23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող 24 իսրայելցիներ ԱՄՆ-ի պետքատուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ-ի ԱԳՆ-ի, ինչպես նաև USAID-ի՝ Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության դեմ հայց են ներկայացրել ամերիկյան դատարան:
Ըստ հայցվորների, Քլինթոնի գործողությունները հանգեցրել են նրան, որ ամերիկացի հարկատուների փողերն անցել են ահաբեկչական ՀԱՄԱՍ շարժման տնօրինության տակ:
Հայցի տեքստում ասված է, որ Պետդեպարտամենտը խախտել է 2006թ. հակաահաբեկչական ակտը. պատասխանող կողմը նպաստել և արագացրել է Պաղեստինյան ինքնավարության ֆինանսավորումը՝ առանց պահպանելու դաշնային օրենքով նախատեսված սահմանափակող կանոնները:
Հունաստանին մինչև 2020 թվականը 43.7 մլրդ եվրո վարկի տրամադրման հարցում համաձայնության են եկել Եվրոգոտու ֆիննանսների նախարարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): Այս մասին հայտնում է Лента ru -ն։
Եվրոպական Միությունն ու ԱՄՀ-ն պատրաստակամություն են հայտնել օգնել Հունաստանին, քանի որ վերջին 2 տարիների ընթացքում այն գտնվում է դեֆոլտի շեմին։ Ամբողջ գումարը Հունաստանին կփոխանցվի միանգամից։Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին այս որոշումը պայմանավորում է Եվրոպայում ու Հունաստանում փոխադարձ վստահության ամրապնդման ուղղված նպատակին, ընդգծելով որ դա կնվազեցնի այդ երկրի տնտեսության կայունացմանը։ Երկրի պետպարտքը այս պահի դրությամբ կազմում է ՀՆԱ- ի 144 տոկոս, մինչև 2020թ. այն պետք է նվազեցվի մինչև 120 տոկոս։
Դրա դիմաց վարկատուները պահանջում են խնայողության խիստ միջոցառումների ընդունում, ինչը դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում:
Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք, հայտնում են ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար:
Սերժ Սարգսյանը խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջպետական բազմոլորտ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու երկկողմ ցանկության ու պատրաստակամության մասին: Հայաստանի նախագահը մաղթել է Լիբանանին և նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և անսասան ազգային միաբանություն:
«Մեր ժողովուրդների առնչությունները սկիզբ են առնում անհիշելի ժամանակներից, իսկ հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով: Կարծում եմ ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում է երկուսուկես դար առաջ իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Հայերն իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Առաջին համաշխարհայինի տարիներին Լեռնալիբանանի ինքնավարության վերջին կառավարիչն էր հայազգի Օհաննես փաշա Կույումճյանը, որը պայքարում էր շրջանի բնակչությանը երիտթուրքերի ճնշումներից զերծ պահելու համար, և նրա պաշտոնանկությամբ ու ինքնավարության վերացումով Օսմանյան կայսրությունն սկսեց կոտորածների ալիք Լիբանանում:
Իմ խորին համոզմամբ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ: Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար: Ինչպես, եթե ոչ եղբայրական, կարելի է որակել այսօրինակ փոխհարաբերությունները:
Այսօր էլ Լիբանանում բազմահազարանոց հայ համայնքի խաղաղ ու ստեղծագործ գոյությունը խոսքերիս լավագույն վկայությունն է: Եվ այս դահլիճում ներկա իմ հայրենակիցների համար, բնականաբար, ես հպարտ եմ: Շատ շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, որ մեզ դարձնում եք այդքան ճանաչելի, որ մեր հեղինակությունը, այդ թվում՝ նաև Լիբանանում բարձր եք պահում: Հենց Լիբանանում են ձևավորվել արտերկրում հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնց կարևոր դեր է վերապահված սփյուռքում հայապահպանության գործում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե պատրիարքարանը, արտերկրում միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը և այս հողում դարեր ի վեր պահպանված ու փայփայված հայկական հոգևոր, մշակութային բազմաթիվ այլ արժեքները առհավետ շաղկապում են մեզ և մեր ժողովուրդների պատմությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հայտնում է Euronews-ը, Գերմանիայի հարավ-արևելյան քաղաքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 14 հաշմանդամ է ողջակիզվել։
Կրակը բռնկվել է հաշմանդամների համար նախատեսված արհեստանոցում. զոհերից բացի, կա նաև 7 վիրավոր՝ տարբեր աստիճանի այրվածքներով։
Ըստ նախանական տվյալների՝ կրակը բռնկվել է արհեստանոցի պահեստում, որտեղ քիմիական ռեակտիվներ են պահվել։ Միջադեպի ժամանակ արհեստանոցում գտնվել է հոգեկան շեղումներով 1 ու նյարդային համակարգի խանգարումներով տառապող 120 մարդ։
Երեկ գիշեր մայրաքաղաքի կենտրոնում և ԲՈԻՀ-երի մոտ` պատերին ու գետնին հայտնվել էր «Մի՛ ենթարկվիր» գրությամբ Սերժ Սարգսյանի՝ վրան խաչ քաշած դիմանկարը, մի քանի հարյուր օրինակից: Իսկ երեկ առավոտյան արդեն իրարանցում էր սկսվել: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ ոստիկանական խմբերը շրջում էին Կենտրոնում, հայտնաբերում այդ նկարները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները սև ներկով «ջնջում էին» դրանք: Թե ովքեր են մի գիշերվա ընթացքում ամբողջ Կենտրոնն այդպես զարդարել, անհայտ է: «Յութուբում» արդեն տեղադրվել է գիշերային այդ իրադարձության տեսագրությունը՝ «Մի´ ենթարկվիր…» վերնագրով: Ըստ որոշ տեղեկությունների, սա անցած շաբաթ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հակահարված art» նախաձեռնության երիտասարդ անդամների վրա դեկան Էդիկ Մինասյանի կազմակերպած և գլխավորած հարձակման պատասխանն է:
Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ նկարների պատճառով Երևանի Կենտրոնի ոստիկանությունում իսկական կադրային ջարդ է տեղի ունեցել: Ինչպես «ՀԺ» թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամաններով՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Ավելի ուշ «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը նույնպես ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ոստիկանության Կենտրոն բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Երեկվա դրությամբ, ոստիկանությունից կադրային այս փոփոխությունների պաշտոնական հիմնավորումները չներկայացրին:
Հայկական ժամանակ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 24-ին ժամանել են Բաքու:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, նրանք հանդիպումներ կունենան նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ. հանդիպման ժամանակ համանախագահները կներկայացնեն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ, կքննարկեն Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը։
Նշենք, որ մինչ Բաքու այցելելը, նրանք եղել են Երևանում և Լեռնային Ղարաբաղում։
Ինչպես տեղեկացնում է Sky News-ը Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարել են «Եվրատեսիլ-2013» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց: Երկու երկրներն էլ մտադիր են խիստ խնայողությամբ ծախսել բյուջետային ֆինանսական միջոցները, այդ իսկ պատճառով գերադասել են զվարճանքների վրա գումար չծախսել:
Վարշավան, ոչ էլ Լյուսքեմբուրգը այդ մրցույթում երբևէ այնքան էլ մեծ հաջողություններ չեն գրանցել. Պորտուգալիայի լավագույն արդյունքը գրանցվել է 1996-ին` 6-րդ հորիզոնական, իսկ Լեհաստանը 1994 թվականին երկրորդ տեղն է գրավել:
«Եվրատեսիլ-2013»-ը կայանալու է մայիսի 14-18-ը Շվեդիայում: Սկանդինավյան այս երկիրը, որը հաղթել էր նախորդ տարի, արդեն հինգերորդ անգամ է հյուրընկալելու եվրոպական այս մրցույթը:
Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր ժամանում է Վրաստան:
Էշթոնը Թբիլիսիում է գտնվելու ընդամենը մի քանի ժամով: Թբիլիսիում Էշթոնը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ու արտգործնախարար Մայա Պանջիկիձեի հետ: Ապա Էշթոնը վրացական լրատվամիջոցների համար տալու է մամուլի ասուլիս:
Քեթրին Էշթոնը Վրաստանից կուղևորվի Կենտրոնական Ասիա:
Այսօր Չինաստանի հարավում հանքավայրի փլուզման հետևանքով 18 մարդ է զոհվել, հինգը մնացել է հողի տակ։
Փլուզման պահին հանքում 28 հանքագործ է եղել, որոնցից հինգին հաջողվել է հանել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Xinhua-ին։
Միջադեպի հանգամանքները պարզվում են, ենթադրվում է, որ հանքավայրում գազի պայթյուն է տեղի ունեցել։
Հարկ է նշել, որ ՉԺՀ-ում ածխարդյունահանման ոլորտում բանվորներն առավել հաճախ են զոհվում, քան որևէ այլ երկրում։ Միայն նախորդ տարի հանքավայրի միջադեպերի զոհ է դարձել 1973 մարդ։ Իշխանությունները հանքերում անվտանգության բարձրացման աշխատանքներ են տանում։
Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 850 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.