23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Անհնարին կլինի անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երկրորդ փուլին, եթե չլինի Ղարաբաղի համաձայնությունը կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պարզաբանելով. «Երկրորդ փուլը նախատեսում է մշակել, բարձրացնել կարգավորման պայմանագիրը, և այդ բանակցություններին Լեռնային Ղարաբաղը միանշանակ պետք է մասնակից լինի»£ Նա ընդգծեց, որ ԼՂ ժողովուրդն է տերն իր ճակատագրի£
Առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման առնչությամբ Է. Նալբանդյանը նշեց, որ արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը գոհունակություն էր հայտնել առ այն, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ: «Եթե այդ դրական միտումը պահպանվի նաև Կազանում, ապա կկարողանանք առաջընթաց արձանագրել»,- ասաց նա£
Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ Է.Նալբանդյանը հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների դովիլյան հայտարարությունը, որում «հստակ կոչ է արվում պատրաստել ժողովուրդներին խաղաղությանը»£ Հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշեց, որ այս խնդրին որոշ սխալ մեկնաբանություններ են տրվել£ Նա հիշեցրեց, որ համանախագահ երկրների նախագահները Լակվիլայում ու Մուսկոկայում հրապարակել էին 6 դրույթներ, որոնց թվում էր նաև «Խաղաղապահ օպերացիա Ղարաբաղի շուրջ» դրույթը£ «Բայց այդ խնդիրը վերջին 3 տարիների ընթացքում երբևէ չի քննարկվել, ուստի չէր կարող պայմանավորվածություն ձեռք բերվել, եթե հարցը չի քննարկվել»,- ասաց նա£
Հայոց ցեղասպանության մասին մի նոր բանաձև կներկայացվի Ներկայացուցիչների պալատին այս շաբաթ։
Առաջին հարցն այն է, թե ինչու՞ են Կոնգրեսին խնդրում երրորդ անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայտնի է, որ Ներկայացուցիչների պալատը արդեն երկու անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր՝ 1975 և 1984 թվականներին։ Ի՞նչ օգուտ կտա բանաձևի երրորդ անգամ ընդունումը հայերին։ Եվ եթե ընդունվի այս տարի, արդյո՞ք հաջորդ տարի չորրորդ անգամ ընդունելու մեկ այլ փորձ կարվի։
Ոմանք կարող են թյուր տպավորություն ունենալ, որ նման բանաձևերը կօգնեն հայերին Թուրքիայից ետ ստանալ իրենց բռնագրավված հողերն ու գողացված ունեցվածքը։ Սա պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Հիշատակված բանաձևերն արտահայտում են Կոնգրեսի «կարծիքը» և չունեն օրենքի ուժ։ Ավելին, եթե այս բանաձևերն ունենային որևէ իրական օգուտներ, հայերը կօգտվեին դրանցից բանաձևերի ընդունման պահից՝ տասնամյակների ընթացքում։
Դրական տեսանկյունից այս բանաձևերի ընդունումն ունի էթիկական, հոգեբանական և քաղաքական կողմեր։ Բարոյականությունը թելադրում է, որ մի ամբողջ ազգի զանգվածային սպանությունը չպետք է մոռացվի կամ անտեսվի։ Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստի շարունակական ժխտումն է, որ ստիպում է հայերին ամեն տարի Կոնգրեսին ներկայացնել նման բանաձևեր։ Ցավոք, ԱՄՆ-ի հաջորդական վարչակազմերը ևս իրենց մեղքի բաժինն ունեն այս ստոր գործում՝ օգնելով և սատարելով թուրք ժխտողներին և անբարոյական բառախաղեր խաղալով 1,5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների բնաջնջման կապակցությամբ։
Նման բանաձևի ընդունման հոգեբանական արժեքն այն է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները բավարարվածություն կստանան, երբ իրենց կորուստն ու ցավն ընդունվեն աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի օրենսդրի կողմից։
Քաղաքական աղմուկը, որը բարձրանում է ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացվում է Կոնգրես, պայմանավորված է Թուրքիայի կառավարության սկանդալային վարքագծով։ Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունում է նման բանաձևեր տասնյակ հարցերի շուրջ, սակայն դրանցից ոչ մեկը չի դառնում թերթերի քննարկման առարկա։ Թուրքիայի առաջնորդները ստեղծում են նման խառնաշփոթ իրավիճակ՝ սպառնալիքներ ներկայացնելով Միացյալ Նահանգներին, ուղարկելով բարձրաստիճան պատվիրակություններ Վաշինգտոն, վարձելով հզոր լոբբիստական ընկերություններ և ծախսելով արժեքավոր քաղաքական կապիտալ, որոնց արդյունքում, ի վերջո, միլիոնավոր մարդիկ իրազեկ են դառնում Հայոց ցեղասպանության փաստի մասին։ Թեև Թուրքիայի նպատակն է քողարկել գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը, այնուամենայնիվ՝ իրենց կատաղի արձագանքի հետևանքով անմտորեն ամբողջ աշխարհին բացահայտում են իրենց նախահայրերի կատարած ստոր ոճրագործության մասին։
Հուսանք, Թուրքիայի կառավարությունը մեկ անգամ ևս կկիրառի իրեն բնորոշ «կռվարար» մարտավարությունը՝ դրանով իսկ հրավիրելով միջազգային համայնքի ուշադրությունը հայոց ցեղասպանության հարցի վրա։ Նոր ներկայացված բանաձևը կարող է միայն օգտվել թուրքական նման քարոզարշավից, քանի որ հանրապետականներով ղեկավարվող Ներկայացուցիչների պալատը հավանաբար չի անդրադառնա դրան մոտ ապագայում, երբ նույնիսկ հայասեր դեմոկրատները բանաձևը քվեարկման չդրեցին անցած տարվա վերջին, երբ մեծամասնություն էին կազմում։
Անշուշտ, Թուրքիայի պաշտոնյաները կարող են նույնիսկ ավելի օգտակար լինել, եթե չսպասված ճգնաժամային իրավիճակներ ստեղծեն Միացյալ Նահանգների հետ, որը կստիպի դեմոկրատների վարչակազմին և հանրապետականների Կոնգրեսի ղեկավարությանը, որ սատար կանգնեն Հայոց ցեղասպանության բանաձևին։ Մինչ այդ, ամերիկահայ համայնքը կպահի այս հրատապ հարցը և պատրաստ կլինի էլ ավելի ակտիվ կերպով արծարծել ցանկացած պատեհ պահի՝ ստիպելով Թուրքիայի կառավարությանը ծախսել միլիոնավոր դոլարներ շարունակական լոբբիստական ջանքերի վրա։
Նման հնարավորություն կարող է ընձեռվել ավելի ուշ՝ այս ամիս Թուրքիայի «մարդասիրական» երկրորդ նավախմբի և Իսրայելի ռազմական նավատորմի միջև հնարավոր արյունալի առճակատման հետևանքով, որը կարող է զայրացնել ԱՄՆ-ին և Իսրայելի ղեկավարներին՝ ստիպելով նրանց քվեարկության դնել հայկական ցեղասպանության բանաձևերը իրենց երկրների համապատասխան օրենսդիր մարմիններում։ Հայերը կվրդովվեն՝ տեսնելով որ ցեղասպանության հարցը շահագործվում է որպես քաղաքական ֆուտբոլ, սակայն չունեն մեծ ընտրություն, քանի որ նույնքան վիրավորված էին, երբ բանաձևը չէր ընդունվում լիովին անհիմն պատճառներով։
Առաջ անցնելով ցեղասպանության հարցից՝ այս տարի ամերիկահայերը կարող են Կոնգրեսին ներկայացնել այլ բանաձևեր հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ.
— ստիպել Թուրքիային՝ վերադարձնել յուrացված հայկական եկեղեցիները Ստամբուլի հայկական պատրիարքարանին՝ թույլ տալով, որ դրանք գործեն որպես եկեղեցիներ, ոչ թե՝ որպես թանգարաններ, մզկիթներ կամ տեսարժան վայրեր,
— հարգանքի տուրք մատուցել իրավագետ Ռաֆայել Լեմկինին, որը հորինեց «ցեղասպանություն» տերմինը՝ ազդված լինելով 1915 թվականի հայերի զանգվածային սպանություններից,
— խրախուսել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը,
— սատարել Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների (ալևիներ, հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ և քրդեր) մարդու իրավունքների պաշտպանությունը:
Առաջիկա Կոնգրեսի և նախագահական ընտրությունների շեմին և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում անսպասելի զարգացումների արդյունքում, մենք կարող ենք բախվել ծանրաբեռնված և քաոսային քաղաքական սեզոնին։ Կարևոր է, որ ամերիկահայերն ու իրենց աջակիցները լինեն լավ տեղեկացված, ակտիվ և պատրաստակամ՝ պաշտպանելու հայկական շահերը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
«Հանդիպմանը դրական եզրակացությամբ հայտարարությունը երկու կողմի համար էլ հաջողություն կլինի։ Ռազմական ընդհարումների վերսկսումը երկու կողմի և բոլորիս համար էլ վատ կլինի, եթե ասվի, որ վերջ՝ բանակցությունները տապալվել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ նրա, Կազանում նախագահների հանդիպումից ակնկալվում է դրական եզրակացություն, այսինքն՝ կողմերը կասեն, որ լավ է, բայց լուրջ առաջընթաց չի լինի։
Անդրադառնալով լուրին, թե հնարավոր է՝ Կազանում ձեռք բերվի պայմանագրի արժեք ունեցող բանավոր պայմանավորվածություն՝ Մանոյանն ասաց. «Չեմ պատկերացնում բանավոր պայմանավորվածություն։ Գուցե կբանակցեն տարբեր հարցերի մասին, սակայն դրանք չեմ դիտարկում փաստաթղթի ստորագրման արժեք»։ Ըստ Մանոյանի՝ պայմանավորվածությունները պետք է լինեն պատերազմը կանխելու համար։
Մանոյանի կարծիքով՝ Արցախում հասարակական կարծիքը սկզբունքորեն հակադիր է այսօրվա քաղաքական զարգացումներին: «Մեր դիվանագետները և քաղաքագետները պետք է անընդհատ հիշեցնեն, որ ընդունված ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի նաև Ղարաբաղի համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նման մոտեցումը Ալիևին «կհիշեցնի կյանքի իրականությունը»։
Մանոյանի խոսքով՝ Ղարաբաղի հարցում ինչ-որ առաջընթաց կարող է «գործածվել» Թուրքիայի կողմից. «Որ արձանագրություններից մեկը վավերացվի, թեպետ այս երկուսը մեկը մյուսին լրացնող են, քանի որ մեկի մեջ ժամանակացույց կա, իսկ առանց դրա՝ անիմաստ է»։
Ըստ նրա՝ քննարկվող «միջանկյալ կարգավիճակը» ցանկացած դեպքում առավել ցածր է Արցախի այսօրվա կարգավիճակից։
Միջանկյալ կարգավիճակը նա թույլատրելի համարեց միայն մեկ դեպքում՝ դա պիտի լինի հիմնական փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ մինչև հասարակական կամարտահայտությունը:
Շուշան Գալստյան
Առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի հետ:
Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ժողովրդավարության հաստատման հեռանկարների, համատարած կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ, որպես հիմնական ճանապարհ նշելով երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցակցումը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը:
Հունիսի 12-ի դրությամբ, ԱՆ քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ են արձակվել 434 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 38 դատապարտյալի պատժաչափը.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 50-ը, կրճատում 3,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 96-ը, կրճատում 7,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 42-ը, կրճատում 3,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 17-ը,
«Սևան» — ազատ է արձակվել 49-ը,
«Հրազդան» — ազատ է արձակվել 22-ը,
«Աբովյան» — ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 86-ը:
Այսօր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է:
Շատ երկար կարելի է գրել այս մարդու, քաղաքական-պետական գործչի նրա տեսակի մասին:
Քաղաքականության մեջ Անդրանիկ Մարգարյանը հակասական կերպար է: Որևէ մեկն, օրնակ, չէր կարող ենթադրել, որ նա կնշանակվի վարչապետ, բայց դա տեղի ունեցավ ու ավելին՝ Մարգարյանը պաշտոնավարեց 7 տարի՝ ավելի երկար, քանի իր նախորդներից ու հաջորդներից որևէ մեկը:
Անդրանիկ Մարգարյանը գուցե աչքի չէր ընկնում քաղաքական խարիզմայով, բայց նրան բնորոշ էր մարդկանց համախմբելու կարողությունը, որի շնորհիվ նրա ղեկավարած Հանրապետականը ոչ միայն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի քաղաքական կյանքում, այլ՝ ավելի քան 10 տարի առաջատար դիրք ունի խորհրդարանում և կառավարությունում:
Առավել գնահատելի են Անդրանիկ Մարգարյանի մարդկային որակները: Քաղաքական առումով նրան կարելի է ընդդիմանալ կամ համակրել, բայց մարդկային նրա արժանիքները ընդունում են բոլորը: Վարչապետությունը չփոխեց Մարգարյանին. նա անգամ հրաժարվեց կառավարական առանձնատուն տեղափոխվել ու շարունակեց ապրել Ավանի իր բնակարանում՝ հասանելի մնալով իր հարևանի ու ընկերոջ, հարազատի և օգնության կարիք ունեցող օտարի հանդեպ:
Անդրանիկ Մարգարյանը մարդկանց չէր տեսակավորում ըստ քաղաքական պատկանելիության: Նա կարևոր դիրք ուներ իշխանության մեջ, բայց նրան հարգում էին նաև ընդդիմության շարքերում, ու նա հաճախ հաշտարարի դեր էր կատարում իշխանություն-ընդդիմություն բարդ հարաբերություններում:
Այսօր բազմաթիվ մարդիկ բաժակ կբարձրացնեն ու կշնորհավորեն Անդրանիկ Մարգարյանի ծնունդը՝ արժևորելով նրա հիշատակը:
Հայաստանի օլիգարխների շուրջն օղակը օրեցօր ավելի է սեղմվում: Հազիվ էին օլիգարխները փրկվել վարչապետ Տիգրան Սարգսյանի` օլիգոպոլիաների դեմ անհաշտ պայքարի ճիրաններից, երբ հերթական փորձանքն է սպառնում նրանց: Մեր օլիգարխներն արդեն դժվար թե դիմանան սրան: Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն այսօր ասել է, թե երկրում առկա մենաշնորհներից ազատվելու համար կա´մ պետք է կրթել հայ օլիգարխին, կա´մ գնալ կտրուկ ճանապարհով: Քանի որ Հայաստանում արդեն այն վիճակն է, որ կտրուկ ճանապարհը կտանի անդունդ այն պարզ պատճառով, որ մի բուռ երկիրը կենտրոնացած է կես բուռ մարդու ձեռքում, Մակարյանը ավելի նախընտրելի է համարել նրանց հետ կրթադաստիարակչական պրոցեդուրաներ անցկացնել, ինչի շնորհիվ օլիգարխների մտածելակերպը կփոխվի:
«Այսօր այն մտածելակերպը կա, թե օլիգարխ և մոնոպոլիստ լինելը հեշտ է և ժողովրդի կողմից ընկալելի, սակայն ժամանակի ընթացքում կփոխվի այդ մտածելակերպը: Անվստահության խնդիր կա դաշտում: Հայ բիզնեսմենի մոտ արագ հարստանալու տենչ կա: Բիզնեսի օրենքներին չեն հետևում, այլ կտրուկ, անհամբեր քայլեր են անում: Գործարարների մեծ մասը բախտի-բրախտի է իր գործը անում»,-ասել է Գագիկ Մակարյանը:
Հետաքրքիր է, որ մերօրյա օլիգարխներին քիչ թե շատ ճանաչող Մակարյանի գլխում նման միտք է ծագել: Եվ դա բավական չէ, միտքը բարձրաձայն արտահայտելու համարձակություն էլ է եղել: Սա քիչ բան չէ: Բայց տեսնենք, թե նման մտքերը կարո՞ղ են հույս փայփայել, որ կյանքի կկոչվեն:
Հիմա տեսնենք, թե ինչ շանս ունի Մակարյանը, կամ՝ նրա նման բարի ցանկություն ունեցողներն ու միամիտները: Սամվել Ալեքսանյանը, ինչպես հայտնի է, իր կարիերան սկսել է Մալաթիայի շուկայում կանացի ներքնազգեստի վաճառքով, որտեղ էլ վաստակել է իր մականունը` Լֆիկ Սամո: Հետո, իր գործարար հատկությունների շնորհիվ, նա «տիր» է բացել ու հետո անցել այլ` առևտրի ոլորտ: Կարելի՞ է կրթել Ալեքսանյանին: Մի անգամ նա արդեն փորձ կատարել է կրթվելու` 2002 թ. ձեռք բերելով գյուղատնտեսական ակադեմիայի դիպլոմ` տնտեսագետի որակավորմամբ, և գործուղվել խորհրդարան` օրինաստեղծ գործունեության:
Օրինաստեղծ գործունեությամբ է զբաղված նաև Գագիկ Ծառուկյանը, որը, ասում են, սովետական միլիցիայի օպեր աշխատած տարիներին նույնիսկ դատապարտվել է բռնաբարության համար: Ճիշտ է, ի համեմատություն մյուսների, Ծառուկյանը ժողովրդի մեջ բավականին դրական վարկանիշ ունի, հետն էլ՝ ֆիզկուլտինստիտուտի դիպլոմ, բայց հուսալ, թե Գագիկ Մակարյանը կամ որևէ մեկը կկարողանա կրթել Հայաստանի «առյուծ արքային», իրատեսական չէ:
Հայաստանի օլիգարխներից Գագիկ Մակարյանի կրթադաստիարակչական պրոցեդուրաների մեջ չտեղավորվող հաջորդ պերսոնան զինվորական օլիգարխիայի ամենասարսափազդու ներկայացուցիչ գեներալ Մանվելն է: Գեներալ Մանվելի կրթության տարիներն անցել են Լենինականի տեքստիլ կոմբինատի ռետուզները թևին գցած գյուղերը շրջելով և գյուղի կնանիքին դրանք առաջարկելով, ինչպես նաև՝ «Կռազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդությամբ: Էջմիածնեցի գեներալ-օլիգարխների հետ կապված մի անեկդոտ կա. Սեյրան Սարոյանը դիմում է Մանվել Գրիգորյանին. «Արա´, ես էլ եմ կռազի շոֆեռ էղել, դու էլ, էդ ո՞նց էղավ, որ դու դառար գեներալ-լեյտենանտ, ես` գեներալ մայոր»: Գեներալ Մանվելը տալիս է ավելի քան համոզիչ պատասխան. «Տո, ա´յ խիար, ես պրիցեպով կռազ եմ քշել»: Գեներալ Սեյրանը այսօր խորհրդարանում է, իսկ պրիցեպով կռազի նախկին վարորդը այս անգամ պատրաստվում է, եղբոր որդու փոխարեն, Ազգային ժողով գործուղել նախկին ազատամարտիկ կնոջն ու որդուն:
Հայաստանի Ազգային ժողովում հայտնված օլիգարխներից Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) իր կարիերան սկսել է բուֆետապանի գործից, Աշոտ Արսենյանը (Քլոս)` խոզապահությունից: Հետաքրքիր է պատկերացնել, թե ինչպես է ընթանալու Արզաքանցյան Տիգրանի կամ Առաքել Մովսիսյանի կրթության գործը: Հայ օրենսդիրներից Պուրտոյան Արմենը եղել է սիգարետի սպեկուլյանտ, Սարգսյան Լևոնը (Ալրաղացի Լյով)` բանվոր:
Այս շարքը շարունակելի է. Հայաստանում` հատկապես նախընտրական շրջանում ակտիվանում են յուրահատուկ «կրթություն» ստացածները, այնպես որ մենք դեռ էլի կանդրադառնանք այս խնդրին: Իսկ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ըմբոստանալ` ասելով, թե ոչ մի վատ բան էլ չկա կռազի շոֆեր կամ սպեկուլյանտ լինելու մեջ, ասենք, որ մենք էլ ենք այդ կարծիքին, որ դրանցում իսկապես ոչ մի վատ բան չկա: Բոլոր մասնագիտությունները հարգի են, սակայն այստեղ խոսքը ոչ թե տվյալ մասնագիտության լավ կամ վատ լինելու մասին է, այլ այն իրողության, որ դրա կրողները և իրենց նախնական մակարդակին մնացածներն այսօր հայտնվել են իշխանական բուրգի գագաթին և կռազի շոֆերի հոգեբանությամբ փորձում են օրենսդրություն ձևավորել կամ իրենց ձևավորածը կիրառել:
Քիչ թե շատ կայացած երկրներում հասարակությունը հիմնականում միասնական, ընդհանրական դիրքորոշումներ ունի պատմության, նրա այս կամ այն դրվագի, պատմական անձերի նկատմամբ:
Օրինակ, Ռուզվելտը առանցքային դերակատարություն ունի ԱՄՆ քաղաքական պատմության մեջ, ու նրա այդ ավանդը հավասարապես գնահատում են բոլոր ամերիկացիներն` անկախ հանրապետական կամ դեմոկրատ լինելուց:
Ավտորիտար երկրներում պատմությունը ոչ թե գիտություն է, այլ` պաշտնական հիմնարկներում գրվող քարոզչական նյութ:
Օրինակ, Ռուսաստանի որոշ լիբերալներ ասում են, որ Ելցինի հրաժարականով դեմոկրատիան իրենց երկրում վերջացավ: Նրանք չեն ուզում նկատել կամ խոստովանել, որ օլիգարխիկ համակարգն էլ ստեղծվել է հենց երկրի առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում: Այսօրվա իշխանությունն էլ ելցինյան շրջանը համեմատում է քաոսի հետ` մոռանալով այդ շրջանի դրական էջերը:
Նույնը Հայաստանում է:
Նախագահներից յուրաքանչյուրի կողմնակիցները իդեալականացնում են իրենց առաջնորդի պաշտոնավարման շրջանը` սևացնելով մրցակիցներին ու նրանց արածը:
Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է ավելի շատ դեմոկրատիա, բայց նաև ընտրություն է կեղծվել: Նրա կողմնակիցները հիշում են միայն առաջին, իսկ հակառակորդները` բացառապես երկրորդ հանգամանքը:
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ասում են, որ նրա օրոք երկնիշ տնտեսական աճ էր, հակառակորդները հիշում են Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի մասին:
Սերժ Սարգսյանի մեջ և հումանիզմ կա, և դեսպոտիզմ` նայած, թե ով է նրան գնահատում:
Երբ հասարակությունը չի ունենում ընդհանրական արժեհամակարգ, չի ունենում նաև գնահատման, արժեվորման չափանիշներ: Նման հասարակության համար պետությունն ու նրա պատմությունն էլ ամբողջական չեն, մասնատված են: Դրա համար էլ մեկի համար Սեպտեմբերի 21-ն է տոն, մյուսի համար` Մայիսի 28-ը: Մինչդեռ, «կամ-կամ»-ի փոխարեն պետք է գործեր «և-և»-ի սկզբունքը: Պատահական չէ, որ անգամ անկախության տոները մեր էլիտան նշում է առանձին-առանձին` արժեզրկելով պետականության խորհուրդը: Պատմություն ունեն, և դա արժեվորում են կայացած պետություններն ու ժողովուրդները: Պատմության սուբյեկտիվ ու հատվածական ընկալումն ու մատուցումը բնորոշ է բարդույթավորված ժողովուրդներին:
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակում՝ հունիսի 22-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո պատվիրակները, նրանց թվում՝ ինքը, հարցեր են ուղղելու նրան։
Փոստանջյանի տեղեկացմամբ՝ այս նիստում քննարկվելու է Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ ընդունվելիք բանաձևի նախագիծը. «Կգումարվեն նաև մոնիտորինգի հանձնաժողովի նիստերը, և դրանց ժամանակ էլ կլինի անդրադարձ Հայաստանի պարտավորություններին, և հնարավորինս կքննարկվեն հայաստանյան իրադարձությունները, առաջընթացը և հեռանկարները:
Փաստանջյանը կարևորեց այս նստաշրջանը, քանի որ, ըստ նրա, աշնանային նստաշրջանում համազեկուցողներն արդեն իսկ իրենց զեկույցները կազմած են լինելու։
Երեկ մենք արդեն տեղեկացրել ենք, որ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետի պաշտոնից ազատվել է Արսեն Բաբայանը: Ինչպես ինքն էր մեկնաբանել, այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ: Մեր ունեցած լուրի համաձայն, Արսեն Բաբայանը շարունակելու է աշխատել արդարադատության նախարարությունում:
Նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ Բաբայանին վստահվել է ՀԿ-ների և հիմնադրամների վերահսկողության նորաստեղծ կառույցը: Ավելորդ է ասել, որ ՀԿ-ները չեն ոգևորվի ոչ նման կառույցի գոյությամբ, ոչ էլ իշխանական կադր Բաբայանին իրենց վերահսկող նշանակելու փաստից:
Նշենք նաև, որ փոփոխություն է տեղի ունեցել ՔԿՀ վարչությունում. Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը վերակազմավորվել է և այժմ կոչվելու է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին:
Թե ով է փոխարինելու Բաբայանին, դեռ որոշված չէ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.