23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները, տասը անմեղ զոհից բացի, ունեցան նաև երկու այլ հետևանք` դեպքերի ոչ լիարժեք բացահայտումը, ավելի ստույգ` հանցագործության կոծկումը, և քաղբանտարկյալների առկայությունը:
Մինչև վերջին շաբաթները շատերը մտածում էին, որ Մարտի 1-ն այդպես էլ չբացահայտված էջ է մնալու: Այդպես էին մտածում մարդիկ, ովքեր անկեղծորեն ձգտում են այդ ոճրագործության բացահայտմանը: Սերժ Սարգսյանի` նախաքննության մարմնին տված հրահանգը որոշակիորեն փոխել է իրավիճակը ու նաև սին դարձրել իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների նախորդիվ հնչեցրած պնդումները` Մարտի 1-ի էջը փակված համարելու մասին:
Շատերը նաև պնդում էին, որ այս կամ այն քաղկալանավորը ճաղերի հետևում մնալու է մինչև ընտրություններ: Այս պնդումն էլ, որ հիմնականում հնչում էր ընդդիմության ճամբարից` դարձյալ, կարծես թե, դատապարտված է իրականություն չդառնալուն:
Իշխանության, ընդդիմության ներկայացուցիչները խոսում են քաղբանտարկյալների շուտափույթ ազատարձակման հեռանկարի մասին: ՀԱԿ-ը նույնիսկ իր թռուցիկներում ծանուցում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ելույթ են ունենալու մայիսի 31-ի հանրահավաքում: Ըստ էության նույն բանն է ասում նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` մի քիչ ավելի զուսպ տոնայնությամբ:
Քաղբանտարկյալների ազատարձակման հարցում առկա է նաև հասարակական վստահություն:
Բայց քաղբանտարկյալների խնդիրը Մարտի 1-ի հետևանքներից ընդամենը մեկն է:
Կարևոր է նաև այս ոճրագործության լիարժեք բացահայտումը՝ մարդկանց սպանության հանգամանքների պարզաբանումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:
Առանց դրա` հնարավոր չէ ակնկալել քաղաքական լարվածության լիցքաթափում, քաղաքական նոր մշակույթի ձևավորում, ի վերջո` նման ոճիրների կրկնության բացառում:
Կբացահայտվի՞, արդյոք, Մարտի 1-ը: Այս հարցում կարծիքները երկփեղկվում են, մարդիկ հնչեցնում են հարցեր, որոնք չունեն պատասխաններ:
Մի կողմից, բանականությունը հուշում է, որ այդ ոճրագործության բացահայտումը բխում է բարեփոխվող իշխանության շահերից, մյուս կողմից` դժվար է հավատալ, որ մեկեն օրինապաշտ է դառնալու այն համակարգը, որը երեկ անմեղին ազատազրկում էր, մեղավորի հանցագործությունը՝ կոծկում:
Մարտի 1-ը, դրա բացահայտումը կամ կոծկումը, դրա նկատմամբ վերաբերմունքը` հետաքրքիր մի ջրբաժան են:
Կամ իսկապես գործող նախագահը նպաստում է այս ոճիրի բացահայտմանը` ձերբազատվելով Քոչարյանի ժառանգությունից, նոր` ավելի քաղաքակիրթ իշխանության հայտ ներկայացնելով:
Կամ կոծկելով իր նախորդի կատարած հանցագործությունը` գործող իշխանությունը վերջնականապես նույնանում է երկրորդ նախագահի համակարգի հետ, գծում իր և հասարակության, իր և ապագայի բարիկադները:
Առաջիկա ամիսները ցույց կտան, թե որ ջրբաժանն է նախընտրում Սերժ Սարգսյանը:
Սուրեն Սուրենյանց
«Մենք նոր ենք, և ինչպես ամեն նոր բան, որ մտնում է շուկա, կարիք ունի ներկայանալու, ասելու, թե` ով ենք, ինչու ենք եկել, ինչ ասելիք ու անելիք ունենք, ուր ենք գնում ու տանում մեր ընթերցողին: Մենք գրում ենք հայ ընթերցողի համար, հայեցի լեզվամտածողությամբ միջին վիճակագրական հային հասանելի լեզվով: Մենք բոլորս տարբեր ենք և կարող ենք ունենալ տարբեր վարկածներ: Մենք չենք պարտադրում մերը և պատրաստ ենք մեր քննարկումներում լսել Ձեր վարկածները հայ հասարակությանը, հայաստանցուն հուզող ցանկացած հարցի շուրջ, լինի դա` քաղաքական, իրավական, սոցիալական, օրենսդրական, մշակութային, կենցաղային, սպառողական, առողջապահական, կրթական, սպորտային, հոգեբանական, բնապահպանական և այլն, բնականաբար, հաշվի առնելով հայկական մենթալիտետը և այն, որ մենք արդեն Եվրախորհրդի անդամ երկիր ենք, որը պատրաստվում է մուտք գործել Եվրամիություն: Հետևաբար, մենք ինքներս կփորձենք մտածել ճկուն, և Ձեր դատին հանձնելով մեր վարկածները, Ձեզ հետ միասին հասնել վերջնական նպատակի` մատնացույց անել բոլորիս հուզող պրոբլեմներն ու փորձել լուծում գտնել դրանց համար: Հուսով ենք դառնալ Ձեր լավ զրուցակիցն ու բարեկամը: Բարի մեկնարկ Մեզ և Ձեզ», — այս ողջույնի խոսքը ես գրել եմ, երբ մեր www.armversion.com ՝ «Հայկական Վարկած» կայքը մեկնարկեց 10 ամիս առաջ:
Ինձ հրավիրեց Ռուզան Ավոյանը, մենք զրուցեցինք, ու ես սկսեցի գրել: Կայքին բոլոր աշխատողներս վերաբերվում էինք որպես մեր զավակի, մի տեսակ ընտանեկան մթնոլորտ էր՝ միասին ենք սկսել, միասին էլ պիտի զարգացնենք: Աշխատում էինք, բայց շատ շուտով կանգնեցինք մի խնդրի առաջ, որ մեզնից կախված չէր՝ կայքը վատ էր աշխատում: Երբ Ֆեյսբուքում հղում էի տեղադրում, շատերը բողոքում էին, որ դժվար է բացվում, ու դա բնավ ինտերնետի արագության հետ կապ չուներ, պարզ էր, որ կայքի ծրագրային սխալի հետևանք է ու վատ հոսթինգի: Կայքը ծանր էր, չգիտեմ՝ ոնց էր սարքած, բայց շատ ծանր էր:
Իսկ կայքի ստեղծման պատմությունը հետևյալն է. Ռուզան Ավոյանը որոշում է կայք պատվիրել: Նա ինտերնետ-տարածքից քաջատեղյակ չի: Խնդրում է ընկերներին գտնել մեկին, ով կկարողանա news.am-ի կարգի կայք սարքել: Ծանթացնում են Գիրգոր Սեմերջյանի հետ, որը հանձն է առնում «կես գնով»՝ 2000 դոլարի փոխարեն 1000 դոլարով ծրագրավորել ու ձևավորել news.am-ի կարգի կայք:
Կայքը սարքում է, բայց ոչ մի բանով նման չի լինում news.am-ի կայքի ֆորմատին. ով գոնե մի անգամ մտել է մեր հին կայքը, ինձ հետ հաստատ կհամաձայնի: Բազմիցս դիմել ենք Գրիգորին, խնդրել ենք, պահանջել՝ շտկել կայքի թերությունները: Որոշ բաներ մի լավ մուննաթից հետո շտկել է, բայց զուգահեռ անընդհատ ծագել են նորանոր պրոբլեմներ, նորանոր սխալներ: Օրինակ, երբ հղումն ուզում էիր տեղադրել Ֆեյսբուքում, բերում էր տառաթվակույտեր՝ հղման վերնագրի փոխարեն, նկարները չէր բերում, սկզբի տեքստը չէր բերում, ու մենք ստիպված ամեն անգամ ձեռքով տեղադրում էինք տեքստը, որ տգեղ հղում չտեղադրենք:
Մի նյութը սկզբում ուներ երեք հղում: Մի հղումը տեղադրում էիր, հաջորդ օրը չքանում էր. պարզվեց, որ երբ նյութը դրվում է «գլխավոր», այնտեղից հանելուց հետո չի լինում էլ, ուրեմն՝ պետք է հղում տալ ԼՐԱՀՈՍԻՑ: Դե արի, լրագրող, էդքանը ամեն օր հիշիր ու արա: Դե արի, խմբագիր, որ նոր-նոր ինտերնետ տարածք է մտնում, հասկացիր էս բոլոր նրբություններն ու ամենակարևորը՝ կարողացիր ապացուցել դեմագոգին, որ նա քեզ խաբել է: Ու խաբել է ստորաբար, քանի որ Գրիգոր Սեմերջյանի կայքերի պատրաստման արտադրամասի գինը նմանատիպ կայքերի համար 75000 է, նաև գործում է բոնուսային համակարգ, բայց ոչ՝ 250 000 ու նաև 50000՝ էլի չգիտես ինչի համար, ու էլի ամսական 20000՝ «կայքին հետևելու համար»:
Բայց կայքը ծանր էր, ու ամենաբարդը դա էր, Գրիգորը ոչ մի կերպ չէր կարողանում թեթևացնել կայքը: Էն աստիճանի, որ երբ մենք հոսթինգը տեղափոխեցինք այլ տեղ, հոսթինգի աշխատանքն ապահովող ադմինիստրատորը բողոքում էր. «Վերջին 3-4 օրը կայքը օրը ամենաքիչը մեկ ժամ օֆֆլայն է, և ստիպված մենք էլ օրը մեկ ժամ հատկացնում ենք ձեր կայքին: Այնպես որ, ոչ ձեզ, ոչ ինձ սա ձեռք չի տալիս: Դրա պատճառով տուժում են մյուսները»,- ասաց նա ու հրաժարվեց կայքից:
Հոսթինգը տեղափոխելն էլ չփրկեց կայքը, էնպես որ ստիպված եղանք պատվիրել նորը: Գրիգորը մեր հանդիպման ժամանակ ասաց. «Դուրներդ չի գալիս՝ իմ կայքը հետ տվեք, ես ձեզ ձեր գումարը կվերադարձնեմ»: Բայց հետո փոշմանեց, ոչ մի կերպ չի ընդունում, որ իր սարքած կայքը չի համապատասխանում news.am-ի ֆորմատին, այսօր էլ պնդում է, որ ինքը կատարել է առաջադրանքը ու նյուզից լավ կայք է սարքել:
Հիմա խնդիրն այն չի, որ դատարան դիմելիս կարող են պայմանագիր պահանջել, որը չկա, քանի որ եղել է մարդկային գործոնի հարց՝ վստահություն ընկերոջ խոսքին: Իսկ վստահությունը չարաշահած Գրիգորը կարող է խաբել այլ պատվիրատուների, ու մարդիկ կարող են փչացնել նյարդեր, դրամական միջոցներ, ի վերջո՝ որպես բիզնես պրոյեկտ տուժել, քանի որ ոչ ոք չի համաձայնի գովազդ տեղադրել նման կայքում: Բայց եթե ունենա՞՚ր, կկարողանա՞ր ապացուցել իր հայցի իրավացիությունը: Միգուցե՝ եթե ունենար պայմանագիր, որտեղ նշված կլինեին բոլոր տեխնիկական ու ձևավորման պահանջները, բայց դա անհնար կլիներ Ռուզանի կամ մեկ ուրիշի պարագայում, քանի որ նա կայքը պատվիրելու պահին չի ունեցել համապատասխան իրազեկվածություն ու տեխնիկական գիտելիքներ, որպեսզի ներկայացներ այսպիսի պահանջատիրական պայմանագիր, ու ցավն այն է, որ Ադմինիստրատորին, ում վստահել է այդ գործը, պատշաճ չի կատարել իր խնդիրը:
Բայց նույնիսկ այս պարագայում անհասկանալի է՝ կա՞ն նման փորձագիտական կառույցներ, կա՞ արդյոք անկախ աուդիտորական կամ հաշտարարական կառույց, որը զբաղվում է ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպությունների ու անհատների խաբեությունների բացահայտմամբ, պաշտպանում է սպառողի շահերը: Ես չգտա: Չկա նման նախադեպ. միակ բանը, որ կարելի է անել՝ դիմել քրեական գործ հարուցելու համար, ինչը Ռուզանը չի ուզում: Դատարանից էլ ասել են՝ դիմեք տեսնենք… Մի խոսքով…
Ես չեմ խոսում տարրական, կներեք, ռուսերեն ասեմ՝ «порядочность»-ի մասին. հայերենում սա «կարգին»-ն է, ու այստեղ օգտագործելը պատկերացում չի տալիս, թե ինչի մասին է խոսքը, որի մասին չեմ ուզում խոսել: Դա մեր ազգի ամենայուրահատուկ բնորոշիչն է՝ «քցոցին», ու էնքան ենք դրա մասին խոսել, որ իմաստազրկել ենք մեր խոսքը: Ես չեմ ուզում խոսել մարդկայնությունից, ուզում եմ խոսել օրենքից ու իրավունքից: Իսկ օրենքն այստեղ մեծ բաց ունի: Ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտի հարաբերությունները անհրաժեշտ է ներառել օրենսդրական դաշտ ու զինել որակյալ փորձագետներով:
Մենք կփորձենք դիմել դատարան ու հայցում ենք ձեր մասնակցությունը քննակմանը: Միգուցե հանրային հնչեղություն տալով այս հարցին՝ կարողանանք ձևավորել նմանատիպ իրավիճակներում կողմնորոշվելու ճիշտ վարվելաձև, ազդելու դատաիրավական փորձագիտության պահանջի ձևավորմանը, որ էլ ոչ ոք մեզ նման չխաբվի, ու խաբելիս հաստատ իմանա, որ կենթարկվի պատասխանատվության:
Մինչ այժմ ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունները եղել են Ազգային անվտանգության իրավասության ներքո: Բայց եթե հանցագործությունը չի վտանգել ազգային անվտանգությունը, այլ «քցել» է այդ ազգի մի հատվածին, կոնկրետ մեզ՝ կայքում գրողներին ու ընթերցողներին, ո՞վ է էդ դեպքում պատասխանատուն:
Մեր պարտքն է զգուշացնել բոլորին Գրիգոր Սեմերջյանի ու նրա կայքարտադրամասի(G Design Group) անազնվության մասին:
Լուսինե Վայաչյան
«Հայկական Վարկած»-ի աշխատակիցներ
Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերան Սամվել Միքայելյանն այսօրվանից անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև: Ազատամարտիկն անտուն է, բնակարան ունենալու հույսը կորցրել է և ուզում է արժանանալ դեսպանի ընդունելությանը` Ֆրանսիա մեկնելու նպատակով: Ֆրանսիայի դեսպանատունն, իհարկե, չի պատրաստվում արձագանքել ազատամարտիկի խնդրանքին` նրա պրոբլեմը համարելով մեր երկրի ներքին գործը: Ոստիկանությունն էլ օպերատիվ միջամտել է, ինչի հետևանքով Սամվելը դադարեցրել է հացադուլը:
Սամվել Միքայելյանի պատմությունը եզակի չէ, հարյուրավոր ազատամարտիկներ ունեն սոցիալական, կենցաղային խնդիրներ, օրվա հաց վաստակելը նրանց համար դարձել է գերխնդիր:
Քչերն են հրապարակավ բողոքում, դիմում պայքարի ծայրահեղ ձևերի, բայց նմանատիպ պրոբլեմները շատերինն են:
Երբ 1994-ին արցախյան պատերազմն ավարտվեց, և տղաները ռազմաճակատից տուն վերադարձան, նրանց դիմավորեց այլ Հայաստան` տնտեսական առաջին բարեփոխումներն ավարտած, աղետի գոտու և շրջափակման ծանր հետևանքներն իր ուսերին տանող: Հայաստանում սոցիալական շերտավորման գործընթաց էր տեղի ունենում: Կռվից վերադարձած մարդն ավելի զգայուն էր սոցիալական բևեռացման, անարդարության ցանկացած դրսևորման հանդեպ:
Հրադադարի հաստատումից հետո պետությունը երկու ճանապարհ ուներ:
Առաջին ճանապարհը բարդ էր, բայց ենթադրում էր կռված տղաների լիարժեք ռեաբիլիտացիա, նրանց համար սոցիալական պաշտպանվածության գործուն մեխանիզմների ստեղծում: Պետությունը, սակայն, այս ճանապարհով չգնաց:
Ազդեցիկ հրամանատարներին արդեն ձևավորված էլիտային ինտեգրելու ճանապարհով` ստեղծվեց ռազմաքաղաքական էլիտա, որն ազդեցիկ դիրքեր ունեցավ պաշտպանության նախարարությունում, մեկ տասնյակից ավելի երկրապահներ հայտնվեցին խորհրդարանում:
Այս սահմանափակ էլիտան ուներ նաև բիզնես հնարավորություն և էլիտայից դուրս գտնվող հազարավոր ազատամարտիկների համար, ըստ էության, կատարում էր պետության դերը. ազդեցիկ հրամանատարները սեփական բիզնեսի հաշվին «կերակրում էին» իրենց ջոկատների տղաներին` նրանց հնազանդության և լոյալության դիմաց: Թերևս, սա էր պատճառը, որ հաճախ երկրապահներին ներքաշում էին քաղաքական, ընտրական գործընթացի մեջ:
Սակայն ժամանակի ընթացքում ռազմական էլիտան տարրալուծվեց ընդհանուր օլիգարխիկ համակարգի մեջ` օտարանալով հազարավոր երկրապահներից, կորցնելով իր «սոցիալական» դեմքը:
Հարյուրավոր, հազարավոր ազատամարտիկներ մնացին մենակ՝ իրենց դարդ ու ցավի, առօրյա կարիքի հետ:
Եթե այսօր նրանցից մեկը որոշել է բարձարաձայն բողոքել, դա չի նշանակում, որ նրա դեպքը եզակի է, բարձրացրած պրոբլեմը` նույնպես: Ավելի ցավալի է, որ նրանք` հայրենիքի պաշտպանները, կորցրել են հավատը սեփական պետության հանդեպ ու արդարություն են մուրում օտար դեսպաններից:
Սուրեն Սուրենյանց
2010թ. բյուջեով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հատկացվել է 415 մլն դրամ աշխատակազմի համար: Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցը 2010թ. ապահովել է 9 մլրդ-ի մուտքեր, ինչը 300 մլն-ով ավելին 2009 –ի հատված:
Նախորդ տարի ՀՀ Կադաստրի և անշարժ գույքի պետական կոմիտեին հատկացվել է 33 մլրդ դրամ, բյուջեն կատարվել է 97 տոկոսով: Իրականացվել է 11 ծրագիր: Մասնավորապես բյուջետային միջոցները ծախսել են քարտեզագրության, աշխարհագրական տեղանունների հաշվառման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների վրա:
Հայաստանի տնտեսական մրցակցության պապտպանության պետական հանձնաժողովին 2010-ին հատկացվել է 202 մլն դրամ, ինչը հավանաբար բավարար ակտիվություն է հաղորդել հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որը խոստացել է ավելի շատ ջանք գործադրել նոր բացահայտումներ կատարելիս:
Հայաստանի ԱԳՆ — ն անտեսել է ՀՀ կառավարության 24.07.2008թ-ի որոշման պահանջները, որով սահմանվում են ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման չափանիշները։
Այսպիսի փաստ է արձանագրել ՀՀ ֆինանսների նախարարությունը պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010 թ. արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ:
Ֆինանսների պատասխանատուները բացահայտել են, որ անտեսելով կառավարության որոշումը` արտգործնախարարությունը 2009 թ. ձեռք է բերել 2 Volkswagen Jetta confort տեսակի ավտոմեքենա՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսած առավելագույն գնից` 4.66 մլն դրամ (մոտ 12,5 հազ. դոլար), բարձր արժեքով:
Որպես հետևանք, արտգործնախարարությանն, ընդամենը, առաջարկվել է, այսուհետ «պետական բյուջեի միջոցները ծախսել խիստ խնայողաբար»:
Հ.Վ. Շատ հետաքրքիր մոտեցում է, եթե ասենք, ՀՀ որևէ քաղաքացի համարձակվի ոտնձգություն կատարել ինչ-որ մեկի ունեցվածքի նկատմամբ, նրան առանց հապաղելու կձերբակալեն, կկալանավորեն ու պատասխանատվության կենթարկեն: Իսկ եթե դա արվում է պետական գերատեսչության կողմից` փոշիացվում են պետբյուջեի փողերը, և դա իրեն թույլ է տալիս երկրի արտգործնախարարը, այսինքն` Նալբանդյանը շքեղ ավտոմեքենաներ է գնում, չգիտես` որ արժանիքի համար, նրան ընդամենը «առաջարկվում է» հաջորդ անգամ նման բան չանել. «պետական բյուջեի միջոցները ծախսել խիստ խնայողաբար»:
Ասողներն էլ այնպես են ասում` կարծես խոսքը վերաբերվում է մանկահասակ ինչ որ մեկին, որին ընդամենը խրատ են տալիս: Ու ասելիս էլ` իրենք են ասում. Իսկ կառավարության ղեկավարին ասող չկա,՞ բյուջեի միջոցները իրենց հոր տանի՞ց են բերել:
Վարորդական վկայական ստանալու նոր ընթացակարգը գործողության մեջ է մտել մայիսի 14-ից: Այս հարցով հանրությանը պարզաբանումներ տալու համար ասուլիս էր հրավիրել Ճանապարհային ոստիկանության հաշվառման, քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը:
Նա պարզաբանեց, որ այսուհետ յուրաքանչյուր 18 տարին լրացած անձ, կարող է դիմել ՃՈ տարածքային հաշվառման քննական ստորաբաժանում` վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, քննություններ հանձնել և ստանալ այն:
«Տեսական որակավորման քննություններն անցկացվում են համակարգչային տարբերակով, թեստերի միջոցով, որում ներառված 10 հարցից 9-ին պատասխանելու դեպքում, քննությունը համարվում է հաջողությամբ հանձնված, որին հաջորդում է գործնական քննությունը` հաշվառման ստորաբաժանումում, ինչը ևս բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին ստանում է վարորդական վկայականը», — տեղեկացրեց բաժնի պետը:
Ըստ նրա, այն անձը, ով առաջին անգամ է ստանում վարորդական իրավունք, պետք է մասնակցի որակավորման քննություններին վարորդական իրավուք ստանալու համար: Քաղաքացին յուրաքանչյուր քննության համար պետք է վճարի 3.000-ական դրամ, վարորդական վկայական ստանալու համար 12.000 դրամ, իսկ գործնական քննության համար` 10.000 դրամ:
Ի տարբերություն նախորդ ընթացակարգի, քաղաքացին կարող է վարորդական վկայական ստանալ առանց բժշկական տեղեկանքի (փսիխո):
Ինչ վերաբերում է խորհրդային նմուշի վարորդական վկայականներին, ըստ Տոնոյանի, դրանց ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում հայտնաբերված խախտումներին:
Կեղծարարության տարբեր մեթոդներով` կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
Հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը:
Դեռևս 2010 թվականի մայիսից, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի 5 համայնքների բնակիչներ և բնապահպաններ ահազանգում էին, որ Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունի փոփոխման ուղղությամբ ապօրինի աշխատանքներ են իրականացվում. գետի հունը թեքում են դեպի Վայոց ձորի մարզ` Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև գետի վրա ՀԷԿ կառուցելու նպատակով:
Եթե դա իրականացվի, Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու էր ջրից: Արգիճի գետը այս հինգ համայնքների ոռոգման ջրի միակ աղբյուրն է: Ասել կուզի, կառուցվող ՀԷԿ-ը այս գյուղերի բնակիչներին զրկելու է ապրուստից, ինչն էլ տրամաբանորեն կհանգեցնի արտագաղթի: Համենայն դեպս, այդպես են կարծում մեզ հետ զրուցած նշված գյուղերի բնակիչները:
Մյուս կողմից, այս ամենը լուրջ բնապահպանական աղետ կարելի էր համարել, քանի որ Արգիճին Սևանա լիճ թափվող ամենաջրառատ գետն է և ողջ տարին, առանց ցամաքելու, սնուցում է լիճը:
Դեռևս ամիսներ առաջ, երբ բանը հասավ այնտեղ, որ բնակիչներն ընտրեցին իրենց բողոքն արտահայտելու ծայրահեղ քայլ՝ փակեցին Մարտունի տանող մայրուղին, բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Արգիճի գետի ջրային ռեսուրսների օգտագործման վիճահարույց հարցերի ուսումնասիրման նպատակով, որում ընգրկված էին նախարարության, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետարանների ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբն ուսումնասիրություններ կատարեց Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում, որի արդյունքում կասեցվեց ապօրինի շինարարությունը:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության տեսչությունից մեզ հայտնեցին, որ ժամանակավորապես կասեցված Արգիճի գետի տարածքում ՀԷԿ-ը կառուցում է «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ն:
Թեպետ կազմակերպության ղեկավարությունը, ըստ բնապահպանության տեսչության, պնդում է, թե նպատակ ունի միայն ՀԷԿ կառուցել, Մարտունու բնակչությունը համոզված է, որ կազմակերպությունը որոշել է փոխել Արգիճի գետի հունը և ջուրը դեպի Վայոց Ձորի մարզ ուղղել:
Հարցն այժմ առկախ է: Մեր տեղեկություններով, հիմա հարաբերական անդորր է: Երբ զրուցեցինք «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Գալստյանի հետ, նա ասաց. «Գայլաձորի ամբարտակը դեռևս չի ապամոնտաժվել: Միայն խողովակներն են տեղափոխել, ապամոնտաժել, բայց փոսերը չեն լցվել հողով, այսինքն՝ նախկին վտանգը դեռ կա: Մարզպետարանն այս հարցում անտարբերություն է դրսևորում, այնինչ հենց նա պետք է հետևողական լիներ: Միայն մեր ահազանգից հետո մեկ ամիս ժամանակ խնդրեցին, և 2010-ի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 19-ը 70 տոկոսով արդեն կառուցված ՀԷԿ-ը, պետք է ապամոնտաժվեր: Սակայն, այս պահի դրությամբ, միայն խողովակներն են տեղափոխել»:
Բնակիչները չեն խաղաղվում: Նրանք համոզված են, որ շարունակելու են կառուցել, իսկ ներկայիս դադարը բնակիչների բարձրացրած աղմուկը հանդարտեցնելու համար է միայն: Նրանք համարյա պարզել են, թե ով է այն «վիշապը», որը մտադիր է փակել 5 գյուղի ջրի ակունքը:
Այս խնդիրը բարձրաձայնել էր նաև «Ժառանգություն» կուսակցությունը, հարցով զբաղվում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: «Որքան որ տեղյակ եմ, միայն խողովակներն են ապամոնտաժվել, բայց փոսերը շարունակում են մնալ: Ուստի այս խնդիրը դեռ իր լուծումը չի գտել, այսինքն՝ ամեն ինչ հետ չի շրջվել: Մենք առաջիկայում նորից ենք բարձրացնելու այս հարցը: Խնդիրը պետք է լուծեր Գեղարքունիքի մարզպետարանը, որի հետևողական աշխատանքի արդյունքում պետք է ապամոնտաժվեր արդեն կառուցված շինությունը: Սակայն այսօր տեսնում ենք, որ մարզպետարանը չի կատարում իր աշխատանքը: Նույնիսկ երկու անգամ գնացել ենք մարզ և փորձել հանդիպել մարզպետի հետ, սակայն չի հաջողվել: Հարցի երկրորդ լուծումը, ինչպես խոստացել է կառավարությունը, կառուցապատողին դատի տալն ու պատասխանատվության ենթարկելն է: Իսկ թե ով է այս ամենի հետևում կանգնած, մենք չկարողացանք պարզել, և կառավարությունն այդպես էլ անպատասխան թողնեց մեր հարցումը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ խնդրի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ կառավարությանը նամակ էր ուղարկել, որին ի պատասխան նշվել էր, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված պատվարի շինարարությունը և շուրջ 2 կմ խողովակաշարի մոնտաժման համար իրականացված հողային աշխատանքներն ինքնակամ են: Բացակայում է սահմանված կարգով տրվող շինարարական թույլտվությունը: Եվ ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման և դրա հետևանքների վերացման լիազորությունները տրվեցին Գեղարքունիքի մարզպետարանին:
Իսկ բնապահպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ կառուցվող ՀԷԿ-ը օրինական շինթույլտվություն ունի, պարզապես դրա համար նախատեսված ջրագծի խողովակները վատ վիճակում են եղել, և փոխելու համար նոր խողովակներ են տեղափոխել այնտեղ, բայց՝ մեծ տրամաչափի, իսկ Գայլաձոր վտակի վրա ամբարտակ է կառուցվել` այնտեղից ևս ջուր վերցնելու համար, որը նույնպես ապօրինի քայլ է: Միայն այս հանգամանքն է պատճառ հանդիսացել, որպեսզի շրջակա 5 համայնքի բնակիչները ոտքի կանգնեն: Բնապահպանության նախարարի հրահանգով՝ Գեղարքունիքի մարզպետարանը պետք է հետևեր, որպեսզի ապօրինի կառուցված ամբարտակը, ինչպես նաև մեծ տրամաչափի խողովակները ապամոնտաժվեին և հանվեին այնտեղից: Այս պահի դրությամբ խողովակներն արդեն ապամոնտաժված են, իսկ Արգիճի գետի հունը ոչ մի դեպքում չի փոխվելու:
Այս խնդրին առնչվող շատ հետաքրքիր բացահայտում արեցինք: Վերը նշել էինք, որ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներն իրականացնում էր «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ն: Երբ փորձեցինք ճշտել, թե ինչ գործառույթներ է իրականացնում այս ՍՊԸ-ն, պարզվեց՝ այս կազմակերպությունը գրանցված է Եղեգնաձորում, զբաղվում է մեծածախ առևտրով և գրանցված է խոշոր հարկատուների ՀՏ-ում: Տնօրենը հանրապետությունում չէր, ուստի փորձեցինք հարցը ճշտել Արշակունյաց 2 հասցեում գտնվող գրասենյակից. փոխտնօրեն ներկայացած անձն ասաց, որ իրենք զբաղվում են միայն անվադողերի ներկրմամբ, իսկ նախկինում ներկրել են նաև մարտկոցներ, և այլ գործառույթ չեն իրականացնում:
Այս խնդրին տեղյակ Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին հետաքրքիր և ուշագրավ բացահայտում եք արել: Մենք այսքան ժամանակ շեշտը դրել ենք հիմնականում ՀԷԿ-ի ապամոնտաժման վրա, բայց կոնկրետ չենք ուսումնասիրել շինարարություն իրականացնող ընկերությունը» :
Մեր հարցին, թե ինչ կարծիքի է գյուղացիների այն պնդումների մասին, որ այս ամենի հետևում կանգնած Է ՀՀ գլխավոր դատախազը, և ՀԷԿ-ը նրան է պատկանելու, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Գիտեք, ես լսել էի և գրեթե արդեն համոզված եմ դրանում: Եթե հաշվի առնենք, որ դատախազության անմիջական պահանջով բողոքող մարդկանց կանչել են ոստիկանատուն և ամեն գնով փորձել են պարզել, թե ով է բունտ կազմակերպողը, ապա պետք է ենթադրել, որ ճիշտ է վերը նշվածը: Ես ինքս կառավարությանն արված իմ հարցումներում մի քանի անգամ նշել եմ, թե իրավապահ մարմիներն ինչու՞ են այդքան շատ ցանկանում բացահայտել կազմակերպչին: Շուտով նորից ենք հարցը բարձրացնելու` արդեն շեշտը դնելով և՛ ՍՊԸ-ի, և՛ գործի հետևում կանգնածին բացահայտելու վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Շուշան Գալստյան
Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը, արցախյան ազատամարտը խնդիր ուներ ազատագրել Արցախը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և խաղաղություն պարտադրել հակառակորդին: Կարծում եմ, ակնհայտ է, որ դրված խնդիրը լիարժեք կատարվել է: Արցախի ժողովուրդը որպես ժողովրդավարական հասարակության օրինակելի կերպար այսօր իր առաջընթացն է ապահովում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժամանակ շահելուն, կարծում եմ միամտություն կլիներ կարծել, թե միայն Ադրբեջանն է օգտվել ժամանակ շահելուց»,- «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա այսկերպ պատասխանել է հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեսակետը, ըստ որի, հրադադարի հաստատումը Ադրբեջանին թույլ տվեց խուսափել լրջագույն կորուստներից, ժամանակ շահել և նախապատրաստվել հետագա ռազմական արկածախնդրության, այնինչ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմը կարող էր ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել`
Խոսելով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործողությունների մասին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում եմ, այդ գործողություններով փորձում է իր զինվորականության մոտ կոտրել պարտվողի կարծրատիպը` իհարկե փորձելով նաև ազդել հայ հասարակության վրա: Այդ գործողությունները հայ հասարակությանն ու բանակին, ընդհակառակը, համախմբվելու և վճռական գործողութունների առիթ է տալիս, որը մենք լիարժեքորեն իրականացնում ենք: Իհարկե այդ գործողությունները ունեն նաև ներքին և արտաքին քաղաքական շարժառիթ»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որի արդյունքում հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում` Սեյրան Օհանյանը նշել է. «Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում, սակայն քանի որ այդ գործողությունները վերջին շրջանում մեր հասարակության լայն քննարկման առիթ է հանդիսացել, կցանկանայի նորից կրկնել, որ այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ: Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձևով»:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև գարնանային զորակոչի անցկացմանը:
«Ստեղծված են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի մենք ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնենք զորակոչի գործընթացի նկատմամբ: Այսօր զորակոչը վերահսկվում է ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև Անվտանգության խորհրդի, իրավապահ մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների կողմից: Գործում է նաև դիմում-բողոքների հստակ մեխանիզմ. քաղաքացիները դիմում-բողոքների կամ պարզաբանումների համար կարող են դիմել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ, ինչպես նաև տեղեկացնել 1-88 վստահության հեռախոսահամարով»:
Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկն իր տարածաշրջանային այցը կսկսի Հայաստանից: Եվրախորհրդարանի նախագահ Բուզեկը մայիսի 18-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամների հետ:
Նախագահ Բուզեկը կհանդիպի նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.