ Ռուսաստանի հետ, որտեղ մարդիկ վերադարձան իրենց հավատքին, խմբվեցին իրենց տաճարի շուրջը, զորացավ եկեղեցին և երկիրը գնալով սկսեց ծաղկել: Մենք պիտի մտածենք այդ մասին, որպեսզի Աստծո քաղցր սիրտը մեր հանդեպ փափկանա, դառնա աղբյուր, որ մենք սկսենք սնվել: Մենք ինքներս պիտի քայլ անենք դեպի Աստծված: ՙԹակեք դուռը և կբացվի՚: Այդ թակողների կարիքը մենք շատ ունենք:
— Ինչպե՞ս կվերաբերվեր Մաշտոցը այսօրվա կրթական համակարգին
— Մաշտոցի գերխնդիրն այն էր, որ Սուրբ Գիրքը դառնար հայերեն և լիներ մատչելի իր ժողովրդին: Արդյո՞ք այսօր մեր կրթական համակարգում Սուրբ Գիրքը դասավանդվում է: Ոչ: Լավ կլինի արժեհամակարգը վերանայվի:
— Տեր Շահե, ովքե՞ր են ստեղծել մեր ավանդույթները, արդյո՞ք դրանք համահունչ են մեր ժամանակին և որքանո՞վ են այսօր արժեքավոր
— Պատասխանը գտնվում է Թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթում.ՙԱմուր պահեք այն ավանդությունները, որ սովորեցիք մեզանից, թե’ խոսքով, թե’ թղթով՚: Երկու տեսակի ավանդույթ է եղել` բանավոր և գրավոր: Գրավորը ամբողջ մարդկությունը ունի, դա Սուրբ Գիրքն է, իսկ բանավոր ավանդույթը` եկեղեցին : Աստվածաշունչը առանց եկեղեցու կիսատ է, եկեղեցին առանց Աստվածաշնչի եկեղեցի չէ: Երկնքի ու երկրի միջև կապը տեղի է ունենում, երբ այդ երկու ավանդույթները միանում են: Փառք Աստծո, մենք գոնե այն ազգն ենք, որ 30000 ձեռագիր է արտաշնչել: Ոչ մի ազգ միջնադարում այդքան ձեռագիր չի արտաշնչել` ոչ լատինը, ոչ հույնը, ոչ ասորին և ոչ էլ որևե մեկը: Էլ չեմ ասում, թե Մոնղոլական արշավանքների ժամանակ ինչքան գերևարության տարվեց, կոմունիստական շրջանում մեր վանքերի ինչքան ձեռագրեր այրվեցին: Փառք Աստծո, որ այսքան էլ մնացել ենք:
— Իսկ չե՞ք կարծում, որ մեր ժամանակաշրջանը նոր ավանդույթների կարիք ունի
— Որպեսզի նորը գա, կարիք կա, որ նախ հինը լավ ներշնչենք: Ավանդույթը ներսում մերը չի դառնա , եթե մենք նախ արտաքին պատկերների, նշանների խորհրդաբանությունը չհասկանանք: Օրինակ` խաչի պատկերը, որ կրում են կրոնավորները, իր բովանդակությամբ քրիստոնյայի պարծանքն է, իր խորհրդաբանությամբ կենաց ծառի խաչանման պատկերն է դրախտում, սակայն այն կրում են նաև կիսամերկ երգչուհիները: Նախ գիտակցական ընկալումը պիտի լինի, որ հետո այն ծլարձակի մեր սրտում ու պտղաբեր լինի: Մեր մտավորականները պիտի Նարեկացու,Օձնեցու, Մաշտոցի շարականները մեզ հետ ժամերգությամբ արտաշնչեն: Ինչպես Մարկեսը հին ավանդույթները կուտակեց-կուտակեց ու արտաշնչեց իր ՙՀարյուր տարվա մենությունը՚: Մենք այսօր գործ ունենք անելու:
— Տեր Շահե, մենք իրոք հրաշալի ժառանգություն ունենք, բայց կարծում եմ մատուցման խնդիր ունենք, ինչպես հարկն է չենք մատուցում մեր ժողովրդին: Համաձայն չե՞ք ինձ հետ
— Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ առաջ է վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում: Փառք Աստծո, հիմա հրաշալի հոգևոր գրականություն է տպվում: Թեև արդեն ընթերցողը քիչ է, այնուամենայնիվ մեր կաթողիկոսը չի նայում ընթերցող կա՞, թե՞ չկա, տպագրվում է և մատուցվում: Մեր ժողովրդին ոչ թե սերիալներ, այլ հոգևոր զրույց է պետք: Պետք է մեր հերոսը արթնանա: Բայց հերոսի համար միջավայր է պետք ստեղծել, որ մանուկ հասակից սնվի այդ արժեքներով, և վերջում գա արդյունքը:
— Եկեղեցու ծեսերն ու ավանդույթները ի զորու՞ են փոխելու մեր ժողովրդի արժեհամակարգը
— Նայենք մի քանի կայսրությունների ծեսերին: Նույնիսկ ֆաշիզմը ուներ իր ծիսական կարգը, Խորհրդային միությունը ուներ իր ծիսակարգը, որն ազդում էր հասարակության վրա: Ծեսն անհրաժեշտ է հասարակությանը: Բայց կա Աստվածային երկխոսության տեսակ, որը կոչվում է արարողություն կամ ծիսակատարություն եկեղեցում: Այդ խորհուրդը ինքը` Քրիստոսն է: Մկրտության պահին մարդը զգեստավորվում է ի Քրիստոս և ճաշակում նրա մարմինն ու արյունը: Թեև պահի գիտակցումը շատ խորն է և անբացատրելի, բայց մարդու ներքինը փոխվում է: Այն ծեսերի մեջ, որտեղ չկա փրկության խնդիր, ժամանակավրեպ են, սակայն կան հավիտենական արժեքներ, որոնք կմնան կայուն, մինջև Տիրոջ գալուստը:
— Ինչպե՞ս եք վերաբերվում օտար դավանանքներին
— Մենք երբեք թույլ չենք տվել ձեռնոց նետել որևէ այլ ազգի կամ կրոնի, ընդհակառակը, մենք ընդամենը պաշտպանվել ենք, ինչպես Ավետարանն է ասում. ՙՀավը իր ձագերին հավաքում է թևերի տակ….՚ այդպես էլ մեր եկեղեցին հավաքել, պահպանել է, որ գոնե մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հավատը չկորչի: – Այսօր կարելի՞ է մեր ժողովրդին է քրիստոնյա անվանել
— Գիտես, եթե նույնիսկ չմկրտված հայ մարդուն ասես.ՙ դու քրիստոնյա չես՚, կարող է կռիվ անել: Բայց ինքը իրականում հեթանոս է: Սա մտածելու լուրջ առիթ է, որովհետև այն մարդը, որը լրջորեն Քրիստոսին իր սրտի մեջ չի ընդունել, չի ապրում այդ արժեքներով, նույնիսկ ՙ Հայր մեր՚-ը չգիտի, ինչպե՞ս կարող է քրիստոնյա համարվել: Շատերն են այսօր Աստվածաշունչը թևերի տակ գալիս, իբր Քրիստոս են բերում մեր ազգին, բայց իրականում գալիս են իրենց թագավորությունը հիմնելու, տոտալիտար ձևերով խեղելու մեր ժողովրդին: Ես ցավում եմ այս երևույթների համար:
— Կա՞ մի բան, որ դուք չասել չեք կարող
— Ես շատ եմ սիրում իմ պետականությունը, իմ եկեղեցին և բացերի մասին չեմ կարող լռել: Եթե իմ երեխային սիրում եմ, նրա բացերի վրա չեմ կարող աչք փակել, պիտի դաստիարակեմ : Չեմ կարող չասել, որ կարիք ունենք կրթվելու, հոգևոր խորհուրդները ուսումնասիրելու, չինովնիկների տեսակը փոխելու, կաշառակերությունը վերացնելու և, վերջապես, սերը հաստատելու մեր մեջ:
— Ձեր խոսքը` ուղղված հայ մտավորականին
— Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Միշտ քաղցն ու ծարավն ունենաք ավելի մեծ արժեքների: Այսօր շատ կան ալյա-ֆրանկա մտածող գրողներ, որոնք փորձում են իրենց պոեզիան նմանեցնել հաջողակ ֆրանսիացի գրողներին: Ես չեմ հասկանում այդ արվեստը: Կուզեյի, որ մեր մտավորականները իրենց խարիսխները դնեին հենց ազգային հիմքի վրա, իրենց խոյակները զարդարեին մեր մանրանկարների խորանների նման և իրենց գույները որդան կարմիր դառնար:
— Ձեր խոսքը այսօրվա մտածող երիտասարդին
— Ընթերցիր, ով երիտասարդ: Դա արժեք է, որովհետև այն ինչ կատարվում է դպրոցում կամ համալսարաններում ողբերգություն է: Մարդիկ չեն ընթերցում: Աստծո խոսքը իր մարգարեների, ավետարանիչների միջոցով, գրավոր ձևով Աստված ավանդել է մեզ: Այն մի հրաշալի միջոց է, որ մարդը ճանաչի ինքն իրեն, ճանաչի Աստծուն, տիեզերքը: Եթե երիտասարդը ընթեցող է, ես իր կողքին եմ, իր համար աղոթող եմ, Աստծո օրհնությունը պիտի գա իր վրա և պտղաբեր դարձնի: Անգրագիտությունը թշնամի է հասարակությանը: Հիսուսը եկավ` վերականգնելու մարդուն, խոսեց Աստծո խոսքը, որն այժմ ամփոփված է Սուրբ Գրքում:
— Ին՞չ եք երազում մեր ժողովրդի համար:
— Վերադարձել եմ Կիլիկյան Հայաստանից, եղա ողջ Մեծ Հայքում, Կապադովկիայում, Անտիոքում: Այն արժեքները, որ մենք թողել ենք, միայն հողային տարածքներ չեն, դա նաև սուրբ վայրեր են, 3 հազար վանքեր, որոնք լքյալ են: Էլ չեմ ասում ինչքան խաչքարեր, եկեղեցիներ, ձեռագրեր են կորսվել, գնացել Վենետիկ, Ֆրանսիա, Լոնդոնի ազգային գրադարաններ, Երուսաղեմ և այլն: Հորդորում եմ մեր երիտաարդին, որ նա ամպայման անրադառնա այդ արժեքներին, բայց դա միայն ընթերցելու շնորհիվ է լինում: Ընթեցանությունը արթնացնում է մարդու ներքին զգայարանները և կապում ավելի մնայուն արժեքների հետ, եթե այն վերաբերվում է նաև հոգևոր գրականությանը:
-Դուք անձնական երազանքներ ունե՞ք
— Ես իմ կյանքը հանձնել եմ Աստծուն: Պետք է գործել, արարել, Աստծո խոսքը մատուցել, ժամերգություններին զանգակները քաշել, աղոթել հիվանդների համար: Ամենառեալը դա է: Միթե՞ Հիսուսը երազանք ուներ: Աստված մարմնացել էր և ճշմարտություններ էր հաղորդում: Եթե մենք գոնե մի փոքր դառնանք Հիսուսի լեզուն, խոսքը փոխանցողը, կիմանանք, որ մեր երազանքները կատարվել են: Մեզ համար գերխնդիրը թող Քրիստոսը մնա:
— Հավատու՞մ եք մեր ժողովրդի ապագային
— Ապագան մեր ձեռքում է: Այն ժառանգությունը, որ մեզ փոխանցել են մեր հայրերը, ապագայում շատ է փայլատակելու: Մենք դեռ շատ պիտի հպարտանանք մեր հայրերով, բայց նաև հին արժեքների հիման վրա նոր արժեքներ է պետք ստեղծել: Հարկավոր է գոնե հավասարվել մեր պապերի արժեքներին, որ կարողանանք արտաշնչել նորը:
Կարինե Ջանջուղազյան
Իմ պապը երբեք ինդուլգենցիա չի եղել, երբ ես սխալվել եմ: Ամենակարեւորը՝ չի խրախուսել սուտը: Պապս ասում էր՝ բալես, օղին տեխնիկական խնդիր է առաջացնում միայն մի դեպքում՝ երբ տեխնիկական սպիրտ է: Նա ասում էր՝ երբեք սուտ մի խոսիր, սուտը շփացած մարդկանց զբաղմունքն է: «Սուտը քո ընտրությունն է, բալես, բայց քեզնից առաջ մենք ենք եղել ու չենք ստել»,-ասում էր նա: Ու ի՞նչ էր նշանակում սա: Նա ասում էր՝ սուտը քար է, որ ընկնում է ինչ-որ մեկի ճամփին. «Դու կարո՞ղ ես քեզ քար զգալ. քանի ջահել ես՝ չես զգա, բայց միշտ հիշիր, որ ստելով ոչ միայն ինքդ ես ծանրանում, այլեւ ծանրանում ես ուրիշների վրա»: Եվ մի արա այնպես, որ ցանկանան ազատվել քեզանից, բալես,- շշնջում էր պապս: «Սուտը որբացնում է, տղաս»,-ասում էր նա: Այս վերջին մտքի շուրջ նա այդպես էլ չծավալվեց: Բայց մի անգամ մի կերպ բառերով ասաց՝ ստում են նրանք, ովքեր ճիշտն ասելու երեւակայություն չունեն: Նա նաեւ ասում էր՝ բալես, հիմնարկի ղեկավար չդառնաս, քանի որ բոլորը քո մասին կասեն ամենալավ բաները: Դրանից հետո դու ինքդ կուզես լսել դրանք՝ պահանջելով ավելի ու ավելի ուժեղացնել լավի դոզան: «Ածականները վատ խորհրդատու են»,-ասում էր նա: Ըստ նրա, մարդը մի բան է, որին պետք է խնայել: Այսինքն, երբ դու կարող ես ինչ-որ բան տալ մարդկանց, մի թույլ տուր, որ նրանք այն վերցնեն դիֆերամբներով: «Խնայիր նրանց, քանի որ կարող են կարմրել իրենց երեխաներին համբուրելիս»,-ասում էր պապս: Պապս մարդուն տեսնում էր մենակության մեջ, ինքն իր հետ, իսկ մենակության մեջ նույնիսկ Աստված լինելն իմաստ չունի: Էդ դեպքում, ըստ նրա, ի՞նչ կարիք կա մարդուն ասել, որ Աստված է: Նա վստահեցնում էր, որ ղեկավար լինելու մեջ վատ բան չկա, էդ ղեկավարն էլ մեկ ուրիշի ենթական է, բայց երբ նրա գովքն ես կարդում, նրան սովորեցնում ես իրենից ազդեցիկ պաշտոնյայի գովքը կարդալ: «Գովասանքը վիրուս է, բալես»,-ասում էր պապս: Նա ինձ խորհուրդ էր տալիս ապրել էնպիսի տան մեջ, որ պատուհանից կարողանամ ճնճղուկներին կերակրել: «Թող հացը երբեք չլինի քո ամենաքնձռոտ կերակուրը, այլապես դու կմտածես հացը թափելու եւ ոչ թե բաշխելու մասին»,-ասում էր նա: Պապս, որ խելոք մարդ էր, ասում էր՝ էստեղ-էնդեղ խելոք-մելոք չխոսես, ոչ ոք պարտավոր չէ քո ներկայությամբ գլխի ընկնել թե ինչքան քիչ բան գիտի: Եվ հետո,-ավելացնում էր նա,-երբեք վստահ չլինես, որ քո խոսքերի կարիքն ունեն միայն էն պատճառով, որ դու ես ասում: Ուրիշի նույն բառերն, ըստ նրա, կարող են մարդկանց ավելի շատ օգնել: Ի՞նչը նկատի ուներ պապս: Գլխի եմ ընկել, երբ պապս արդեն չկար: Նա ուզում էր ասել՝ ապրիր այնպես, որ քեզ օղին չխոսեցնի, որ ստելու կարիք չլինի, որ ղեկավար չլինես եւ որ պատուհանիդ ճնճղուկներ մոտենան: Այսինքն, կյանքն այն է, երբ մարդիկ քո մեջ են, ոչ թե շուրջդ՝ դու կուզեի՞ր ստել քո միջի մարդուն, լինել նրա ղեկավարը, լսել նրա գովաբանական ածականները ու մի ճնճղուկի հայացքին չարժանանայիր:
Մհեր Արշակյան
Ejournal
Ես ցավ ունեմ, այլ բանի մասին չեմ կարող ոչ մտածել, ոչ էլ գրել: Մանկությանս ընկերուհին, ինձ շատ հարազատ մի մարդ, լինելով իր գործին նվիրված ու լավատեղյակ, մնացել է առանց ապրուստի միջոցի մի տղամարդու քմահաճույքի պատճառով:
Մի փոքրիկ, խղճուկ տղամարդուկի, որն ունի սիրո և ուշադրության կարիք, չի կարող ստանալ տանը և փնտրում է իրեն վստահված շատ մեծ մի սուպերմարկետի կին աշխատողների մեջ:
Նայած ինչ հաջողություններ է ունենում օրվա ընթացքում, ըստ այդմ փոփոխվում է նրա տրամադրությունը, և ամբողջ կոլեկտիվը կախված է լինում դրանից` ուշ կամ շուտ են տուն գնում, գոռգոռում է` նվաստացնելով ու ստորացնելով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով կամ` անպարկեշտ կոմպլիմենտներ անում… Սովորական բեսպրեդել… Բայց նա միայնակ չի իր այդ ոճի մեջ, համատարած երևույթ է, ինչպես պարզեցի:
Այս պատրիարխալ հասարակության մեջ մենք` կանայք, ամեն ինչով կախված ենք տղամարդկանցից: Մեր աշխատանքը կախված է հիմնականում նրանցից, որովհետև նրանք ավելի հաջողակ են բիզնեսում և դառնում են մենեջերներ, տնօրեններ, շեֆեր ու օլիգարխներ: Նրանք են որոշում, թե մենք մեր արտաքինով, տարիքով ու գիտելիքներով հարմա՞ր ենք զարդարելու իրենց օֆիսները, լինելու նրանց օպերատորները, մենեջերները, մատուցողները, օգնականները, լրագրողները, բժիշկներն ու բուժքույրերը, տոմսավաճառներն ու դիզայներները և էլի շատ ու շատ բաներ…
Մի անգամ աչքովս ընկավ անհեթեթ մի հայտարարություն. պահանջվում է բարետես արտաքինով և բարձրագույն կրթությամբ, ցանկալի է, ռուսերենի իմացությամբ հավաքարար…
Նրանք մեջ առջև պահանջներ են դնում` գեղեցիկ լինելու, համեստ ու քչախոս լինելու, համարյա ստիպում են հարսնություն անել աշխատանքի վայրում, այլապես մեզ դուրս կվռնդեն, ցանկացողներ շատ կան այս տձև աշխատանքի շուկայում, որտեղ առաջարկը, մանավանդ կանացի ձեռքերի և ուղեղների, շատ անգամ գերազանցում է պահանջարկը: Ոչինչ չի պաշտպանում կնոջը, եթե չկա աշխատանքային պայմանագիր, իսկ մեր լեն ու բոլ օրերում ու անօրեն երկրում, որտեղ համատարած խուսափում են իրական հաշվապահությունից ու հարկային վճարումներից, ի՞նչ պայմանագրային աշխատանք, ի՞նչ բան…
Նրանք էլ ինչ ուզում անում են, սկսած կադրերով զբաղվող մանկլավիկներից, միջին օղակի մենեջերներից ու իբրև թե տնօրենի պարտականությունները կատարող, բայց իրականում միայն գանձապահություն անող ու ներքին անցուդարձը հսկող, զանազան բարդույթներով տառապողներից և մեծ ու մանր հոգեկան ցնցումներով տառապող տղամարդ կոչվողներից:
Կնոջը, աղջկան, օրիորդին նայում են որպես ապրանք, այլ ոչ նույնիսկ գործիք, աշխատանքի ընդունելու պահից սկսած. Սիրո՞ւն է, ջահե՞լ է, եթե տարիքով է, գոնե մատչելի՞ է, եթե մատչելի չէ, գոնե շուստրի՞ է, եթե շուստրի չէ, գոնե կարո՞ղ է լավ սուրճ եփել, եթե ինչ-որ մեկի ծանոթն է, գոնե Խաթաբալա է՞, փակբերա՞ն է, եթե շատ պետք է գործի համար, բանիմաց է, ապա գոնե հնազա՞նդ է: Բարդ է:
Լավ, ընդունեցին աշխատանքի: Ինչ նկատառումներով, համարյա ամենասկզբից էլ հայտնի է լինում թե’ ընդունվողին, թե’ ընդունողին: Դե, մտածում են շատ կանայք, կտեսնեն էդպիսիններից չենք, բայց լավ ենք աշխատում, կպահեն, հո իրենց բիզնեսի թշնամին չեն ի վերջո: Սկսվում են սեքսուալ հետապնդումները, սրճարան հրավիրելուց մինչև ուղիղ ու անպարկեշտ արված առաջարկությունները:
Բայց կինն ընդունվել է աշխատանքի, և այսօրվա աշխատող կանանցից ոչ ոք միայն զբաղվածության պրոբլեմը լուծելու համար չի գնում աշխատելու: Օրվա հացի խնդիր են լուծում, երեխա են մեծացնում, շատերն առանց ամուսինների և որևէ այլ կողմնակի օգնության: Աշխատավայրը վեր է ածվում մարտի դաշտի, մարտի ավարտն էլ տարբեր է լինում. Ոմանք տեղիք են տալիս` դառնալով ֆավորիտ մինչև շեֆը նոր արյուն չուզի, ոմանք չեմուչում են անում` խաղով ձգելով իրենց երկարակեցությունն աշխատավայրում, ոմանք էլ չեն դիմանում ու հեռանում են, կամ էլ վռնդում են նրանց: Ծանոթով ընդունվածների վիճակն ավելի լավ է, բայց սրանք էլ ունեն մեկ այլ խնդիր, միջին օղակի շեֆերի հետ, անցանկալի են նրանց աշխատանքային հարեմում, որովհետև ունեն աչքեր ու ականջներ և ցանկացած պահի կարող են գործի դնել:
Դեռ ոչինչ, եթե հեզ ու խոնարհ են և գործից այդքան էլ գլուխ չեն հանում: Նրանք այդքան էլ վտանգավոր չեն: Այ նրանք են վտանգավոր, ովքեր համ գլուխ են հանում, համ էլ հասկանում են, թե բիզնեսը կազմակերպելու համար հրավիրված միջին օղակի շեֆը ինչի է վեր ածել իրեն վստահված սրճարանը, խանութը, խմբագրությունը կամ հիվանդանոցը, թե այդ հավաբնում աքլոր լինելով ինչպես է անտեսում գործը, թույլ տալիս այնպիսի սխալներ, որոնք ահռելի վնասներ են պատճառում բիզնեսի իրական տերերին: Այսպիսիների հետ անընդհատ հրահրվում են մտացածին կոնֆլիկտներ և ի վերջո, հիմնականում անհեթեթ պատճառաբանություններով նրանք հետ են վերադարձվում ծանոթին:
Ինչպես հասկացաք, այս վերջին ցավն էլ հենց իմն է: Չնայած ես սեփական ուժերով ապրել փորձող շատ քիչ կանանց գիտեմ, որոնց շրջանցած լինի սեքսուալ հետապնդումը աշխատանք ունենալու որևէ փուլում: Բայց հիմա նա է, այսօր, այստեղ և հիմա, և ես հրաժարվում եմ լռել և գրել այլ բանի մասին:
Երբ տեսնում եմ ընկերուհուս աղջնակի հայացքը` հավատով ու հույսով դեպի մորը նայող, բացում եմ նրա դատարկ սառնարանը, ինձ անուժ ու անօգնական եմ զգում բժշկի ընդունարանում, որն ասում է նրան շտապ վիրահատության անհրաժեշտության մասին և նա հրաժարվում է, որովհետև փող չունի, ու պարտք էլ չի կարող անել, որովհետև աշխատանք չունի, ես անիծում եմ տղամարդկանց աշխարհը: Ես անիծում եմ բոլոր այն տղամարդկանց, որոնց համար կանայք մարդահաշիվ չեն, որոնք թողնում են իրենց երեխաներին բախտի քնահաճույքին և տրվում զանազան արատների, որոնք բիզնես են դնում ու չեն հետևում իրենց կադրերին, որոնք մարտի ութին ծաղիկ են նվիրում, իսկ ապրիլի յոթին չհասած հացն են կտրում, որոնք մոռացել են, որ նման մի կին էլ իրենց մայրն է, և օգտագործում են կնոջ ծանր վիճակը կամ աղջիկների տհասությունը հեշտ, հանգիստ ու ձրի սեքս ստանալու համար…
Արհամարհում եմ բոլոր նրանց, ովքեր աչք են փակում նման բաների վրա, խոսում են բարձր արժեքներից և կանանց իրավունքներից ու չեն տեսնում մեկ կնոջ ցավը: Աշխարհը փրկել ու հեղափոխություն անել միշտ էլ կհասցնենք, բայց մեկին փրկել ու վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ ներշնչել նրա երեխային կարող ենք ու պարտավոր ենք այսօր:
Սիրելիներս, իմ ուժեղ ու թույլ տղամարդիկ, դուք մեզ շատ-շատ պետք եք, հարուստ ու աղքատ, խելոք ու հիմար, առանց ձեզ մենք երեխա չենք կարող ունենալ, չենք կարող ապրել: Սա ձեր աշխարհն է, բայց մեզ էլ մի քիչ տեղ տվեք, թույլ տվեք արժանապատիվ ապրել ու հնարավորություն ունենալ մեծացնել մեր երեխաներին, եթե ինքներդ բրախել եք: Թույլ տվեք ձեզ օգնել բազմապատկելու ձեր հարստություններն ու մեզ օգտակար զգալ: Թույլ տվեք չտղամարդանալ, մեզ չշրջապատել միայն մեր նման կանանցով, որպեսզի կարողանանք ձեզ տեսնել և սիրել… Թույլ տվեք գրել այն, ինչ ինքներս` չկայացած կանայք, կցանկանայինք կարդալ: Մենք ուզում ենք խոսել մեր պրոբլեմների մասին, մենք ուզում ենք օգնել մեզ նմաններին…
Իսկ ես ուզում եմ, որ իմ ընկերուհին աշխատանք ունենա, նրա սառնարանը լիքը լինի, իսկ արժանապատվությունն ու առողջությունը վերականգնվեն ու ապահով լինեն: Եթե ցանկացողներ լինեն` միացեք:
Նվիրեք մեզ ներողություններ ծաղիկների փոխարեն…
«Ազատությունը լավ բան է, եթե գիտես նրա հետ ինչպես վարվել: Հակառակ դեպքում այն կարող է բեռ դառնալ ու ցավ պատճառել»: – սա իմ սեփական աֆորիզմներից է: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ես առաջարկում եմ իմ վարկածն էս կայքում, բայց մոնոլոգ եմ անում: «Facebook»-ից դուրս չկա արձագանք, չկա առողջ բանավեճ, չկա երկխոսություն, զրուցակից… Ինչո՞ւ չես գրում կայքում, բարեկամ…
Միշտ սիրել եմ զբաղվել միայն էն աշխատանքով, որի արդյունքը շոշափելի ու շուտ երևացող է: Անձիս կարևորությունն էս աշխարհում ամրապնդելու, թե՞ գուցե ավելի խոր` հոգևոր ու բարվոք մղումներով է դա պայմանավորված, չգիտեմ, չեմ խորացել երբևէ: Գիտեմ, որ չեմ սիրում, և վերջ:
Երեկ ես չալարեցի մտածել, չափից դուրս շատ մտածեցի, թե ի՞նչ գրեմ, այնինչ պետք էր մտածել` ո՞ւմ գրեմ: Նամա՞կ: Ո՞ւմ: Ընկերո՞ջս: Ո՞ր: Ո՞ւր է նա, ի՞նչ է սպասում ինձնից: Եվ ես, որ մի փոքրիկ, միջին IQ-ի տեր կին եմ, և իմ ունեցած-չունեցածն էս կյանքում հենց ապրածս կյանքն է, իսկ դրա մասին ես գրում եմ, պատմում. ավելի ճիշտ, պատմում եմ, երբ ուզում եմ պատմել, ի՞նչ կարող եմ տալ աշխարհին էս կայքի միջոցով:
Ընկերներիցս մեկն ասում է, որ ես պետք է, որ նյութի պակաս չունենամ, որովհետև ես ինքս եմ իմ նյութը, բայց ես հոգնել եմ էդպիսինը լինելուց: Հիմա կանգնած եմ մի մեծ հարցի առջև. ինչո՞ւ գրեմ: Դե, մի կտոր հացի խնդիր, փառք Աստծո, չունեմ, ինչ-որ կերպ ապրվում է: Խորը դեպրեսիայից որևէ մեկին իմ մրոցով հանելու խնդիր ևս չկա, առավել ևս մի ողջ ազգի փրկելու: Ես գլոբալ առումով հեղափոխական չեմ, և սկսում եմ պայքարել, երբ կոնկրետ հարցը վերաբերվում է իմ բարեկամներին կամ ինձ: Ի՞նչ պատմեմ ես էստեղ, որ հետաքրքիր լինի յուրաքանչյուրին: Կյանքից բողոքողները լինքն են, առանց ինձ էլ կբողոքեն, լուսաբանողներ կան, ես ի՞նչ անեմ, ո՞րն է իմ նիշը: Եվ էս մտածմունքներն էին, որ դարձան ՑԱՎԻ կատալիզատոր:
Հենց սկզբից ես գրում էի ցավի մասին, բայց նորից շեղվեցի թեմայիցս, ու գրիչս նորից ինձ փակեց Դիոգենեսի տակառի մեջ: Կամ էլ չշեղվեցի, չգիտեմ: Կա մի ժողովրդական ասացվածք. «Մարդու որտեղը, որ ցավեց, հոգին էնտեղ ա»:
Քանի օր է ուշքի չեմ գալիս անտանելի գլխացավից, հոգիս էնտեղ է էս օրերին: Ասես մի մեծ փուչիկ փչված լինի գլխիս մեջ, և շարունակի փչվել: Դրսից էլ պանրի քսակ է հագցված, որը սեղմում է գլուխս, կարծես ուզում է քամել: Խնդիրը շատ տարօրինակ է` փուչիկից քամել պանիր:
Դե, իհարկե, կարելի է դիմել բժշկի, որը կարձանագրի, որ նման զգացողություններն, արագ սրտխփոցների հետ միասին ներգանգային բարձր ճնշման կլինիկական պատկեր են կազմում:
Դա կարող է լինել նաև ալերգիկ ռեակցիայի հետևանք:
Ալերգիկ ռեակցիան էլ շատ հավանական է, արդյունքն է մի շատ գեղեցիկ ծաղկի եռօրյա ներկայության «Շուշան» կանացի անունը ծնած, շատ հաճելի ու սուր բուրմունքով, որն առաջացնում է մարդկանց մոտ ուժգին, երկարատև գլխացավեր, գիտակցության մթագնում, քնկոտություն ու մտքերի խառնաշփոթ, իսկ նրա որոշ տարատեսակներ մահացու են կենդանիների համար:
Դա բժիշկը կասեր: Իսկ ես կասեմ, որ սա իմ հերթական դասն է կյանքից: Էս ծաղիկն իր բնույթով շատ նման է շքեղ, փառահեղ կյանքի ու անտանելիության հասնող հիացմունք բերող գեղեցկության տեր մարդու, որի բուրմունքն արբեցուցիչ է և քնեցնում է ժամանակիդ զգացողությունն ու մտքի ալարկոտություն բերում: Ինչ-որ ժամանակ եղել է նույնիսկ էսպիսի մի պատժամիջոց: Մարդուն գցում էին մի սենյակ, որտեղ շուշաններ էին դնում ու փակում պատուհանները: Առավոտյան մարդն արդեն մահացած էր լինում…
Եվ էնպես չի, որ դրա մասին դու անտեղյակ ես, իհարկե գիտես, բայց նա ունի մի հատկություն` ջնջում է հիշողությանդ նեգատիվն իր վերաբերյալ, ու ամեն անգամ, մոռանալով` ձեռքդ մեկնում, վերցնում, տուն ես բերում նրան ու դնում կողքիդ:
Եվ երբ արդեն փչված են լինում գլխիդ բոլոր փուչիկները, իսկ ցավիդ հնարավոր բոլոր պատճառների հիպոթեզները պայթած, հայացքդ հանկարծակի ընկնում է այդ գեղեցկուհու վրա: Մտածում ես. «Ափսո~ս, էնքան վատ եմ ինձ զգում, որ չեմ կարող հիանալ սրա անթերի գեղեցկությամբ ու աստվածային բուրմունքն ըմբոշխնել», որովհետև ամեն ինչ մշուշոտ է ու գիտակցությունդ աղոտ, մտքերդ էլ խառն են էնքան, որ միայն կարողանում ես մտածել, թե` ես հիմա աշխատանք ունեմ, բայց կորցնում եմ ընկերներիս, որովհետև ժամանակս եմ կորցրել, ունեմ միայն ցավ…
Բանականությունդ հանկարծ ձեռքդ մղում է ու հեռացնում նրան քեզնից:
Նրան վանելուց հետո ես միայն հասկանում, որ ցավդ բերողը նա էր, բայց էնքան էլ չէ, նա միայն կատալիզատորն էր, ուղղորդողն էր դեպի ցավը. իլյուզիոնիստի էն գրպանը, որտեղից թաշկինակներ են դուրս գալիս անհամար, և որի խորքում հոգիդ է:
Ու ընկերանում ես ցավիդ հետ արդեն եռօրյա ապարդյուն պայքարից հետո, սկսում ես փորփրել նրա էթիոլոգիան, հանձնվում ես նրան, և նա քեզ ուղեկցում է իր` ցավի ճանապարհով: Ու վերջիվերջո դառնում ես ինքդ ՑԱՎ, որպեսզի կարողանաս պարզել նրա առաքելությունը, իմանալ նպատակը, նրա տված դասը… «Ցավը ցավագարին է բռնում»:
Քո ցավագարության քոքն ես գտնում ու քոքից էլ կտրում ես: Գտե՞լ եմ իմ էս ցավի քոքը: Չգիտեմ: Դեռ ցավում է, չի անցել: Բայց գրում եմ, ու նա ինձ էլ չի խանգարում: Որովհետև գրում եմ:
Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են: Հնարավոր է ազատվել բոլոր ցավերից, եթե կարողանանք իմանալ նրանց` մեր կյանքում հայտնվելու պատճառը: Վերացնենք պատճառը` սխալը, կվերանա հետևանքը: Մեր ցավերը պատճառահետևանքային կապի դասեր են տալիս: Շուշանները նույնպես: Իսկ ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին։
Լուսինե Վայաչյան
Միացնենք մեր երեք մեծերի պատգամները ` Չարենցի «միաբանվածությունը», Սիամանթոյի զգուշացումը և Սևակի աններում կոչը` «Ով մոռանա` զույգ աչքով թող կուրանա» և անվախ առաջ շարժվենք` մեր Սուրբերին միայն առաջնորդ ունենալով, — ասում է դերասանուհի Հասմիկ Տեր Կարապետյանը։
— Հասմիկ, այս հարցով եմ սկսում իմ բոլոր հարցազրույցները, կարծես պարզ հարց է`մտավորականի քո բնորոշումը, բայց միևնույն ժամանակ այսօրվա համար բարդ ու պարզության կարոտ հարց է:
— Մարդիկ են, որոնք իրենց մեջ ահավոր մեծ ցավ են կրում: Ցավ տգեղի նկատմամբ, չստացվածի, աղավաղվածի, արժեզրկվածի նկատմամբ: Այն մարդն է, որ իր անձնականը մի կողմ դրած, ցավում է երկրի համար, մարդկանց համար, ժողովրդի, իր գալիքի, իր երկրի թերությունների համար: Երևույթները ինչքան ցավալի են լինում ու թերություններն էլ շատ, ցավը ավելի խորն է լինում և հուսահատությունը` հաճախակի: Բայց զարմանալի կերպով նորից կարողանում է կանգնել, թևաթափ վիճակը հաղթահարել, նորից մտնում է ինչ որ պայքարների մեջ, որ նորից ու նորից խփվի ու թևաթափվի: Այ, սա է մշտական մտավորականի դիրքորոշումը: Չեմ ընդունում կոտրվող մարդկանց, որոնք այլևս ուժ չեն գտնում ոտքի կանգնելու: Ինչու՞, որովհետև գտնում եմ, որ Աստծո առաջ պատասխանատվություն կա: Այն, որ ունենք իրավունք առավոտյան աչքներս բացելու և նորից այս չքնաղ օրն ու արևը տեսնելու, ուրեմն պատախանատու ենք: Քանի շունչ կա քո մեջ, պիտի կատարես առաքելությունդ:
-Հավատո՞ւմ ես, որ մենք ունենք նման մտավորականներ:
-Իհարկե ունենք: Ցավոք, շատերս թևաթափ ենք լինում, մտածելով, որ գործունեության դաշտը պակաս ու թերի է մեզ համար: Թող ինձ չմեղադրեն նրանք, ովքեր նոստալգիա (կարոտախտ) են ապրում Սովետի նկատմամբ և գտնում են, որ շատ բան են կորցրել: Սովետ միության ժամանակ երկու ասպարեզ կար , որտեղ մարդիկ մնացին ազնիվ և նվիրյալ: Դա մշակույթի և գիտության ոլորտն էր: Ցավոք մեր կյանքի փոփոխությունը բերեց նրան, որ թոհ ու բոհի մեջ տիղմ բարձրացավ վեր և գրավեց շատ ոլորտներ: Այն Սովետի ստեղծած, դաստիրակածը, որը անսուրբ երկրի ծնունդ էր, անհավատ երկրի ծնունդ և ավազակաբարո, տիղմ էր, որը երբ բարձրացավ, տակը մնացին ամենակարգինները, որոնք պիտի իրականում ապահովեին եկող սերնդի դաստիարակությունը: Սակայն այս մարդկանց ձեռքերը կապվեցին, անգործության մատնվեցին: Եվ այսօր էլ ամենավատ վիճակում մնացել են հենց այդ երկու ոլորտներն ու ամենակարգին մարդիկ: Այսօր ամենուրեք տիրում է անհարգալից վերաբերմունք օրենքի, իրար նկատմամբ: Շատ կցանկանայի, որ ամեն մեկը զգար հայի արյան հարազատությունը, մի օր արթնանայինք ու բոլորս հարգեինք այն արյունը, որ հոսում է մեր մեջ, ունենայինք մերի զգացողությունը:
-Ունե՞նք մենք գոնե մտավորականների միասնություն:
-Մեր ազգը անհատականությունների ազգ է: Հայրս ասում էր. «Մեր ժողովրդին հնարավոր չէ ոչխարի հոտի նման հավաքել մի դրոշի տակ»: Իրոք հնարավոր չէ: Դե պատկերացրեք, եթե ամբողջ ազգը անհատներից է կազմված, ուրեմն մեր մտավորականը ինչպիսի՞ն է:
-Իսկ միավորվա՞ծ են նրանք, կամ ին՞չը կարող է միավորել մեր մտավորականներին:
-Ամենավտանգավոր, ծայրահեղ վիճակները, որոնք ոչ միայն մտավորականներին, այլև ամբողջ ժողովրդին են միավորում: Ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, չի լինում միավորումը: Դա էլ երևի ազգին բնորոշ հատկություն է: Լավ կլիներ, որ ունենայինք ամենաբարձր մտավորականների ղեկավարող խումբ, որը իմանար ինչ անել, ու՞ր տանել, ինչ՞ գաղափարախոսությամբ տանել, ինչ՞ դաստիարակության հիմքեր դնել, ին՞չը վերականգնել, որը կլիներ ազգային արմատների վրա հիմնված:
-Ին՞չը կարող է տարանջատել մտավորականներին:
-Քաոսը: Աններդաշնակ վիճակները, երբ այնքան շատ են պրոբլեմները, հարցերը, երբ թացն ու չորը խառնվում են իրար: Այսօր չունենք ներքին հարմոնյա: Քչերն են, որ կարողանում են գտնել այն իրենց մեջ: Այդ քաոսը, ցավոք, ուղղակի մահացու է թե՚ ֆիզիկական, և թե՚ հոգեկան իմաստով լավագույնների համար։ Որքան այս վիճակը երկար ձգվի, այնքան մենք կաղքատանանք լավերին կորցնելով։
-Ի՞նչ պահվածք, ի՞նչ դաստիարակություն ունի մեր ժողովուրդը, ինչպիսի՞ն կուզենայիր տեսնել նրան:
-Զարմանում եմ պասիվ մարդկանց վրա: Երբ տեսնում ես հասարակության բացերը` չես կարող անտարբեր մնալ: Ժողովուրդը անդադար բողոքում է, թե՚ իր կյանքից, թե՚ հեռուստատեսությունից, թե՚ երեխաների ապազգայնացումից, վատ հայերեն մատուցելուց և այլն, և այլն: Մենք էլ ենք դա տեսնում: Ես զարմանում եմ, թե ինչու՞ բոլորը բողոքում են, բայց ոչինչ չեն անում: Պետք է ամեն մեկը մի բան ձեռնարկի, ոչ թե սպասի, որ դիմացինը իր փոխարեն գլուխ կոտրի:
-Ինչի՞ց է դա գալիս:
-Դա հասկանալու համար, պիտի 70 տարի հետ գնանք, որովհետև այսօրվա պահվածքը, կեցվածքը 70 տարվա մեջ մշակվածի պտուղն է: Դժվա՞ր է մոռանալ այն շրջանը, որ այդքան լավ գլուխներ եղեռնի մատնեցին, երբ ով, որտեղ, ինչ ձեռնարկությունում աշխատում էր, փեշի տակ տվյալ ապրանքը դուրս էր բերում: Բա ին՞չ պիտի լիներ: Հո ժողովուրդը միանգամից իր տեսակը չէ՞ր փոխելու: Ալան — թալանը որտեղի՞ց եկավ, հենց էն դաստիարակությունից, որ արդեն ստացել էին: Եկանք, հասանք սրան: Հիմա ինչքան ջրեր պիտի հոսեն, ինչքան ջանք պիտի թափենք, որ մաքրված երկրորդ, երրորդ սերունդը գա, որ նոր կարողանան էս կեղտաջրերը զուլալվեն, իսկ տիղմը նստի տակը: Սրա համար ժամանակ է պետք: Մեծագույն ուժը համբերությունն է: Մենք պետք է կարողանանք ոչ թե թևաթափ լինել, այլ համբերությամբ աշխատել, մեր երեխաներին ոչ միայն շորերով ու լաթով ապահովենք, այլ վաղվա քաղաքացու տեսակի հիմքը դնենք, որպեսզի պահպանե՚նք մեր ժողովրդի շարունակելիությունը: Այսօր պիտի դնենք վաղվա հիմքերը:
-Հավատու՞մ ես մեր ազգի ապագային:
-Բնականաբար: Էլի զուլալվելու են այս ջրերը, բայց ժամանակ է պետք և այսօրվա մտավորականի գործը հանուն վաղվա օրվա է:
-Իսկ ո՞րն է այսօր մտավորականի գործը, տեղը:
-Ամեն մեկը, որը ի զորու է իր գործի մեջ, անելու լավը, ճիշտը: Ես ինչ գիտեմ, դա եմ անում: Ես որպես թատրոնի մարդ, գիտեմ, որ կարող եմ երեխայի մեջ մշակել խոսքի կուլտուրա, հարգանք դեպի բառ ու բանը, կիրթ խոսքը: Սա կարևոր է, որովհետև, երբ կիրթ է խոսքը, կիրթ են հարաբերությունները: Ես աշխատում եմ կիրթ խոսք փոխանցել, ընդ որում, դա միայն խոսքի տեխնիկան չէ, դա նաև ներքին, հոգու ֆիզիկական մարզում է, դաստիրակություն։ Եթե ես ուզում եմ քաղաքացի դաստիրակել , սկսում եմ տարրական թվացյալ բաներից, որոնք հզորացնում են մարդու հոգին: Իսկ հզոր մարդը լինում է օգտակար, լավ քաղաքացի, պիտանի մարդ: Հայրս ասում էր.«Մշակույթը սկսվում է դանակ — պատառաքաղի կուլտուրայից»: Ես կուզեյի, որ այսօր դասավանդվեր, նաև Սուրբ Գիրքը և հին հունական առասպելներն ու լեգենդները: Սուրբ Գիրքը և մտավորական է ձևավորում, և գեղարվեստական միտքն է մշակում, չէ՞ որ ամբողջ աշխարհի միտքն ու արվեստի հիմքը այս երկու գրքերն են: Կրթական հարցերում շատ բան կա վերանայելու: Այսօր կարիք կա, որ մեր երեխաներին կրթեն ամենաընտրյալները` համալսարանականները: Մայրենին թերի թողած, ընկել ենք օտարալեզու դպրոցներ ենք ուզում հիմնել: Այնքան շատ են մեր խնդիրները, որ չգիտեմ էլ, ո՞ր ոլորտն է առաջնային: Օրինակ` հեռուստատեսությունը ամենավտանգավոր ոլորտն է: Երբեմն թվում է, թե , ինչ անում են, դիտմամբ են անում, որ մի ամբողջ ժողովուրդ անդամալույծ դառնա: Եթե մեր ժողովուրդը այսքան պասիվ չլիներ, դատի կտար: Մի ժողովուրդ, որի հիմնական դիմագիծը ծանր լինելն է, այսօր մակերեսացվում է: Այո, մենք ծանր ժողովուրդ ենք, որովհետև հազար բան տեսած ենք, յոթ անգամ մտածող ու մեկ` կտրող ժողովուրդ ենք և հոգևոր ենք մեր որակով: Ժամանակին Օյստրախը իր տղային ասում էր. «Եթե ուզում ես իմանալ քեզ աշխարհը կնդունի, թե ոչ, գնա Հայաստան: Եթե հայերն ընդունեն, ուրեմն աշխարհը կնդունի»: Ես ինքս բեմ դուրս եկող մարդ եմ և գիտեմ, որ նույնիսկ ամենատգետ հայի զգացողությունները ճշմարիտ են, որովհետև նրա երակներում դարերի արյուն է հոսում, մեր ներքին զգացողությունները գենետիկորեն խորն են և մենք անկախ մեզանից, չտեսնված զգում ենք ո՞րն է լավ, և ո՞րն է վատ: Մակերեսայնացնելով ու շոուացնելով արվեստը, մենք կորցնում ենք մեր դիմագիծը: KBH-ը եկավ ու գրավեց բոլոր ամբիոնները, հետին պլան մղեց և դասականը, և պրոֆեսիոնալը: Սա մի պատուհաս է արվեստի գլխին: Ինչպես՞ կարելի է: Որպես բեմի մարդ, որն այդքան ջանք է թափել խորանալու իր մասնագիտության մեջ, ես վիրավորվում եմ, որ այսօր կողմնակի մարդը կարող է, գալ և տրա-լյա-լյա անելով ինքն իրեն դերասան համարել, այն դեպքում, երբ դա մշտական խորացման, տառապանքի, որոնման, մշտապես բացահայտելու մասնագիտություն է: Արածներն էլ շատ ծիծաղելի է: Փողոցում հայտնի մարդ լինելը, չի նշանակում լինել մտավորական:
— Քո խոսքը` մտավորականին:
-Ին՞չ ասեմ: Թևերը քշտած պիտի գործ անել: Գործ անել հանուն մեր մայրենիի, հանուն մեր հայրենիի, մեր զավակների, հանուն այս արևի տակ լինելիության: Չհոգնել, չկոտրվել, ուժերի ներածին չափ պատասխանատվության բեռը քարշ տալ: Միևնույն է աշխարհն իր ամբողջ ծանրությամբ քչերի ուսին է, որոնք իսկապես այդ բեռը տանում են: Ատլանտները, որոնք պահում են երկրագունդը` չորսն են, բայց նրանք են պահում: Եթե ես ինձ համարում եմ այդ քչերից մեկը, ուրեմն ես պատասխանատու եմ վաղվա համար:
-Քո խրատը` երիտասարդին, որը կարող է լինել այդ քչերից մեկը:
-Անիմաստ է երիտասարդին որևէ բան ասել, եթե չես դիմում դաստիրակողին: Այսօր ամեն հայ ծնող երկու կարևոր պարտավորություն պիտի ունենա: Առաջինը` ինչ միջոցով ուզում է լինի զավակին ապահովել լավ կրթություն. Հայ ծնողին լավ է բնորոշում Թումանյանը «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել»: Ամեն մի հայ ծնող միշտ ցանկացել է, որ իր երեխան շատ ավելի բարձր լինի: Սա կա: Պետք է ապահովել ոչ միայն այցելությունը կրթահամալիր, այլ նաև աշխատանքային ռեժիմը, որպեսզի երեխան սովորի սովորել, հաստատել կարգ ու կանոն, կարգապահություն: Երկրորդ պարտականությունը ծնողի այն է, որ դեռ փոքրուց պիտի իր զավակի մեջ սերմանի` այն կրթությունը, որ նա ստանում է, պիտի ծառայեցնի իր ժողովրդին: Այսօր այդ մոտեցումը չկա: Կրթվելու պահանջը գենետիկորեն կա, բայց հանուն ինչի՞ կրթվել, բացակայում է: Այսօր շատ վատ դաստիրակություն ունեն հատկապես հայ տղաները` անկարգապահ են, անպատասխանատու, փնթի, գլուխ պրծացնող և արանք ճղելու բնավորություն ունեն: Մեղադրում եմ ոչ թե տղաներին, այլ ծնողին, հատկապես հայ մայրերին, որոնց համար ընտանիքում տղան կուռք է դառնում: Թող չվիրավորվեն մեր տղամարդիկ, բայց այսօր նրանք մեզ պարտք են: Պարտք են, որովհետև մի դար լաց եղան.« Վա~յ մեր մայրերին սպանեցին, վա~յ մեր կանանց բռնաբարեցին, վա~յ մեր երեխաներին մորթեցին»: Էհ~, չթողնեյիք: Պա՚րտք են մեզ:
-Ին՞չ է երազում Հասմիկ Տեր Կարապետյանը մեզ համար:
-Երբեք ոչնչից չվախենալ: Վախը մեր մեջ շատ է, որովհետև շատ կորուստներ ենք ունեցել: Չվախենալ որովհետև հավատում եմ, որ հզոր երկնային պաշտպանություն ունենք: Ինձ երբեմն թվում է, մեր ժողովուրդը չունի ինքնապաշտպանական իմունիտետ` շուտ է ներում, շուտ է մոռանում, շուտ է հաշտվում: Ահավոր ուզում եմ, որ չմոռանա: Չմոռանա ինչեր ենք քաշել, ինչեր ենք տարել: Շատ են այսօր մոռացողները, և ես զարմանում եմ թե ոնց են այդպես հանգիստ արյան վրայով անցնում, ինչպես են բարեկամական ինչ որ բաներ ծրագրում: Ես քրիստոնյա եմ, բայց չեմ ներում: Չեմ ների, քանի դեռ ծնկաչոք չեն եկել, քանի դեռ չեն ապաշխարհել: Գուցե չնդունվի իմ ասածը, բայց այսօր ես խաղաղասեր էլ չեմ ուզում լինել: Էլ հոգնել ենք: Դարեր շարունակ միայն խաղաղասեր ենք եղել, կարգին, օրինավոր նորմալ ժողովուրդ, ոչ մեկի հողը չենք զավթել, տունը չենք քանդել, երեխային չենք վնասել: Ին՞չ ենք շահել մինչև այսօր: Այսօր ես չեմ ուզում մոռանալ, չափից դուրս բարի լինել, չափից դուրս ներող լինել: Ես ուզում եմ ապրել ուժեղ երկրում: Բավական է: Կամ- կամ: Չեմ ասում ավազակաբարո, մորթող-սպանող, ուզում եմ լինենք ուժեղ, սկզբունքային և ինչու՞ ոչ` հարձակվող: Ուզում եմ ուժեղ երկրի արվեստագետ լինել, որովհետև ամեն մի անհատի հետևում ուժեղ երկիրն է կանգնում, որ նա անհատ ձևավորվի աշխարհի մասշտաբով: Կամ ուժեղ լինենք, կամ չլինենք: Ին՞չ է մեզ մնացել` մի պուճուր վերջին կտոր, որի վրա նույնիսկ գահ դնելու տեղ չկա, որ թագավոր նստի վրան: Մի փոքր հողակտոր է մնացել, եթե խելոք չլինենք, անվախ, ճիշտ, եթե ատամով չլինենք, էտ էլ ենք կորցնելու: Պիտի որոշենք` կամ մեր երկիրը պիտի ուժեղանա ու հզորանա, կամ էդ էլ կորցնենք, վերջանանք գնանք: Սա է այսօրվա գաղափարախոսությունը, այսօրվա հրամայականը: Ո՞րն ենք որոշում` ապրել գետնաքարշ, թե՞ ապրենք հզոր երկրում: Ես գոյատևել չեմ ուզում, այսպիսի կյանքը ինձ հետաքրքիր չէ:
-Այնուամենայնիվ, որպես քրիստոնյա կարո՞ղ ես ներել ապաշխարողին:
-Միայն քննելով ապաշխարողի շարժառիթները և հաշվի առնելով հանգամանքները, թէ ինչու՞ է ապաշխարում:
-Որպես նախաբան կամ վերջաբան:
-Չարենցյան միաբանված ուժի գիտակցումը ինձ համար հետևյալում է. Մենք իսկապես բարձր, հրաշալի ժողովուրդ ենք, նույնիսկ ամենավերջին սրիկան իր մեջ, շատ խորքում ունի սրբություններ, որ նրան հետ է բերում մարդկայինի տիրույթները, շատերը անգիր արած բառեր են կրկնում մեր բարձր նկարագրի մասին, բայց ամենազարհուրելին այն է, որ չկա իսկապես ինքնարժեքավորում, ինքնահարգանք, եթե այն զգային ողջ ներքինով` կսիրեին և կհարգեին նաև դիմացինին: Ցավոք դարերի ընթացքում անցնելով անլուր տառապանքների միջով և մնալով միշտ վշտակիր ու խոցված-վիրավորված, մենք իրար վրա ենք թափում մեր մեջ կուտակված ցավն ու բարկությունը: Կարծում եմ ժամանակն է իրար պահելու-պահպանելու և մեջք -մեջքի տված մեր ամբողջ արդար բարկությունն ու հավաքված մաղձը սլաքի նման ուղղելու մեզ խանգարողների, հերթական անգամ մեզ կողոպտողների դեմ: Աշխարհը միշտ էլ կմնա Սիամանթոյի անզոր ճիչի թիրախը` «Ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին» : Միացնենք մեր երեք մեծերի պատգամները ` Չարենցի «միաբանվածությունը», Սիամանթոյի զգուշացումը և Սևակի աններում կոչը` «Ով մոռանա` զույգ աչքով թող կուրանա» և անվախ առաջ շարժվենք` մեր Սուրբերին միայն առաջնորդ ունենալով: Մեզ` մայրերիս, հիմա կցանկանայի Անդրանիկի մոր և Սոսեի դաստիարակությունն ու մտածողությունը: Առաջինը` երեխան փորում ասեղնագործում էր սրբիչի վրա սպիտակ ձիավոր` վրան տղան ու աղոթքի նման մրմնջում` «Ձին միշտ տակիդ լինի, թուրդ ձեռքիդ լինի», իսկ մյուսը ամուսնու կողքին էր` զենք ու զրահով: Այսօր բոլորիս առաջ ԿԱՄ — ԿԱՄն է` լինի սովորական քաղաքացի, գյուղացի, բանվոր, կուսակցական, չինովնիկ, արվեստագետ, գիտնական, թե կառավարության անդամ:
Կարինե Ջանջուղազյան
Նելլին ու Մոսոն դպրոցում տասը տարի իրար հետ են սովորել, առաջին դասարանից էլ նստել են նույն նստարանին: Մոսոն միշտ Նելլիի պայուսակը տանում-բերում էր, դրանով իսկ զրկելով Նելլիին ընկերուհի ունենալու հնարավորությունից, քանի որ աղջիկները, նույնիսկ մանկահասակ, նախանձում են միշտ տղաների ուշադրությունը վայելող իրենց հասակակիցներին: Նելլին մենակ մի ընկերուհի ուներ, Աննան` հարեւանի աղջիկը, որը հինգ տարեկան հասակում ընկել էր ցեպով կարուսելից, ողնուղեղը վնասել ու դառել հաշմանդամ: Քանի Աննան փոքր էր, հաշմանդամի սայլակ չուներ, նրան ծնողները նստացնում էին Աննայի հին մանկական սայլակի մեջ, որը Աննայի հայրը` վարպետ Սոսոն, որ դզող-փչող էր, վերափոխել էր` անիվները դրել, մեծ սայլակի անիվներ, ամրացրել ինչ-որ կապող ձողով անիվներն ու հենակներն իրար, որով Աննային հնարավորություն էր ստեղծել ինքնուրույն տեղաշարժվելու տան մեջ, ու եթե բակ էին հանում` բակում: Երեխաները մարդկության ամենադաժան մասսան են, ու Աննան միշտ ծաղրուծանակի առարկա էր բակում: Նելլին բարի, սրտացավ աղջիկ էր, կարեկցող բնավորություն ուներ եւ իհարկե չէր կարող անտարբեր մնալ Աննայի դժբախտությանը, որը թռվռան, շեկլիկ աղջկան սարքել էր սայլակի գերի: Նա Աննայի տձեւ սայլակը քշելով հասցնում էր պուրակ, ֆանտաններ, կարուսելներ, ու նրանք զրուցում էին աշխարհումս եղած ու չեղած բոլոր թեմաներով: Նելլին սիրում էր Աննային, Աննան էլ` Նելլիին: Աննան դպրոց չէր գնում, Նելլին էր նրա դպրոցը: Ժողկրթբաժնից մի քանի անգամ ինչ-որ տիկին եկավ, ասեց, որ Աննային պիտի տնային ուսուցիչ վարձեն, քանի որ սովետում անգրագետ մարդ պիտի չլինի, նույնիսկ հաշմանդամ: Աննայի ծնողներն էլ վարձեցին: Ընկեր Մինասյանը միջին հասակի կին էր` ծերացած օրիորդ, ահավոր դյուրագրգիռ ու տարօրինակ պատժամիջոցներ կիրառելու սիրահար: Մի անգամ Աննայի մայրը ներս մտավ սենյակ էն ժամանակ, երբ ընկեր Մինասյանը Աննայի ձեռքը բռնած մզում էր: Հա°, հա, մզում: Ոնց որ շոր են մզում փռելուց առաջ: Աննան էլ ասում էր, որ էլ սխալ չի կարդա: Ձեռքը կարմրել էր ու ցավում էր: Աննայի մայրը Մինասյանին էլ չթողեց ոտք դնի իր տունը: Ու սրանով վերջացավ Աննայի համար տնային դասատու վարձելու պատմությունը: Մի անգամ Նելլին դպրոցից եկավ, իրանց տանը մարդ չկար, գնաց Աննայենց տուն ու նստեց դասերը սովորելու: Աննան նայեց, նայեց թե ոնց ա Նելլին դաս սովորում, բարձրաձայն կարդում, ու մեկ էլ ասեց.
— Նելլի, արի դու ինձ դասատու դառ, ես տառերը գիտեմ, գումարում-հանում, բաժանում-բազմապատկում էլ գիտեմ, դու ինչ դպրոցում տալիս են տանն անելու, արի ստեղ արա, ու ինձ էլ սովորացրու, պատմի դասատուի պատմածը:
— Բա կարա՞մ:
— Հա, խի՞ չես կարա, ոտանավոր սովորացրել ես ինձ, հիշո՞ւմ ես:
— Հա դե ոտանավորն ուրիշ ա, Աննա, ես արդեն չորրորդ դասարան եմ, իսկ դու վաբշե դպրոց չես գնացել:
— Ոչինչ, ես գրքերն ունեմ սաղ դասարանների, դու ինձ դաս կհանձնարարես, ես էլ կսովորեմ ու կպատասխանեմ, դե դասատու-դասատու էլի° կխաղանք, մենակ իսկականից:
— Դե լավ, արի:
Ու Նելլին սկսեց Աննայի հետ պարապել: Մի տարում նրանք հասան Նելլիի հինգերորդ դասարանի մակարդակին: Հիմա Նելլին դասը առավել ուշադիր էր լսում, հետո գալիս` Աննային պատմում, ու միասին դաս էին անում: Աննան էր Նելլիի միակ ընկերուհին, Նելլին էլ Աննայի լույսն ու հույսն էր, ուրախությունն ու մխիթարանքը իր անմխիթար հաշմանդամի կյանքում:
Աննան տասներեք տարեկան էր, երբ Մոսկվայից բերեցին առաջին իսկական հաշմանդամի սայլակը: Նելլին Աննային ման էր տալիս օրերով, մութն ընկած նոր տուն էին գալիս, Նելլին լիֆտով հանում էր Աննային իրանց տուն, հետո ինքն իջնում իրա հինգերորդ հարկը:
Զուգահեռ` կար Մոսոն, որն արդեն սկսել էր սիրահետել Նելլիին: Մոսոն խուժանատիպ տղա էր, լավ չէր սովորում: Նելլիի ու Մոսոյի հերերը միասին էին աշխատում ու ընկերների պես մի բան էին, այսինքն, աշխատավարձի օրը միասին խմում էին, բլոտ, նարդի էին խաղում, դե մի թաղի ժողովուրդ էին: Մոսոն շուտ առնականացավ, բեղեր լույս աշխարհ եկան` տալով ոչ էնքան բոյով Մոսոյին պստիկ պապայի տեսք: Բայց դե Նելլին էնքան էր սովորել Մոսոյին, որ արտաքին ոչ մի փոփոխություն չէր նկատում: Ինչը չէիր ասի Մոսոյի մասին, որը նկատում էր Նելլիի աղջնակից սիրուն, հասունացած աղջիկ դառնալը, նկատում էր, ու քանի որ տեստաստերոն հորմոնները բեղերի հայտնվելու հիմնական պատճառն էին ու արդեն խաղ էին անում մեջը, սիրահարվեց: Իսկականից սկսվեց Մոսո ու Նելլի սիրավեպը, երբ իններորդ դասարան էին:
Նելլին դառել էր գեղեցկուհի: Ուղիղ, ծանր մազերը, որ վեց տարեկանից չէր կտրել, հասնում էին մինչեւ սիրուն, կլորիկ, քիչ դուրս պրծած տուտուզը: Ունքերը բնականից թելի նման էին, սիրուն ու կամար էին կապում չգիտես ինչ ճանապարհով հայուհի Նելլիին հասած ասիական կտրվածքով սեւ աչքերի վրա: Քիթը փոքրիկ, համարյա ցցված էր, որ Նելլիին տալիս էր ծիծաղելի, բայց շատ թովիչ տեսք: Իսկ ամբողջի պսակը Նելլիի շրթունքներն էին, բանտիկի պես, մեկը մեկին, ու ուժեղ կարմիր, նենց, որ դասատուները միշտ Նելլիին նախատում էին շրթներկ օգտագործելու համար: Տպավորությունն էր տենց: Մի խոսքով, Նելլին յուրահատուկ, ոչ մեր քաղաքին, ոչ էլ Հայաստանին բնորոշ գեղեցկություն ուներ: Մոսոն խելագարվում էր Նելլիի համար: Նելլին ուր գնում էր` Մոսոն պոչիցը կպած: Ու սաղ գիտեին, որ Նելլին Մոսոյինն ա, իսկ Մոսոն` թաղինը, ուր ինչ կռիվ կար, Մոսոն ընդեղ էր, ուր վատ բաներ կային, Մոսոն ընդեղ էր, ուր անաշա, օղի ու պիվա կար, Մոսոն ընդեղ էր: Բայց Նելլին էդ Մոսոյին չգիտեր, չէր ուզում իմացած լինի:
— Նելլի, Մոսոյին սիրո՞ւմ ես:
— Եսիմ, Աննա, ես չեմ իմանում սիրելն ինչ ա:
Դա տասներորդ դասարանում էր: Աննան դառել էր շեկլիկ, սիրուն կանաչաչյա աղջիկ, ու եթե հաշմանդամի սայլակը չլիներ Աննայի ոտերը, Աննան մի բոլ երկրպագու կունենար:
Դպրոցն ավարտեցին: Աննան էլ էքստեռն քննություններ հանձնեց ու ավարտեց: Աննան ինչ-որ ինստիտուտ գտավ, որտեղ հաշմանդամներին թույլ էին տալիս տանը նստած, փոստով առաջադրանքներ հանձնել, ու միայն մի անգամ ավարտելուց գնալ Լենինգրադ` դիպլոմային պաշտպանության: Աննան ուղարկեց իրա ատեստատը, ու քանի որ լրիվ հինգեր էին, ընդունվեց: Բանասիրական ֆակուլտետ:
Նելլին էլ Աննայի հետ պարապելու վեց տարվա ընթացքում սիրել էր մանկավարժությունը, ու ոնց որ բնականաբար տենց էլ պիտի լիներ, առանց մտածելու նույնիսկ, առանց դասատուի մոտ փողով պարապելու ընդունվեց մանկավարժական ինստիտուտ: Մոսոն իհարկե չընդունվեց, չնայած տվել էր պոլիտեխնիկ: Դե Մոսոն ո՞նց ընդունվեր, խելք չուներ, փող էլ չուներ: Նելլին գնաց Երեւան, Մոսոն մնաց ստեղ: Մի ամիս: Մի ամսից Երեւան գործ գտավ ու գնաց, որ Նելլիի մոտ լինի, որ հանկարծ նրան չկպնեն, չխոսցնեն, Նելլին տղու հետ բառ չփոխանակի, որովհետեւ Նելլին Մոսոյինն ա:
……………………
Անցավ մի տարի, ու էդ մի տարում Մոսոն հա° Նելլիին կպած ման էր գալիս էլի, սաղ օրը պաչպչում էր Նելլիին, փողոցով այլ կերպ, քան գրկած, Նելլիի հետ չէր քայլում: Նելլին էլ ոնց որ դպրոցում էր հանդուրժում Մոսոյին իրան կպած, նենց էլ էդ մի տարին հանդուրժեց, մինչեւ Մոսոյին չտարան բանակ:
Նելլին մնաց Երեւանում մենակ: Մոսոն իրեք պահակ էր դրել Նելլիի վրա` հորողբոր տղաներին: Նրանք Նելլիին տանում էին դասի, դասից բերում տուն: Նելլին իրավունք չուներ նույնիսկ կուրսեցու ծնունդ գնալ, Մոսոն կատաղում էր:
Եկան ձմեռային արձակուրդները, Նելլին եկավ տուն:
— Նելլի, ես առանց քեզ ոնց որ առանց ձեռքերի լինեմ, քիչ ա` ոտքերս չեն աշխատում, հըլը դեռ ձեռքերս էլ գնացին Երեւան: Ո՞նց ա Երեւան կյանքը, ուսանողությունը երեւի լավ բան ա չէ՞:
— Է¯, եսիմ, Աննա, ես ուսանողություն չեմ անում, ես գնում եմ ինստիտուտ ու գալիս տուն, Մոսոյի ախպերներն են տանում-բերում: Ոչ մի տեղ չեմ գնում, դասից բացի:
— Վա¯յ, ախչի, ո՞նց ես դիմանում տենց: Ես չնայած հաշմանդամ եմ, բայց էլի ուր ուզում եմ, կարամ գնամ, ինձ «չէ» ասող չկա, մենակ թե կարամ աստիճաններով բարձրանամ իջնեմ, ազատ մարդ եմ: Քեզ չի՞ ճնշում քո վիճակը:
— Եսիմ, Աննա, իսկ ե՞րբ ա ուրիշ ձեւի եղել որ: Ինչքան ինձ հիշում եմ, մոտս Մոսո ա եղել, Մոսոն տարել-բերել ա դպրոցում, Մոսուն տարել-բերել ա ինստիտուտում, հիմա էլ ախպերներն են տանում-բերում: Ես ուրիշ կյանք չգիտեմ, Ան:
— Բա տենց ո՞նց կլինի Նել, տենց ախր չի կարելի: Կյանքը հո մենակ Մոսո չի՞: Ես չեմ ասում` գնա սիրածներ փոխի, վատ բաներ արա, որ կյանք կոչվի, բայց տարրական մարդկային շփում մի՞թե քեզ պետք չի:
— Եսիմ, Ան, չեմ հասկանում ոչ մի բան: Ո՞նց կարաս մի բան ուզես ուտես, եթե հըլը չես կերել: Ես ազատություն չեմ կերել, դրա համար էլ չեմ տանջվում, որ չկա: Դե ի՞նչ ա որ, Մոսոն ա էլի, պարզ ա, որ ամուսնանալու ենք, էլ ինչի՞ս ա պետք ազատ կյանքը իրեք տարվա համտեսեմ, եթե հետո տան կնիկ եմ դառնալու ու Մոսոյով եմ ապրելու, նեղվելու եմ, որ ազատությունս չկա:
— Բայց սիրո՞ւմ ես գոնե:
— Եսիմ է, դե երեւի սիրում եմ էլի:
— Եսիմս ո՞րն ա, Նել, մարդ կամ սիրում ա, կամ` չի սիրում, եսիմ չկա, հո դու անզգա, անկամ անասուն չե՞ս:
— Երեւի անասուն եմ, Ան ջան, որովհետեւ իրոք չգիտեմ: Դե Մոսոն ա էլի, սաղ կյանքս հետն եմ եղել, հիմա մոտս չի, հա°, կարոտում եմ, ոնց որ մորս, հորս, ախպորս: Բայց քեզ հատուկ եմ կարոտում, մենակ քեզ եմ տենց կարոտում, այ քեզ սիրում եմ:
— Չէ, ես ուրիշ եմ, ես ընկերուհիդ եմ, դու ինձ որպես մարդ ես սիրում, իսկ սիրածին սիրելը ուրիշ բան ա:
— Դու որտեղից գիտե՞ս, Աննա աղջիկ, թե սիրածն ի՞նչ, ա, սիրածին ո՞նց են սիրում:
— Դե երեւի գրքեր եմ էլի կարդում քո շնորհիվ, ընդեղ Մոսոյի ու Նելլիի նման անկապ սիրո մասին չեմ կարդացել, չկա, աննորմալ սեր ա ձեր սերը, Նելլի ջան:
— Ռադ եղի, նորմալ ա, ոչ մի աննորմալ բան չկա: Ուղղակի ես կրքոտ չեմ, սառը մարդ եմ:
— Չէ, հեչ էլ սառը չես, Մոսոդ ա անտաշ:
— Աննա, Մոսոս քեզ ի՞նչ ա արել, որ տենց չես սիրում:
— Քեզ չի թողնում ապրես, քեզ սարքել ա թելով պար ածվող տիկնիկ` խամաճիկ, գիտես չէ՞, մարիոնետներ են ասում դրանց: Դու չկաս, երբ մոտդ Մոսո կա, կա միայն Մոսոյի Նելլի, իսկ իմ իմացած Նելլին չկա:
— Դե չկա` չկա, ի՞նչ անեմ: Տենց ա իմ կյանքն էլ, մերոնք Մոսոյենց հետ մոտ են, ամեն ինչ արդեն որոշված ա, Մոսոն բանակից գա` ամուսնանալու ենք:
— Հա, խազ են քաշե՞լ օրորոցիդ վրա տասնհինգ թվին, չէ՞: Է¯, Նելլի, հետո ես գլխիդ տալու, Մոսոն քո թայը չի, նա հոգով սրտով-խուժան ա, ուղեղն էլ մի բուռ ա մենակ, ուղիղ էնքան, ինչքան պետք ա մեր ջհանդամում ապրելու ու «գողական» լինելու, մեկ էլ քեզ իրան կպցնելու ու կպած պահելու, սրա-նրա մոտ իրա սիրուն Նելլիով պարծենալու համար: Մոսոն հըլը քեզ ցույց կտա, թե ինչ տականք ա:
— Է¯, բոլ ա, Աննա, տենց անես, էլ չեմ գա ձեր տուն: Ինձ վատ մի տրամադրի իմ նշանածի նկատմամբ: Որ մատանի չեմ դնում, դա չի նշանակում, որ նշանված չեմ: Ուղղակի նշանը ծախսեր ա պահանջում, դե փողն էլ գնաց Մոսոյի բանակի քեֆին, հենց գա` կնշանվենք: Բայց ինձ համար Մոսոն իմ նշանածն ա ու վերջ: Լավ ա, վատ ա` էդ ա:
— Նելլի, հըլը մի հատ անկեղծ ասա, սկի ձեր կուրսում նենց տղա չկա՞, որ դուրդ լինի եկած էս մեկուկես տարվա ընթացքում:
— Է¯, էլի մի սկսի պրովոկացիոն հարցեր տալ, Աննա:
— Չէ լավ, ասա էլի, գոնե նենց, մի քիչ, կամ էլ դու իրան դուր գաս, չկա՞ տենցը:
— Կա մի տղա, կիրովականցի ա, ծնողները մանկավարժներ են, տատն ու պապն էլ են եղել մանկավարժներ, հիմա էլ ինքն ա եկել դառնա: Միշտ ինձ ա նայում դասերին: Գիտեմ, որ դուրն եմ գալիս: Ես նենց չեմ պահում ինձ, որ Մոսոյիս բանակում եղած վախտը մեկն ինձ ռիսկ անի մոտիկանա: Պետքս չի:
— Պարզ ա, աղջիկ ջան, քեզ հետ ամեն ինչ: Ասում են` հնարավոր չի փրկել նրան, ով չի ուզում փրկվել: Գնա, գնա Մոսոյիդ գիրկը, բայց որ ցավի, չգաս ասես` յոդ քսի ու կապի, Աննա: Ես քեզ զգուշացրել եմ, կողքից լավ ա երեւում, դու կարող ա սաղ կյանքդ Մոսոյի հետ ես եղել, չես նկատում, բայց ես տեսնում եմ, որ Մոսոն քեզ հըլը էնքան ցավ ա պատճառելու, որ չես ուզելու, թե ունենաս էս կյանքը:
— Չէ, տենց չի լինելու: Հենա, Մոսոյի հերը կոոպերատիվ ա գրվել, կակռազ Մոսոյի բանակի վերջանալուն կստանա: Մենք առանձին կապրենք, իսկ եթե ամուսնանում են ու առանձին են ապրում, ամեն ինչ լավ ա լինում, ներվերդ ուտող չի լինում, կենցաղդ քոնն ա` կուզես ամանները կլվաս, կուզես հեռուստացույց կնայես` առավոտը կլվաս:
— Հա Մոսոյից բացի տենցը էդ բնակարանում չի լինելու, ճիշտ ա: Քո կյանքն ա, Նելլի, դու ես որոշողը, ես ուրախ կլինեմ, եթե դու երջանիկ լինես, Մոսոյի հետ, թե Փլանի-Փստանի, կարեւոր չի: Բայց որ տեսնում եմ հիմիկվանից` ինչ ա սպասվում քեզ, սարսափում եմ քեզ համար:
— Չէ, Ան ջան մի սարսափի, լավ ա լինելու: Մոսոյի նման ինձ ոչ ոք չի սիրի կյանքում: Պիտի նենց մարդու հետ կյանքդ կապես, որը քեզ շատ ա սիրում: Դե իսկ դու էլ կսիրես էլի ժամանակի հետ, հո քար չե՞ս:
— Լավ, Նելլի ջան, կապրենք` կտեսնենք: Բայց իմացի, որ ես միշտ կամ, միշտ պատրաստ եմ քեզ օգնելու ցանկացած հարցում, մանավանդ մոսոյատիպ հարցերում:
— Գնանք կատաց անենք, Աննա:
— Գնանք, Նելլի:
………………………
Անցավ Մոսոյի բանակի երկու տարին, Մոսոն եկավ, ու եկան Նելլիին նշանելու: Կոոպերատիվ տունն արդեն ստացել էր Մոսոյի հերը, ու հարսանիքի օրն էլ նշանակված էր: Նելլին էդ մի ամիսն անցկացրեց Մոսոյի ակտիվ սիրահետումներից խուսափելով: Մոսոն ասում էր` մեկ ա ամուսնանալու ենք, ի՞նչ տարբերություն, երբ կքնենք որպես մարդ ու կնիկ: Իրավիճակը դժվարանում էր նրանց Երեւանում գտնվելով` ուր Նելլին վարձով էր ապրում:
— Մոս ջան, չէ, բան չմնաց, համբերի էլի, թող պարզ երեսով ձեր ընտանիքը մտնեմ, հերս իրան լավ զգա: Ընկերներ են հորդ հետ, միասին նստած վախտը երեսով չտա, չասի` աղջիկդ մատչելի ապրանք ա: Դիմացի, Մոս ջան:
— Է¯, Նելլի, հերս տենց բան կյանքում չի ասի, գիտեն, որ մանկուց իրար հետ ենք, իրար համար ենք ստեղծված սենց ասած, ոչ մեկն էլ բան չի ասի, ազիզ, թող էլի:
— Չէ°, Մոսո, չէ°:
Ու տենց, ամեն Աստծու օր, մինչեւ չեկավ հարսանիքի սպասված օրը, որ Մոսոյին պիտի թեթեւություն պարգեւեր: Հարսանիքի նախօրյակին Նելլիի մերը որոշեց ծնողական պարտքը կատարել, ու իրիկունը նստած, Նելլիին բացատրեց, թե ոնց են երեխա սարքում: Նելլին սուս-փուս լսեց ու գնաց քնելու: Երազում տեսավ մահացած տատին, որը կանչում էր Նելլիին, թե արի, արի հետս տանեմ: Տատը քաշում էր Նելլիին դեպի իրան, չգիտես որտեղից ռաստ եկած Աննան էլ` իրան: Նելլիին քիչ էր մնացել միջիցը կես անեն:
Նելլին արթնացավ սառը քրտինքով պատված: Ոչ մեկին չպատմեց երազը:
Հարսանիքն արեցին կենցաղի տանը, ամեն ինչը տեղը տեղին: Նելլիին լիքը ոսկեղեն նվիրեցին, սերվիզներ, նույնիսկ չեխական խրուստալից ջահ նվիրեց Մոսոյի Մոսկվա ապրող մորաքույրը: Մի խոսքով, ամեն ինչ լավ անցավ:
Նորապսակներին որպես ժամանակակից մարդիկ ճամփեցին թազա տուն, որ մենակ անցկացնեն առաջին գիշերը: Ուտելիք դրին հետները, նույնիսկ խմիչք: Մոսոն ու Նելլին գնացին իրանց տունը, ընդեղ պիտի առաջին գիշերն անցկացնեին համատեղ կյանքի, ընդեղ էլ պիտի ապրեին հետագայում: Հիմարի երազանք:
Նելլին հագավ տատի կենդանության օրոք իրան բաժինք առած գերմանական գիշերանոցը, պենյուարն էլ վրայով, ու նստեց մահճակալին:
Մոսոն խմել էր հարսանիքին, բայց հարբած չէր: Մոսոն խմիչքից կատաղում էր, դառնում էր մի տեսակ ագրեսիվ: Նելլին մի քիչ վախենում էր Մոսոյից տենց վախտերը, բայց հիմա Մոսոն իրա ամուսինն էր, հիմա նա Նելլիին պիտի պաշտպաներ, պիտի սիրեր:
— Հը՞, պատրա՞ստ ես:
— Հա, Մոս ջան, պատրաստ եմ, կարաս քո բաժին օրինական սեքսը ստանաս:
Մոսոն բնույթով կոպիտ էր, «գողական» տղա էր, ի՞նչ երկարացնեմ: Նելլիին հանվացրեց, պառկացրեց, ինքն էլ հանվեց ու պառկեց վրեն: Նելլին հնազանդ պառկել էր: Մոսոն իրա գործը արեց, որից Նելլին ոչ մի բան չհասկացավ: Չհասակացավ, թե էդ ինչ մի լավ բան ա, որ էդքան գովում են, փսփսում են անկյուններում, մի անամոթ մարմնամարզություն ընդամենը, իսկը նենց, ոնց որ Նելլին կարդացել էր «Էգլեթիերների ընտանիքը» գրքում: Ընդեղ տենց էլ գրված էր. «Եւ այս անամոթ մարմնամարզությունից, եթե Աստված կամենում է, երեխա է ծնվում»: Հիմա Նելլիի համար առաջին անգամվա սեքսը տենց էր: Անամոթ մարմնամարզություն: Ի՞նչ իմանար Նելլին, որ իրա Մոսոն ա եզ, որ ինքը հըլը դեռ չփխրեցված, առու չգցած բոստան ա, որը ինչքան էլ ցանես, ջրես, մինչեւ չփխրացնես` բերք չի տա: Մոսոն փխրացնել չգիտեր: Նա մենակ առանց առու գցելու ցանում էր իրա անպետք սերմը:
— Հը՞, Նելլի, ո՞նց բան ա սեքսը:
— Եսիմ, Մոսո, բան չհասկացա:
— Ցավե՞ց երեւի դրա համար: Ոչինչ, հետո լավ կլնի: Հըլը վեր տենամ արյունդ:
Նելլին վեր կացավ, բացեց վերմակը:
Արյուն չկար:
— Ախչի, բա խի՞ արյուն չկա:
— Եսիմ, Մոսո, երեւի տենց էլ ա լինում:
— Չի լինում, եթե աղջիկ են լինում անպայման արյուն ա լինում: Նելլի, պոզեր ես դրել ինձ դու, հա՞: Երբ ես արանքը կարացե ճղես, այ բոզ:
Նելլին ցնցվեց «բոզ» բառից: Ի՞նչ ա ասում է՜ էս Մոսոն:
— Մոսո, ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս, ե՞րբ կարայի ես քեզ պոզեր դնեմ, մի քայլ անգամ չէի գցում առանց ախպերներիդ պոչիցս կապած լինելու:
— Չեմ իմանում, արյուն չկա, ուրեմն դրել ես:
— Չէ, Մոս, ցավդ տանեմ, ճիշտ եմ ասում, ես քեզ հավատարիմ սպասել եմ երկու տարի, ում ուզում ես` հարցրու:
— Ինչի՞ս ա պետք հարցնեմ, ես տեսնում եմ, փաստը մնում ա փաստ: Արյուն չկա: Բոզի մեկը, այլանդակ, փչացած, ոռ էիր խաղցնում էսքան վախտ, նշանված վախտերն ասում էի` տուր, ասում էիր` չէ, բա հերս ինձ համար ամաչի՞: Դե հիմա ես սաղին կպատմեմ, թե դու ով ես, ինչ պոռնիկ ես, հիմա տենամ ի՞նչ ես անելու: Ես քեզ դուրս չեմ անի, շատ ես սիրուն, քեզ հետ մարդամեջ գնալիս սաղ ինձ են նայում, ես քո նմանը չեմ կարա ճարեմ, բայց սաղ կյանքդ կզած ես մնալու իմ առաջ, ռեժիմով տփելու եմ: Ես նենց կանեմ, Նելլի աղջիկ, որ դու կիմանաս, թե ինչ ա նշանակում Վալուց Մոսոյին խաբելը, պոզեր դնելը: Ես քու բոզ մերը…
Նելլին կծիկ ա դառել, նստել ա ցածր աթոռին ու հոնգուր-հոնգուր լաց ա լինում: Ի՞նչ ասի նա Մոսոյին, Մոսոն ընդունակ չի ոչ լսելու, ոչ էլ հասկանալու Նելլիի պատճառաբանությունները: Բա հե՞րը: Հերը հիմա չի կարալու քաղաքով ման գա, ո՞նց ա գնալու հանք գործի, էն էլ Մոսոյի հոր հետ միասին մի հերթափոխի: Ջհանդամը թե չի տփի, մենակ բան չասի մարդու: Նելլին չգիտեր, թե ուր ա կորել իրա կուսաթաղանթը, ինքը կիրթ աղջիկ էր, հասկանում էր, որ երբեմն չեն ունենում ընդհանրապես, իրանք ֆելդշերի կուրս են անցնում ինստիտուտում, ընդեղ պատմել են, բայց դե Մոսոն չի հասկանա, չի հավատա, եթե նույնիսկ Վիկտոր Համբարձումյանն ասի նրան դրա մասին: Բա ի՞նչ անի Նելլին:
Մոսոն գնաց խոհանոց, նստել ա, արաղը դրել դեմն ու խմում ա` բաժակ բաժակի հետեւից:
Նելլին լացել, լացել ու քնով էր անցել, երբ վեր թռավ կողքին հասցրած հարվածի անտանելի ցավից:
— Բոզի աղջիկ, ցիրկի պոռնիկ, տրասսի բոզ, ես քու մերը, ես քու …
Մոսոն համ հայհոյում ա, համ էլ ամեն բառի հետ տալիս քացով, բռունցքներով Նելլիի մարմնի տարբեր մասերին, ու նենց չի խփում, իմիջիայլոց, այլ ոնց որ բռնցքամարտիկը կատաղած զարկեր կհասցներ հակառակորդին: Նելլին գալարվում ա, սենց ա շրջվում, նենց ա շրջվում, Մոսոն տալիս ա փորին, գլխին, կողքին, երեսին, վաղը սաղ կապտած ա լինելու Նելլին, ու սաղ իմանալու են, որ Նելլին աղջիկ չի եղել… Նելլին ի վիճակի չէր դիմադրելու, Մոսոն էլ ծեծեց Նելլիին, հետո պառկեց վրեն, կատաղած բռնչալով տիրեց ու մեռածի նման քնեց:
Նելլին վեր կացավ, շորերը հագավ ու դուրս եկավ փողոց: Վերջ: Նելլին դառավ վատը: Նելլին հիմա պիտակ ունի: Նելլին էլ չի բարեւի Հռիփսիկ տոտային, Սերոժ ձյաձյային ու մնացած հարեւաններին պարզ երեսով: Նելլին հիմա իրա մնացած ողջ կյանքը գլխիկոր պիտի մնա: Երեւի մենակ Աննան նույն ձեւի կվերաբերվի Նելլիին: Գնա Աննայենց տուն, Աննան իրան լավ բաներ կասի, Աննան իրան կստիպի ապրել: Ինչի՞ չլսեց Աննային, Մոսոն իրան զոմբի էր սարքել, իրա հնարած սցենարին համաձայն Նելլիին դեր էր տվել, Նելլին էլ հլու հնազանդ կատարում էր էսքան տարի: Եւ ի՞նչ: Եւ ինչ որ հիմա կա` անպատիվ, ծեծված, բոզ հանված Նելլի, որի կյանքը պիտի լինի իրան ռեժիմով տփող անտաշ Մոսոյի կողքին: Չէ՛, չի գնա Աննայի տուն, Աննան կասի` ասում էի չէ՞: Չէ՛, չի գնա:
Մոստի վրայով անցնելիս Նելլիի հայացքն ընկավ դիմացի բարձրահարկին: Նելլին գնաց վերելակով բարձրացավ տասներեքերորդ հարկ, հետո ման եկավ, գտավ դեպի տանիք տանող դուռը ու դուրս եկավ…
Քաղաքը ափիդ մեջ ա: Սիրուն ա շատ: Արեւը նոր-նոր ծագում ա: Նելլին նայեց արեւին, մինչեւ նա դուրս եկավ: Նայեց ներքեւ, տեսավ մարդ չկա, ու թռավ տատի մոտ…
Մոսոն արթնացավ դռան թակոցից: Միլիցեքն են: Ի՞նչ են ուզում, կրիմինալ բան-ման չկա մոտը:
— Մոսո, կնիկդ իրան վիսոտկից գցել ա, չգիտե՞ս ինչու:
Մոսոն անակնկալից ու վախից տեղը ճպաղեց:
— Չէ, չգիտեմ:
— Բայց խի՞ ես դու քնած, իսկ կինդ ծեծվածի վնասվածքներով շենքից գցված: Հը՞, ասա հըլը:
— Դե, աղջիկ չէր, մի երկու անգամ հասցրի, որ իմանա, որ ես դուռակ չեմ: Հետ չէի տալու հո հորը, սիրում եմ մանկուց:
— Բա մանկուց սիրած աղջկան տենց ծեծո՞ւմ են, անասուն: Հասցնում են էն աստճանի, որ նա գնա գցվի՞: Հավաքվի գնանք, տեղում կպարզենք քո մեղքի աստիճանը:
Մոսոն գնաց շորերը հագնի, նասկիներն էր ման գալիս, մեկ էլ վերմակը հետ տարավ…
Նելլիի կուսաթաղանթի արյունն էր, ո՞նց էր եղել առաջին անգամը չկար, հետո երեւի եղավ… Վա՜յ, ափսոս, Նելլի…
Մոսոյին չնստացրին, համարեցին, որ մեղք չունի Նելլիի մահվան մեջ:
Աննան Մոսոյին տեսավ մի օր փողոցում, հանեց վաղօրոք նախապատրաստած երկաթի ձողը ու տուր թե կտաս Մոսոյի բութ ու անտաշ, զըռգլուխ գանգին` հետեւից: Մոսոն ընկավ հիվանդանոց, հազիվ փրկեցին: Աննայի հանդեպ հայց-մայց չներկայացրեց, քաք կերած շան նման հենց հիվանդանոցից դուրս եկավ, փախավ գնաց ռուսաստանները, ու էլ մեր քաղաքում երեսը ցույց չի տվել…
Նելլիի ու Մոսոյի հայրերը մի երկու տարի խռով մնացին, հետո ինչ-որ առիթով մի տեղ էին միասին հայտնվել, հաշտվեցին ու էլի դառան ընկերներ: Դե Մոսոյի հերն ի՞նչ աներ, որ Մոսոյի հերն ա:
Աննան ապրում ա Լոնդոնում, ասում են` դառել ա պահանջարկ ունեցող սցենարիստ: Ամուսնացել ա: Նույնիսկ կեսարյան հատումով աղջիկ ա ունեցել, անունն էլ Նելլի ա դրել:
Նելլիի գերեզմանը հերը սիրուն սարքել ա, մարդ շատ ա գնում գալիս, անծանոթ մարդիկ ծաղիկներ են դնում Նելլիի գերեզմանին, հետն էլ պուլպուլակ ա սարքել` խմում են ջրից: Աննայի նախաձեռնությամբ քարի վրա գրել են.
Նելլի Վաղարշակի Աբգարյան
1968-1988
«Ձոն կուսաթաղանթին»
Ի՞նչ անել, երբ մերձավորն ընկճված է:
Ինչպե՞ս ճանաչել և կանխել ինքնասպանությունը
Ինքնասպանություններն առավել հաճախ կապված են լինում հոգեկան խանգարումների (դեպրեսիայի), ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահման հետ: Դեպրեսիան նույնպիսի հիվանդություն է, ինչպես օրինակ շաքարային դիաբետը կամ արյան բարձր ճնշումը: Դեպրեսիան կարող է լինել ուժեղ կամ թույլ: Դեպրեսիայի ժամանակ խաթարվում են մարդու հույզերը, մտքերը և մարմինը: Դեպրեսիան, մանավանդ եթե այն ուժեղ է, չբուժելու դեպքում կարող է երկարաձգվել և տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի: Ինքնասպանությունների կանխման ամենակարճ ճանապարհը դեպրեսիայի և հոգեկան այլ հիվանդությունների վաղ ճանաչումն ու բուժումն է:
Ինքնասպանությունների հավանականությունը մեծ է լինում նաև այնպիսի սթրեսային իրադարձություններից հետո, ինչպիսիք մեծ կորուստներն են կամ բանտարկությունը:
Ինքնասպանությունների ռիս կի գործոններն են
• իմպուլսիվությունը
• կյանքի անբարեհաջող իրադարձությունները
• ընտանիքում նախկինում հոգե կան հիվանդությունների առկայությունը
• ընտանեկան բռնություննե րը, ներառյալ ֆիզիկական և սեռական բռնությունները
• նախկինում ունեցած ինքնասպանության փորձերը
• տանը հրազենի առկայությունը
• բանտարկությունը
• այլ անձանց` ընտանիքի անդամների, տարեկիցների, կամ նորությունների ու գեղարվեստական գրականության կերպարների ինքնասպան վարքից պաշտպանված չլինելը:
Կարևոր է նշել, որ շատ մարդկանց մոտ մեկ կամ ավելի թվով ռիսկի գործոններ են հանդիպում, բայց նրանք ինքնասպանության հակված չեն:
Ինչպես օգնել
• Ճիշտ չէ այն կարծիքը, ըստ որի եթե մարդիկ խ ոսում են ինքնասպանության մասին, ապա նրանք այդպիսի փորձ չեն կատարի: Ինքնասպանության լուրջ դիտավորություններ ունեցող մարդիկ բազմաթիվ պատճառներով բացահայտորեն կամ անուղղակի կերպով, ակնարկներով խոսում են այդ մասին: Անչափ կարևոր է ամենայն լրջությամբ վերաբերվել նրանց ասածներին և օգնել նրանց իրենց հոգեկան առողջության գնահատման ու բուժման մեջ: Եթե որևէ մեկը Ձեզ պատմի ինքնասպանո ւթյան վերաբերյալ իր մտքերի մասին, ապա լրջորեն վերաբերվեք նրա դիսթրեսին, առանց դատապարտելու կա մ կատակի տալու լսեք նրան և օգնեք դիմելու մասնագետներին՝ գնահատման և բուժում ստանալու նպատակով: Ճգնաժամ ապրող մարդը կարող է և չիմանալ, որ ինքն օգնության կարիք ունի: Մարդիկ ինքնասպանության մասին սկսում են մտածել, երբ իրենց դժբախտ են զգում և պրոբլեմների լուծման այլ ճանապարհ չեն տեսնում: Եթե ինքն իրեն վնասելու վտանգը մեծ է, ապա այդպիսի մարդուն մենակ չպետք է թողնել:
• Հարկավոր է ինքնասպանության ճգնաժամ ապրող մարդկանցից թաքցնել հրազենը կամ ինքնասպանություն գործելու հնարավոր այլ միջոցները:
• Ճգնաժամ ապրող մարդու համար ամենակարևոր օգնությունն այն կլինի, որ դուք նրան օգնեք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ: Նրանց նաև հարկավոր է հավաստիացնել, որ դեպրեսիան արդյունավետորեն բուժվում է, և որ շատ մարդիկ կարող են արագորեն դեպրեսիայի ախտանշանների թուլացում զգալ:
• Կարևոր է աջակցել ընկճվածին, որ նա մի քանի շաբաթ շարունակի բուժումը՝ քանի դեռ ախտանշանները չեն թուլացել, համոզել բուժման այլ ձևեր կիրառել, եթե բուժումն այնքան էլ արդյունավետ չէ: Ընկճվածին պետք է հորդորել, որ նա կատարի բժշկի ցուցումներն ու նշանակումները, դեղորայքի ընդունման հետ միաժամանակ նաև ալկոհոլ չօգտագործի, առանց բժշկի իմացության չդադարեցնի դեղորայքի ընդունումը:
• Հաջորդ կարևոր օգնությունը կլինի այն, որ Դուք հուզական աջակցություն ցուցաբերեք: Սա ներառում է պացիենտի հիվանդությունը հասկանալը և աջակցություն ցույց տալը: Ընկճվածին ներքաշեք զրույցի մեջ և ուշադիր լսեք նրան: Հիշե՛ք, որ դեպրեսիայի վիճակում մարդը ոչ միայն ամեն ինչ սև ու մռայլ գույներով է ընկալում, այլև բացարձակապես համոզված է իր իր ընկալումների ճշմարիտ լինելու մեջ: Բացատրեք նրան, որ իրականում բոլոր վատ մտքերն ու զգացումները դեպրեսիայի մասն են կազմում և կանցնեն նրա հետ միասին: Հուսադրեք նրան՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակում և հաղթահարել են դա: Բուժումն ու ժամանակը ամեն ինչ կդնեն իրենց տեղը:
• Մի անտեսեք ինքնասպանության մասին հիվանդի ակնարկները: Այդ մասին տեղեկացրեք նաև բուժող բժշկին և հոգեբանին: Ընկճվածին հրավիրեք զբոսնելու, կինոդիտման և այլն: Եթե Ձեր հրավերը մերժվում է, ապա նրբորեն համառեք, խրախուսեք մասնակցել այնպիսի գործերի, որոնք նրա համար երբևէ հաճելի են եղել: Օրինակ հոբբիներ, սպորտ, մշակութային գործեր և այլն, սակայն ժամանակից շուտ ընկճվածին շատ մեծ ակտիվության մի մղեք: Հիշե՛ք, որ նա ի վիճակի չէ անել այն ամենը, ինչը կարող է անել նորմալ ժամանակ:
• Ընկճվածին մի մեղադրեք հիվանդ ձևանալու, սիմուլյացիայի կամ ծուլության մեջ, մի սպասեք, որ նա «իրեն թափ կտա» ու հեշտությամբ դուրս կգա այդ վիճակից: Ի վերջո, բոլոր հիվանդներն էլ դուրս են գալիս այդ վիճակից: Վստահեցրեք ընկճվածին, որ ժամանակի և օգնության շնորհիվ նա լավ կզգա իրեն:
Դեպրեսիան հոգեկան ընկճված վիճակ է, որը կարող է լինել ուժեղ կամ թույլ արտահայտված: Դեպրեսիայի վիճակում մարդիկ շատ ծանր ապրումներ են ունենում: Միևնույն ժամանակ նրանց կամքը խիստ թուլանում է: Նրանք անզոր են լինում ինքնուրույն հաղթահարելու իրենց վիճակը: Նրանք խիստ զգայուն են դառնում շրջապատողների՝ հատկապես մտերիմների կարծիքների նկատմամբ և մեծանում է շրջապատողներից ունեցած նրանց կախվածությունը: Դեպրեսիայի վիճակում մարդիկ իրենց հարազատներից ու մտերիմներից օգնություն ստանալու շատ մեծ կարիք են զգում:
Ամենակարևոր օգնությունն ընկճվածի համար կլինի այն, որ Դուք նրան օգնեք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ: Այդ օգնությունը կարող է ներառել աջակցությունը, հորդորելը, որ նա շարունակի բուժումը՝ քանի դեռ ախտանշանները չեն թուլացել (մի քանի շաբաթ), համոզել բուժման այլ ձևեր կիրառել, եթե բուժումն այնքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտության դեպքում հիվանդի հետ միասին գնալ բժշկի մոտ: Դա կարող է լինել նաև հսկելը, որ հիվանդը ժամանակին ընդունի դեղորայքը և չհրաժարվի դրանցից: Նրան պետք է հորդորել, որ նա կատարի բժշկի ցուցումներն ու նշանակումները, դեղորայքի ընդունման հետ միաժամանակ նաև ալկոհոլ չօգտագործի, առանց բժշկի իմացության չդադարեցնի դեղորայք ընդունելը:
Հաջորդ ամենակարևոր օգնությունը կլինի այն, որ Դուք փորձեք հուզական աջակցություն ցուցաբերել: Սա ներառում է պացիենտի հիվանդությունը հասկանալը և աջակցությունը: Ընկճվածին ընդգրկեք զրույցի մեջ և ուշադիր լսեք նրան: Մի թերագնահատեք հիվանդի զգացումները և մտքերը: Հիշեք՛, որ դեպրեսիայի վիճակում մարդը ոչ միայն ամեն ինչ սև ու մռայլ է ընկալում, այլև համոզված է իր ընկալումների ճշմարտացիության մեջ: Բացատրեք նրան, որ իրականությունն այլ է, որ բոլոր վատ մտքերն ու կանխատեսումներն իրականում դեպրեսիայի ախտանշաններն են և կվերանան դեպրեսիայի անցնելու հետ: Հուսադրեք նրան՝ նշելով, որ բազմաթիվ և բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակներում և հաղթահարել են դա: Բուժումը և ժամանակը ամեն ինչ կդնեն իրենց տեղը: Մի անտեսեք ինքնասպանության մասին հիվանդի ակնարկները: Այդ մասին տեղեկացրեք նաև բուժող բժշկին և հոգեբանին: Հիվանդին հրավիրեք զբոսնելու, կինոդիտման և այլն: Եթե Ձեր հրավերը մերժվում է, ապա նրբորեն համառեք, խրախուսեք մասնակցել այնպիսի գործերի, որոնք նրա համար երբևէ հաճելի են եղել: Օրինակ հոբբիներ, սպորտ, մշակութային գործեր և այլն, սակայն ընկճվածին ժամանակից շուտ մի մղեք շատ մեծ ակտիվության: Հիշեք, որ նա ի վիճակի չէ անել այն ամենը, ինչ կարող է անել նորմալ ժամանակ: Ընկճվածն ընկերակցության և ուշադրությունը շեղելու կարիք ունի, բայց նրա նկատմամբ չափից մեծ պահանջները կարող են ուժեղացնել նրա ձախողվածության, տապալվածության զգացումները:
Ընկճվածին մի մեղադրեք հիվանդ ձևանալու, սիմուլյացիայի կամ ծուլության մեջ, մի սպասեք, որ նա «իրեն թափ կտա» և հեշտությամբ դուրս կգա այդ վիճակից: Ի վերջո, բոլոր հիվանդներն էլ դուրս են գալիս այդ վիճակներից: Վստահեցրեք ընկճվածին, որ ժամանակի և օգնության շնորհիվ նա լավ կզգա իրեն:
Ինչպե՞ս կանխել ինքնասպանության փորձերը
Ինքնասպանության բնորոշ պատճառներից են նաև ալկոհոլամոլությունը, խրոնիկ հիվանդությունները, հոգեկան ճգնաժամերը: Ինքնասպանության փորձերին նպաստում են այնպիսի գործոններ, ինչպես դավաճանությունը, հարազատների կորուստը, հիասթափությունը, կոնֆլիկտները, լարվածությունը, որոշ հոգեկան հիվանդություններ: Ինքնասպանության դիտավորություն ունեցող մարդկանց վարքում այսպես թե այնպես, երբեմն բացահայտ, երբեմն էլ կողմնակի կերպով արտահայտվում է ինքնասպանության դիտավորությունը: Բացահայտ դրսևորումների ժամանակ մարդիկ իրենց մերձավորներին, բժիշկներին, ծանոթներին կամ հարազատներին ուղղակիորեն ասում են այդ մասին: Երբեմն էլ դա ասվում է որպես սպառնալիք, նախագուշացում: Թեև մարդիկ այդ մասին հաճախ ասում են զայրացած ժամանակ կամ այդ ձևով փորձում են պատժել, մեղավորության զգացում առաջացնել իրենց մերձավորների մոտ, այնուամենայնիվ հարկավոր է միանգամայն լրջորեն վերաբերվել այդպիսի հայտարարություններին, չբացառել նման հնարավորության իրական լինելը: Առավել հաճախ ինքնասպանության փորձերի պատճառ են հանդիսանում դեպրեսիաները, ինչպես նաև անձի ագրեսիվությունը, որն ուղղվում է ոչ թե շրջապատողների, այլ հենց իր դեմ: Այդ պատճառով էլ հարկավոր է ուշադրություն դարձնել նրանց նեղացկոտությանը, զայրույթին, պահի ազդեցության տակ կատարած քայլերին:
Ինքասպանության փորձ անող մարդկանց բնորոշ են շատ մեծ կախվածությունը հասարակական կարծիքից, ինչպես նաև հուզական մեծ կապվածությունն իրենց հարազատների հետ:
Նյութերը տրամադրեց Հրաչյա Ամիրյանը
Լուսանկարը` Սվետլանա Անտոյանի (Ocean)
Էմման ու Հայկուշը լավ հարեւաններ էին, մի տան նման: Էմմայի հայրը պատերազմից դեղնախտով եկել էր, ու չանցած մի տարի` մահացել: Մայրը` Վարդանուշը, մենակ ոտքի էր հանել չորս երեխաներին, տղերքից երկուսն արդեն տնավորվել էին, առանձնացել, մնացել էին Էմման ու Սաքոն: Էմման դպրոցն ավարտելուց հետո տանն էր անցկացնում իրա օրը, Սաքոն էլ աշխատում էր լամպերի գործարանում` որպես հերթափոխի վարպետ. խելոք, բոլորի կողմից հարգված տղա էր: Էմման մեջների աննպատակ ապրողն էր Վարդանուշի չորս երեխաներից, դե նա էլ աղջիկ էր, լավ պարտիա էր ման գալիս, որ մարդի գնա: Վարդանուշը հանգիստ կարար մեռներ էդ վախտ, չնայած հիսուն տարեկան հասակում դեռ պահպանել էր իր թովչությունը, ու մերձակա տների տղամարդկանց աչքն էր մազոլ անում իրա փարթամ մարմնով` բուրդ թափ տալիս կամ շոր փռելիս: Բայց Վարդանուշը չէր հավանում ոչ մեկին, նույնիսկ եթե հավաներ էլ, հենց նենց ման չէր գա, դե իսկ ամուսնանալն էլ իրա չորս երեխեքով անհեթեթություն կլիներ, քանի երեխեքը սաղ տանն էին, հիմա էլ, էլ չի գնա, էլ հասակը պսակվելու չի, ամոթ ա: Էմման ամեն ինչով մորն էր քաշել` սլացիկ բոյ ու բուսաթը, որ հայուհու համար նույնիսկ չափազանց էր, սեւ սաթի պես գանգուր, բայց ոչ կռուզնոտ մազերը, տենց էլ սեւ աչքերը, որ նայելուց ուզում էր թե քեզ ծակեր հայացքով, բերանը` մսալի, ցանկալի, կրծքերն էլ աստծու տված` առանց մեկնաբանության: Մի խոսքով, Էմման գեղեցկուհի էր: Մազերի մի մասը հավաքում էր, շպիլկայով ամրացնում ծոծրակին, մնացածը ալիքավորված թափվում էր ուսերին, ու Էմման, քամուն տալով դրանք, քայլում էր փոքրիկ քաղաքի փողոցներով, տղաներն էլ աչքերով ուտում էին նրան, մտովի մերկացնում ու տիրում փարթամ մարմնին: Էմման ամբողջ օրը տանն էր, օրը սպանում էր տնային գործերում մորն օգնելով, հետո ընկերուհիների հետ գնում էր կինո, գալիս` երաժշտություն լսում, սեմուշկա չրթում ու քնում: Էմման սպասում էր հարմար պարտիայի, մի խոսքով:
Մի օր էլ կինոյից տուն գալուց մի սեւ վոլգա կանգնեց Էմմայի կողքին, միջից մի սիրուն, սեւաչյա, քառասունին մոտ տղամարդ Էմմային հարցրեց հարեւան Գարսեւանի տունը: Էմման ցույց տվեց ու մնաց մեքենային նայելով: Միջի տղամարդն էլ հետ էր նայում` ուղիղ Էմմայի աչքերին: Էմման տեղնուտեղը սիրահարվեց: Նենց սիրահարվեց, որ հաջորդող տասն օրվա մեջ ոչ մի տնային գործ ձեռը չէր բռնում, թե անի, սեմուշկան չէր չրթվում, երաժշտությունը չէր լսվում: Կինո էր գնում մենակ, օրումեջ, էն հույսով, որ կարող ա նորից սեւ վոլգան դեմը դուրս գա ինչ-որ կախարդանքով, Էմմային նստացնի մեջն ու տանի աշխարհի ծայրը, ուր ոչ մեկը չի լինի` բացի Էմմայից ու Մարտունից: Իհարկե, Էմման իմացավ վոլգայի տիրոջ անունը, փոքրիկ քաղաքում դժվար չէր իմանալ, թե ով ա միակ սեւ վոլգայի տերը: Փորձառու ինժեներ էր հանքում Մարտունը, գնահատված ղեկավարության կողմից, կինն էլ` Էլզան, գեղեցկուհի էր, ուսուցչուհի, բոլորը նրան հրեշտակ էին անվանում: Դե հիմա Էմման ի՞նչ անի, որ սիրահարվել ա ամուսնացած տղամարդու, որ գիշերները քուն չունի, որ մտածմունքը միայն Մարտունն ա դառել: Էմման նույնիսկ չէր էլ մտածում, թե վատ բան ա անում, թե չի կարելի ամուսնացած, քեզանից քսաներկու տարով մեծ մարդու սիրահարվել: Ինքն ի՞նչ կարա անի, սիրտն ա սիրում: Դե ո՞նց թե, ի՞նչն ա սիրում, էդ էլ հարց ա՞, սիրում ա ու վսյո: Հետո ի՞նչ` չի ճանաչում, զգում ա Էմման, որ իրա փայն ա, ուղարկված Աստծու կողմից:
Էմման էնքան էր ուզում հանդիպել Մարտունին, որ սկսեց գնալ հանքի մոտի ՕՐՍ-ի խանութը, դեֆիցիտ ապրանք առնելու պատրվակով, մթոմ լսել էր, թե իմպորտնի կոշիկներ էին բերելու շուտով, ու ինքը պիտի ընդեղ լինի բերելուց, որ կարա ձեռ գցի: Դե Վարդանուշն էլ ի՞նչ իմանար, թե իրա տասնութամյա Էմման ինչ խաղեր ա մոգոնում:
Հանդիպեց: Ու հենց տեսավ վոլգան, սկսեց քայլել շոշով դեպի քաղաքի կողմը, ու քանի որ հանքը քաղաքից դուրս էր, Մարտունը կանգնեց ու առաջարկեց նստել իրա մեքենան: Էմման էլ դրան էր հո սպասում, վռազ մտավ ու նստեց կողքը, դեմին, դրանով իսկ հասկացնելով, որ ինքը համարձակ աղջիկ ա, քանի որ գավառում եթե նույնիսկ տղամարդու հետ նույն մեքենան են նստում, ապա միայն հետեւը, ու նայում են կողմ, ոչ թե ուղիղ աչքերի մեջ, ոնց որ անում էր Էմման:
— Անունդ ի՞նչ ա:
— Էմմա, իսկ Ձե՞րը:
— Մարտուն Սարգիսովիչ, Ձեր հոժար ծառան:
Պա° քու, ինչ էլ բառեր գիտի, մտածեց Էմման, կրթված, քաղաքավարի մարդ ա, բա որ ու հո՞ւշտ ըլնի ինձ նման անգրագետից:
— Եկել էի ՕՐՍ-ի խանութի մոտ հերթապահեմ, ասում են` կոշիկ են ստանալու չեխական, — կարծես արդարացնելով իրա սենց ոչ մարդաշատ, աղջկա համար անհարմար տեղ գտնվելը, ասեց Էմման:
— Քեզ նման սիրուն, շարմաղ աղջիկը չպիտի հերթապահի կոշիկ առնելու համար, համարդ ասա, ես կվերցնեմ պահեստից քեզ համար:
— Երեսունութ, ու մի քիչ էլ լայնոտ ա ինձ պետք, լոդոչկա եմ ուզում:
— Լավ, սիրուն ջան, կանենք: Ինչո՞վ ես զբաղվում:
— Եսիմ, անկապ տանը` նստած թախտին, սպասում եմ բախտին:
— Յա¯, բա եղա՞վ: Չէ, սիրուն ջան, դու պիտի ռեստորաններում նստես, բախտդ էլ ինքը պիտի գա ու քեզ համոզի, որ ինքը քո բախտն ա: Արի գնանք ստեղ մի օբյեկտ կա, խորոված ուտենք, հետո կտանեմ քեզ տուն, սմենից եմ նոր գալիս, սոված եմ:
— Բա Դուք ընտանիք չունե՞ք:
— Ունեմ, սիրուն ջան, բայց չէլածի հաշիվ ա: Կինս սիրուն, գրագետ կին ա, բայց սոնքսուզ ա, ասել ա թե` չբեր:
Ըհը°, էս ա որ կա: Էմման գտավ Մարտունին տիրանալու վարիանտը: Սրան պետք ա երեխա տալ ու կդառնա քոնը ոտով գլխով, ոտներդ կլվա ու ջուրը կխմի: Տենց էլ կանի Էմման: Լավ ա, կմտածի, թե ոնց, ու էդ գործը գլուխ կբերի:
— Դե լավ, գնանք:
Եկան Վաչոյի խորովածանոցը: Վաչոն բերանը փակ մարդ էր, սաղ քաղաքի բոզախաղերին լավատեղյակ, բայց ոչ մեկի քաքը մյուսին ցույց չէր տալիս, դրա համար էլ օբյեկտը ծաղկում ու բարգավաճում էր: Գալիս էին, ո¯վ մտքովդ անցնի, քարտուղարներից սկսած, տասնյոթ տարեկան առաջին անգամ բոզի գնացած պատանիներով պրծած: Ու սաղի համար Վաչոն սենյակ էր ճարում, նույնիսկ գրաֆիկ ուներ, վաղօրոք գիտեին Վաչոյի այցելուները, թե ով որ ժամին պիտի գա, որ ազատ սենյակ ստանա: Տեղաշորը Վաչոյի կնիկը լվանում էր, մաքուր-մաքուր փոխում ամեն այցելուից հետո, Վաչոյի բարդելը մաքուր բարդել էր, դրա համար էլ պահանջարկ ուներ: Էդ աստիճանի խայտաբղետ «լեւի» գնացող մասսա ոչ մի տեղ չկար, մենակ Վաչոյի մոտ: Վաչոն սկսել էր մի ծածկի տակ դրած իրեք սեղանով, ու հետո հասկացել էր, որ փոքր քաղաքում ուտել` ամեն մարդ էլ իրա տանը կարար, բայց «լեւի « գնալու համար տեղ էր պետք, հյուրանոցները քաղաքի մեջ էին, երեւացող, դրա համար գալիս էին Վաչոյի մոտ հաց ուտում, հետո Վաչոյի Ռուսաստանում ապրող եղբոր տան բանալին վերցնում ու իրանց ղշերի հետ գնում սեքս անելու: Վաչոն բնածին փողի նյուխ ուներ, դրա համար էլ իրեք տարի չանցած, մի լավ, փոքրիկ հյուրանոցի նման բան սարքեց, էն տարիներին հըլը ոչ ոք սաունա չուներ, իսկ Վաչոյի մոտ կար: Նենց որ, պոլնի սերվիս էր էլի Վաչոն տալիս, ու ամենակարեւորը` բերանը փակ: Բերանը փակ մարդը միշտ էլ շահում ա շատախոսի ու բամբասկոտի մոտ: Վաչոն շահել էր միլիոն տոկոսով, որովհետեւ երկու տղին էլ Երեւան տուն էր առել իրա չորս տարվա բարդակաբիզնեսի շնորհիվ, աղջկան` որ դոդ էր, նույնիսկ մտավոր հետամնաց էին համարում տարրական դասարանի դասատուներն ու Վաչոյին ասում էին տար հատուկ դպրոց, ընդունել էր տվել բժշկական, հետո էլ օժիտը արդեն պատրաստ ա, մի լավ տղա ռաստ կգա քյասիբ, Վաչոն կպսակի նրան:
Հիմա Վաչոն նայում ա Էմմային ու Մարտունին: Էս աղջկան ստեղերք չի տեսել, շրջակա բոզերին սաղին ճանաչում ա, իսկ սա նոր դեմք ա: Ի¯նչ էլ սիրուն ա մեռածդ: Կարո՞ղ ա բարեկամն ա Մարտունի:
— Մարտուն Սարգիսովիչ, հարգանքներիս հավաստիքը: Ուրախ եմ Ձեզ տեսնել, վերջերս Ձեր այցելությունները հազվադեպ են դառել, զբաղված էիք շատ, հա՞, երեւի:
— Հա Վաչո, կվարտալ էինք փակում, հետն էլ պարտիական ընտրությունների շեմին ենք, դե ամեն ինչ պարզ ա, ով ա ընտրվելու, բայց դե ես պարտկոմ եմ, չէ՞, ընտրացուցակներ ա, բան ա, պիտի կարգին լինի, մեռած հոգիներ չհայտնաբերի վերադասը: Հազիվ էսօր մի քիչ թեթեւացա, եկա ինչպես տեսնում ես: Սա Էմման ա: Լավ աղջիկ ա, մեզ բարեկամ ա, հեռու ազգական, պատահաբար հանդիպեցի տուն դառնալիս, որոշեցինք մի լավ ուտենք քո խորովածից:
Վաչոն մտածեց, որ Էմման իհարկե ազգականը չի Մարտունի, բայց դե իրա ի՞նչ գործն ա: Ինքը հո բարքերի ոստիկանություն չի, ընդամենը պանդոկապան ա:
— Նստեք, վիսշի կարգով կմատակարեմ: Սաունան տաքացնե՞մ:
— Չէ, պետք չի հըլը:
Նստեցին, Վաչոն խորովածը բերեց, գինին ու օղին էլ հետը: Էմման գինի սիրում էր: Սիրում էր գինարբուքի վիճակը: Հարսանիքներին կամ տան քեֆերին միշտ խմում էր համարյա տղամարդկանց հավասար, դե օրգանիզմն առողջ օրգանիզմ էր, պախմելյա բան չէր լինում: Էմման ուրախանում էր գինարբուքից, միջի փականները բացվում էին, ու սկսում էր սրամտել, անեկդոտներ պատմել, երգել, պարել:
— Դե լավ, Էմմա, արի խմենք մեր ծանոթության կենացը:
— Հա, ուրախ եմ շատ: Խմենք:
Էմման չնկատեց, թե երբ հասավ գինարբուքի էն կետին, երբ գինին ոտներդ ա մտնում ու սարքում հարեւանի սրամիտ տղայի ասած «մադամ լաժիսի» աստիճանի: Էմման հարբել էր:
Մարտունը հասկացավ, որ աղջիկը չափից ավելի ա խմել, կանչեց Վաչոյին ու բանալի ուզեց: Վաչոն մենակ հարցրեց, թե տասնութ կա՞ աղջիկը, Մարտունն ասեց` ոնց որ կա: Էմմային առած Մարտունը մտավ սենյակ, պառկացրեց մահճակալին: Նստել ա ու նայում ա: Սիրուն ա մեռածդ: Ափսոս հարբած ա: Հարբած կնկա հետ սեքս անելը համահավասար ա ռեզինի տիկնիկի հետ սեքսով զբաղվելուն: Ինքը ռեզինի տիկնիկ չի ունեցել, բայց ամերիկա ընկեր ունի, պատմել ա: Չէ, ձեռ չի տա: Մեկ ա, աղջիկը հեշտ զոհ ա երեւում, հետո, ուրիշ անգամ: Բայց սրան պետք ա ուշքի բերել, որ գնա տուն: Էս քաղաքում կարաս աղջկա հետ ինչ ուզում ես անես, բայց իրիկունը պիտի տուն բերես:
— Վաչո, մի կոֆե սարքի թունդ:
— Հիմա, շեֆ ջան:
Վաչոն բերեց տաք, թունդ, իսկական թուրքական կոֆեն, Մարտունը Էմմային ցնցեց, ցնցմնցեց ու մի կերպ կոֆեն խմացրեց: Էմման էլի պառկեց, բայց աչքերն արդեն բաց են, գիտակցության ա գալիս, փառք աստծո:
— Ես քեզ սիրում եմ, Մարտուն: Հենց տեսա էն օրը, որ Գարսեւանի տունն էիր ման գալիս, սիրահարվեցի ու մտքիս դրի, որ քեզ պիտի հասնեմ: Խաբեցի կոշիկների մասին, քեզ էի սպասում կոմբինատի մոտ:
Յա՞, Մարտունը ներքուստ շոյվեց էն գիտակցությունից, որ սրա նման գյոզալը, որ բոզ չի, այլ սիրահարված ա իրա հոր թայ Մարտունին, դիմում ա խորամանկությունների, որ հասնի իրան: Էմման տեղերում ձգվեց, փորը բացվեց: Յուբկայի փեշը տակն էր ընկել, սպիտակ, լիքը բուդը Մարտունին կանչում էր: Մարտունը զգաց, որ գրգռվում ա: Է¯, ինչ լինում ա լինի, փող-մող կտա, կպրծնի, առաջինը չի ու վերջինն էլ չի: Ընկավ Էմմայի վրա ու սկսեց շորերը հանել շպրտել ստեղ-ընդեղ: Էմման կիսաարբած վիճակում էր, բայց գիտակցում էր, թե ինչ ա կատարվում: Իրան Մարտունն ուզում ա, իրա գիշերային անուրջների հերոսը, բա կարա՞ Էմման դիմադրի որ: Չէ, չի կարա, չի էլ ուզում: Ինքն էլ ա ուզում Մարտունին: Չգիտի` ո՞նց ա ուզում, ի՞նչն ա ուզում, բայց ուզում ա: Մարտունը հմուտ սիրեկան էր, բավականին քնքուշ: Ստեղ մաժեց Էմմային, ընդեղ մաժեց, էնքան, որ Էմման թռավ նստեց Մարտունի վրա: Ու հովազի պես, փարթամ մազերի միջով դեմքի մեկ մի մասը ծուկ տալով, մեկ` մյուս, սկսեց հեծնել Մարտունին ընտիր հեծյալի նման: Մարտունը մտածեց, որ վսյո տակի, բոզ ա Էմման, աղջիկը տենց սեքս չի անի, չի իմանա: Սա փորձառու բոզի բաներ ա անում, քիչ ա վրեն նստել ա, հըլը դեռ ձեռն էլ կոխել ա ոտերի արանքն ու ինքն իրան մաժում ա, ռիթմով տանում բերում, կպցնում ա մեկ-մեկ Մարտունի անդամին, որից Մարտունը հա ցնցվում ա, ինքն իրա պտուկներն ա մաժում, Մարտունին էլ ա ցույց տալիս, որ տենց անի իրան: Մարտունը տենց բան տեսած չկար: Սուպեր բոզ ա, ինքն էլ դրել ա անփորձ աղջկա տեղ, որ սիրահարվել ա վրեն մթոմ: Ջհանդամը, լավ ա անում իրա գործը: Մարտունը պրծավ նենց, ոնց չէր պրծել երեւի առաջի բոզի հետ լինելու վախտվանից: Լավ էր:
— Հը՞, ոնց էր, Մարտուն:
— Կայֆ էր, Էմմա, բա ասում էիր` սիրահարվա՞ծ ես, անմեղ աղջիկ էիր ձեւանում: Մթոմ խի՞: Ասեիր տաքսադ ու վսյո:
— Ի՞նչ տաքսա, Մարտուն, տաքսան ի՞նչ ա: Ես չեմ ձեւացրել, ես իրոք սիրահարված եմ քեզ: Դու իմ առաջին տղամարդն ես:
— Յա՞, հարիֆ ես ճարե՞լ, ուզում ես ինձանից փող պոկես, թե ի՞նչ: Ես հարիֆներիցը չեմ, ինձ չես խաբի, Էմմա աղջիկ: Բոզ ես, թե ավանտյուրիստկա ես, բայց եթե դու աղջիկ ես, ես էլ Նապոլեոնն եմ:
Էմման վեր թռավ Մարտունի վրայից սուս-փուս, ու Մարտունը տեսավ սպերմայախառն արնոտված սեփական սեռական օրգանները:
— Տես, բա էս ի՞նչ ա:
— Եսիմ, տոմատ-մոմատ ես գցե մեջդ երեւի:
— Մարտուն, բա էս ի՞նչ ա:
Էմման հզոր բդերը չռեց, շեքը բացեց Մարտունի առաջ: Մարտունը կյանքում տենց սարսափելի բան չէր տեսել, Էմմայի շեքը արնասպերմայախառը պայթած մայիսմեկյան փուչիկի տեսք ուներ. լաթ-լաթ կախված կուսաթաղանթի մնացորդները Էմմայի շնչառության հետ գնում գալիս էին: Մարտունը զզվեց:
— Բա որտեղի՞ց տենց բաներ գիտես անել, եթե աղջիկ ես եղել:
— Եսիմ, մարմինս ինքն ուզեց ու արեց:
— Բա չէր ցավո՞ւմ:
— Ցավում էր, բայց կայֆ էր տալիս էդ ցավելը, ավելի էի գրգռվում դրանից:
— Հիմա ի՞նչ, ես քո ցելկեն առել եմ, հետո ի՞նչ: Ի՞նչ պարտք ու պահանջ ես ներկայացնելու ինձ դրա համար Էմմա:
— Ոչ մի, ես քեզ սիրում եմ ուղղակի: Էլի սենց բաներ եմ պահանջելու, սենց սեքս, ամեն օր:
— Էմմա, դու հո արգանդի կատաղություն չունե՞ս: Տեսնված բան ա՞, կույսը տենց սեքսով զբաղվի, հետն էլ հըլը ցելկեն վերքոտ, էլի ուզի:
— Հա ես տենց եմ, պարզվեց: Ես էլ չգիտեի մինչեւ էսօր: Արի էլի անենք:
Մարտունը վախում ա էս աղջկանից: Սա մոնստր ա, անհագ սեքս-մոնստր:
Մարտունը չհասցրեց նույնիսկ, թե առարկի, Էմման էլի թռավ, նստեց Մարտունի վրա, սկսեց ձեռներով խաղալ նրա թոշնած անդամի հետ: Հետո, հենց կանգնացրեց, հագավ վրեն ու էլի սկսեց անսանձ թռվռալ: Թռվռում էր, հետո ոռնում, թռվռում, ոռնում, ու տենց լիքը վախտ: Մարտունի անդամն արդեն ցավում էր, Մարտունը համ ուզում էր պրծնի, համ էլ ցավը չէր թողնում: Էմման էգ հովազի նման աչքերով ուտում էր Մարտունին, Մարտունը չէր կարողանում դիմադրի էդ հայացքին: Էս աղջիկը հոգնել չունի:
— Էմմա, բոլ ա, ցավում ա, վեր կաց վրիցս:
— Ի՞նչդ ա ցավում, կյանք, բեր պաչեմ:
Վեր կացավ Մարտունի վրայից, նստեց կողքը ու սկսեց անդամը լիզել: Մարտունը վաբշե շշմեց: Երանությունից ու զարմանքից, չգիտես որն էր ավելի ցայտուն էդ ժամանակ, Մարտունը երախտագիտորեն նայում էր Էմմային, որը անդամը գցել էր բերանն ու հմուտ ծծողի նման մինետ էր անում: Սա էլ կույս ա… Բա որ կնիկ դառնա` ի՞նչ ա լինելու: Սեքս բոմբա: Մարտունը մինետից չէր կարա չպրծներ, մեկ-մեկ Երեւան գնալիս` զզվելով, բայց ծծացնում էր Կրկեսի մոտի կոպեկանոց պոռնիկներին, մտքում համարելով, որ բերանը, նույնիսկ պոռնիկի, ավելի մաքուր ա, քան հեշտոցը: Հիմա ո՞նց չզարմանար, ո՞նց չգոռար երանությունից Մարտունը, երբ իրան մինետ էր անում մի համարյա պարկեշտ աղջիկ, որը մի ժամ առաջ կույս ա եղել…
— Հը՞, Մարտուն, կսիրե՞ս ինձ:
— Որտեղից դու սենց բաներ գիտես:
— Գիտեմ էլի, եթե տղամարդիկ մի բանի համար «լեւի « են գնում, պիտի կնիկը դա անի, ես էլ որոշել էի իմ սիրեցյալիս ամեն ինչ անեմ, ինչ ինքն ուզի: Հիմա դու իմ սիրեցյալն ես, ի՞նչ անեմ, որ քեզ եմ սիրում, դու էլ ընտանիք ունես:
— Հա, ունեմ ու սիրում եմ կնոջս, չնայած չբեր ա, ես բաժանվողը չեմ, Էմմա, դրա մասին նույնիսկ խոսք չբացես:
— Չէ, չեմ բացի, ինչի՞ս ա պետք քո բաժանվելը, մենակ թե կարամ քեզ հետ սենց հանդիպումներ հաճախակի ունենամ, ինձ էլ բան պետք չի:
— Դե լավ, պայմանավորվեցինք ուրեմն, դու չես պատմում ոչ մեկին, Վաչոն բան չի ասի, գիտեմ, ես էլ չեմ պատմում, մենք շաբաթը երկու անգամ գալիս ենք ստեղ, սեքս ենք անում, ես էլ քեզ ինչ ուզում ես, իհարկե` բանականության սահմաններում, առնում եմ:
— Եղավ, սեր ջան:
— Դե գնա լվացվի, քեզ կարգի բեր, գնանք:
Վաչոն նայեց հեռացող վոլգային ու մտածեց, որ լավ կլինի մի անգամ էլ ինքը բոզի գնա, թե չէ ոնց որ էն ասացվածքի կոշկակարը լինի առանց կոշիկների: Վաչոն էլ մեկին կառնի, կգնա Երեւան, փողոցի ծախու պոռնիկ չէ, մի կարգին մաքուր բոզի, այ սրա նման: Վաչոն հիշեց սրա արածները, դե ինքն էլ իրա կայֆն ունի, ամեն սենյակի վրա անտեսանելի անցքեր ա արել ու նայում ա խալխի սեքսին, հետն էլ ժաժ ա տալիս: Հատուկ շոր էլ ունի մաքրվելու, պահում ա կնգանից: Բա: Վաչոն դեբիլ չի, ինքն էլ ա օգտվում աշխարհի բարիքներից: Բայց սենց մեկին պիտի անպայման ձեռը գցի, թեկուզ մի անգամ:
Մարտունը Էմմային տարավ մի կվարտալ ներքեւ Էմմայենց տնից իջացրեց մեքենայից, ժամո արեց երկու օր հետո ու գնաց իրա Էլզայի, քնքուշ, հրեշտակ էլզայի հետ ինտելեկտուալ զրույցներ անելու:
Էմման նույնիսկ չէր մտածել, թե մորն ի՞նչ ա ասելու:
— Ախչի, ո՞ւր ես էսքան ժամ ա:
— Դե մամ, բերին, հերթ էր, կանգնեցի` ինձ չհասավ:
— Հա բա, քո հերն ո՞վ ա, որ քեզ հասնի:
— Չէ, էն մարդն ասեց` կպահեմ, վաղը չէ մյուս օրը ստանալու ենք էլի, կգաս` կտամ չոռնի խոդից:
— Բա ժամը ինն ա, էսքան վախտ ո՞ւր էիր, այ աննամուս, աղջիկը էս վախտը փողոցում կլնի՞:
— Դե Մարոյի հետ կինո գնացինք, հեռախոս էլ չկա` զանգեմ ասեմ, գիտես էլի: Ո¯ւֆ մամ, ի՞նչ ես անկապ անհանգստանում, էս մի բուռ քաղաքում ինձ հետ ի՞նչ պիտի պատահի:
— Ամեն ինչ էլ կպատահի, հետո խեղճ ախպորտանցդ կռվի մեջ գցե՞ս:
— Չէ, մամ, ես տենց բան չեմ անի, ես եմ ձեզ հըլը պահելու, կտեսնեք:
Էմման մտքում ծիծաղում էր մոր վրա էլ, ախպոր վրա էլ, որ հիմար-հիմար հավատում էին ասածներին: Իհարկե կպահի, որովհետեւ Մարտունն էլ իրան կպահի:
— Գնամ քնեմ:
— Գնա, բեջուռա:
………………………………………….
Արդեն երեք ամիս ա, ինչ Մարտունը գալիս ա Էմմային մեքենայով վագոնի գծերից վերցնում, գնում են Վաչոյի մոտ ու սեքս անում: Մարտունն էլ ա գոհ, Էմման էլ: Էմման փթթել ա: Կին ա դառել, հո կատակ չի: Ինքն էլ, Մարտունի ասելով, սուպեր կին ա, նմանը չկա տեղերում: Մենակ թե էս դաշտանի ուշանալը չլիներ, սա սաղ փչացնում ա ժամանցը: Արդեն մի տասնհինգ օր ա` ուշացել ա:
………………………………………….
Էմման հղի ա: Հաստատ գիտի: Մի ամիս ա դաշտան չի տեսնում: Ի՞նչ անի Էմման: Մի վախտ մտածում էր, ուզում էր հատուկ հղիանա, որ Մարտունը իրա չբեր կնգանից բաժանվի, իրան ուզի: Հիմա հասկացել ա, որ դա լինող բան չի: Թե ի՞նչ կա էդ բեդռանգ չոփի վրա, որ տենց բաց չի թողնում Մարտունին, ասում ա` ինտելեկտ ունի կինս, դու չունես: Զահրումար ունի, իսկ քո կինը իn4 նման հեծնո՞ւմ ա քեզ, մինետ անո՞ւմ ա, իրա հետ մի օրում իրեք անգամ լինում ե՞ս: Չէ: Բայց հիմա Էմման չգիտի, թե ինչ անի:
Վաչոն միշտ նայում ա Էմմային, որ գնում են ընդեղ: Որ Մարտունը կողքներին չի լինում, Էմուլիկ ա ասում իրան, ձեռ ա գցում մեկ-մեկ:
Հը՞: Աբորտ անի, հետո կարող ա երեխա չունենա: Գուցե Վաչոյին ասի, նա մի բան կանի՞:
— Վաչո, ես հղի եմ:
— Վայ, Էմուլիկ, բա խի տենց անզգույշ մնացիր:
— Եսիմ, խամ էի, աղջիկ էի, որ Մարտունի հետ կապվեցի:
— Դե ասա` փող տա, գնա աբորտ արա, բան չկա, ես կարամ Օրդուբադ մի հասցե տամ, կգնաս կանես, մարդ չի իմանա: Տա՞մ:
— Հա տուր էլի, պետք կգա:
— Էմմա, մի բան խնդրեմ, չե՞ս նեղանա:
— Չէ ասա, Վաչո, դու ինձ համար հորս նման ես:
— Է¯, հերն աղջկանից տենց բաներ չի խնդրում:
— Դե ասա, Վաչո, հավեսդ չունեմ:
— Էմուլիկ ջան, նենց եմ ուզում հետդ լինեմ, կյանքում կնգանիցս բացի կնիկ չեմ տեսել: Հիմա էլ իրա արգանդը հանել են, վաբշե մոտ չի թողնում, դե ես էլ հըլը ջահել մարդ եմ, հիսուն չկամ, կին եմ ուզում: Ստեղ եկողները ճմռթված բոզեր են, զզվում եմ նրանցից: ցավդ տանեմ, մի անգամ էլի, մեկ ա, ի՞նչ ունես կորցնելու, էլ աղջիկ չես, Մարտունը բան չի իմանա:
— Վաչո, ես բոզ չեմ ախր:
— Բոզ ես, ցավդ տանեմ, բա ի՞նչ ես, արի համակերպվի էդ մտքին ու քո կայֆին ապրի: Հիմա մեկ ա` գողի ու բոզի դար ա, պարկեշտ, ազնիվ մարդիկ գրքերի էջերին են մենակ մնացել: Ցավդ տանեմ, կուզե՞ս Մարտունից փող էլ մի ուզի, ես կտամ, գնա աբորտդ արա:
Էմման մտածեց, գցեց բռնեց, որոշեց, որ մեղք ա Վաչոն, իրանից էլ բան չի գնում, համ էլ հետաքրքիր ա, Վաչոն էդքան էլ պառավ չի, բոյով, թավ բեխերով մարդ ա: Երեւի զզվելի չի լինի էդքան էլ:
— Լավ, Վաչո, բայց թաք մի անգամ, հետո վսյո, էլ չուզես:
— Հա Էմուլիկս, համաձայն եմ:
— Դե հիմա Մարտունը դուս կգա իրա սաունայից, ինձ կտանի, հետո դու արի ու ինձ վեկալ վագոնի գծից:
— Եղավ, կարապս:
Վաչոն լավ պահպանված մարմին ուներ, մաքուր էլ էր, նույնիսկ անդամն էր լվացել, որ Մարտունը երբեմն մոռանում էր անել սեքսից առաջ: Տենց օրերը Էմման մինետից հրաժարվում էր, բայց չէր ասում, թե ինչի. ասելո՞ւ բան ա, ասես` գնա լվա անդամդ, հոտ ա գալիս: Ֆի¯: Վաչոն շատ մաքուր, լավ հոտ եկող մարդ էր: Հաճելի էր Էմմային նրա հետ:
— Էմուլիկ, իմն էլ կծծե՞ս` ոնց որ Մարտունինը: Կյանքում տենց բան ինձ արած չկան:
— Դու ի՞նչ գիտես, ինքն ա ասե՞լ:
— Չէ, ես եմ պատահաբար տեսել, դուռը բաց էիք թողել, տեսել եմ:
Վաչոն հիմար չի, որ պստիկ բոզին ասի` ծակեր ա արել, սա իրա սաղ բիզնեսը կարա վարի տա, շանտաժ, բան կանի:
— Դե լավ, համոզեցիր, սրտից թուլ եմ, բախտդ բերել ա:
Համով ա էս Վաչոյի անդամը, Մարտունինից համով ա:
— Դե լավ, ինձ տար:
— Էս առ, Էմմա ջան, շատ մերսիներ:
Փող ա տալիս: Հարյուր ռուբլիիիի: Մի ամսվա աշխատավարձ:
Մի անգամը դառավ իրեք Վաչոյի հետ, հետո` չորս, հինգ…
…………………………………..
Էլզան ստեղից-ընդեղից բաներ էր լսել Մարտունի սիրավեպի մասին, դե ինչքան էլ թաքուն պահեն, մեկ ա` մեքենա նստել-իջնել կա, տեսնող ա լինում: Զանգել էր իրանց խնամուն` Հայկուշին, որ էդ աղջկա հարեւանն ա, հարցրել էր համարը, նա ասել էր` համար չունեն, մենակ եղբոր գործատեղն ա: Բա որ Էլզային վիրավորի՞: Հայկուշն ասեց` չի վիրավորի, շատ քաղաքավարի, կուլտուրական, տակտով տղա ա: Դե լավ, զանգեց, տղեն իրոք նորմալ լսեց, հանդիպեցին ֆանտանների մոտ:
— Ձեր քույրը իմ ամուսնու հետ ա, գիտե՞ք:
— Չէ, Ձեզնից եմ լսում առաջին անգամ:
— Դե մի բան արեք, Մարտունը տենց սովորություն ունի, աղջիկներ ա փչացնում, որոնք լավագույն դեպքում հետո անբարոյական կյանք են վարում, մարդ էլ կա` ինքնասպան ա եղել:
— Լավ, շնորհակալ եմ, որ ասեցիք, ես անտեղյակ էի, ես էդ հարցով կզբաղվեմ, կներեք քրոջս տեղը:
— Կարիք չկա ներողություն խնդրելու, Դուք մեղավոր չեք, ոչ էլ Ձեր քույրը երեւի թե:
Լավ տղա ա իրոք, Էլզան վախենում էր ճիշտն ասած սենց առերես հանդիպումից: Դե հիմա, Մարտուն, տենամ ի՞նչ ես անելու:
Սաքոն եկավ տուն:
— Ախչի°, հըլը արի մի ստեղ: Էդ ի՞նչ Մարտուն ա, ի՞նչ ես անում դրա հետ, նա քո հոր թայն ա, ընտանիք ունի, այ այլանդակ, փչացածի մեկը:
— Սիրում եմ իրան:
— Զահրումար ես սիրում: Հո հղի չե՞ս:
— Եմ: Հինգ ամսական: Բերելու եմ: Վաչոն կօգնի` կպահեմ:
— Վաչոն ո՞վ ա:
— Ընկերս ա:
— Վայ մամա, սա բոզ ա դառել մեր տան մեջ, մեր աչքի առաջին, մենք էլ գիտենք` կարգին աղջիկ ա: Տո° ես քու բոզ բնույթը…
Հայկուշը վազեց եկավ ձեների վրա, ու եթե մորն ու ախպորը չպահեր, կսպանեին Էմմային դրանք:
— Քանի՞ սիրած ունես, ախչի:
— Երկու, Վաչոն սիրած չի, նենց էլի` մի երկու անգամ եմ եղել, լավն ա Վաչոն, մեղք ա, կնիկը չի տալիս:
— Ես քու բոզ մերը, չի տալիս, դու պիտի տա՞ս:
— Հա բա ի՞նչ անեն էն մարդիկ, որոնց կանայք չեն տալիս: Դրա համար մենք կանք: Հա բոզ եմ, հետո՞: Սպանեք ինձ դե:
— Վա¯յ մամա ջան, ի՞նչ անենք հիմա:
— Զանգի էդ Մարտունին, թո գա, տենանք ի՞նչ անենք:
Մարտունն եկավ, կանգնեց Էմմայենց դռան առաջ, դուրս եկավ վոլգայի միջից ու գլուխը բարձր մտավ ներս:
— Ասեք, լսում եմ:
— Մեր աղջկան փչացրել եք, մի բան արեք:
— Ձեր աղջկա առաջին տղամարդը ես եմ եղել, բայց ես նրան չեմ փչացրել, նա ա ինձ, կարելի ա ասել, փչացրել ինչ-որ առումով: Սա բնածին բոզ ա, տաղանդավոր, հմուտ: Թողեք իրա խաչը տանի:
Էս կարգի, պաշտոնի մարդու հետ դժվար ա պայքարել, ամենազոր ա, կուզի` Վարդանուշի Սաքոյին վարի կտա, պետք ա զգուշ մնալ:
— Բա հղիությունը՞:
— Եսիմ ո՞ւմն ա, կարող ա Վաչոյինն ա, ասում են` Վաչոյի հետ էլ ա եղել, տեսնող ա եղել:
Հա¯, Էմման հիմա հասկացավ վերջի երկու շաբաթվա Մարտունի սառը վերաբերմունքը իրա նկատմամբ ինչից էր, ուրեմն իմացել ա: Ջհանդամը: Մեկ ա արդեն ամեն ինչ իրա համար կորած ա, իրա պատիվն էլ, լավ անունն էլ, դե որ գցենք-բռնենք, սկի չի էլ հասկանում, թե ինչի են էսքան շուխուր անում:
— Նենց որ, ես` պաս: Հաջող քեզ, Էմմա, ու մերսիներ էս հինգ ամսվա համար:
Մայրը գլուխը կապել ա, Էմման էլ սաղ կապտուկներով ման ա գալիս տան մեջ ուրվականի նման: Բայց ընկճված չի հեչ էլ:
Դուրս եկավ հայաթ:
— Էմմա, էդ խի՞ ես սաղ կապտած ման գալիս:
Հայկուշն ա:
— Հայկուշ, մերս ասել էր` շոր եմ թրջել, կլվանաս, ես էլ մոռացել էի, պոլի փետով տփել ա:
— Դրա համա՞ր, Էմմա:
— Հա, բա էլ ինչի՞:
— Էմմա, Էմմա, որ քեզ ասում էի` աչքդ հանելու ա թողի էդ Մարտունդ, ասում էիր` չէ, ուզելու ա: Հիմա կապտուկներով ման ես գալիս, գնա գոնե տուն, մարդ չտեսնի:
Գնա Օրդուբադ Էմման, գնա աբորտ անի` գա: Չէ, աբորտ չեն անի, հինգ ամսական ա արդեն:
— Մամ, ես գնում եմ Օրդուբադ` արհեստական ծնունդ անեմ, թե չէ փորս արդեն սկսում ա երեւալ: Կարող ա՞ գաս:
— Հա, գալիս եմ, բոզ ես, թե ինչ ես, աղջիկս ես, տանեմ տենամ ի՞նչ են անում քեզ հետ: Ասում են` ընդեղ ցելկա էլ են կարում:
— Վայ մամ, ինչի՞ս ա պետք, է:
— Ձենդ կտրի, բոզ ես, ինչ ես բնույթովդ, ինձ հետաքրքիր չի: Դու ախպերներ ունես, մեր ունես, կկարենք, մարդու կտանք, հետո ինչքան ուզում ես` քո բոզությունն արա: Ես էլ եմ սիրած պահել, բայց համեստ, աննկատ, մի մարդ ա եղել: Իսկ դու հըլը տասնինը տարեկան չկաս, արդեն հոգով բոզ ես դառել:
— Բա ու՞մ ուզեմ, ո՞վ ինձ կուզի: Սաղ էլ գիտեն, չեն խոսում, բայց գիտեն:
— Մեկը կճարվի, կուզի:
……………………………….
Գնացին Օրդուբադ, երեխուն մեռցրին, ծնվացրին վեց ամսականում, Էմմայի կուսթաղանթը կարեցին ու հետ եկան:
Հայկուշին տեսավ Էմման:
— Էս ո՞ւր էիք, Էմմա ջան:
— Ջերմուկ էինք գնացել:
— Բա հղիությունդ ի՞նչ դառավ:
— Պրծավ:Հիմա աղջիկ եմ էլի:
— Ո՞նց թե` աղջիկ ես:
— Հա, կուզեմ աղջիկ կդառնամ, կուզեմ` կնիկ, դու էլ կարաս:
— Մուհա¯լ, մուհա¯լ, մուհա¯լ….
………………………………….
Շատ հարմար ձեւով ստացվեց մնացածը հետո, որովհետեւ եկան տեսան` դիմացի շենքի Սուսանի տղա Շմավոնը եկել ա արձակուրդ, որը ռազմական ակադեմիայում էր սովորում, որը վաղուց հավանում էր Էմմային, բայց դե պստիկ բոյ ուներ, Էմմայի ուսիցն էր տալիս, ոչ հեր ուներ, ոչ ապագա էն վախտերը, ոչ Էմման ուզեց նրան գնա, ոչ էլ մայրը կտար կոլոտ, մամախոսի Շմավոնին իրա թառլան աղջկան:
Դե դա առաջ էր, հիմա Էմման ցելկա կարած, անունն ընկած բոզ ա տասնինը տարեկանում, պիտի վռազ սաղացնել մեկի վրա, թե չէ կարող ա ցելկի կարերը քանդվեն կամ մի բան դառնա, հետո էլի փող ծախսի խեղճ Վարդանուշը, գնա հասնի Օրդուբադ, թազուց ցելկա կարի… Չէ, հիմա ա վախտը:
— Ախչի°, էն Շմավոնն եկել է օտպուսկ, սիլի-բիլի արա կապի:
— Է¯ մամ, կոլոտ ա, գեշ ա:
— Ախչի, ասում եմ` լսի էլի, դու սրան ուզի, հետո ինչ կուզես կանես պսակվելուց հետո: Սա գնում ա Լիտվա, ընդեղ ա ծառայում, ընդեղ էլ լիքը սիրուն-սիրուն տղերք են, ում ուզես` քոնը կլինի:
— Լավ, մամ, տենամ կարա՞մ:
Կարամս ո՞րն ա: Իհարկե` կարա: Էմման ու` չկարա Շմավոն կապի՞: Ռազ դվա ա Էմմայի համար դա հիմա, ում ուզի` կկապի, նույնիսկ ճանճին:
Ասած ա` արած ա…
……………………………………………
Իրեք օր հետո Շմավոնն ու Էմման գնացք նստեցին ու ճանապարհվեցին դեպի Վիլնյուս: Նույնիսկ Հայկուշը չիմացավ` երբ գնացին: Էն էր, որ տեսավ Էմման չկա…
Մի քսան օր անց տիկին Վարդանուշը նամակ ստացավ.
ՙ Հարգելի տիկին Վարդանուշ, Սարգիս, Արամ ու Էդիկ:
Ընդունեք իմ խորին շնորհակալությունը սենց հալալ կաթնակեր աղջիկ մեծացնելու ու դաստիարակելու համար: Էմման ձեր ընտանիքի պատիվը բարձր է պահել: Մենք լավ ենք, շուտով տուն կտան:
Հարգանքներով` Շմավոն»
Վարդանուշը էդ նամակը մենակ Հայկուշին ցույց տվեց, Հայկուշն էլ Շմավոնին բան չէր ասել, ասել էր` աղջիկ ա էլի, թող տեղավորվի, սխալ էր` արեց: Դե Հայկուշն ի՞նչ գիտեր, թե Էմման բոզ ա…
Մարտունը Էլզայի ու Սաքոյի խոսակցության մասին իմացել էր, կռիվ էր սարքել, Էլզային հունվար ամսին փակել բալկոնում, որպեսզի Էլզան չխոսա, թողնի ֆուտբոլ նայի, հետո մոռացել էր, ու դուրս էր եկել մի իրեք ժամով փողոց: Էլզան սառել էր բալկոնում, բայց համեստությունից օգնություն չէր կանչել: Էլզան պլեւրիտ էր ստացել, որ դարդերի մեջ վերածվեց թոքախտի: Ու քանի որ Էլզայի մայրը հասարակության կարծիքի գերի տիկին Ժասմենն էր, որի աղջիկը չէր կարա երբեք թոքախտ լինի, ու էդ պատճառով արար աշխարհից թաքուն իրա տանը պահել էր աղջկան, առանց բժիշկ կանչելու, էսպես ասած ինքն իրա ձեռքերով սպանել էր հրեշտակ էլզային: Մենակ թե չիմանան` ինչից ա մեռել…
Մարտունը էլզայի հիվանդանալուց հետո կապվել էր մի ռուս գեոլոգ աղջկա հետ, որը նրանից հղիացել էր, ու քանի որ Էլզան մեռնող էր, Մարտունը թողել էր ու էդ ռուս աղջկա հետ գնացել Ռուսաստան, ուր քիչ անց ունեցել էր արու երեխա:
Էմման ու Շմավոնը հաշտ ու խաղաղ, ընտիր ապրում են: Երկու երեխա ունեն: Շմավոնը գեներալ ա դառել, հայտնի մարդ ա: Ու տենց էլ չի իմացել, որ իրա ուզած «հալալ կաթնակեր», կույս կինը կարած ցելկով տասնիննամյա սուպեր բոզ ա եղել, որ սաղ կյանքում իրան պոզեր ա դրել.. Նրանք երբեք մեր քաղաքը ոտք չեն դրել գնալուց հետո: Մայրը գնում էր Երեւան ու ընդեղ հանդիպում իրա աղջկան:
Էմման իրա ասածն արեց. պսակվելու օրից ախպերներին էլ պահեց, մորն էլ, որովհետեւ հիմա «գեներալշա» էր, Շմավոնն էր նրան տենց օծել ու թագուհու նման պահում էր իրա Էմմային, որը տենց կոլոտ, գեշ Շմավոնին երջանկացրեց, նրան նվիրեց նույնիսկ իր թանկարժեք կուսաթաղանթը….
Հայկուշը մինչեւ հիմա էս պատմությունը հիշելիս չի հասկանում, թե ինչ նկատի ուներ Էմման, երբ Օրդուբադից գալու օրն ասել էր իրան. «Կուզեմ կնիկ կդառնամ, կուզեմ` աղջիկ, դու էլ կարաս….»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.