23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներինՍիրիայում հոկտեմեբրի 29-ին՝ ապստամբների և կառավարական զորքերի միջև հայտարարված հրադադարի երրորդ օրը, սպանվել է առնվազն 100 մարդ։
Ըստ իրավաշտպանների՝ զոհվածներից 35-ը կառավարական բանակի զինվորներ էին, 34-ը՝ ապստամբներ, 30-ը՝ խաղաղ բնակիչ։
Խաղաղ բնակիչների մեծ մասը սպանվել է Իդլիբ գավառի վրա կառավարական ավիացիայի հարձակման ժամանակ հյուսիս-արևմտյան։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Ալժիր՝ բանակցությունների համար։ Բանակցությունների հիմնական թեման է դառնալու Մալիում առաջացած քաղաքական ճգնաժամը, հաղորդում է BBC–ին։ Տարածաշրջանում խոշորագույն բանակ ունեցող Ալժիրի աջակցությունը ճգնաժամի հարցում կարող է մեծ նշանակություն ունենալ՝ դեպի Մալի ներխուժման ժամանակ, որի հյուսիսային տարածքն այժմ բռնագրավվել է իսլամիստների կողմից։
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ–ի Անվտանգության Խորհուրդը բանաձև է ընդունել, որը թույլ է տալիս երկրում ճգնաժամը կարգավորելու համար միջազգային ռազմական միջամտություն։
Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի եւ Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը եւս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը:
Պարզ է, որ նահանգային մակարդակի վրա արձանագրվող այս գործընթացները տվյալ պետությունների կողմից հայկական երկրորդ հանրապետության ճանաչման համազոր քաղաքական արարքներ չեն: Բայց…Նահանգային օրենսդիր մարմինները ի վերջո պետական կառույցներ են եւ իբրեւ ինքնակառավարման մարմինների բրգաձեւ համակարգի առաջնային տեղը գրավող ատյանները իրենց խորքում ժողովուրդ-պետություն հարաբերության անմիջական օրինական օղակներն են:
Ուրեմն, պետության մեջ ուղղակի ներկայացվածության ժողովրդի այս պատկերը խիստ կարեւոր է ոչ միայն բարոյական կամ խորհրդանշական, այլ նաեւ իրավաքաղաքական առումներով: Քաղաքական առումով տվյալ իշխանությունը անպայման հաշվի կնստի իր կարեւորագույն նահանգների օրենսդիր մարմինների, այլ խոսքով տվյալ նահանգի ժողովրդի կամարտահայտության հետ: Այս մեկը կարող է ավելի շեշտվել, երբ ընտրական հանգրվանների հատուկ տրամաբանությունը առավել ուշադրություն կկենտրոնացնի ժողովրդի արտահայտած տեսակետների վրա:
Իրավական մեկնաբանությունը կարող է կենտրոնանալ հետեւյալ կետի վրա. Նահանգային օրենսդիր մարմինների որոշում-բանաձեւերը, որքան էլ մեծամասնություն կազմեն, պարտադիր բնույթ չունեն կենտրոնական իշխանությունների համար: Այնպես չէ, որ ինքնաբերաբար կառաջնորդեն կենտրոնական որոշման: Բայց նահանգային օրենսդիր մարմինները պետական մարմիններ լինելով, բնականաբար չեն կարող հակասել երկրի սահմանադրությանը, որն իր հերթին մշակված է միջազգային օրենքի սահմանած նորմերի եւ օրինաչափությունների նկատառումներով: Ահա այստեղ է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի սկզբունքը գերակա է նկատվել միջազգային այլ օրենքի` տարածքային ամբողջականությանը, որի գերադասումը ամեն առիթով օգտագործվում է պաշտոնական Բաքվի կողմից:
Ուրեմն տվյալ շրջանի ժողովրդի ուղղակի ընտրությամբ եւ ներկայացվածությամբ կազմված օրենսդիր մարմինները կշարժվեն համապատասխան իրենց երկրների սահմանադրությանը եւ միջազգային օրենքին:
Հիմա գանք հայկական գործոնի հետ կապված խնդիրներին: Այստեղ պարզ է, որ խոսքը տեղի Հայ Դատի հանձնախմբերի հետեւողական աշխատանքների մասին է: Երեւույթը ընդգծում է Հայ Դատի հասկացության ամբողջականությունը, համոզելու համար դիպաշարին հետեւողին, որ Ցեղասպանության ճանաչման Հայ դատյան դասական ըմբռնմանն առընթեր արդեն սկսել է արդյունավորվել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների դիմագրաված ամենահրատապ օրակարգերի ուղղությամբ հայկական ներուժի օգտագործումը: Հայ Դատի բազմաճակատ եւ համալիր աշխատանքները կարեւոր թիրախների են հասնում։ Այս նախաձեռնություններին մաս են կազմում նաեւ տարբեր տարածաշրջաններից Հայ Դատի բարեկամ պետական զանազան անձնավորությունների` Արցախ գործուղման կազմակերպումները եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակցությունները: Դրանցից էր նաեւ Ավստրալիայի պետական դեմքերի պատվիրակության այցելությունը Արցախ:
Ուրեմն, երեւույթները նախանշում են, որ պետական-հասարակական գործոնների համատեղ աշխատելաձեւը հանգում է արդեն որոշակի արդյունքների: Այս բոլորին առընթեր պետք է հաշվարկել քաղաքական պահի վճռորոշ ազդեցիկության խնդիրը, նախատեսելու համար ճանաչում-ճանաչումի դիմաց Կոսովո-Աբխազիա կամ Կոսովո-Հարավային Օսիա մոդելի արցախյան տարբերակի առայժմ ոչ-տեսանելի առարկայացումը: Կամ էլ Սաֆարովի գործարքին եւ հերոսացման օրինակներով այլ դեպքերի կրկնությունը, որոնք միջազգային կարծիքը կարող են անվարան համոզել ադրբեջանցիների եւ որեւէ ժողովրդի անհամատեղելիությունը…:
Հնարավորությունները պետք չէ բացառել: Հանկարծակի` կարող է հայտնվել մի պետություն , որը նահանգայինից անդին կենտրոնական իշխանության մակարդակով հանդես կգա Արցախի Հանրապետության ճանաչման հայտարարությամբ: Կարեւորը պետական-հասարակական գործոնների համատեղումն է եւ հետեւողական աշխատանք տանելը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Ինչպես փոխանցում է AFP-ն, Ալ Քաիդայի ներկայիս առաջնորդ Այման ալ Զավահիրին կոչ է արել աշխարհի բոլոր մուսուլմաններին առևանգել ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներին :
Գործակալության տեղեկություններով՝ «Ալ Քաիդայի» ղեկավարի կողմից նկարահանված 58 րոպե տևողությամբ հոլովակ-կոչը տարածվել է ջիհադական ֆորումների միջոցով և հասցվել ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին:
«Պատերազմը չի ավատվել, այն միայն սկսվում է: Ես կոչ եմ անում բոլոր իրական հավատացյալներին առևանգել ու գերի վերցնել այն պետությունների քաղաքացիներին, որոնք պատերազմում են մուսուլմանների դեմ,-հայտարարել է Զավահիրին։ Միայն այդ կերպ մենք կարող ենք հասնել Գուանտանամոյի բանտից մեր հավատակից եղբայրների ազատագրմանը, քանի որ այդ երկրների իշխանությունները հասկանում են միայն ուժի լեզուն»:
Սա ահաբեկիչների առաջնորդի բռնության առաջին կոչը չէ: Նախկինում վերջինս արդեն ելույթ էր ունեցել Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանի սպանության մասնակիցների աջակցությամբ:
Բացի այդ, Ալ Քաիդայի առաջնորդը ԱՄՆ-ի նախագահ Օբամային անվանել է պրոֆեսիոնալ ստախոս, քանի որ նա չի ընդունում իր պարտությունն Իրաքում, Աֆղանստանում, Հյուսիսային Աֆրիկայում արմատական իսլամիստականների դեմ նրա պայքարում:
Այման ազ Զավահիրին դարձել է Ալ Քաիդայի ղեկավար 2011թ. նախկին առաջնորդ Բեն Լադենի սպանությունից հետո: Ի տարբերություն իր նախորդի՝ Զավահիրին հանդես է գալիս ԱՄՆ-ի և Իսրայելի հանդեպ բոցաշունչ ճառերով:
Սիրիայում Զոհաբերության տոնի առթիվ հաստատված զինադադարի առաջին օրը՝ հոկտեմբերի 26-ին, 146 մարդ է զոհվել, այդ թվում 53 խաղաղ բնակիչներ, 50 ապստամբներ և կառավարական զորքերի 43 զինծառայողներ. գրում է Agence France-Presse-ը՝ հղում անելով The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը։
Դաժան մարտեր են տեղի ունեցել Հալեպում, նաև՝ Դամասկոսի ծայրամասում։ Կառավարական կողմը հայտարարել է, որ իրենք ընդամենը գրոհայինների հարձակումներին են պատասխանում։
The Syrian Observatory for Human Rights-ի տեղեկացմամբ, 19-ամսյա զինված հակամարտության արդյունքում Սիրիայում 35 հազարից ավելի մարդ է զոհվել։
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է պաշտոնաթող լինել, այդ մասին նա հայտնել է ամերիկյան The Washinghton Post պարբերականի հետ զրույցում : Lenta.ru-ի փոխանցմամբ, Քլինթոնը հրաժարական կտա նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ։
«Ես մտադիր եմ հեռանալ անմիջապես նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո. այսպիսինն է իմ ծրագիրը»,- նշել է Քլինթոնը:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնն է ստանձնել 2008 թ.-ին՝ Բարաք Օբամայի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` իրեն պատկանող Mediaset հեռուստաընկերության գործով՝ հարկերից խուսափելու համար, հայտնում է Corriere Della Sera-ն:
Բեռլուսկոնիից բացի նույն գործով մեղադրանքներ էին ներկայացվել նաև ևս 10 հոգու:
Reuters-ի փոխանցմամբ, այս գործով դատավարությունն ընթանում էր 6 տարի :
Բեռլուսկոնին իրավունք ունի բողոքարկել դատարանի վճիռը:
Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը շուտով կօրինականացնեն իրենց հարաբերությունները: Զույգը գտնում է, որ 8 ամիսը բավական է ընկերություն անելու համար և ժամանակն է լուրջ քայլերի անցնել:
Խնդիրը միայն այն է, որ Քիմը դեռ պաշտոնապես չի բաժանվել իր նախկին ամուսնուց, որի հետ համատեղ ապրեց 2 ամիս:
Քիմը պատրաստ է հարսանիքի վրա ծախսել 20 միլիոն ԱՄՆ դոլար, միայն թե իր և Քանյեի ամուսնությունը շատ շքեղ լինի: Նա հրավիրելու է լավագույն մասնագետներին` սցենարի վրա աշխատելու համար, ինչպես նաև խնդրելու է իր լավագույն ընկերուհիներին` Սելին Դիոնին և Բեյոնսեին՝ երգել հարսանեկան արարողությանը:
cosmo.ru-ի փոխանցմամբ, 5,8 միլիոն ԱՄՆ դոլար Քիմը նախատեսել է հարսանեկան շորի, ադամանդե զարդարանքի համար:
Սիրիայում ժամանակավոր հաստատվել է հրադադարը կառավարական զորքերի և ապստամբների միջև`Զոհաբերության տոնի (Աիդ ալ Ադհա կամ Կուրբան Բայրամ) կապակցությամբ. հաղորդում է BBC-ին: Ռազմական գործողությունները կդադարեցվեն ուրբաթ օրը առավոտյան ժամը 5:00-ից մինչև երկուշաբթի օրը, սակայն կառավարական բանակը իրավունք ունի հարձակման դեպքում պատասխան տալ ապստամբներին:
Նշենք, որ հրադադար հաստատել առաջարկել էր ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:
Սիրիայի ընդդիմադիր զինյալները ներխուժել են Հալեպի Աշրաֆիե թաղամաս, որը հիմնականում բնակեցված է քրդերով, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Հակամարտող երկու կողմերն էլ համաձայնվել են մուսուլմանական տոնի առթիվ հրադադար կնքել, սակայն «Ադ Թաուհիդ» խմբավորումը, որի մեծ մասը կազմում են «Մուսուլման եղբայրներ» խմբավորման անդամները, հայտարարել է, թե չի պատրաստվում հետևել հրադադարին:
Մարտեր են ընթանում նաև քրիստոնեաբնակ թաղամասերում, իրավիճակը հատկապես լարված է հայկական թաղամասերի մոտ գտնվող Բոսթան Փաշա թաղամասում. այստեղ է գտնվում նաև հայկական ծերանոցը։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.