07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Լեհաստանի Կրակով քաղաքում մի տղամարդու են ձերբակալել, ով կասկածվում է երկրի իշխանությունների դեմ ահաբեկչություն իրականացնելու մեջ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Polskie Radio-ին։
Ըստ քննիչների, Վարշավայում նոյեմբերի 11-ին՝ Լեհաստանի անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ կասկածյալը պատրաստվում էր մի շարք պայթյուններ իրականացնել և ահաբեկչի թիրախը պետք է լինեին խորհրդարանը, նախագահը և կառավարությունը։
ՆԱԳ աշխատակիցների փոխանցմամբ, նա արդեն խոստովանել է իր մեղքը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները հայտնի են։
ԱՊԱ գործակալության փոխանցմամ, նոյեմբերի 26-ին միջնորդները կժամանեն Բաքու, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:
Այնուհետև համանախագահները կժամանեն Երևան։ Միջնորդները մտադիր են այցելել նաև Արցախ։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ից 7-ը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայանալու է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է 24 ժամվա ընթացքում դադարեցնել Գազայի հատվածի հրթիռակոծումը, հայտնում է Millet-ը։
«Իսրայելը Գազայի վրա հարձակվել է 2008թ.-ին՝ ընտրություններից առաջ, և այժմ անում է նույնը՝ դարձյալ ընտրությունից առաջ: Սակայն տարածաշրջանում առկա իրավիճակն այժմ այլ է »,-նշել է նա։
Թուրքիայի վարչապետը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:
Ըս նրա, տարածաշրջանում ներքին և արտաքին քաղաքականությունից բացի, այդ պաղեստինա-իսրայելյան խնդրի լուծմամբ են պայմանավորված նաև տարածաշրջանի տնտեսությանն ու սոցիալական վիճակին առնչվող բազմաթիվ հարցեր։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելելու է Գազայի հատված: Արաբական պետությունների լիգայի նախաձեռնած այցը տեղի կունենա նոյեմբերի 20-ին. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Իսկ այցով Եգիպտոսում գտնվող` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին եւ Գազային դադարեցնել կրակը ու բանակցությունների սեղանի շուրջ նստել:
Եգիպտոսի Ասյուտ գավառում իրար են բախվել գնացքը և դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է 40 երեխա, ևս 9 մարդ ծանր վնասվածքներ է ստացել. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8։00-ին։
գնացքը, որն ուղևորվում էր Կահիրեից դեպի Ասուան, բախվել է ավտոբուսին, որում գտնվել է մոտ 60 դպրոցական։ Արդեն ստեղծվել է հատուկ հանձնաժողով դեպքի հանգամանքները պարզելու համար։
TRT haber-ի փոխանցմամբ, Թուրքիան մտադիր չէ բանակցել Իսրայելի իշխանությունների հետ՝ Գազայի հատվածում իրավիճակի համար։ Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրք-իսրայելյան հարաբերություններն այս պահին զրոյական են, դրա համար խոսել Անկարայի և Թել Ավիվի միջև բանակցությունների մասին՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածները դադարեցնելու շուրջ, անիմաստ է»,-ասել է Էրդողանը։
Նա հայտարարել է, որ բանակցություններն Իսրայելի հետ պետք է անցկացնեն այն պետությունները, որոնք ունեն սերտ հարաբերություններ նրա հետ։Էրդողանը նաև տեղեկացրել է, որ այսօր երեկոյան հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաև կխոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ևս անդրադարձել է Գազայում առկա լարված իրավիճակին և դրա սկիզբը պայմանավորել Իսրայելում առաջիկայում սպասվող ընտրությունների ընթացքում դիվիդենտներ շահելու Իսրայելի կառավարության ձգտմամբ։
«Աշխարհը չի կարող աչք փակել դրա վրա»,-ասել է Գյուլը՝ հիշեցնելով, որ 2009թ.-ին՝ դարձյալ ընտրություններին ընդառաջ, Գազայի հատվածում 1500 մարդ էր սպանվել։
Williams ինստիտուտի և Գելափ լաբորատորիայի ներկայացուցիչները, հետազոտություն են անցկացրել և պարզվել է, որ Բարաք Օբաման և նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնին ստացել են գրեթե միևնույն քանակությամբ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ընտրողների աջակցությունը բոլոր նահանգներում, բացի Օհայո և Ֆլորիդա նահանգներից, որտեղ Ռոմնին աննշան հաղթանակ է ունեցել։
Միասեռական ընտրողների շրջանում, որոնց թիվը մոտավորապես 5% է եղել, Օբաման հաղթել է 3։1 հաշվով, ինչը բավական էր ազգային մասշտաբով հաղթանակ տանելու համար, գրում է The New York Times-ը։
Նշենք, որ ըստ Գելափի տվյալների երկրում գնալով աճում է միասեռականների թիվը։ Եթե 65-ն անց տարիքային խմբում իր ոչ ավանդական կողմնորոշվածության մասին հայտնում է միայն 1,9%-ը, ապա 30-ն անց, սակայն 49-ից փոքրերի թվում նրանք կազմում են 3.2%, իսկ 18-29 տարեկան երիտասարդների թվում՝ 6,4% ։
Ուրուգվայի Արեւելան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի եւ նրան ընկերակցող բարձրաստիճան պաշտոնատարներից բաղկացած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած այցի քաղաքական մեկնաբանությունը կատարելուց առաջ պետք է վերհիշել ոչ շատ հեռու անցյալից շատ կարեւոր հանգրվաններ` հատկապես նախ ընդգծելու համար Ուրուգվայ-ԼՂՀ հետեւողականությամբ հատկանշվող հարաբերությունների ընթացքը, եւ այդ առումով էլ որոշակի կանխատեսում կատարել թե ու՞ր կարող են հանգեցնել հաստատուն քայլերով ընթացող միջպետական այցերը, քննարկումներն ու հասկանալիորեն զուսպ նկատվող երկկողմանի հայտարարությունները:
2011թ. սեպտմբեր 9-ին, Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերությունների թեմային հատկացված համաժողովի ընթացքում աննախադեպ հայտարարություն է արել. «Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմականորեն մաս է կազմում եւ պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակամիջոցում կցվի Հայաստանին: Սա է արցախյան խնդրի միակ լուծումը»:
Արցախի Հանրապետության նախագահի փոխադարձ քայլը չուշացավ: Երեք ամիս անց արդեն` դեկտեմբերի 1-ին, Մոնտեվիդեոյում նախագահ Սահակյանը հայտարարեց, որ Ուրուգվայի հետ կապերի սերտացումը դրականորեն կարող է ազդել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի վրա:
Եւ այժմ Ուրուգվայի ներկայացուցիչների տան պալատի նախագահը հայտարարում է` «Մեզ մոտ ոչ ոք չի հակադրվում այն իրողությանը, որ այսօր տիրում է «այստեղ»: Պարզ է, որ «այստեղը» Արցախն է եւ «այսօրվա իրողությունը» իրողական անկախությունն է: Ուրուգվացի խորհրդարանականները սակայն, իրողականով չէին բավարարվում:
Խորխե Օրիգոն նաեւ հայտարարել է, որ Ուրուգվայում ընդունում եւ հասկանում են, որ այլ ժողովրդներ եւս ունեն ինքնորոշման օրինական ցանկություն: Այստեղ «օրինական» բնութագրումը վերը նշված իրողականից այն կողմ է անցնում՝ եւ իրավական անկախություն է նախանշում։ «Օրինական ցանկությունը» փաստորեն միջազգային օրենքի համապատասխան ժողովրդային հանրաքվեին է ակնարկում՝ իբրեւ անհրաժեշտ նախաքայլ հանրապետության իրավական ճանաչման:
Տակավին, Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուսեն Մարտինես Վելմոն, չի բացառել, որ իր երկիրը առաջինը լինի` Արցախի Հանրապետությունը ճանաչողը: Այս, որպես տեսություն պարզաբանել էր ուրուգվացի պետական գործիչը, հավելելով, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է եւ պետք է քայլ առ քայլ ընթանա:
Փաստորեն, այս քաղաքական գործընթացը քայլ առ քայլ է ընթանում: Արտգործնաախարարի կատարած հայտարարությունը, ապա նախագահ Սահակյանի այցելությունը Մոնտեվիդեո եւ այնտեղից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության հիշեցումը` ամբողջ տարածաշրջանում առաջադրելի խաղաղության համար, Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի աշխույժ բանակցությունները, տեղի Հայ Դատի գրասենյակի կատարած կարեւոր կամրջումներն ու համադրումները, իսկ այժմ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ներկայացուցիչների տան պալատի նախագահի շրջադարձային նշանակություն ունեցող այցն Արցախի Հանրապետություն եւ այնտեղից հնչած նախաճանաչման հայտարարությունները:
Այո՛, քայլ առ քայլ իրականացվող գործընթացի մասին է խոսքը, որին ներգրավված են Արցախի Հանրապետությունը, Հայ Դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը, Ուրուգվայի թե՛ գործադիր եւ թե՛ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները եւ փաստորեն Հայաստանի Հանրապետությունը: Այս բոլորը հուշում են, որ իրավամբ ընթանում ենք դեպի Արցախի Հանրապետության իրավական ճանաչման առաջին հանգրվանը: Քայլ առ քայլ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այսօր «Սըմենգոու» լեռնային ընկերության կառավարման ներքո գտնվող շինհրապարակում մետաղալարերի կարկասի փլուզում է տեղի ունեցել: Կոնստրուկցիաների փլատակների տակ է մնացել 28 շինարար:Չինաստանի Շենսի նահանգի Յույլին քաղաքում շինհրապարակում փլուզման հետեւանքով զոհվել է 8 և վիրավորվել 20 մարդ:
Վթարից երկու ժամ անց փլատակների տակից դուրս են բերել 27 տուժածներին և մեկ զոհված բանվորի մարմինը: Եւ ս 7 մարդ մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում:
Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել:
Ինչպես հաղորդում է «news. co.il» լրատվական կայքը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կին-թիկնապահը:
Զահրա Ալ-Բուգայշիի դին հայտնաբերվել է Կահիրեի կենտրոնում գտնվող իր բնակարանում: Նրա մարմնի վրա եղել է դանակի առնվազն տասը հարված: Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, խոսքը «ընտանիքի պատվի պաշտպանության» մասին է:
Աղջկա քույրը պատմել է, որ հինգ օր նա զանգերին չի պատասխանել: Դուռը փակ է եղել, և ստիպված հարևաններին են կանչել այն կոտրելու համար: Մտնելով ներս՝ Զահրային հայտնաբերել են իր ննջարանի մահճակալին մահացած:
Նշենք, որ Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից առաջ Ալ-Բուգայշին ծառայում էր վերջինս հայտնի կին-թիկնապահների ստորաբաժանման մեջ: Քադաֆիի տապալումից հետո նա փախել էր Եգիպտոս՝ իրականացնելու դերասանուհի դառնալու իր երազանքը:
Ըստ ոստիկանության հաղորդած նախնական վարկածի, Զահրա Ալ-Բուգայշիին սպանել է իր եղբայրը, որից անմիջապես հետո փախել է Լիբիա:
Ինչպես ենթադրվում է, նա չի կարողացել այլ միջոց գտնել Զահրային հետ պահելու մի մասնագիտությունից, որը Լիբիայում ամոթալի է համարվում:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.