07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2011 թ. երկրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 523 նամակ, փոխնախագահներին` 52 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 441 նամակ. պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 465 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
ԱԺ մամուլի ծառայություն
Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը հրաժարականի դիմում է տվել: Այս լուրը հաստատել է ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը:
Քոչարյանը առայժմ գտնվում է արձակուրդում: Անանյանը տեղեկացրել է, որ մարզպետի հրաժարականի դիմումը կքննարկվի կառավարության նիստում` արձակուրդից նրա վերադառնալուց հետո:
ԿԸՀ անդամների առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 4 ժամ առաջ՝ս.թ.հուլիսի 11-ին ժամը 14:10-ին Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:
Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը վերջին մի քանի օրվա ընթացքում հասցրեց անել քայլեր, որոնցով կատարելապես արժեզրկեց թե, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե, իր կարգավիճակը եւ թե, մրցույթ գաղափարը:
Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններից հետո` հանրապետության նախագահը ԿԸՀ երեք անդամի նշանակում է` Օմբուդսմենի ներկայացմամբ: Անդրեասյանն էլ որոշել էր երեք թեկնածուին ընտրել մրցույթի միջոցով: Շատ լավ գաղափար էր:
Բայց շուտով պարզվեց, որ ՄԻՊ-ի երեք ընտրյալներից երկուսը` Ռոզա Ստեփանյանն ու Աիդա Մուրադյանը, նրա ոչ վաղ անցյալի գործընկերուհիներն են: Ընդ որում` 23 եւ 25 տարեկան աղջիկներ, ովքեր առնվազն այնքան փորձ չունեն, որպեսզի կազմակերպեն համապետական նշանակության ընտրություններ:
Անդրեասյանի արած մյուս ինտրիգային քայլն այն էր, որ նրա անցկացրած մրցույթի արդյունքում` ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանը պարտվել էր: Սա նույնիսկ դրական հանգամանք էր, որովհետեւ Ազարյանի անունն ասոցացվում է կեղծված ընտրությունների հետ:
Բայց Ազարյանն իր հարցերը լուծեց. նա այսօր ԿԸՀ անդամ առաջադրվեց Վճռաբեկ դատարանի կողմից, իսկ Անդրեասյանի նշանակած աղջիկներն ինքնաբացարկի դիմում գրեցին:
Պարզ է, որ ԿԸՀ պոտենցիալ անդամներն ինքնակամ չեն հրաժարվել իրենց նոր կարգավիճակից: Նրանց, ըստ ամենայնի, «հուշել» են:
Կարելի է թվարկել մի քանի վարկած.
Առաջին, գուցե իսկապես Կարեն Անդրեասյանին ազատ ընտրության հնարավորություն է տրվել, սակայն «վերեւներում» խիստ հիասթափվել են նրա ընտրությունից:
Երկրորդ` գուցե տեղ ունի ներիշխանական գզվռտոցի գործոնը: Ինչ-որ մեկը դրդել է, որպեսզի Անդրեասյանը ԿԸՀ գործող նախագահի դեմ կամպանիա ծավալի, սակայն հետո չի կարողացել իր պաշտպանության տակ առնել ՄԻՊ-ին ու նրա ընտրյալներին:
Եվ վերջապես, գուցե Կարեն Անդրեասյանն առաջին անգամ որոշել է ինքնուրույն քայլ անել, ու «վերեւները» նրան հասկացրեցին, թե ով է իրավիճակի տերը:
Ինչեւէ, ՄԻՊ-ը դիլետանտիզմ է դրսեւորել կամ իրեն պահել անսկզբունք մեկի պես: Երկու դեպքում էլ ճիշտ կլիներ, որ նա հետեւեր իր հանձնաժողովական թեկանածուների օրինակին ու մի դիմում էլ ինքը գրեր: Այս դեպքում` հրաժարականի:
Անդրադառնալով մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրին, քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել բակերի մաքրումը բնակիչների կողմից ապօրինի հողազավթած, «բոստանային» տարածքներից ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:
Որպես հմուտ մենեջեր Կարապետյանը լավ գիտի, թե որտեղից կարելի է գումար աշխատել. Տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչքան է հատկացվելու մեկ բակին: Մենք արդեն գրել ենք, որ քաղաքի բյուջեի վրա նախկին քաղաքապետի վերանորոգած բակերը մոտ 60 միլիոն դրամ նստեցին: Մի քանի կարուսել նվիրել էին ձեռներեցները, մնացածը քաղաքապետարանի հաշվին էր: Հիմա «բարերարը» փոխվել է. քաղաքապետն աշխատում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ, որը նշված տարածքներում կտեղադրի մարզագույք ու մանկական ժամանակակից խաղեր:
Մեկ այլ ոլորտ ևս հայտնվել է Երեւանի քաղաքապետի տեսադաշտում. այժմ լայն թափով բարեկարգվում են քաղաք մտնող գլխավոր մայրուղիները: Երեւան-Աշտարակ, Երեւան-Զովունի խճուղիների միջնաշերտն ու Արգավանդի խաչմերուկից դեպի մայրաքաղաք տանող Իսակովի պողոտայի հարակից տարածքները բարեկարգվելուց հետո, ամբողջությամբ կկանաչապատվեն ու կծաղկապատվեն: Ծրագրի համաձայն նշված տարածքները ապահովված կլինեն նաեւ ոռոգման նոր ցանցով: Սրա համար ևս չի նշվում թե ինչ չափի գումար է հատկացվում ում կողմից և արդյոք հրատապության կամ առաջնահերթության խնդիրները հաշվի են առնված:
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Մարդու իրավունքների պաշտպանը արդեն կատարել է իր ընտրությունը` ընտրել իրեն վերպահված երեք անձանց.
Այսօր ԿԸՀ անդամների իր ներկայացրած անդամների առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 4 ժամ առաջ՝ ս.թ. հուլիսի 11-ին, ժամը 14:10-ին Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ գրասենյակից, տեղեկացնում են, որ ԿԸՀ անդամությունից հրաժարման իրենց հիմքերը ԿԸՀ անդամի թեկնածուները ներկայացրել են կից գրության մեջ.
«Պաշտպանը չի կարող ներկայացնել ավարտված մրցույթի մասնակիցներից և ոչ մեկին, հետևաբար, պետք է առաջադրի երկու նոր անձանց: ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին և հանրությանը կներկայացվեն մինչև հուլիսի 12-ը:
Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը` խնդրում ենք չակնկալել լրացուցիչ մեկնաբանություններ և տեղեկություններ` մինչև նոր անունների առաջադրումը»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 11-ին մի շարք օրենքներ է ստորագրել`մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Ներկայիս գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14 –ին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ամփոփել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրեն վերապահված 3 անդամների համար հայտարարված մրցույթն ու հայտարարել իր թեկնածուներին: Ըստ կանոնակարգի նրանց հաստատելու համար ներկայացվելու են նախագահ Սարգսյանին:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, ԿԸՀ երեքական անդամի նշանակում է օմբուդսմենը, 2-ին` Փաստաբանների պալատը, 2-ին` Վճռաբեկ դատարանը:
Ընտրությունը հաղթահարած թեկնածուների վերաբերյալ պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. Արտակ Մելիքսեթյան, Աիդա Մուրադյան եւ Ռոզա Ստեփանյան:
Արտակ Մելիքսեթյանը (35տարեկան) էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության պետն է: Մյուս երկուսը 2008 — 2011 Անդրեասյանի տնօրինությամբ գործող«Դիֆենս» ընկերության աշխատակիցներ են. Աիդա Մուրադյանը (23 տարեկան) 2007-2009 թվականներին աշխատել է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան: Ռոզա Ստեփանյանը (25տարեկան) 2009ից մինչ օրս է աշխատում նույն ընկերությունում` որպես իրավաբան:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Մրցութային հանձնաժողովը ստացել է 22 հայտ, որից 18-ը, ըստ ներկայացրած փաստաթղթերի, անցել են երկրորդ փուլ եւ հրավիրվել են հարցազրույցի: Հարցազրույցի փուլ չեն անցել միայն այն 4 հայտատուները, որոնց աշխատանքային փորձը չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին կամ հայտում չեն ներկայացվել համապատասխան տվյալներ այդ մասին:18 թեկնածուներից 2-ը հարցազրույցի փուլը չեն հաղթահարել ՀՀ օրենսդրության եւ ներկայիս ընտրական մեխանիզմների ոչ լիարժեք գիտելիքների պատճառով: Ըստ փաստաթղթերի տվյալների, ընտրվելու լուրջ հավակնություն ներկայացնող 5 հայտատու ինքնակամ հրաժարվել են: 4 թեկնածու պատշաճ չեն հիմնավորել իրենց քաղաքական չեզոքությունը: Հարցազրույցի փուլը չեն հաղթահարել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ առնչություն չունեցած կամ արժանահավատ նվիրվածություն չդրսեւորած 4 հայտատու»:
Ի դեպ, հաղորդագրության մեջ նշվում է, որ Ընտրության հնարավորությունները սահմանափակ են եղել: Չնայած դրան Անդրեասյանի քննությունը չբռնած թեկնածուների ցանկում են ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանը, քարտուղար Աբրամ Բախչագուլյանը, փաստաբան Վարդան Զուռնաչյանը:
Ի դեպ, երեք թեկնածուներից միայն Ռոզա Ստեփանյանը որոշակի փորձ ունի ընտրությունների անցկացման ոլորտում` 2007թ. մայիսին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական եւ 2008թ. փետրվարին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ գործարքային հիմունքներով աշխատել է որպես ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների թարգմանիչ: Այս մասին տեղեկացվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանել է մամուլի տեղեկությունը, թե ճարտարապետ Անահիտ Թարխանյանը դատի տվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման համար գումարների ոչ լրիվ վճարման համար.
«2005թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պայմանագիր է կնքել «HEDCON» LLC ՍՊԸ-ի հետ` ԱԺ նիստերի դահլիճի նախագծման վերաբերյալ: Նախագծի պատրաստումից հետո կատարված աշխատանքների համար Անահիտ Թարխանյանի կազմակերպությունն ստացել է համապատասխան գումար` 3 փուլով.
1-ին փուլով 2006 թվականի հունվարի 16-ին` 2 միլիոն 520 հազար դրամ.
2-րդ փուլով` 2006 թ. հունվարի 23-ին` 4 միլիոն 530 հազար դրամ
3-րդ փուլով 2007 թ. հունիսի 20-ին` 1 միլիոն 414 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ 8 միլիոն 464 հազար դրամ:
2010 թվականի մայիսին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով ` ԱԺ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաեւ աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ում առաջարկով էլ հանձնաժողովի եւ խմբի կազմում ընդգրկվել է նաեւ Անահիտ Թարխանյանը: Աշխատանքային խմբի հասարակական հիմունքներով ընդգրկված անդամները շարունակական ուղղումներ են մտցրել նախագծի մեջ:
Դահլիճի շինարարական աշխատանքների ավարտից հետո հանդիսավոր պայմաններում պարգեւներ են հանձնվել դահլիճի ճարտարապետներին եւ շինարարներին, այդ թվում նաեւ Անահիտ Թարխանյանին»:
Անահիտ Թարխանյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել, նա զրույցը տեղափոխեց վաղվան, տպավորությունն այնպիսին է, թե նա առայժմ խուսափում է մեկնաբանությունից:
Դիմորդներ չլինելու պատճառով չի կայացել հայտարարված 18 մրցույթ, իսկ 25 մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել: Այս մասին հայտնել են քաղծառայության լրատվական ծառայությունից: 2011թ. առաջին վեց ամիսներին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական 44 մարմիններում ընդհանուր առմամբ 188 թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարվել, որոնց մասնակցելու համար դիմել է 702 քաղաքացի:
Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներ հայտարարվել են ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (թվով 35) և ՀՀ ֆինանսների նախարարության (թվով 28) աշխատակազմերում: Քաղաքացիների կողմից մրցույթների մասնակցության ամենաբարձր ցուցանիշները ևս գրանցվել են վերոնշյալ մարմիններում: Այս տարվա ընթացքում արձանագրվել է քաղաքացիների և մրցութային հանձնաժողովների կողմից մրցույթների արդյունքներն առանձին մասնակիցների մասով բողոքարկելու 4 դեպք, որոնցից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը բավարարել է մեկը: 2011-ից մրցույթներ չեն անցկացվում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար: Փոխարենը այդ պաշտոնները համալրվում են հավաստագրերով, որոնք քաղաքացիներին տրվում են համապատասխան թեստավորման արդյունքների հիման վրա:
Առաջին երկու փուլերին թեստավորման արդյունքում հավաստագիր է ստացել 540 քաղաքացի: Նրանցից 104-ն արդեն նշանակվել են տարբեր մարմինների աշխատակազմերի կրտսեր պաշտոններում: Հունիսի 29-ին ավարտվել է նաև այս տարվա հավաստագրման երրորդ փուլին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը: Թեստավորմանը մասնակցելու համար փասատթղթեր է ներկայացրել ընդհանուր առմամբ 513 քաղաքացի: Իսկ հերթական թեստավորումը սկսվելու է հուլիսի 18-ից:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, համացանցում տարածված տեսանյութի առիթով, հաղորդագրություն է տարածել. «Համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է և խեղաթյուրված ձևով է ներկայացնում երկու Կաթողիկոսների մտերմիկ հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը: Ինչպես կոմյունիկեի նախագծի հրապարակումը, սա ևս վրացական կողմի հերթական սադրանքն ենք նկատում, ինչը, մեզ անհասկանալի պատճառներով, որոշ շրջանակներ շահարկման նյութ են դարձնում»:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին Վեհափառ Հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելեց Վրաց պատրիարքարան, ուր տեղի ունեցավ նախ երկու կաթողիկոսների առանձնազրույցը, ապա լրատվամիջոցների կողմից լուսաբանված պաշտոնական հանդիպումը: Հանդիպման ավարտին Վրաց Պատրիարքը Վեհափառ Հայրապետի և շքախմբի անդամների հետ շրջայց կատարեց պատրիարքարանի շենքում` ներկայացնելով Եկեղեցին, այգին և թռչունները: Այնուհետև Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ առաջնորդվեց պատրիարքարանի մառան, ուր գինու հյուրասիրության ժամանակ տեղի ունեցավ մտերմիկ, անկաշկանդ, ոչ պաշտոնական զրույց, այդ իսկ պատճառով` ռուսերեն լեզվով:
Հյուրասիրության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը անդրադարձ է կատարել Հայ Եկեղեցուն հուզող խնդիրներին` ընդգծելով, որ այցի ընթացքում երկու հովվապետերի միջև կայացած պայմանավորվածություններից Վրաց Պատրիարքը պաշտոնական հանդիպման ժամանակ ետքայլ է կատարել: Նաև զրույցում Նորին Սրբությունն անդրադառնում է Վրաց Պատրիարքարանում եղած շրջայցին»:
Հավելենք, որ մեկնաբանությունը հաջորդել է YouTube-ում հայտնված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի բանակցությունների տեսագրությանը, որոնք մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներ։
Նկատենք, որ Մայր աթոռը եթե ժամանակին մեկնաբաներ այցը` այնպես, ինչպես վերևում է ներկայացրել, դժվար թե թյուրիմացության տարածումը այդչափ զավեշտալի լիներ:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.