23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Չեխիան եւ Հունաստանը կվերսկսեն բանջարեղենի մատակարարումը Ռւսաստան, հայտնում է BBC-ն: Ավելի վաղ Ռւսաստանը սկսեց ընդունել բանջարեղեն նաեւ Եվրոխորհրդի չորս երկրներից` Նիդերլանդներից, Իսպանիայից, Բելգիայից եւ Դանիայից:
Հիշեցնենք, որ արգելքը դրվել էր մայիսի վերջին E.coli վարաքի տարածման պատճառով:
Բնակչության միջազգային օրվա կապակցությամբ, որն ավելի քան 20 տարի նշվում է հուլիսի 11-ին, ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, ըստ որի` երկրի բնակչության թիվը 2011-ին կանցնի 7 միլիարդի սահմանը:
Վերջին 50 տարվա ընթացքում բնակչության թվի աճի արագ միտումները մտահոգության տեղիք են տալիս. միայն 1960- 1999 թթ. հատվածում երկրաբնակների թիվը կրկնապատկվել է: Ընդ որում, աճի 95%-ը բաժին է ընկնում աղքատ երկրներին:
Ի դեպ, ըստ ՄԱԿ-ի տվյալների` Ռուսաստանի և եվրոպական մի շարք երկրների բնակչության թիվը կշարունակի կրճատվել:
Ոչ մի բան ավելի թշնամի չէ երկաթին, քան ժանգը, որ ծնվում է հենց նրանից.
Ջ. Բրունո
Խանդը սիրո հետ ոչ մի կապ չունի, հակառակը, նրա թշնամին է: Սերը դիմացինին իրենից բարձր դասելու կարողությունն է։ Մարդուն սիրում ես, ուրեմն պիտի ուզես որ նրան լավ լինի, լավ զգա իրեն: Եթե դու իրեն սիրում ես, ու էդ մարդն իրեն ինչ-որ պահի, ինչ-որ մեկի հետ լավ է զգում, ինչո՞ւ պիտի քեզ վատ լինի դրանից։ Միայն էն մտքից, որ նա լավ է, դու պիտի լավ լինես։ Բայց էդ լավը քեզ հետ չի՞: Ուրեմն դա սեր չի:
Լավ, ասենք, մտածեցիր, բանական մարդ ես, քեզ տրամադրեցիր ու կարողացար սպանել սեքսի նկատմամբ խանդը, էս հարցդ լուծեցինք: Բայց խանդը շարունակվում է: Հիմա խանդում ես էն բանին, որ սիրուդ օբյեկտը գերադասում է ժամանակն անկացնել ոչ այնքան քեզ հետ, ինչքան մեկ այլ մարդու:
Էդ էլ ճիշտ չի, ու սիրո հետ կապ չունի,«սեր» գաղափարի մեջ չկա էդպիսի բան, սիրողն առաջին հերթին սիրածի համար է մտածում, որ նրան լավ լինի, ի՞նչ կա որ, թող քեզ հետ չլինի: Էլի, մտածեցիր, քո մեջ հաղթահարեցիր էգոիստական զագցումներն ու գնում ես առաջ` դեպի կատարյալ հարաբերություններ:
Սկսվում է մի ուրիշ բան: Սիրահարվել է: Էլի, քո մեջ կոտրում ես էգի`«իմն է, պետք է միայն ինձ սիրի, չէ՞ որ ես նրան եմ սիրում, ուրիշներն ինձ համար գոյություն չունեն»-ը, քանի որ որոշել ես սիրելուց սիրել միայն անշահախնդիր, թույլ ես տալիս, որ կիսվի քեզ հետ, չէ՞ որ դու ես նրա հարազատը, էլ ո՞ւմ պիտի ասի, եթե ոչ քեզ:
Նյարդայնանում ես միայն, երբ նա հիացմունքով պատմում է «մեկ այլի» մարդկային արժանիքների մասին, սիրահարված պինգվինի նման վարդագույն ակնոցները հագին էնպիսի հատկություններ է վերագրում նրան, որոնք չկան, և հենց ինքն էլ ամեն անգամ, ժամանակ անց գալիս է այդ նույն համոզմանը, երբ թուլանում է հերթական սիրահարվածությունը, ու դու նույնիսկ գիտես, որ էդպես էլ լինելու է, որ ռոմատիկ սերերը գալու ու գնալու են, մնայունը դուք եք` իրար բացարձակապես հասկացող երկու հարազատ մարդ…
Սկսվում են հարաբերություններ նրա և «մեկ այլի» միջև, սկսվում է իրար ճանաչելու պրոցեսը: Էլի պատմում է, էլի նրա համար վստահելի ուս ես, հարազատ ես չէ՞: Ու նաև «մեկ այլը» ժամանակ առ ժամանակ թվում է նրան քեզնից հարազատ, տեսնում ես, որ պլաններ է կազմում նրա հետ, հեռանում է քեզնից:
Խախտվում է առաջնայնությունը, այ էստեղ խանդում ես, ու ոչինչ անել, արդեն չես կարող: Խանդը նա է, երբ դու հստակ տեսնում ես, որ սիրելիդ էլ քեզ հնարավոր է չսիրի առաջվա պես, հիմա քո տեղն ուրիշինն է: Բայց քո վեհ սիրո հետ նորից ոչ մի կապ չունի: Էլի որ` սիրում ես, ուզում ես նրան լավ լինի, բան չկա, թող լինի, թող որ մենակ կմնաս, թող որ կտանջվես, միայն իրեն լավ լինի, երջանիկ լինի:
Բայց հիմա սկսվում է «մեկ այլի» խանդը, չնայած, որ ոչ ոք ոչ ոքի չի խաբել, «մեկ այլը» իմացել է, որ դուք ընտանիք եք և ընդունել է խաղի օրենքները` «ես դեմ չեմ, որ դու լինես, եթե դու դեմ չես, որ ես լինեմ»:
Ու հիմա կոպտորեն խախտում է, քո կողմից ստանալով կարմիր քարտ, իհարկե, բազմաթիվ դեղիններից հետո միայն, քաղաքակիրթ մարդիկ եք, հո կատակ չի՞: Դու չես ուզում, որ «մեկ այլը» լինի: Սա խա՞նդ է: Ոչ սա խանդ չի, սա ընդվզում է անարդարության դեմ: Ասում ես` գնա «մեկ այլի» մոտ, ընտանիք եղիր նրա հետ, ես ոչինչ, իմ մասին մի մտածիր, էսօր չեմ ծնվել, և բազում սերեր եմ ճանապարհել դեպի նոր ընտանիքներ, գնա բախտդ փորձիր:
Բայց նա չի գնում: Չի կարողանում ապրել առանց քեզ, պատկերացնել իր կյանքն առանց քեզ` չի ուզում: Այ էստեղ արդեն քո մեջ սկսում է խոսել ինքնապաշտպանական բնազդը, ու դու ամեն կերպ փորձում ես հանել ասպարեզից «մեկ այլին», քանի որ նա խախտում է ձեր երկուսի` այնքան երկար սարքած հարաբերություններն ,ու իր առաջարկածը չընդունելուց հետո էլի շարունակում է կպչան ծամոնի պես առաջարկել ինքզինքն ու էն ընտանիքը, որը քո սիրած մարդուն պետք չի առանց քեզ: Նա, կոպիտ ասած, ջուր է պղտորում:
Սիրելիներս, եթե դուք գործ ունեք մեկի հետ, որն իր բնույթով պոլիգամ է, և որը համատարած է բնության մեջ, ապա պատրաստ եղեք նրան, որ մի օր կանգնելու եք էսպիսի մի հարցի առջև, որի լուծումը չկա, որը բերում է եռակողմ ընկճախտի ու քայքայում նյարդային համակարգը:
Եթե սկսում եք հարաբերություններ մի մարդու հետ, որն արդեն զուգընկեր ունի, և նրանց մեջ, այսպես ասած, «ազատ» հարաբերություններ են, մի փաթաթեք ձեր պահպանողական օրենքներն այդ զույգի վզին, մի դրեք նրանց անելանելի իրավիճակի մեջ, որից տուժում են բոլորը: Եթե ընդունել եք այդ մարդուն այդպիսին, ուրեմն մի խանդեք նրան, չէ՞ որ մեկ ուրիշն էլ Ձեզ չի խանդում, դա արդար չի:
Որևէ մեկը կարո՞ղ է առանց լեզուն կոտրելու ասել. «խանդը սեր է», նույն կերպ նաև ձգտեք չասել «սերը խանդ է»: Խանդը սիրո դահիճն է, խանդը մարդու էության համար ամենավնասակար զգացումն է, այն պետք է աղալ բանականության ու վեհ սիրո սրճաղացով ու երեք բաժակ սերով սուրճ եփել: Խանդը տնաքանդ է, ոճրագործ է, պատերազմներ ծնող է: Խանդից վատ բան մեկ էլ նախանձն է: Դրա մասին իրական պատմություն` հետո:
today.kz կայքը տեղեկացնում է, որ Ղազախստանի Մանգիստաուի շրջանում թմրանյութերի ազդեցության տակ գտնվող վարորդն իր բեռնատարով վրաերթի է ենթարկել 15 ուղտի, ինչի հետևանքով կենդանիները սատկել են:
Ըստ ոստիկանների, վարորդին թվացել է` ուղտերը «չար ոգիներ» են, ինքն էլ որոշել է հետապնդել նրանց տափաստանում և մեկը մյուսի հետևից սպանել:
Կենդանիների սեփականատերն արդեն դատի է տվել թմրամոլ վարորդին։ Նա յուրաքանչյուր կենդանու համար պահանջում է մոտ 40 հազար ռուսական ռուբլի:
ԱՄՆ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացած Պիկասոյի «Կնոջ գլուխը» գործը (1965թ., մատիտով նկարված), ինչպես նաև` ձերբակալել գողին:
Ըստ «Reuters» գործակալության, կասկածյալը Նյու Ջերսի նահանգի 30-ամյա բնակիչ Մարկ Լուգոյն է, որին ներկայացվել է առանձնապես խոշոր չափի գողության մեղադրանք:
Հիշեցնենք, որ գողությունը կատարվել էր երեքշաբթի: Հանցագործը մտել էր «Weinstein» պատկերասրահ, պատից հանել նկարը և անհետացել իրեն սպասող տաքսիով:
Ճապոնական «Ֆուկուսիմա 2» վթարված ատոմակայանի առաջին էներգաբլոկի շենքում այսօր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չէն: ԱԷԿ–ը շահագործող TEPCO ընկերությունը դեռևս չի հրապարակել դեպքի մանրամասները ։
Հրդեհի պատճառները պարզելու համար ռեակտորի հովացման համակարգի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Ընկերությունը հույս ունի այսօր կրկին գործարկել այն։
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերության շտաբ-գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Facebook‑ը ինտերնետային մեկ այլ հսկայի՝ Skype-հետ համատեղ մատուցում է տեսազանգի նոր ծառայություն:
Հիշեցնենք, որ Google ընկերությունը նախորդ շաբաթ ներկայացրեց Google+ սոցիալական ցանցը, որը պետք է դառնա Facebook-ի գլխավոր մրցակիցը: Google+ի հիմնական առավելությունը Facebook-ի նկատմամբ հենց տեսազանգի առկայությունն էր, և Facebook-ը այսօր արագ լրացրեց իր բացը:
Facebook-ի նոր ծառայությունըհնարավորություն է ընձեռում օգտատերերին շփվել բրաուզերի պատունահում՝ առանց հավելյալ էջեր բացելու:
Հիշեցնենք, որ Skype ծառայության բաժանորդների թիվը կազմում է 170 միլիոն մարդ, իսկ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվը 750 միլիոն է:
Եթե հավատանք իսպանացի գիտնականներին, ապա գեղեցիկ և սեքսուալ կանանց հետ շփումը իսկական փորձություն է տղամարդկանց առողջության համար: Ըստ մասնագետների, առնվազն 5 րոպե տևողությամբ շփումը սեքսուալ կանանց հետ` տղամարդկանց մոտ սթրեսների պատճառ է դառնում: Այդ ընթացքում տղամարդու արյան մեջ առկա ադրենալինի քանակը հավասարվում է օդապարիկով ցատկող մարդու արյան մեջ առկա ադրենալինի քանակին:
Գիտնականները նաև պնդում են, որ գեղեցիկ կանանց հետ ամուսնացած տղամարդիկ անընդհատ սթրես են տանում և գրեթե միշտ վատ տրամադրություն են ունենում:
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը փնտրում է այն հանցագործներին, որոնք Weinstein-ի թանգարանից գողացել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» (1965 թ.) նկարը, որը գնահատվում է մի քանի հարյուր հազար դոլար:
Նախնական տվյալներով հանցագործը մտել է թանգարան, հանել նկարը պատից և հեռացել իրեն սպասող տաքսիով:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը, որը կրել է սև ակնոց, մոտավորապես 30 տարեկան է: Weinstein-ի թանգարանում ներկայացված են նաև Մարկ Շագալի, Սալվադոր Դալիի և Խուան Միրոի նկարները:
Նորաձևության աշխարհը այսօր նշում է անսովոր մի հոբելյան:
65 տարի առաջ, հուլիսի 5-ին ֆրանսիացի ինժեներ Լուի Ռիարը հանրությանը ներկայացրեց առաջին մինի-լողազգեստը: Այն օրերին դա ընդունվեց իբրև մարտահրավեր բարձր ճաշակին, մի բան, որ դուրս էր պատշաճության սահմաններից: Նոր լողազգեստը շուտով ստացավ Բիկինի անունը, թեև իրականում Բիկինին փոքրիկ կղզի է Խաղաղ օվկիանոսում և սկզբնապես ոչ մի ընդհանուր բան չուներ հագուստի հետ: Պարզապես նույն այդ օրերին Բիկինի կղզում ամերիկացիները փորձարկում էին միջուկային զենքը, և ոմանք գտան, որ լողազգեստի թողած տպավորությունը քիչ բանով է զիջում ատոմային զենքի պայթյունին:
Սա էր պատճառը, որ երկար տարիներ եվրոպական շատ լողափներում պարզապես արգելում էին այդ զգեստով հայտնվելը: Սակայն իրավիճակը արմատապես փոխվեց այն պահից, երբ դերասանուհի Բրիջիդ Բարդոն 1956-ին առաջին անգամ բիկինիով հայտնվեց կինոէկրանին: Նմանօրինակ գովազդից հետո բիկինիի առաջ դրված բոլոր արգելքները միանգամից հօդս ցնդեցին:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.