13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը նշել է, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր և ցանկանում է ընդլայնել փոխգործակցությունը և ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով Մեխիկո այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ իր այցն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարարտ հող կստեղծեն տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար:
Հայաստանի և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարները վերահաստատել են սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայացած իրենց հանդիպման ընթացքում արտահայտած պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու վերաբերյալ, այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու մասին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Մեխիկոյում ՀՀ դեսպանատան բացումը մեծապես կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձևերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաև հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:
Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված՝ «Խոջալուի հուշարձանի» տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլև նաև աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ և պարզաբանումներ տվեց այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:
Նախարար Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանի և ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգային հանրության, հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ և տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու և տապալելու համար:
Այս ենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատել է Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում են եղել նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան ստորագրել են «Արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիրը»:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպելով Մեքսիկայի Սենատի անդամներին, նշել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսաներորդ տարեդարձը, սակայն ամեն ինչ չէ, որ արվել է հարաբերությունները զարգացնելու համար, եղել են նաև քայլեր, որոնք վնաս են հասցրել հարաբերություններին: «Վնաս հասցրած քայլեր ասելով, ես ի նկատի ունեմ Մեքսիկայի նախորդ գումարման Սենատում և Պատգամավորների պալատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը, որոնք հակասում են միջազգային հանրության դիրքորոշումներին և խրախուսում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու ագրեսիվ քայլերը», -ասել է նախարար Նալբանդյանը:
Իրենց հերթին սենատորները, արտահայտելով Սենատի պաշտոնական տեսակետն ընդգծեցին, որ հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են և իրենք կոչ են անում հակամարտության բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել շուտափույթ խաղաղության հաստատման նպատակով, ինչը ելնում է տարածաշրջանի և այնտեղ բնակվող ժողովուրդների շահերից:
Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև լարված հեռախոսազրույց է տեղի ունեցել, այս մասին հրապարակել է թուրքական Aydinlik պարբերականը:
Ըստ պարբերականի՝ խոսակցության մի հատվածում Էրդողանն ուղղակի անջատել է հեռախոսը:
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը զգուշացրել է. «Եթե նույնիսկ մեկ զինվոր Սիրիա մտնի, կընկալենք, որ նրանք մտել են Մոսկվա»:
«Դա սպառնալիք է, չենք կարող ընդունել»,- ասել է Էրդողանը:
Պուտինը պատասխանել է. «Ինչպես ուզում եք, այնպես էլ ընդունեք»:
Նշվում է, որ հենց այս հատվածում Էրդողանն անջատել է հեռախոսը, իսկ սիրիական աղբյուրների պնդմամբ՝ 2 կողմն էլ չի ընդհատել խոսակցությունը։
Քութաիսիում կայացած նորընտիր վրացական խորհրդարանի առաջին նիստի ժամանակ օրենսդիր մարմնի նախագահ է ընտրվել «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլին, որի օգտին քվեարկել է 88 պատգամավոր: Այս մասին հայտնում է Թբիլիսիում APA գործակալությունը:
Նիստը տեղի է ունեցել կոալիցիայի ամենատարեց անդամ Իվանե Կղուրիձեի նախագահությամբ, Ուսուպաշվիլիի հետ մեկտեղ հանդես էին գալիս նաև խորհրդարանի նախկին ղեկավար Դավիդ Բակրաձեն, «Վրացական երազանք»-ը ներկայացնող Դավիդ Շաղվարելիձեն, Կոբա Դավիթաշվիլին և Միասնական շարժումը ներկայացնող Զաքարիա Կուրցինաշվիլին:
Ուսուպաշվիլին 44 տարեկան է, ավարտել է Թբիլիսիի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետն ու ասպիրանտուրան, տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը,Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետը դեռևս հստակ չէ։ Այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։
Նա նշել է, որ այժմ բանակցություններ են ընթանում երկու երկրների նախարարությունների հետ։ «Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա այս շաբաթ»,-ասել է նա։
Ռուսաստանցի համանախագահը նշել է, թե հանդիպումը կկայանա Փարիզում։ Նա հայտնել է, թե հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։
Բեյրութում երեկ տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հրաժարականի դիմում է նեկայացրել նախագահին. հայտնում է Reuters-ը:
Ականապատ մեքենան պայթել է Բեյրութի քրիստոնեաբնակ թաղամասի Սասին հրապարակում: Վերջին տվյալներով, զոհվել է 8 մարդ, այդ թվում Լիբանանի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակից Վիսամ ալ-Հասանը: Ավելի քան 80 մարդ վիրավորվել է:
Միքաթին նշել է, որ չնայած հրաժարականի դիմումին, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը խնդրել է իրեն որոշ ժամանակ պաշտոնում:
Իրանում Խուզեստան գավառից Բորուջեն քաղաք ուղևորվող դպրոցական ավտոբուսը շրջվել է։ Ավտովթարի արդյունքում զոհվել է 26 դպրոցական, 18 մարդ վիրավորվել է. հաղորդում է MEHR գործակալությունը։
Բորուջեն քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Ֆաթահ Քերեմին հայտնել է, որ 4 վիրավոր դպրոցական աղջիկ տեղափոխվել է Շեհ Քյուրդի հիվանդանոց, իսկ 14 մարդ՝ Էհվազ քաղաքի հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Հոկտեմբերի 19-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է ութ մարդ: Ալ-Կաբաս թերթի փոխանցմամբ,յոթ դիակներն անճանաչելիորեն վնասվել են, իսկ հայազգի Ջորջետտա Սարգսյանի դիակն ամբողջությամբ չի վնասվել և կարողացել են ճանաչել:
Նրա դին, ինչպես նաև 46 վիրավորներին տեղափոխել են Աշրաֆիե շրջանի Ռիզկ հիվանդանոց:
Չճշտված տվյալներով, վիրավորների մեջ հայ երեխա կա: Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ, տղայի անունը Սեո է:
Թուրքիայի բանակի զինծառայողները հոկտեմբերի 19-ին կրակ են բացել սիրիացի զինվորականների դիրքերի ուղղությամբ:
Ավելի վաղ Թուրքիայի տարածքում պայթել են Սիրիայից արձակված երկու ականներ: Իմանալով այդ մասին՝ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել սիրիական զինվորականների դիրքերի ուղղությամբ:
Թուրքիայի ԶՈւ արդեն բազմիցս են գնդակոծել Սիրիայի տարածքը: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջդեթ Օզելը զգուշացրել է Սիրիային «կոշտ պատասխանի» մասին թուրքական սահմանամերձ տարածքների գնդակոծության համար սիրիական բանակի կողմից:
Հիշեցեցք, որ թուրքական զորքերը կուտակվեցին սահմանի մոտ այն բանից հետո, երբ սիրիական ականի պայթյունի հետևանքով թուրքական գյուղի 5 բնակիչ զոհվեց, հայտնում է Ռոսբալտը:
Իրաքում ձերբակալվել են Թուրքիայի 1200 քաղաքացի: Վերջիններս Իբրահիմ Ալ-Հալիլ մաքսային անցակետում մուտքի վիզա էին ստացել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից և փորձել են Իրաքի տարածքով գնալ Սաուդյան Արաբիա՝ հաջիի (ուխտագնացություն) ժամանակ աշխատանք գտնելու համար: Սակայն Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են նրանց: Բաղդադի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք 14 ավտոբուսներից բաղկացած թուրքական քարավանը կանգնեցրել են այն պատճառով, որ Թուրքիայի քաղաքացիները նախապես մուտքի վիզա չեն ստացել Իրաքի կենտրոնական իշխանություններից:
Իրաքյան ոստիկանությունը սպասում է իր կառավարության որոշմանը:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.