07.12.2019 | 14:10

07.12.2019 | 13:10

07.12.2019 | 12:10

07.12.2019 | 11:10

06.12.2019 | 14:59

06.12.2019 | 14:17

06.12.2019 | 13:10

06.12.2019 | 12:10

06.12.2019 | 11:10

05.12.2019 | 15:10

05.12.2019 | 14:10

05.12.2019 | 13:20

05.12.2019 | 12:46

05.12.2019 | 12:10

05.12.2019 | 11:10

04.12.2019 | 15:10

04.12.2019 | 14:05

04.12.2019 | 13:10

04.12.2019 | 12:10

04.12.2019 | 11:10

03.12.2019 | 14:50

03.12.2019 | 14:10

03.12.2019 | 13:10

03.12.2019 | 12:10

03.12.2019 | 11:10

02.12.2019 | 16:12

02.12.2019 | 14:10

02.12.2019 | 13:10

02.12.2019 | 12:10

02.12.2019 | 11:10

30.11.2019 | 14:50

30.11.2019 | 14:10

30.11.2019 | 13:10

30.11.2019 | 12:10

30.11.2019 | 11:10

29.11.2019 | 14:10

29.11.2019 | 13:10

29.11.2019 | 12:10

29.11.2019 | 11:10

28.11.2019 | 15:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացումը։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իլհամ Ալիեւը տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը։ Հայտնվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ եւս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհների որոնման հարցում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։
Երկկողմ օրակարգի հարցերը քննարկելիս հաստատվել է երկկողմանի տրամադրվածությունը՝ ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում, կարող է չեղարկվել երկրի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով:
Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն` հղում անելով Jerusalem post-ին։
Երկուշաբթի օրը պաղեստինցի ահաբեկիչները հրթիռակոծել են Իսրայելի Մեշմերետ գյուղի մի տուն, ինչի հետևանքով տուժել է յոթ մարդ. նրանց թվում կան երեխաներ:
Եվրոպական հեռարձակման միության (ԵՀՄ) պաշտոնական ներկայացուցիչները հետևում են իրավիճակի զարգացմանը, բայց հստակ ծրագրեր չունեն: Նրանք հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ երկուշաբթի առավոտյան Իսրայել են ժամանել «Եվրատեսիլի» մասնակիցները Նորվեգիայից, Չեռնոգորիայից, Մեծ Բրիտանիայից: Դեպքերից մի քանի ժամ հետո այնտեղ է ժամանել Մակեդոնիայի ներկայացուցիչը:
Կազմակերպիչները մանրակրկիտ աշխատում են մրցույթն անվտանգ ու ապահով անցկացնելու համար, սակայն չեն կարող երաշխավորել, որ Պաղեստինի հրթիռները չեն հայտնվի մրցույթի անցկացման վայրում:
Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով:
Աշխարհահռչակ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կոչ է արել դադարել Թուրքիա այցելություններն՝ ի հիշատակ Դարդանելի գործողությունների զոհերի, մինչեւ Թուրքիայի կառավարությունը չընդունի իր սեփական պատմությունը եւ փոփոխություններ ներմուծի իր հասարակությունը փոխակերպելու մեթոդներում՝ «ի նպաստ իր քաղաքացիների եւ մնացած աշխարհի»:
Նորզելադնական News Hub կայքում հրապարակված իր հոդվածում Թանկյանը հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը Էրդողանի ղեկավարման ներքո տարեցտարի ծախսում է միլիոնավոր դոլարներ Վաշինգտոնում եւ աշխարհի մյուս մայրաքաղաքներում Հայերի Ցեղասպանությունը ճանաչելու դեմ լոբինիգին ուղղված:
«Այս շաբաթ Նոր Զելանդիայում մենք բախվել ենք մեր ժամանակակից պատմության ամենասարսափելի դրվագներից մեկի՝ Քրայսթչերչի մզկիթներում Ավստրալիայի քաղաքացիություն ունեցող զինված անձի կողմից (ես հրաժարվում եմ հիշատակել նրա անունը) անմեղ հավատացյալներին կրակելու հետ: Հրաձգությունից հետո հայտնի դարձավ, որ Էրդողանը բազմիցս ցուցադրել է հրաձիգի խմբագրված տեսանյութը տեղական ընտրական հանրահավաքների ժամանակ եւ բացահայտ կերպով սպառնացել նորզելանդացիներին եւ ավստրալացիներին նմանօրինակ հայտարարություններով. «Ձեր տատիկներն ու պապիկները եկել են այստեղ, իսկ նրանցից ոմանք՝ վերադարձել դագաղների մեջ»: Եթե դուք գաք ձեր պապիկների նման, վստահ եղեք, որ չեք վերադառնա, ինչպես ձեր պապիկները»,-գրում է Թանկյանը, որը տուն ունի Նոր Զելանդիայում եւ անվանում է ինքն իրեն նորզելանդացի:
Թանկյանը դիմել է աշխարհի քաղաքական գործիչներին հարցով՝ հասկանո՞ւմ են արդյոք նրանք, թե ինչպիսի հետեւանքների կհանգեցնեն Էրդողանի գործողությունները ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ տարածաշրջանում եւ աշխարհում ապակայունացման համար: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի վարչակազմը Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ թույլ է տվել համագործակցել Թուրքիայի հետ ենթադրյալ աշխարհաքաղաքական արտոնություն ստանալու փոխարեն, մինչդեռ Էրդողանը տրամադրում է Պուտինին, Թրամփին եւ մնացածին միմյանց դեպ:
Թանկյանը շեշտում է, որ Նոր Զելանդիան ԱՄՆ չէ, եւ նրանք պետք է ասեն «ոչ» Էրդողանին, եթե վերջինիս կառավարությունը փորձի արտոնություններ տրամադրել ԱԳ նախարար Ուինսթոն Պիտերսին կամ կաշառք տալ՝ առաջարկելով ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ:
«Բռնապետերի հանդարտեցումը միշտ հանգեցնում է այս կամ այն երկրում մարդու իրավունքների հետագա խախտմանը»,-ամփոփում է նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխումն անընդունելի է համարում:
Ադրբեջանի նախագահը Նովրուզի առթիվ քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է. «Հայկական կողմը հարցեր է բարձրացրել բանակցությունների ձևաչափի փոփոխման մասին: Սակայն, Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները՝ հանդես գալով լուրջ հայտարարությամբ՝ նշել են, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նման հայտարարություններ են արել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսինքն, դա լուրջ ազդանշան է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ավելի մեծ աջակցություն է ստանում»:
Ալիևը հավելել է նաև, որ հակամարտության կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ և այն պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված նոր զորամաս:
Բացման արարողությանը մասնակցել է ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Զորամասից բացի Ղուլիևը այցելել է նաև մարտական դիրքեր:
Շահագործման են հանձնվել շտաբի և վարչական այլ շինություններ, ժամկետային զինծառայողների համար զորանոց, ծառայողական բնակարաններ, գարաժներ ևն:

Նշենք, որ այս զորամասի շենքը «0-ից չի կառուցվել», այլ կատարվել է արդեն իսկ գոյություն ունեցող շենքի և հարակից կառույցների հիմնովին վերանորոգում և ընդլայնում:
Ավելացնենք, որ ՊՍԾ-ի՝ Ղազախ-Աղստաֆա հատվածի սահմանները բանակի ստորաբաժանումների փոխարեն հսկելու պարտականությունը ստանձնելուց հետո, այդ հատվածի առաջնագծի ամբողջ երկայնքով կատարվել են շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Համանախագահները հայտնում են իրենց կարծիքը, որ այս սկզբունքներն ու էլեմենտները պետք է լինեն հակամարտության արդար ու տևական կարգավորման հիմքը և պետք է համարվեն մեկ ամբողջություն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության:
Ստամբուլի դատարանը «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի գործով մարտի 14-ին որոշում է կայացրել երկու կասկածյալների պայմանական ազատ արձակման վերաբերյալ՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Դինքի ընտանիքի փաստաբանների պահանջով հաջորդ դատական նիստին հարցաքննվելու է Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը:
Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը NEWS.am-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե Արաքսավանի կառուցման ծրագիրը խախտում է Ժնևի կոնվենցիաները և դրանց Լրացուցիչ արձանագրությունները։
Մարտի սկզբին մեկնաբանելով Արցախի հարավում Արաքսավան բնակավայրի կառուցման ծրագրերը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ քայլը որակել է որպես Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ Արաքսավանի մասին հայտարարություններն «ակնհայտ հարձակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող երկարամյա բանակցային գործընթացի վրա»։ Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարությունները։
Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակի համար իր պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու փորձ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առավել մեծ վնաս է հասցնում ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումները բանակցային գործընթացի շուրջ,հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկողության լիարժեք մեխանիզմների ներդրման մերժումը, հասարակությանը խաղաղության նախապատրաստելու չկամությունը, հասարակական խաղաղարար նախաձեռնությունների տապալումը, պատերազմի քարոզչությունը, հայատյացության արմատավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը, Արցախի մեկուսացման փորձերը և այլն։
Նույնչափ մերկապարանոց են նաև ադրբեջանական կողմի մեղադրանքները Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտման մասին։ Այդ հարցը վաղուց պաշտոնական Բաքվի կողմից ինչպես բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել, այնպես էլ բազմիցս հերքվել է:
Արաքսավանի հարցը պետք է դիտարկվի Արցախի օկուպացված տարածքներից ևԱդրբեջանից հայ ներքին տեղահանվածների ու փախստականների մարդու իրավունքների ուկյանքի համար արժանապատիվ պայմանների ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։ Այդ մարդիկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման քաղաքականության շրջանակներում ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված էթնիկ զտումների և տեղահանության զոհ են դարձել։ Ադրբեջանից և Արցախի օկուպացված տարածքներից հայ փախստականների և ներքին տեղահանվածների կողմից բնակության նոր տարածքներում հաստատվելը չի կարող քննադատության առարկա հանդիսանալ՝հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նյութական և բարոյական վնասի փոխհատուցում վճարել նրանց, այլև շարունակում են խախտել նրանց իրավունքները՝ խոչընդոտելով փախստականների հարցերով զբաղվող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների Արցախ այցերը։
Ընդհանուր առմամբ, Ժնևի կոնվենցիաների խախտման մասին Բաքվի մեղադրանքներն ավելի քան կեղծ են, հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, մասնավորապես, Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի մասի բնակեցման պետական քաղաքականություն։
Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարի հետ հանդիպմանը Մամեդյարովը կրկին պնդել է, թե «օկուպացված հողերը պետք է ազատագրվեն, իսկ բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենի տարածքները»: «Միայն դա կարող է երաշխավորել երկարատև և կայուն խաղաղություն», –azatutyun.am-ի փոխանցմամբ, կարծիք է հայտնել Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամների՝ Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձին:
-Երբ կարդում ես նորությունները, հարց է ծագում՝ աշխարհը վերջնկանապես է գժվե՞լ, այսինքն՝ ինչ, ընդհանրապես սկզբունքներ չկա՞ն, չկա՞ն պատկերացումներ այն մասին, թե ինչ է լավը և վատը: Երբ իմ կողմից սիրված Հայաստանում լուրջ արտահայտությամբ հայտարարում են այնպիսի բաներ, որը ես չեմ պատկերացնում, որ հայը կարող է հայտարարել: Մարդկանց, ովքեր համաձայն չեն գործող իշխանությունների հետ, սկսել են նետել աղբարկղը:
Շատ լավ է, որ այդ մարդկանց հանդեպ քրեական գործ է հարուցվել, շատ լավ է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը դատապարտել է այդ երևույթը: Ինչպե՞ս է դա հնարավոր:
Լսեք, հայերը թվով շատ քիչ են աշխարհում, շատ քիչ են ապրում հենց Հայաստանում, եթե նրանք սկսեն այդպես հարցեր լուծել:
-
-
02.12.2019 | 01:10
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել -
07.12.2019 | 12:10
Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել -
06.12.2019 | 12:10
Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բոլոր հաշմանդամ զինծառայողները -
05.12.2019 | 12:46
Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը -
04.12.2019 | 12:10
ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․Արծվիկ Մինասյան -
03.12.2019 | 11:10
Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ -
02.12.2019 | 12:10
Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով -
02.12.2019 | 02:10
Վարչապետը հումորի արտակարգ զգացողություն ունի. Կարեն Բեքարյան -
04.12.2019 | 11:10
Մարմնի վրա հին ու նոր վերքեր ու կապտուկներ կար.մահացած զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել հանցագործին -
04.12.2019 | 02:05
«Ով ա սպանել իմ բալին, բերեք»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը ուշագնաց եղավ (ուղիղ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.