23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Նպատակին հասնելու համար նախ և առաջ պետք է գնալ: Մեզանից գրեթե յուրաքանչյուրն ունի նպատակ, որին ձգտում է ամեն գնով հասնել, իսկ ով նպատակ չունի, նա ուրախություն չի գտնում ոչ մի զբաղմունքի մեջ:
Ահա, թե ինչ կարծիքի են հայտնի մտածողները նպատակների և դրանց հասնելու ուղիների մասին.
1.Որքա՜ն ճանապարհներ է ընտրում ու որքա՜ն փաստարկներ գտնում սիրտը, որպեսզի հասնի նրան, ինչին նա ձգտում է: Դյումա որդի
2. Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անվայել միջոցները: Էյնշտեյն
3. Գլխավորն այս աշխարհում այն չէ, թե որտեղ ենք մենք կանգնած, այլ այն, թե որ ուղղությամբ ենք շարժվում: Հոլմզ
4. Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում, իսկ երբ չի կարողանում գտնել, ստեղծում է: Չենինգ
5. Վաղվա վերաբերյալ մեր նախագծումների իրագործումների միակ խոչընդոտները կարող են լինել մեր այսօրվա տարակույսները: Ֆրանկլին Ռուզվելտ
6. Ոչ մի տեղ չտանող ճանապարհներն ամենից հեռուն են հասցնում: Վոլֆրոմ
7. Ամենադանդաղաշարժ մարդը, եթե նա միայն տեսադաշտից չի կորցնում նպատակը, գնում է ավելի արագ, քան նա, ով դեգերում է աննպատակ: Լեսինգ
8. Որևէ լուրջ նպատակի ձգտումը հիրավի նրան հասնելու հաջողության կեսն է: Վ. Հումբոլդտ
9. Այն նպատակը, որի համար անարդար միջոցներ են պահանջվում, արդար նպատակ չէ: Կարլ Մարքս
10. Որքան հասանելի է նպատակը, այնքան թույլ է ձգտումը դեպի նա: Պլինիոս Կրտսեր
Ունի՞նք երբևէ մենք՝ հայերս, ՉԱՓԻ զգացում….Մեր ուշադրութեան կիզակէտը շատ անգամ կը դարձնենք երկրորդական հարցերը, նոյնիսկ երրորդական….աչքէ գիտակցաբար թէ անգիտակցաբար հեռացնելով առաջնայինը, առաջնահերթը….Առարկայական եւ անաչառ մօտեցումէ ընդհանրապէս զուրկ ըլլալով, մեզմէ ամէն մէկը ի դժբախտութիւն մեր ժողովուրդին, կ’ուզէ ի՛ր Օրակարգը յառաջ տանիլ, ի՛նք երեւիլ, ի՛ր ըրածը ընդգծել, շեշտադրել, միաժամանակ՝ շուքի մէջ ձգել այլոց ըրածը….Պիտի հասուննա՞նք վերջապէս եւ պիտի կարենա՞նք ամէն երեւոյթ, իրադարձութիւն արժեւորել՝ հայ կեանքին մէջ ունեցած իր ճիշդ տեղին ու դերին մէջ…
***
Հանգիստ, քաղքենի եւ յղփացած կեանքով ապրող մարդը ընդհանրապէս կը դառնայ ծուլամիտ եւ թուլակամ, կը կորսնցնէ տակաւ՝ արդարութեան եւ բարոյական բարձր արժէքներու եւ սկզբունքներու համար պայքարելու իր կամքն ու կորովը, կը դառնայ ստրուկը հեշտակեաց կեանքին, որ ճահիճի մը նման կուլ կու տայ անոր մաքառելու, ոգորելու, գոյութեան գերագոյն նպատակի մը ի խնդիր՝ ինքզինք նուիրաբերելու ձգտումն ու ոգին…..
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հունվարի 11-ը Շնորհակալության համաշխարհային օրն է: Շնորհակալություն բառն առաջին անգամ գրանցվել է 1586 թ.-ին, Փարիզում հրապարակված զրուցարան-բառարանում:
Տոնը հռչակել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը: Ըստ հոգեբանների հետազոտությունների, շնորհակալության անկեղծ խոսքը բարձրացնում է ասողի ինքնագնահատականը: Այսօր յուրաքանչյուրը պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ:
Մեր օրերում, մարդիկ սկսել են քիչ վստահել միմյանց, ինչը լուրջ խոչընդոտ է հարաբերություններ սկսելու և դրանց ներդաշնակ զարգացումն ապահովելու համար:
Հայտնի մտածողների կարծիքները վստահության մասին.
1.Վստահեք մարդկանց ու նրանք ձեզ հավատարիմ կլինեն. ազնիվ եղեք նրանց նկատմամբ, նրանք էլ կդրսևորեն իրենց ազնվությունը: Էմերսոն
2. Մարդուն վստահելի դարձնելու միակ միջոցը նրան վստահելն է: Թոմաս
3. Եթե վստահություն չլիներ, աշխարհում անկարելի կլիներ ապրել. մենք հանգիստ չէինք կարող ուտել անգամ մի բաժին ճաշ: Հենրի Շոու
4. Կորսված վստահությունը նման է կորսված կյանքի. նա անդառնալի է: Պուբլիլիուս Սիրուս
5. Մի վստահեք նրան, ով ոչ ոքի չի վստահում: Գրաֆ
6. Եթե դուք չափից շատ եք վստահում, ձեզ կարող են խաբել, սակայն, պակաս վստահելով, դուք ձեզ դատապարտում եք մշտական տառապանքների: Քրեյն
7. Բարի վստահությունը վսեմացնում է, իսկ կասկածանքը չար՝ ոչնչացնում ամեն բան: Ֆոնտանե
Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում (Վրաստան), հայկական ընտանիքում:
Փարաջանովը մանկուց գեղապաշտ էր, տարված՝ երաժշտությամբ, պարով, նկարչությամբ: Դրա շարունակությունը եղավ պոեզիան և բանահյուսությունը, առհասարակ, առասպելաստեղծ ու ծիսական աշխարհայացքը, որ նրա զարմանահրաշ արվեստի առանցքն են:
Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ.-ին Փարաջանովը ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ։
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։
Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։
Բացի ֆիլմերից, ռեժիսորն աշխատել է նաև կոլաժային ստեղծագործությունների վրա։ Նրա շատ աշխատանքներ ներկայացվել են ցուցահանդեսներում։
Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990թ. հուլիսի 21-ին, թոքերի քաղցկեղից, Երևանում, ուր նա ժամանել էր «Խոստովանություն» ինքնակենսագրական ֆիլմի աշխատանքների համար։
Ի՛նչ շուտ կ’անցնի ժամանակը….ահա քանի օր է արդէն թեւակոխած ենք նոր տարին՝ 2014-ը, եւ ի՞նչ նոր բան փոխուեցաւ արդեօք մեր կեանքին մէջ….Նոյն առօրեան է, նոյն անձնական-ընտանեկան-ազգային հոգերն ու հարցերը, երբեմն ուրախութիւնը, երբեմն եւ աւելի շատ տխրութիւնը….Միակ բանը որ կը նորոգուի թերեւս ժամանակ առ ժամանակ եւ տարուէ տարի՝ մեր ՅՈՅՍՆ է, որ «վերջինը կը մեռնի», ինչպէս կ’ըսէ ժողովուրդը….Այո՛, յոյսը՝ խրատուելու մեր սխալներէն, յոյսը՝ նոր սկիզբի մը, նոր մտածելակերպի, նոր գործելակերպի….որ ըլլայ աւելի լայնախոհ, համահայկական, իմաստուն, նպատակասլաց….Ինքզինք կարենալ նորոգելը մարդ էակին բնորոշ յատկանիշ է, իսկ եթէ մեզմէ իւրաքանչիւրը յանձնառու ըլլայ նորոգելու ինքզինք, յայնժամ ՀԱՅ ԿԵԱՆՔԸ կրնայ հաւանաբար նոր որակ ու մակարդակ ձեռքբերել՝ ա՛լ քարացած եւ ոսկրացած կարծրատիպերէն, ըմբռնումներէն եւ գործելակերպէն ձերբազատ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտությունն է ասում:
Ահա թե ինչ են խորհուրդ տալիս հայտնի մտածողները՝ ճշմարտությունը ստից տարբերելու համար, և ընդհանրապես, ինչ կարծիքի են նրանք՝ այդ երկու երևույթների մասին:
1. Ճշմարտությունը երբեմն կեռվում է, բայց երբեք չի կոտրվում ու կեղծիքի երեսն է բարձրանում, ինչպես յուղը՝ ջրի: Սերվանտես
2.Ժամանակը թանկ է, սակայն ժամանակից ավելի թանկ է ճշմարտությունը: Բենջամին Դիզրայելի
3. Ինչքան էլ հազվադեպ է հանդիպում ճշմարտությունը, նրա առաջարկը միշտ գերազանցում է պահանջարկին: Հենրի Շոու
4. Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ վերջ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ: Դուզե
5. Եթե դուք ասում եք միայն ճշմարտությունը, ձեզ էլ ոչինչ պետք չէ հիշել: Մարկ Տվեն
6. Ճշմարտության լավագույն զարդը նրա մերկության մեջ է: Թոմաս Ֆուլեր
7. Կես ճշմարտությունը վտանգավոր է ստից. սուտը ավելի հեշտ է ճանաչել, քան կես ճշմարտությունը, որը սովորաբար քողարկվում է կրկին խաբելու համար: Հիպել
8. Ճշմարտությունից չսարսափող մարդը կարիք չունի ստից վախենալու: Ջեֆերսոն
9. Չի կարելի կրկնակի խաբել մի ողջ ժողովրդի միևնույն եղանակով: Ստենդալ
10.Երբ ճշմարտությունն ուզում ենք ճնշել, նա խորամանկությամբ դուրս է պրծնում: Փակեք նրա բերանը ցերեկով, նա կխոսի գիշերը: Ստեֆան Ցվայգ
Փիրուզեայ կապոյտ երկինք՝ ձմրան այս եղանակին, որ պայծառութիւն կու տայ սրտիդ, դուրս վանելով անկէ ամէն ամպ-թախիծ, եւ ուրախութեան մաքուր տրամադրութիւն կը ներշնչէ՝ ըմպելու արեւալոյսը, լուսաւորուելու ներքնապէս ալ….Բնութիւնն ու մարդկային հոգին այնքա՛ն նման են իրար: Մերթ կը որոտան, կը զայրանան, շանթ ու կայծ կ’արձակեն, յետոյ կ’անձրեւեն տեղատարափ, կը հաշտուին երկինք ու երկիր….խաղաղութիւնը կը կամարուիորպէս ծիրանի գօտի….Մերթ ալ՝ պայծառ են, եւ կարծէք ոչինչ պիտի գայ խանգարելու այդ լոյս-պայծառութիւնը….բայց պիտի անպայմանօրէն յայտնուին դարձեալ երկնաթափառ ամպերը, ինչպէս ամպ-տխրութիւնը՝ մարդկային հոգւոյն մէջ….եւ այսպէս շարունակ, որպէս բնութեան եւ կեանքի օրէնք անխախտ…..քանզի՝ արցունքի լոյս-ծիածանով միայն գուցէ կը խաղաղուի եւ կ’երջանկանայ հոգին ալ…
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ի՞նչ կ’արժէ եկեղեցի երթալ, մոմ վառել, ծունկի գալ եւ բարձրաձայն աղօթել, եթէ առօրեայ կեանքիդ մէջ անգութ ես, անկարեկից, անազնիւ եւ գոռոզ….Շատեր գիտեմ որոնք եկեղեցի չեն երթար, բայց սիրով, ողորմածութեամբ, բարութեամբ լեցուն սիրտ ունին….Ի զուր չէ որ Մեծ Մատեանին մէջ ալ կը նշուի, որ Արարիչը կը նայի մեր սրտին, անոր անկեղծութեան ու մաքրութեան, քան՝ բարեպաշտութեան ձեւեր հագած կեղծաւորութեան կամ ցուցամոլութեան…..
***
Արդէն իր աւարտին հասաւ Տօնական օրերու խանդավառ եռուզեռը, թոհուբոհը եւ կեանքը կը մտնէ իր սովորական հունին մէջ….Ի՞նչ մնաց մեր հոգիին մէջ այս բոլորէն…, կրցա՞նք սրտանց, անկեղծօրէն ուրախանալ, զգալ տօնական օրերուն բերկրանքը….թէ՞՝ ամէն ինչ անցաւ անհետ, մակերեսային զուարճանքով միայն, ցուցամոլութեամբ եւ մասամբ նորին, ոչինչ աւելցնելով մեր ներքին կեանքին վրայ….Թող ամէն մէկս իւրովի պատասխանէ այս հարցումին: Գուցէ նման հարցումը ինքնի՛ն ծիծաղելի թուի շատերուն, քանի որ տօնը շատ-շատերու համար՝ ճոխ սեղաններու, շքեղ կերուխումի, խրախճանքի առիթ է սոսկ…որուն կը յաջորդեն յոգնածութիւնը, անբաւարարութեան զգացումը, հոգեկան դատարկութիւնը….ինչ որ մտածել կու տայ որ բուն երջանկութիւնը այլ տեղ պիտի փնտռել, այն չգովազդուող եւ չերեւցող տարածքին վրայ թերեւս, որ մարդ էակին կը ներշնչէ սէր, ազնուութիւն, գեղեցկութիւն, ներդաշնակութիւն….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
2014 թվականն ինչպես ազատության, այնպես էլ հավատարմության տարի է: Ահա, թե ինչ կարծիքի են հանրահայտ մարդիկ հավատարմության մասին:
1. Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը՝ պատիվ: Էբներ Էշենբախ
2. Հավատարմությունն ընկերության պատվիրանն է, ամենաթանկարժեքը, ինչ ընդհանրապես կարող է մարդուն տրված լինել: Թելման
3. Մի դավաճանիր քեզ, ստեղծիր այնպիսի բան,
Որին մահն էլ չհաղթի հավիտյան: Իյեշ
4. Անհավատարմությունը ներում են, սակայն չեն մոռանում: Լաֆայետ
5.Ով նույնիսկ իրեն է դավաճանում,
Այս աշխարհում նա ոչ ոքի չի սիրում: Շեքսպիր
6. Զենքը կպաշտպանի, բայց լավագույն պաշտպանությունը հավատարմությունն է: Սենեկա Կրտսեր
7. Ով հավատարմության երդում չի տվել երբեք, նա երբեք էլ այն չի դրժի: Պլատոն
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.