06.12.2019 | 14:59

06.12.2019 | 14:17

06.12.2019 | 13:10

06.12.2019 | 12:10

06.12.2019 | 11:10

05.12.2019 | 15:10

05.12.2019 | 14:10

05.12.2019 | 13:20

05.12.2019 | 12:46

05.12.2019 | 12:10

05.12.2019 | 11:10

04.12.2019 | 15:10

04.12.2019 | 14:05

04.12.2019 | 13:10

04.12.2019 | 12:10

04.12.2019 | 11:10

03.12.2019 | 14:50

03.12.2019 | 14:10

03.12.2019 | 13:10

03.12.2019 | 12:10

03.12.2019 | 11:10

02.12.2019 | 16:12

02.12.2019 | 14:10

02.12.2019 | 13:10

02.12.2019 | 12:10

02.12.2019 | 11:10

30.11.2019 | 14:50

30.11.2019 | 14:10

30.11.2019 | 13:10

30.11.2019 | 12:10

30.11.2019 | 11:10

29.11.2019 | 14:10

29.11.2019 | 13:10

29.11.2019 | 12:10

29.11.2019 | 11:10

28.11.2019 | 15:10

28.11.2019 | 14:10

28.11.2019 | 13:10

28.11.2019 | 12:10

28.11.2019 | 11:10

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված կտավների վերաբերյալ մեր հետաքննությունը կարծես թե հետաքրքրություն է առաջացրել մամուլում եւ իրավապահ մարմիններում: Առայժմ անհասկանալի է, թե ինչ ուղղությամբ է այս աշխուժությունը` հետքերը թաքցնելո՞ւ, թե՞ մեծ նկարչի գործերն ազգին վերադարձնելու: Ներկայումս գործով զբաղվում է ԱԱԾ-ն: Ճիշտ է, մեզ համար անհասկանալի պատճառով նկարների ճակատագիրը հետաքննվում է կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քննչական խմբի ղեկավար Արտյոմ Գրիգորյանի հետ զրույցի մանրամասները, քննությանը չվնասելու նպատակով, հարկ չենք համարում հրապարակել, սակայն կարող ենք ենթադրել, որ անվտանգության մարմիններին լրջորեն անհանգստացրել է տեղեկությունը, որ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տնից 2003 թվականին գողացված նկարները հնարավոր է եղած լինեն նաեւ Շահումյանի շրջգործկոմի առաջին քարտուղար Ռուդիկ Վարդանյանի տանը: Այն ավելի ուշ է թալանվել` 2003 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը:
Գողը` Հրայր Վանյանը, դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ գողոնը թաքցնողը` Վարուժան Գեւորգյանը, 5 տարվա ազատազրկման: Հենց Վարուժան Գեւորգյանն էր, ով, ի գիտություն բոլորի, մեր թերթի միջոցով այսքան տարի անց հայտարարեց, որ Ռուդիկ Վարդանյանի տանը նկարներ են եղել` փաստ, որը ոստիկաններն ու դատախազությունը թաքցրել էին եւ շարունակում են թաքցնել հանրությունից: Ըստ Վարուժան Գեւորգյանի, 2007 թվականին նկարների առկայության մասին ինքը հայտնել է նաեւ դատախազությանը, որը գործ էր հարուցել: Պաշտոնյաներ էին հարցաքննվել, սակայն հետագայում այս վարույթը կարճվել է հանցակազմի բացակայությամբ:
Ընդ որում՝ խուզարկության սանկցիաներ են եղել, որոնք կասեցվել են՝ չիրականացված: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ դա արվել է նախագահականից: Մենք դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք այս պատմությանը, իսկ հիմա նշենք միայն, որ քննության ընթացքը ղեկավարել է այն ժամանակ քննիչ, իսկ ներկայումս թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը: Բացառված չէ, որ նկարների շուրջ հայտնված նոր տեղեկությունները հետաքննելիս ԱԱԾ աշխատակիցները որոշ բարձրաստիճան իրավապահների եւ հայտնի պետական գործիչների անուններ եւս ի հայտ բերեն եւ իրենք էլ հայտնվեն ինտրիգների դաշտում:
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻՆ
Բաժբեուկ-Մելիքյանի նկարների հետքը, որը հայտնվեց մեր թերթում, անհանգստացրել էր նաեւ նախկինում «մշակութային» լրագրող, արձակագիր, քրեական աշխարհի գիտակ համարվող Սերգեյ Գալոյանին: Հուլիսի 18-ին նա ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ կոչ արեց լրագրողներին՝ թարմ պահել գողացված նկարների թեման, «դատափետել» իրավապահ մարմիններին, պահանջել, որ նրանք քայլեր ձեռնարկեն, գտնեն նկարները եւ վերադարձնեն հայ ազգին: Միաժամանակ գրողը դիմեց հանցագործ եւ բիզնես աշխարհների ներկայացուցիչներին՝ ներազդել Վարուժան Գեւորգյանի վրա, որ նա էլ իր հերթին օգնի հետ բերել նկարները:
«Դիմում եմ առաջինը քեզ՝ Վարուժան Գեւորգյան, ապա նաեւ դիմում եմ Հայաստանում, Մոսկվայում, աշխարհի բոլոր տեղերում ապրող հայ գործարարներին ու կոլեկցիոներներին, օրենքով գողերին եւ քրեական հեղինակություններին, արտիստներին ու քաղաքականությամբ զբաղվողներին… Օգնեք, թող Վարուժանը Երեւան բերի Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված նկարները: Եթե դա ձեզ հաջողվի, ապա հայ մշակույթի մի ընտիր ադամանդ կփրկեք, նաեւ չեք թողնի, որ այս մարդը՝ Վարուժանը, եւ նրա սերունդն անեծքի տակ ընկնեն, որովհետեւ նա չգիտի, թե ինչ է արել»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
Վարուժան Գեւորգյանին զայրացրել է Սերգեյ Գալոյանի անդրադարձը, նաեւ լրագրողների անտարբերությունը, որոնց հետաքրքիր են նկարները, իսկ կենդանի մարդու դժբախտությունը` ոչ: Հիշեցնենք, որ նա Մոսկվայում է: Ասում է, որ նախկին ՔԿՀ պետ Սամվել Հովհաննիսյանն իբր նրան ուղարկել է Պետերբուրգի իր բարեկամների մոտ, որոնք իրեն վաճառքի համար բարձր գներով կոշիկներ են տվել` զույգը 5,5 դոլար: Այն դեպքում, երբ նման կոշկեղենի զույգը Մոսկվայում 4 դոլարի չի հասնում: Վարուժանն ահռելի պարտքեր է կուտակել, հայտնվել է աղքատության եզրին, որից հետո, իր իսկ պնդմամբ, ՔԿՀ նախկին պետն իրենից կրկին նկարներ է պահանջել՝ այս վիճակից իրեն հանելու դիմաց: Սամվել Հովհաննիսյանը կտրականապես ժխտում է նրա հայտնած տվյալները:
ԳՈՂԻՆ ՉԻՆՈՎՆԻԿ ԴԱՐՁՐԻՔ
Սերգեյ Գալոյանի հայտարարությունն ինտերնետով կարդալուց հետո Վարուժանը մեզ երեկ հետեւյալ էլեկտրոնային նամակն ուղարկեց Մոսկվայից: «Պարոն Գալոյան, նախ, ի՞նչ է նշանակում «դիմում» օրենքով գողերին: Եթե խնդրեմ, կասե՞ք՝ որ գողն է դիմում ընդունում: Մի դիմում էլ կա, շտապ ընդունող է պետք: Դիմում գողերին` գողերին սարքեցիք քարտուղարուհի, չինովնիկ, պատգամավոր, թաղային, ժեկի աշխատող, եւ Դուք դեռ ինչ-որ բաներ եք գրել օրենքով գողերի մասին: Ես լավ գիտեմ, որ Դուք տեղյակ եք ամեն ինչից, նույնիսկ այն, ինչը որ շատ գեղեցիկ, բայց տգետ ձեւով թաքցնում են Ձեր իսկ ասած քաջարի իրավապահ աշխատակիցները:
Դուք դատախազության մարդն եք: Պարոն Գալոյան, ես կորած չեմ, որ ինձ գտնեն, եւ ոչ էլ փախչում եմ որեւիցե մեկից: Անպատասխանատու ենթադրություններ եւ հայտարարություններ մի արեք՝ չճանաչելով մարդուն: Կամ ի՞նչ պետք է ձեռնարկեն «մեր քաջարի իրավապահները»: Ինչ որ կարողացել են, արդեն ձեռնարկել են ու կիսվել են ոմանք՝ ըստ դիրքի եւ պաշտոնի: Իսկ կասե՞ք, թե այդ ո՞ր գողն ինձ պիտի ինչ-որ բան ասեր կամ ուղղություն ցույց տար: Ձեր լսած գողերի հետ ես անձամբ ծանոթ եմ: Նրանք բոլորն ինձ էլ գիտեն, իմ ապրածն էլ: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ իմ մոտ արդեն նկար չկա:
Ես բազմիցս ասել եմ եւ գրել եմ՝ որտեղ են նկարները եւ ում պատերն են զարդարում: Ի՞նչը վերադարձնեմ, եթե բոլորը տվել եմ: Կամ ի՞նչ գործարարների եք դիմում: Այդքան լավ դիմող եք, դիմեք գործարար Արսենյան Գուգոյին: Հարցրեք, թե որտեղի՞ց նրան «Բաշինջաղյան» կամ այլ կտավներ, եւ ի՞նչ ծագում ունեն դրանք: Ինչու Դուք չգիտե՞ք, որ էդ Ձեր ասած բոլոր գործարարներն էլ գող են, ամեն մեկը մի քանի անգամ դատված ու մանր, խայտառակ բաների համար: «Կլիչկեքով» դատեք՝ կիմանաք: Թե՞ Դուք ընդամենը տեղեկություններ եք ստուգում կամ ուզում եք ուրիշի կողմից ասվեն անուններ: Հարգելի Գալոյան, այդ Դուք ունեք քրեական հեղինակություններ: Ես ավելի մեծ հեղինակությունների կարծիքներն եմ հաշվի առնում: Ասենք՝ Սեւակի կամ Տացիտի:
Իսկ որ խնդրեմ, էդ անեկդոտը մի հատ էլ կպատմե՞ք: Քաղաքական գործիչ Հայաստանի: Այն մարդկանց մասին է խոսքը, որ Փարաքարի աթոռի համար «մամայի արեւ» սուտ երդումնե՞ր են տալիս: Դրա՞նք են Ձեր քաղաքական գործիչները: Ես գող չեմ ու երբեք ոչ մի բան չեմ գողացել, դա Ձեզ մոռացել են ասել դատախազությունում: Պարոն Գալոյան, Աստվածաշնչի այդ ո՞ր մասում է գրված, որ նկարներն իրենց տներում թաքցնողները կամ դրանցից հասույթներ ստացողները չեն անիծվում, իսկ ես անիծվում եմ եւ անվճար ուղեգիր եմ ստանում դեպի գեհեն: Այ քեզ ապուշությո՜ւն: Ինչ վերաբերում է նկարներին, ապա իմ պարտքն եմ համարում եւս մեկ անգամ հիշեցնել. նկարները ոմանց կողմից նախ գողացվել են Լավինիայի բնակարանից, հետո հայտնվել են Ռուդիկ Վարդանյանի տանը ու նոր հայտնվել ինձ մոտ:
Սա կարեւոր հանգամանք է եւ ճշմարտություն է: Նախաքննության ժամանակ մեզ թույլ չեն տվել, որ շատ բաներ գրվի: Օրինակ, զենքի պահը, գեներալ Լեբեդից ստացած «կորտիկի» մասին, Մոնղոլ խանի անտիկվար թրի: Չեն պահանջել, որ մենք մեր ցուցմունքներում նշենք այս իրերը: Իսկ նկարները քիչ գրեցին: Ընդամենը երեք նկար, որոնք առգրավվեցին հենց քաղմասում»:
Վարուժան Գեւորգյանը վրդովված էր նաեւ մեր՝ լրագրողներիս պահվածքով, որոնց հետաքրքրում են միայն մեռած կտավները, այլ ոչ թե մարդկային ճակատագիրը, այն, որ ինքը հայտնվել է օտար քաղաքում, աղքատության եզրին:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
1996 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ նկարահանված մի տեսարան է տպավորվել, որը, երեւի, շատերը կհիշեն: Նվիրատվությունների արկղին անկայուն քայլքով մի 75 տարեկան տղամարդ է մոտենում եւ ծրարի մեջ ամփոփված իր թոշակը ճեղքից նետում է արկղը: Հետո կանգ է առնում եւ հարցազրույց տալիս պետական հեռուստատեսության թղթակցին: Այդպիսի մարդիկ այն օրերին շատ էին: Ո՞ւր կորավ այս ոգեւորությունը, ինչպե՞ս ստացվեց, որ համայն հայության վստահությունը վայելող կառույցն այսօր չի կարողանում այնքան գումար հավաքել, որ համահայկական նշանակության նախագծեր իրականացնի, ինչպես, օրինակ, ճանապարհաշինությունն Արցախում եւ Հայաստանում, ջրագծերի համակարգերի կառուցումը, որոնք նախկինում օրակարգային կետեր էին հիմնադրամի աշխատանքում, իսկ այսօր գրեթե ամբողջությամբ դուրս են մղվել ծրագրերից, թեեւ ջուրն ու ճանապարհը շարունակում են մնալ ՀՀ եւ Արցախի ամենացավոտ հարցերը: Ի՞նչ պատահեց, որ հիմնադրամն իր հեղինակությունը փրկելու խնդիր ունեցավ եւ ողորմելի արդարացումներ է ուղարկում ԶԼՄ-ներին՝ փորձելով ապացուցել, որ, ախր, մասնագետները լավ են աշխատում: Գուցեեւ ներքին խոհանոցում, հոգաբարձուների եւ հիմնադրամի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ վստահության թեման շոշափվում է, բայց այդ քննարկումների արդյունքը չկա, եւ չկա այս ամենի մասին բաց խոսելու խիզախություն:
Վերջին տարիներին կիսաբյուջետային եւ բյուջետային հաստատություններում, ինչպիսին են, օրինակ, Հանրային հեռուստատեսությունը, ազգային ուժային որոշ կառույցներ, փող մուրալու ավանդույթ է ձեւավորվում: Աշխատողների աշխատավարձից 1000-ական դրամ է պահվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգտին: Կամ՝ փոստային ծառայությունների աշխատակիցներին հրահանգ է իջեցվում իրենց դիմող քաղաքացիներից, հօգուտ հիմնադրամի, մանր կորզել: Դե, իսկ մեծահարուստ հայաստանցիների կամ ղարաբաղցիների համար համահայկական կառույցին գումար հանգանակելը ՀՀԿ-ին անդամակցելու նման մի բան է դարձել:
Զարմանալի չէ, որ հիմնադրամի տարեկան հաշվետվություններում տպագրվող «Նվիրատուների ոսկե մատյանը» գնալով ՀՀ ընտրացուցակներն է հիշեցնում: Սա բերում է կամավոր հանգանակության գաղափարի փչացմանը: Նվիրատվություն անելը ՀՀ քաղաքացիների համար այլեւս պարտադրանք է, ոչ թե պատվի եւ հայրենասիրության հարց կամ գոնե պարկեշտ քաղաքացու բնական պահանջ կամ ավանդույթ դարձող սովորություն: Իհարկե, հիմնադրամի աշխատակիցները չեն կարող պատասխանել այսքան «ինչուների»: Գուցե հարցը հենց ծրագրերո՞ւմ է կամ նաեւ ծրագրերում: Փորփրելով հիմնադրամի կայք-էջը, մի քանի ավարտված ծրագրեր գտանք, որոնց համահայկական, սոցիալական բնույթը, համայն հայության համար օգտակարության աստիճանը խիստ կասկածելի են:
2005 թվականին հիմնադրամն ավելի քան 245 հազար դոլար ծախսել է ՀՀ նախագահի նստավայրը վերանորոգելու համար: Հիմնադրամի կայքում «նախագահական» բառը բացակայում է, այլ գրված է՝ «բնակելի շենք»: Մեր աղբյուրների միջոցով պարզեցինք, որ խոսքը թիկնապահների համար նախատեսված տարածքի մասին է: Ստացվում է, որ նախագահ Քոչարյանի թիկնապահներին շքեղ պայմաններ տրամադրելը համազգային նշանակության խնդիր էր, որին պետք էր հենց համահայկական բարեգործականի լայն խողովակը ծառայեցնել: Հետո էլ զարմանում ենք, երբ թիկնապահներն իրենց նորմալ չեն պահում: Ռոբերտ Քոչարյանի՝ լավ շենքում նստելու ամբիցիային ոչ ոք չի կարող պատասխանել: Իսկ թե ովքեր են համաձայնել ֆինանսավորել այս նախաձեռնությունը եւ ինչ են դրա դիմաց ստացել, կայքում գրված չէ:
2007 թվականին Ծաղկաձորի ճոպանուղին է վերանորոգվել, ճոպանուղու ավտոկայանատեղին է կառուցվել: Այս բոլոր աշխատանքների, գումարած ճոպանուղու նախագծման եւ փորձաքննությունների, նաեւ տեխնիկական հսկողության համար ծախսվել է մոտ 153 հազար դոլար: Ով է «տիրություն» անում ճոպանուղուն, ում գրպանն են գնում հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնված այս համահայկական եւ ոչ շատերին հասու զվարճալիքից ստացված գումարները, կճշտենք առաջիկայում:
Նույն 2007 թվականին երկրորդ նախագահի անվան եւ սպորտային նախասիրությունների հետ կապված մեկ այլ զվարճալիք կառուցվեց: Սեւանա լճի ափին կահավորվեց առագաստային ակումբը, այն համալրվեց գույքով, «յախտսմենների» թրեյնինգներ անցկացվեցին: Նոր հայերի առագաստային «կայֆերի» համար «Հայաստան» համահայկականը վճարեց անհամեմատ ավելի, քան նախագահականի եւ ճոպանուղու վերանորոգումը միասին` մոտ 1 մլն 92 հազար դոլար: Այն դեպքում, երբ այդ նույն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերը դատարկվում են խմելու ջրի բացակայության պատճառով:
Օրինակ, Ջաղացաձոր համայնքին ջուր հասցնելու համար ընդամենը 30 հազար դոլար է պետք, եւ մինչ օրս կառավարությունը չի կարողանում այդ գումարը հատկացնել: Սահմանային այս գյուղում բնակվող, սահմանը պահող ՀՀ քաղաքացիները վաճառում են իրենց տների քարերը, մեքենան` 8 հազար դրամով, Ռուսաստան մեկնող ավտոբուսների տոմս գնում ու մեկնում երկրից միայն խմելու ջուր չունենալու պատճառով: Մեկնաբանություն պետք չէ, ուղղակի դնենք թվերն իրար կողքի, եւ դրանք կխոսեն:
Հ.Գ. – Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից նախօրեին դժգոհություն էինք ստացել, թե մեր տեղեկություններն ինչու չենք ճշտում իրենցից, ինչու չենք հարցեր ուղղում հիմնադրամի տնօրենին, ով միշտ պատրաստ է պարզաբանումներ տալ: Ուստի հոդվածը գրելուց հետո դիմեցինք հիմնադրամին՝ խնդրելով պատասխանել նյութում տեղ գտած հարցադրումներին: Երեք օր սպասեցինք: Սակայն պարզվեց՝ Հիմնադրամը որոշել է «պատժել» մեզ եւ չպատասխանել ոչ մի հարցի:
Սյուզան Սիմոնյան
hraparak.am
Հիմնադրամի պատասխանը.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը` ի դեմս գործադիր տնօրեն Արա Վարդանյանի, տեղեկացնում է, որ դադարեցնում է իր համագործակցությունը «Հրապարակ» օրաթերթի եւ hraparak.am կայք-էջի խմբագրական եւ լրագրողական կազմի հետ, ներառյալ տեղեկատվության բանավոր կամ գրավոր տրամադրումը, լրատվամիջոցի մասնակցությունը Հիմնադրամի հետագա մամլո ասուլիսներին եւ այլ միջոցառումներին: Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ լրատվամիջոցի ծավալուն հարցադրումներին առանձին հարցազրույցի միջոցով պատասխանելու
Հիմնադրամի առաջարկը ոչ միայն անտեսվեց լրատվամիջոցի (ի դեմս լրագրող եւ հրապարակումների հեղինակ Սյուզան Սիմոնյանի) կողմից, այլեւ շարունակվեց մեկ այլ` երրորդ հրապարակմամբ, որտեղ հնչեցվել են անթույլատրելի անձնավորված վիրավորանքներ Հիմնադրամի, գործադիր տնօրենի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի հասցեին, Հիմնադրամը կատարվածը գնահատում է որպես լրագրողական էթիկայի լրջագույն խախտում, մանավանդ որ «Հրապարակի» վերոհիշյալ լրագրողը երբեւէ որեւէ մասնագիտական կամ անձնական շփում չի ունեցել Հիմնադրամի աշխատակցի հետ: Հավելենք, որ «Հրապարակի» կողմից տարածած անհիմն եւ վիրավորական լուրերը, որոնք հեռու են վերլուծություն կամ մեկնաբանություն կոչվելուց, լրջագույնս կարող են անդրադառնալ թե կառույցի եւ թե նրա աշխատակիցների հեղինակության վրա»:
Հանրային խորհուրդն ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ, որը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից:
Այն ստեղծվեց վերին հրամանով, դժվարին մի ժամանակահատվածում, երբ երկրում խառը իրավիճակ էր ու Բաղրամյան 26-ը ժողովրդի վստահության կարիքն ուներ: Խորհուրդը ստեղծվեց, իբր հասարակական խնդիրները վեր հանելու և դրանց լուծումներ առաջարկելու համար:
Ավելորդ է ասել, որ Խորհուրդը չի կատարում իր ֆունկցիան: Կան իհարկե օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներ, որ խանգարում են կառույցի ակտիվ գործունությանը,սակայն դա այլ խոսակցության թեմա է:
Նշված կարծիքին համաձայն են երկրի մտավորականության մեծ մասը՝ գործ չի արվում: Անդրադառնալով եթերային քաղաքականությունը փոխելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի հանձնարարականին և Հանրային խորհրդի գործունեությանը` երեկ նկարիչ Հաղթանակ Շահումյանը ասել է. «Հանրային խորհրդի ակտիվ գործունեություն նկատելի չէ և խորհրդի կազմը չի ներկայացնում մեր երկրի մտավորականության կարծիքը»։
Այսօր մենք, փորձելով լսել Հանրային խորհրդի անդամներին, մի փաստ արձանագրեցինք. Հանրային խորհրդում ընդգրկված են այնպիսի մարդիկ, հասարակական գործիչներ, որոնց աշխատունակության պոտենցիալը կապված թե՛, տարիքային շեմի, թե՛ հետաքրքրությունների շրջանակի հետ, թույլ չի տալիս ակտիվորեն միջամտել հանրային խնդիրներին: Բավական է միայն նշել, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մի քանի օր առաջ «ՀայկականՎարկածի» հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում կառավարության ծրագիրը, ասել էր. «Ես Հայաստանում չեմ, և բարեբախտաբար ոչ մի բան չգիտեմ Հայաստանի մասին…»
«Խորհրդի կազմը չի ներկայացնում մեր երկրի մտավորականության կարծիքը» ձևակերպման շուրջ մեր անցկացրած փոքրիկ քննարկումից (Իհարկե, այն մարդկանց շրջանակում, ում հետ հաջողվեց կապվել) ստացանք հետևյալ պատկերը. Վատառողջ էին Ժող. արտիստ Սոս Սարգսյանը(Ճիշտ է, կամ հանրային խորհրդում, սակայն այդ քննարկումներին չեմ մասնակցում: Առողջություն չունեմ: Ինչ կարողացել` արել եմ), և Վլադիմիր Մովսիսյանը( Հիվանդ եմ, չեմ կարողանում խոսել):
Խոսրով Հարությունյան— Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և Ազգային Ժողովի նախագահ.այժմ՝ ԱԺ պատգամավոր.
«Թույլ տվեք վերապահումով մոտենալ այդ մտավորականների արտահայտած կարծիքին: Հանրային խորհուրդն իր մեջ ներառում է մի շարք Հկ-ներ և շուրջ 1600 մարդ, ովքեր իրենց ոլորտի մասնագետներ են, պրոֆեսիոնալներ այդ թվում նաև մտավորականներ: Եվ հանրային խորհրդի կարծիքը ձևավորվում է հանձնաժողովների կարծիքների հիման վրա: Հանրային խորհուրդը բաց է բոլոր կարծիքների, քննարկումների համար, այդ մտավորականները կարող են մեզ հետ քննարկումներ կազմակերպել և իրենց մտահոգություններն արտահայտել: Ես միայն կարող եմ ասել, որ Հանրային խորհրդում հասարակական տարբեր դաշտերի լավագույն ներկայացուցիչների աստղաբույլն է հավաքված»:
Ռուբեն Սաֆրաստայն- Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ:
«Պետք է ասեմ, որ հանրային խորհուրդը այս վերջին տարիների ընթացքում բավականին փորձառություն ձեռք բերեց, այն անցավ երկար ճանապարհ: Իհարկե այսօր էլ ունի բացեր, թերություններ, կան ոլորտներ որոնք ներգրավված չեն խորհրդում: Սակայն Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում հասարակության հուզող խնդիրներն են: Լուրջ աշխատանքներ կատարվել ու շարունակվում են կատարվել: Հանրային խորհրդում դուք գիտեք, որ ներգրավված են նաև մտավորականներ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ուստի այդ ձևակերպումը, որ Հանրային խորհուրդը չի ներկայացնում մտավորականության կարծիքը , ես չեմ հասկանում»:
Հովհաննես Զանազանյան— “Արարատ 73” ֆուտբոլային թիմի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Ճարտարագիտության և շինարարության պետական համալսարանի ֆիզ. և սպորտի ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր:
-Ես հիմա ստեղ չեմ, տեղյակ չեմ վերջին զարգացումներից:
Երբ հետաքրքրվեցինք, թե որտեղ է գտնվում, պարոն Զանազանյանն ասաց.
— Սևանում եմ , դրսից հյուրեր ունեմ, զբաղված եմ:
Կորյուն Առաքելյան— Տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ: ՀՀ գրողների միության անդամ: Ժուռնալիստների միության անդամ: Գրող, հրապարակախոս: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ:
«Ես չգիտեմ էդ մարդիկ ովքեր են: Չեմ հասկանում ինչի մասին է խոսքը: Դուք ավելի լավ է դիմեք պարոն Վազգեն Մանուկյանին, երևի նա տեղյակ է, թե ինչի մասին է խոսքը: Ես չգիտեմ դրանք ովքեր են ու ինչ են ուզում»:
Հայկ Դեմոյան — ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր:
«Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում հեռախոսով որևէ հարցի պատասխանել, քանի որ դա հակառակ արդյունք է ունենում, այնպես են ամեն ինչ շուռ տալիս, որ ամեն ինչ քո դեմ է դուրս գալիս, դրա համար չեմ ցանականում պատասխանել»:
Ռազմաբժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ հունիսի 29-ին, ժամը 18:45-ին: Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը:
20 տարի անց այն բանից հետո, երբ վերնախավային դավաճանության հետևանքով ծուղակն ընկավ «Արաբո» ջոկատը, ու շուրջ 70 զոհված մարտիկներ տարիներ շարունակ համարվեցին անհայտ կորած: Հայ դավաճանների պատճառով զոհված տղերքը գերեզման չունեցան, 20 տարի անց հայ տականքի ձեռքով սպանված հայոց բանակի սպան գերեզման կունենա, բայց… եթե հայ հերոսին հերոս չի հասնի, հայ տականքին էլ՝ տականք:
Ահա ինչ է գրել բլոգեր Մելանյա Պետրոսյանցը. «Իսկապես, մարդկային տականքությունը երբեմն սահմաններ չի ճանաչում: Հենց հիմա՝ ժ.21.45-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում 5 րոպե շարունակվող հրավառություն է տեղի ունենում: Ավան համայնքում մարդիկ դուրս են եկել պատշգամբները , լաց են լինում, անիծում, չեն ներում: Միթե Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում, չի լսում այս հրավառության գըմբգըմփոցներն ու լուսավորված երկինքը: Ամոթ: Հազար ամոթ»:
Սա արդեն մեր բոլորի ամոթի վկայականն է: Ոչ, խոսքը միայն հրավառության մասին չէ, որ տրվել է Վահեի սպանության վայրում Վահեի մահից 3 ժամ անց: Այդ հրավառությունը վկայություն է, որ սպանության վայրը ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ունի, և շատ, և նույնիսկ կոլեկտիվ: Մինչդեռ դեպքի օրվանից` հունիսի 17-ից հետո ոճրագործության վայր ռեստորանը պետք է զրո այցելու ունենար: Հայաստանի խանութներում «Բջնի» հանքային ջրերի սպառումը պետք է լիներ զրո շիշ… Եվ ընդհանրապես պիտի զրոյական լիներ Հայրապետյաններին պատկանող ձեռնարկությունների մատուցվող ծառայությունների և վաճառվող ապրանքների սպառումը: Անկախ նրանից` մեծ է, թե փոքր անձամբ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը: Անկախ նրանից` իշխանությունն ընթա՞ցք է տալիս գործին, թե՞ կոծկում է:
Սա հերոսություն չէր պահանջի ոչ ոքից: Ոչ էլ որևէ մեկին մազաչափ իսկ վտանգի կենթարկեր: Պարզապես բոլորիցս պահանջվում էր ընդամենը ՄԱՐԴ լինել: Ընդամենը մարդկային նողկանք զգալ այն ամենից, ինչից հայ տականքի ձեռքով հեղված հայ սպայի արյան հոտն է գալիս:
Ի՞նչ է պատահել ձեզ, հայրենակիցներ: Ձեզանից քանի-քանիսի զինվոր զավակի կյանք է փրկել կամ բուժել մայոր Վահե Ավետյանը, ուրացե՞լ եք դա, ու հիմա կարողանում եք դիպչել այն ամենին, ինչից նրա արյան հոտն է գալիս, քեֆ-ուրախություն եք անում այն վայրում, ուր նրա արյունն է հոսել… Նույնիսկ մի խումբ բժիշկներ էին այդտեղ եկել խնջույք արել օրեր առաջ… Մի՞թե անկման այդ աստիճանի ենք հասել, սա անտարբերությո՞ւն է, թասիբի ու նամուսի իսպառ բացակայությո՞ւն: Սպանության վայրում քեֆ անողը արդյո՞ք ինչ-որ բանով ավելի լավն է, քան սպանություն կատարած հաստավզերը:
Այսօր չէ, որ այդ ամենն սկսվեց: Հիշո՞ւմ եք տարիներ առաջ այն օրը, երբ «Պապլավոկ» սրճարանի արտաքնոցում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին նրա համակուրսեցի, ազատամարտիկ Պողոս Պողոսյանին այն բանի համար, որ ասել էր. «Բարև, Ռոբ»: Մի կողմ թողնենք չարդարադատության ցինիզմը, որ թիկնապահ ոմն Կուկու ոչ մի օր բանտ չնստեց, որ նրան դատապարտեցին ընդամենը երկու տարի պայմանականի… Ամենա սարսափելին այն է, որ «Պապլավոկը» չդատարկվեց, դրանից հետո ամեն օր էլ մնաց լեփ-լեցուն, ու այդտեղ եկողները դեռ մի բան էլ իրենց «էլիտար» ու նույնիսկ «մտավորական» համարձակվեցին համարել:
Այդ լեփ-լեցուն զվարճավայրերը մեր համազգային ամոթի վկայականն են: Ու կմնան այդպիսին, անգամ եթե «Հարսնաքարի» գործով արդարադատությունն անթերի իրագործվի: Իսկ դրա որոշակի հույսերը կան` եթե Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը (չնայած քավորասանիկային կապերի) հրապարակավ հաստատում է, որ կալանավորվածների մեջ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ էլ կան, ուրեմն`որոշված է առնվազն հանրությունից չթաքցնել դառը ճշմարտությունը: Բայց տարակուսելի է, որ հանրությունը կարծես թքած ունի այդ ճշմարտության վրա: Հա, միգուցե այս անգամ հանցագործներին կպատժեն օրենքի ամենայն խստությամբ, բայց հո լեփ-լեցուն են զվարճացողներով արնահոտ դահլիճները: Բա հետո՞… Հասկացանք` խիղճ, թասիբ, նամուս չունեք, բայց նույնիսկ սպառողի հասարակ էգոիզմ է՞լ չունեք:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Երեկ հեռախոսային հաղորդագրություն ստացա. մտածելով, որ հերթական անկապ ծանուցումն է, որոնց պատճառով, ի դեպ, մեր բջջայինները «քուն ու դադար կորցրել են», ու առանց նայելու ուզում էի ջնջել, մեկ էլ՝ մի պահ աչքս ընկավ «թանգարանային գիշեր»-վա ծանուցմանը: Ճիշտ է, մեզանում միշտ էլ լավ բաները ուշ են տեղ հասնում (այս ակցիան վաղուց ի վեր տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր մայրաքաղաքներում, առաջին անգամ կայացավ Բեռլինում՝ 1997 թվականին): Մեզ մոտ Թանգարանների միջազգային օր է համարվում մայիսի 18-ը: 2005 թվականին Եվրոպական մշակութային կոնվենցիային միանալուց հետո, Հայաստանում այս ակցիան անցկացվում է արդեն 7-րդ անգամ, և հուսանք, որ թեկուզ ուշացումով՝ արդեն ավանդույթ է դառնում:
Անցյալ տարվա այդ օրը Ազգային պատկերասրահ այցելեց ՀՀ վարչապետը, և նրա նկատմամբ ցուցաբերված հատուկ ընդունելությունը մի տեսակ խաթարեց օրվա անմիջականությունը: Գոնե այդ օրը մեր բարձրաստիճանները, իհարկե՝ ում հետաքրքրում են մշակույթն ու արվեստը, առանց ձևականությունների` ընդունելության արարողակարգի ու շքախմբի, որպես սովորական քաղաքացի այցելեն թանգարաններ: Սա, իհարկե, սոսկ ցանկություն է ու առաջարկ. իսկ այսօր 18.00-ից մինչ կեսգիշեր թանգարաններն անվճար են աշխատելու և հատուկ ցուցադրություններ են ներկայացնելու հանրությանը:
Պաշտոնապես հայտնել են, որ այս տարի ամբողջ աշխարհում «Թանգարանների գիշեր» ակցիան կրում է «Թանգարան և հիշողություն» խորագիրը: Հայաստանում միջոցառումն անցկացվում է «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո` 2012 թ. Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ: Այս կապակցությամբ թանգարաններում կցուցադրվեն նաև բացառիկ գրական գործեր: Ցուցասրահի ավանդական նմուշների կողքին կներկայացվեն նաև թանգարանների պահոցների բացառիկ գործերից` հատուկ ծրագրին համապատասխան:
Այս տարի ծրագրին մասնակցում են ոչ միայն Երևանի, այլև մարզերի թանգարանները, և բնականաբար՝ ավելացել է միջոցառման մասնակից թանգարանների թիվը։ Եթե անցյալ տարի «Թանգարանների գիշեր» ակցիային մասնակցել է 26 թանգարան, ապա այս տարի մասնակցելու են 60-ը:
«Այս տարի մրցանակներ ենք սահմանել նաև ամենաշատ թանգարաններ հաճախած մարդկանց համար: Յուրաքանչյուր թանգարանում այցելուներին տրվելու են կտրոններ, որոնց վրա ամեն պատկերասրահում համապատասխան կնիք են դնելու»,- տեղեկացնում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Թանգարանների գիշեր» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվելու է Գյումրիում՝ Ասլամազյանի տուն-թանգարանում, Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ:
ՌՈւԶԱՆ ԱՎՈՅԱՆ
Հաղթանակը նախանձ է ծնում, հաղթվողը տրտումի մեջ է ապրում: Երջանիկ է ապրում հանդարտը, ով հրաժարվում է հաղթանակի ու պարտության մտքից:
Բուդդա Շակյամունի
Այսօր Մեծ հայրենական պատերազմի Մեծ հաղթանակի օրն է: Նաև՝ Շուշիի ազատագրման: Ես միշտ սիրել եմ մայիսյան այս օրը՝ դեռ հոկտեմբերիկ ու պիոներ եղած տարիներիս, երբ մեզ տանում էին Հունան Ավետիսյանի՝ մեր հերոս համաքաղաքացու արձանի մոտ պատվո պահակ կանգնելու, ու ես հոգնում էի: Սկզբում գալիս էի տատիկիս բողոքում, տատս էլ ասում էր, որ էդ իմ կանգնելը հեչ բան ա պատերազմում կռվելու համեմատ, որ մարդիկ կյանք են տվել, իսկ ես բողոքում եմ, թե ոտքերս են հոգնում…
Դրանից հետո հոգնելուց միշտ մտածում էի դրա մասին ու ամաչում էի: Կար ինչ-որ պաթետիկ, թող որ կեղծ, բայց ոգի էդ ժամանակներում, մարդիկ հպարտ էին հաղթանակով, հպարտ էին, որ ոչնչացրել են ֆաշիզմը, ու էն, որ մենք էսօր ապրում ենք խաղաղ պայմաններում՝ միմիայն Հաղթանակի շնորհիվ է, ու հակառակ դեպքում մենք չէինք լինի, կամ՝ ստրուկը կլինեինք նացիստների:
Բայց դեռ էն տարիներին էլ՝ ով գնում էր Գերմանիա, թե դաշնային՝ շա՜տ հազվադեպ, հատուկենտ մարդիկ, թե՝ դեմոկրատական, ամենուր շատ ավելի լավ էր ապրուստը, քան սովետմիությունում: Ստացվեց այնպես, որ պատերազմի մասնակից բոլոր երկրների բախտը շատ ավելի լավ դասավորվեց զարգացման ու մակարդակի առումով, բացի հաղթանակած Սովետից. առավել ևս՝ նրա մաս կազմող Հայաստանից:
Զինվորականներն ուրախանում էին, երբ ընկնում էին ԳԴՀ. տուրիստները խանութներից ապրանք էին կրում բերում՝ սպեկուլյացիա անելու համար: Էլ ի՜նչ ասես, որ չէին բերում ԳԴՀ-ից. ով ապրել է էդ տարիների սովետում, պետք է որ հիշի: Ես հիշում եմ գերմանական ժուռնալները, որտեղ «կտրովի» աղջիկներ կային, կողքն էլ կտրտովի սիրուն շորեր, ու ես կտրում էի էդ աղջիկներին, սիրուն շորեր հագցնում, ու հոգոց հանում, որ մեզ մոտ էդ շորերից չկան…
Հետո մեծացա, հետո եկավ Զարթոնքը, որն էլ դրեց սովետի վերջը, փլուզեց Բեռլինյան պատը, աշխարհում սկսվեց քաղաքական քարտեզի վերագծումը, որն իր հետ բերեց բազում նոր պատերազմներ, ռեգիոնալ ու ազգամիջյան կոնֆլիկտներ …
Ղարաբաղյան պատերազմ, Ազգային ազատագրական շարժում:
Ու նորից՝ հաղթանակ՝ ի տարբերություն նախորդի, որ միասնական էր, չկար ազգ ու ազգություն, բոլորը մեկ էին, բոլորը կռվում էին Հայրենիքի ազատագրման համար ֆաշիստական զավթիչներից, այս մի հաղթանակը զուտ ազգային էր: Ու էդ հաղթանակը էլ ավելի արժեքավոր է: Բայց…
Այսօր մեզ անվանում են օկուպանտներ, ագրեսորներ, բայց մենք հողեր ենք հետ գրավել, որոնք մերն են եղել: Հաղթեցինք: Հետո՞: Ի՞նչ արեցինք էդ հողերի հետ: Ո՞վ է էնտեղ ապրում, ո՞նց են էդ հողերը մշակում, օգտագործում, ի՞նչ հարկային զեղչեր կան մարդկանց հրապուրելու դեպի բիզնես:
Ստեփանակերտը կոկիկ, մաքուր քաղաք է: Նրանից ընդամենը 20 կմ հեռու գտնվող Շուշիում անպատուհան — անապակի շենքեր են, բնակչությունը մտածում է հեռանալու մասին. ով ինչ հնար ունի՝ կիրառում է գնալու համար, լավագույն դեպքում՝ արտասահման, վատագույն՝ Երևան, ուր հաստատ Շուշիից լավ է, որտեղ քեզ վրա զգում ես փխրուն հրադադարի, չավարտած պատերազմի ողջ աբսուրդը… Ասես՝ կիսաեփ միս լինի, որի արյունը դեռ մեջն է…
Իսկ, այսպես կոչված, գրավված տարածքները, որոնք մատնված են անգործության, հող՝ որը բերք չի տալիս արդեն շուտով 20 տարի… Իսկ հողը, որը բերք չի տալիս, չի կարող որևէ մեկինը լինել: Հողեր, որոնց համար կյանքեր են զոհվել` մեր ժողովրդի զավակները, որոնց համար կռվել են տղերքը, ու ինչպես հողերը, նրանք էլ անտեսված ու անգործության են մատնված:
Ո՞վ ենք մենք, հաղթո՞ղ, թե՞ պարտվող: Իսկ հողե՞րը, մի՞թե դրանով չեն որոշվում հաղթողն ու պարտվողը: Ինչո՞ւ չկան գոնե սովետի պաթոսն ու հարգանքը կռվողների հանդեպ, ինչո՞ւ մենք պատվո պահակ չենք տանում մեր երեխաներին, ինչո՞ւ են մեր հաղթող տղերքը դարձել ակոհոլիկ ու նարկոման, հաշմանդամներ, որոնք նստած սպասում են «պադաչկեքի»: Ո՞նց կարելի էր էսքան հարամել հաղթանակը…
Չգիտեմ՝ ոնց, գուցե՝ անտարբերությա՞մբ:
Հաղթում է նա, ով հաղթում է ոչ միայն պատերազմում, նա է հաղթում իրականում, ով հաղթում է իր միջի էգոիզմն ու փառասիրությունը, ով հաղթելուց հետո վերարժևորում է իմացածն ու ստացածը, գրավածն ու ձեռք բերածը ու նաև՝ կորսվածը, ու դառնալով իմաստուն՝ ուժեղի դիրքից մեծահոգաբար փնտրում է հաղորդակցության եզրեր պարտվածի հետ ու ձգտում օպտիմալ օգտագործել ձեռք բերածը: Հակառակ դեպքում՝ հաղթանակը գրոշ չարժի:
Մենք հաղթեցինք ու վերջ: Առանց վերամիաստավորելու, առանց վերարժեվորելու, առանց դասեր քաղելու: Մենք գնացինք հաղթանակը փառաբանելու ու ֆետիշացնելու ուղիով, ու հիմա ունենք այն, ինչ ունենք՝ գրավված հողեր, հաշմված մարմիններ ու հոգիներ, չիրագործված նպատակներ, չկայացած կյանքեր ու նաև խորտակված ու կործանված…
Զոհվածներին փառք ու պատիվ, իսկ ողջերին՝ համբերություն մինչև հաջորդ հաղթանակ՝ անմարդկային գործող համակարգի ու հասարակության հանդեպ, որտեղ գերագույն արժեքը նյութականն է: Իսկ այն հասարակությունը, որի գերագույն արժեքը ոչ թե մարդն է, այլ դրամը, երբեք չի կարող հաղթող լինել ու մնալ…
Ստեղնաշարս կոտրվեր, երբ մի շաբաթ առաջ գրում էի, որ չեն բացառվում բախումներ: Եղավ մի բան, որ կարող էր շատ վատ վերջանալ: Լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ պայթյուն, երբ միանգամից պայթեցին թեթև գազով լցված միանգամից հազարավոր փուչիկներ: Շուրջ 30 մետրանոց բոց ելավ երկինք, բուժօգնության կարիք ունեցան 154 մարդ, 28-ը վերակենդանացման բաժանմունքներում են, 7-ի վիճակը ստույգ պահանջում է ստացիոնար բուժում…
Այդ ամենը կարող էր շատ ավելի վատ վերջանալ, քանի որ խուճապի դեպքում հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մարդիկ կարող էին մեռնել փախչող բազմության ոտքերի տակ տրորվելով… Սակայն, բարեբախտաբար, խուճապ չեղավ: Ու խուճապ չունենալու համար, այն կանխելու համար պիտի շնորհակալ լինենք ոստիկաններին, մեկ էլ «Հայոց արծիվների» տղերքին, ում առաջնորդին մեր թույնիկ «ազատասերները» սիրում են համեմատել Հիտլերի հետ… Եւ գիշերով ոստիկանապետը ոտքի հանեց քննիչներին, որ պարզեն, թե ինչ էր եղել` անվտանգության կանոնների հանցավոր խախտո՞ւմ, դիտավորությո՞ւն, թե՞…
Ու մինչ քննիչներն աշխատում են և կողմնորոշվում, թե ինչն է նպատակահարմար ներկայացնել հանրությանը, ընթերցողին հիշեցնենք որոշ տարրական բաներ, որ հայտնի են ֆիզիկայի և քիմիայի դպրոցական դասընթացներից: Որպեսզի փուչիկը օդ բարձրանա, այն պետք է լցված լինի օդից թեթև գազով` հելիումով կամ ջրածնով: Հելիումն ավելի թանկ է, բայց վաղուց արդեն նույնիսկ փողոցում փուչիկ վաճառողներն օգտագործում են բացառապես հելիում, և ամբողջ աշխարհում է այդպես ընդունված: Քանզի այն անվտանգ իներտ գազ է, իսկ ջրածինը հեշտ բռնկվող պայթյունավտանգ գազ է, որն, ի դեպ, այրվելու ժամանակ անջատում է շատ ավելի ջերմություն, քան ցանկացած ուրիշ գազ (մոտ 3 անգամ ավել, քան բնական գազը):
Հետևաբար, կասկածից վեր է, որ հրապարակի փուչիկները լցված էին ջրածնով: Ու բավարար էր մեկ փուչիկի դիպչեր վառված ծխախոտ կամ կրակի այլ աղբյուր, որպեսզի բռնկվեին բոլոր փուչիկները: Ու ոստիկաններին մնում է պարզել` դա հանցավոր անփութությո՞ւն էր (ասենք, փուչիկ լցնողը, հաշվի առնելով, որ ջրածինն ավելի էժան է, մի քանի հարյուր դոլար է «տնտեսել»), թե՞ քստմնելի դիտավորություն, որը խուճապ առաջացնելու դեպքում կհանգեցներ այնքան զոհերի, որ «մարտի 1»-ը մանկական խաղ կթվար: Ու կողմնորոշվելու համար` ընդամենը որոշ դիտարկումներ: Հելիումն օգտագործվում է որոշ արտադրություններում և ինչ-ինչ գիտափորձերի ժամանակ, ինչպես նաև օդ բարձրացող փուչիկները և օդապարիկները լցնելու համար: Ջրածինն oգտագործվում է շատ քիչ արտադրություններում (մասնավորապես` ձեթից մարգարին արտադրելու համար), ու գործնականում Հայաստանում հելիում ճարելն ավելի հեշտ է, քան ջրածին…
Դե ուրեմն` եզրակացությունները թողնենք ընթերցողներին: Մանավանդ, որ պայթյունը տեղի ունեցավ կառավարող կուսակցության մեծ միջոցառմանը (քանի որ լռության օր է` չասենք, այն «պուպո՞ւշ» է, թե՞ քըխ): Ու նաև որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ (էլի լռության օրվա հանգամանքով անուն չտանք), անսքող հայտարարում էին ցնցումներ կազմակերպելու իրենց մտադրության մասին:
Ինչևէ, անկախ նրանից, դա չարամիտ քաղաքական սադրանք էր, թե հանցավոր անփութության հետևանք, առաջ են գալիս մի շարք հարցեր: Քաղաքացիների անվտանգության պաշտպանության: Ու նաև քաղաքացիների օրինապահության: Ոչ միայն օլիգարխների ու իշխանավորների, այլ նաև` շարքային քաղաքացիների: Օրինակ, ինչո՞ւ պետք է գտնվի որև անասուն, որը զանգվածային միջոցառման ժամանակ ծխախոտով փուչիկ է ծակում և հրճվում: Կամ ինչո՞ւ նույն ծխախոտը նետում ենք ուր պատահի, այդ թվում` չոր խոտի վրա: Ինչո՞ւ ենք աղբանոցի վերածում բնության գեղատեսիլ վայրերը, ինչո՞ւ ենք միզում շքամուտքերում: Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ… Չէ՞ որ մեզ չեն ստիպում կենդանու վարք ունենալ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ էլ օլիգարխներն են պարտադրում…
Իսկ եթե պայթյունը ծրագրված հանցագործություն էր, ապա հարցեր են առաջանում` ուղղված իրավապահ և ազգային անվտանգության մարմիններին: Մի քիչ կոպիտ ձևակերպեմ այդ հարցերի ամփոփումը` դուք խո՞տ եք ուտում, պարոնայք…
Ու ընդհանրապես, եթե ուզում ենք երկիրը փոխել դեպի լավը, պիտի նախ ինքներս փոխվենք: Եթե մենք լինենք պարկեշտ ու օրինավոր, ապա պարկեշտ ու օրինավոր կլինեն և՜ մեր իշխանավորները, գործարարները, ոստիկանները, և այլն: Որ ոք այլ մոլորակից չի եկել, բոլորն էլ ելել են մեր ժողովրդի ծոցից:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Համլետ Աբրահամյանն իմ ֆեյսընկերն է,գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է ԱՄՆ-ում: Անցյալ ձմեռ շատ էի հազում, Համլետը դեղ խորհուրդ տվեց, խմեցի` հազս անցավ, մենք էլ դարձանք լավ ընկերներ: Համլետ Աբրահամյանն ու Արա Հարությունյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Համլետ Աբրահամյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
Սովետական Միության փլուզումից հետո բավականաչափ բարդացավ նախկին հանրապետություններում գործող գիտական հիմնարկների վիճակը կապված կենտրոնացված ֆինանսավորման դադարեցման հետ: Հսկա Սովետական երկիրը լուրջ միջոցներ էր ներդնում գիտության մեջ հույս ունենալով դառնալ գիտական հետազոտությունների ասպարեզում համաշխարհային մասշտաբներով առաջատար: Սովետական անհաջող տնտեսակարգը ինչպես մյուս բոլոր ասպարեզներում, այնպես էլ գիտության ոլորտում թույլ չտվեց որպեսզի երկիրը իր գիտական հնարավորություններով հասներ զարգացած կապիտալիստական երկրների մակարդակին: Երկրի հետ միասին սովետական գիտական ողջ համակարգը սկսեց փլուզվել ու տրոհվել վերածվելով առաջացած անկախ երկրների գիտական միավորումների: Նման մի միավոր էլ դարձավ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիան վերանվանվելով Գիտությունների Ազգային Աակադեմիայի իր ենթակայության տակ ունենալով երեսունից ավել գիտական ինստիտուտներ: Սովետական Միության տրոհման ժամանակ արդեն գիտա-տեխնիկական սարքավորումներով մեր գիտական հիմնարկների հագեցվածությունը էապես ետ էր մնում միջազգային միջին մակարդակից: Հետագա քսան տարիների ընթացքում այդ սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես այնքան հնացան որ այսօր արդեն վեր են ածվել ուղղակի մետաղակույտերի: Ասածիս լավագույն ապացույցներից մեկը Հայկական Արագացուցիչն է, որի ապամոնտաժման մասին վաղուց արդեն խոսվում է: Գիտական բազայի այդ անմխիթար վիճակին գումարվում է նաև եղած իսնտիտուտների աղքատիկ՝ ես կասեի ծիծաղելիության աստիճանի աննշան, ֆինանսավորումը այդպիսով գիտական աշխատանքների բարեհաջող կազմակերպումը գիտաշխատողների համար վերածելով տանջալի մի երևույթի: Ի պատիվ մեր գիտաշխատողների պետք է ասել որ նրանք հերոսական ջանքեր են գործադրում գոյատևելու և աշխատելու համար: Նույնիսկ ունենք լուրջ հաջողություններ մեր նախկին եղբայրական հանրապետությունների համեմատ: Սակայն այս կերպ շարունակել այլևս անհնարին է որովհետև դադարում է գիտական կադրերի հերթափոխը պայմանավորված երիտասարդների համար գիտական միջավայրի անհրապույր լինելու հանգամանքով:
Մեր երկրի անկախացման և դրան հաջորդած տարիների դժվարություններին չդիմանալով բազմաթիվ բարձր որակավորում ունեցող գիտաշխատողներ հեռացան երկրից: Այս ուղղությամբ պաշտոնական վիճակագրությունը բացակայում է, սակայն ես մոտավոր պատկերացում ունեմ հարցի վերաբերյալ Բյուրականի աստղադիտարանի օրինակով որտեղից գիտաշխատողների շուրջ մեկ երրորդը արտագաղթեցին արտասահմանյան տարբեր երկրներ: Նրանց մի մասին հաջողվեց մասնագիտությամբ աշխատանք ստանալ, մի մասն էլ սկսեց աշխատել հարակից ասպարեզներում: Երկրից հեռացած մասնագետները միջինում բարձր մասնագիտական որակավորումներ ունեին: Դա ակնհայտ է, որովհետև զարգացած երկրներում մրցակցությունը աշխատաշուկայում շատ բարձր է իսկ մերոնք դիմացան այդ մրցակցությանը և նույնիսկ բարձր դիրքեր գրավեցին գիտական հիմնարկներում: Հիշենք օրինակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին ով աշխատելով Կանարյան կղզիներում գերժամանակակից հագեցվածությամբ աստղադիտակներով կարողացավ կատարել լուրջ հայտնագործություններ և արժանանալ Վ.Համբարձույանի անվան միջազգային մրցանակին: Այլ ասպարազներից կարող եմ բերել տարրական մասնիկների ճանաչված մասնագետ Ֆ. Ահարոնյանի օրինակը, ով լուրջ հաջողությունների հասավ Գերմանիայում գամմա աստղագիտության ասպարեզում ղեկավարելով միջազգային գիտական խումբը: Օրինակները բազմաթիվ են: Մեր արտագաղթած հայրենակիցները այժմ արտասահմանում աշխատում են գիտության համարյա բոլոր ասպարեզներում: Չեմ կարող չնշել օրինակ տաղանդաշատ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանին ով Լեյդենի համալսարանում հաջողությամբ զարգացնում է հայագիտությունը:
Այսօր Հայաստանում տարածված կարծիք է որ գիտնականների արտագաղթը բացասական երևույթ է: Սակայն պետք է ասեմ որ դա այնքան էլ այդպես չէ որովհետև արտագաղթը ստեղծված դժվարին դրությունից մի հաջողված ելք է արտագաղթողների համար, իհարկե մեր երկրի գիտության համար որոշ բացասական հետևանքներով հանդերձ: Մենք՝ արտագաղթածներիցս յուրաքանչյուրը մեծագույն երջանկություն կհամարեր եթե հայրենիքում ինքը հնարավորություն ունենար շարունակելու իր կյանքն ու գործը: Սակայն հաճախ հանգամանքները աշխսատում են ի վնաս մեզ և մեզանից ավելի զորեղ լինելով ստիպում են մեզ թողնել հարազատ վայրերն ու գնալ պանդխտության:
Կարծում եմ արտագաղթը մեր գիտական մտքի արտահանման ձևորից մեկը պետք է համարել և անհրաժեշտ է փնտրել հնարավորություններ այն Հայաստանի համար նպաստավոր ձևով օգտագործելու ուղղությամբ: Մենք այս եզակի հնարավորությունից չենք էլ փորձում օգտվել: Արտասահմանյան գիտական հիմնարկներում աշխատող մեր արտագաղթած գիտնականներին պետք է համարել մեր երկրի դեսպանները այդ գիտական հիմնարկներում և համակարգված ձևերով փորձել օգուտներ ստանալ այդ եզակի հնարավորությունից: Այս ուղղությամբ լուրջ զբաղվելու դեպքում օգուտները կարող են նույնիսկ շատ ավելի մեծ լինել այն օգուտներից որ կարող էր բերել տվյալ աշխատակիցը աշխատելով Հայաստանի որևէ գիտական հիմնարկում: Ասածս մի հնարավորություն է որից տասնամյակներ շարունակ օգտվում են հրեաները Իսրայելը վերածելով ժամանակակից գիտության ու տեխնոլոգիաների համաշխարհային մասշտաբի առաջատարի: Ես համոզված եմ ար այս խնդիրը համատեղ պետք է սկսեին իրականացնել մեր Սխյուռքի և Կրթության ու գիտության նախարարությունները:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Վերջերս շատ լուրջ նախաձեռնություն ցուցաբերեցին Հայաստանի մի խումբ գիտաշխատողներ հիմնելով ֆեյսբուկյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը: Այն արդեն ունի շուրջ 4500 մասնակիցներ: Այս խումբը որոշակի շրջանակի քաղաքացիների պահանջները պետությանը քաղաքակիրթ ներկայացնելու լավագույն ու եզակի օրինակներից մեկն է Հայաստանում: Խումբը համակարգված լուրջ աշխատանք է կատարում գիտության վիճակը Հայաստանում բարելավելու ուղղությամբ օգտագործելով բոլորին պարզ ու հասկանալի տարրական մի պահանջ՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ցավոք դեռևս հաջողվել է շատ քիչ արդյունքների հասնել գործադրված ահռելի ջանքերի դեպքում: Սակայն հուսով եմ որ խմբի հետագա գործունեության շարունակման դեպքում հաջողությունները շատ ավելի ակնառու կլինեն: Խմբի ակտիվ ջանքերով որոշ բարերարներ նշանակալի ֆինանսական օժանդակություն ցուցաբերեցին երիտասարդ և խոստումնալից երիտասարդներին:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե…
Ցավոք` բարեգործությամբ շատ բանի չես հասնի գիտական ոլորտում: Իհարկե բարեգործությունն էլ է կարևոր, սակայն այն չի կարող փոխարինել պետական կենտրոնացված ֆինանսավորմանը: Գիտությունը մարդկային գործունեության թանկ արժեցող ոլորտներից է ու այն լիարժեք պետք է ֆինանսավորվի պետական միջոցներից: Հակառակ դեպքում ուղղակի գիտությունը կդադարի գոյություն ունենալուց:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Գիտության այսօրվա վիճակը այդպես էլ պիտի լիներ և այդ վիճակի համար մեղավորներ փնտրելը անիմաստ զբաղմունք կլինի: Հսկա երկիրը տրոհվեց ու այդ երկրի բոլոր ոլորտներն էլ տուժեցին այդ տրոհումից: Մարդիկ լավ չեն պատկերացնում այդ տրոհման ամբողջ բարդությունը: Պետք է փառք տանք Աստծուն որ տրոհումը հենց այս՝ ամենաանվտանգ եղանակով տեղի ունեցավ: Կարող էր շատ ավելի մեծ վնասներ պատճառել նախկին Սովետական տարածքում ապրող ժողովուրդներին: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ: Շատ ոլորտներ կամաց-կամաց սկսեցին վերականգնվել լրիվ նոր ու մինչ այդ չտեսնված բովանդակությամբ: Ասենք` օրինակ առևտուրը, բանկային ասպարեզը, ազգային բանակները, ազգային դրամական միավորները և այլն: Գիտության բնագավառը շատ ավելի բարդ ու նուրբ ասպարեզ է դրա համար էլ այն մեծ դժվարությամբ է նորացվում: Սակայն չնայած այդ դժվարություններին, ես վստահ եմ որ որոշ ժամանակ անց գիտական հետազոտություններն էլ կկարգավորվեն և կունենանք նաև այդ ասպարեզում առաջընթացներ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Գիտական հիմնարկներում իրավիճակը բարվոքելու շուտափույթ դեղատոմսեր իրականում գոյություն չունեն և դրանց փնտրտուքները իզուր ժամանակի կորուստ կարող են լինել առանց որևէ էական արյունքների: Գիտական հետազոտությունների կազմակերպումը շատ բարդ ու աշխատատար պրոցես է, պահանջվում են ժամանակի, ռեսուրսների հսկայածավալ ներդրումներ: Այն ինչ գիտական ասպարեզում գոյություն ունի այսօր Հայաստանում, պետք է ամեն կերպ պահպանել` մինչև կգան լավ ու բարի ժամանակները, երբ երկիրը բավարար չափով հարուստ կլինի ու կկարողանա լիարժեք ֆինանսավորել գիտությունը: Վստահ եմ որ մոտակա տարիները ևս լինելու են մեր գիտության համար դժվարին տարիներ և գիտաշխատողը շարունակելու է մնալ գոյատևման ռեժիմում: Այս ասածներս չպիտի մեր գիտաշխատողներին թևաթափ անեն, այլ պետք է նրանց մղեն եղած անմխիթար իրավիճակից ելքեր փնտրելուն: Այդպիսի մի ելք իմ կարծիքով կարող է հանդիսանալ գիտության և կրթության համակարգերի ինտեգրումը: Հայաստանում դեռևս պահպանվում է գիտության կազմակերպման սովետական արատավոր համակարգը երբ առանձին-առանձին էին աշխատում գիտական և կրթական համակարգերը: Ճիշտ է ստեղծվեց Գիտության և կրթության նախարարությունը, սակայն դա միայն չինովնիկական ապարատների մեխանիկական համատեղում էր առանց էական փոփոխությունների գիտության և կրթության կազմակերպություններում: Օգտագործելով արտասահմանայան առաջատար երկրների փորձը անհրաժեշտ է մեր երկրում գիտական հիմնարկները ինտեգրել համալսարանների և կրթական այլ հաստատությունների կազմում: Դա հնարավորություն կտա կրթության համար հատկացվող ֆինանսական միջոցները օգտագործել նաև գիտական նպատակներով: Մյուս կողմից էլ հնարավոր կդառնա գիտական աշխատանքների անմիջական ներդրումը կրթության ասպարեզում: Երկրորդ կարևոր միջոցառումը կարող է համարվել գիտական հիմնարկների և նրանցում ընդգրկված կադրային կազմի խելամիտ օպտիմալացումը եղած ֆինանսական միջոցների առավել նպատակահարմար օգտագործման նպատակով:
Կոնկրետ առաջարկներ` եթե կան:
Մեր երկիրը բնական ռեսուրսներով այքնան էլ հարուստ չէ որպեսզի մենք զարգացնենք երկրում բնական ռեսուրսների հենքի վրա աշխատող արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Մենք հարուստ ենք մտավոր բավարար կարողություն ունեցող մարդկանցով որոնց հնարավորությունները լիովին չեն օգտագործվում երկրի կարիքների համար: Անհրաժեշտ է երկրում ծավալել գիտելիքատար ժամանակակից ատրադրության ներդրումը: Դրա համար կարևոր ձեռնարկ կարող է հանդիսանալ հարկային ամնիստիան ժամնակակից գիտատար արդյունաբերական ձեռնարկությունների համար: Արտասահմանյան երկրներից ներդրողներին պետք է ազատ տնտեսական գոտիներով գրավել դեպի Հայաստան եթե նրանք պատրաստ են ներդրումներ կատարել գիտատար ձեռնարկություններում:
Մեր գիտական հիմնարկները գիտական աշխատանքների կազմակերպման տեսակետից շարունակում են մնալ նախկին սովետական արատավոր կաղապարների շջանակներում չփորձելով կիրառել կառավարման ժամանակակից մեթեդները: Գիտության կառավարման մեր երկրում կիրառվող ակդեմիական համակարգը վաղուց իրեն սպառել է ու ժամանակավրեպ է: Այն լուրջ բարեփոխումների կարիք ունի: Գիտությունների Ազգային Ակադեմիան պետք է վերածել հասարակական կազմակերպության և նրանից պետք է հանել գիտական հիմնարկների վերադասը լինելու կարգավիճակը: Ավելի նախընտրելի ձև է գիտական ինստիտուտների ինտեգրումը կրթական հաստատությունների հետ պահելով մեկ երկու կարևորագույն ինստիտուտները միայն որպես առանձին միավորներ կառավարության անմիջական ենթակայությամբ:
Գիտական թեմատիկաները պետք են արդիականացվեն: Հայաստանը էներգակիրներից աղքատ երկիր է, սակայն լիուբոլ ունենք արևային օրեր: Պետք ե երկրում զարկ տալ երկընտրանքային էներգետիկայի զարգացմանը ծավալելով այդ ուղղությամբ լուրջ հետազոտություններ: Հատկապես կարևոր են արևային էներգետիկայի և քամու էներգիայի օգտագործման ուղղությունները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները քիչ նյութատար ու էներգոտար են և պահանջում են մարդկային որկյալ կադրերի առատություն ինչից հարուստ է մեր երկիրը: Պետք է զարկ տալ նաև այդ ուղղությանը: Մյուս կարևորագույն ուղղությունը պինդ մարմնի ֆիզիկան է կապված նանոտեխնոլոգիաների հետ: Կարևոր ու ժամանակակից ուղղություներ են նաև կենսատեխնոլոգիաների հետազոտությունները զուգակցված ժամանակակից նորագույն դեղամիջոցների ստեղծման հետ:
Արա Հարությունյանն իմ ֆեյսընկերն է,, գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է Տեխասում: Զբաղվում է այգեգործությամբ, ինքն իրեն անվանում է «բոստանչի», համատեղությամբ կես դրույքով Ջորջ Վաշինգտոն համալսարանում խորհրդական է: Մենք համակարծիք ենք առանցքային համամարդկային արժեհամակարգային հարցերում, մենք տարբեր ենք մտածում շատ ու շատ բաների շուրջ, մենք նորմալ բարեկամներ ենք: Արան մեկուկես տարի առաջ խորհուրդ տվեց կտավատ խմել` կտավատն ինձ օգնեց, իսկ մենք դարձանք լավ ընկերներ Արան ու Համլետ Աբրահամյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Արա Հարությունյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
1999-ին իմ հեռանալը 3 գործոնների արդյունք էր: Մեկը դա գիտական աշխատանքով՝ այսինքն իմ մասնագիտությամբ զբաղվելու այլևս անհնարին լինելն էր: Հաջորդը հանրային – քաղաքական մթնոլորտի համատարած բեսպրեդելն էր, զուգորդված անասելի կեղծիքի, տգիտության, գաճաճության ու հեռանկարի բացակայության հետ: Եվ վերջին, բայց գուցե և ամենկարևոր պատճառը դա այն էր, որ հրավերք ստացա արտերկրում աշխատելու, այսինքն իմ ուժերը օրինական ձևով փորձելու «ազատ» աշխարհում:
Միգուցե կարևոր է, որ պատմեմ առաջին տպավորություններիս մասին:
Տեղ հասա արդեն ուշ երեկո էր, ձմեռ: Ինձ դիմավորեցին ամառային հագուստով: 3 րոպեից վերցրինք ճամպրուկս և ուղևորվեցինք դեպի մեքենան, որի կանգառը մոտ 50 մետրի վրա էր: Ինձ զարմացրեց բազմաթիվ մեծ, բայց բացարձակապես անձայն ու անծուխ մեքենաների առատությունը:
Հաջորդ առավոտյան գնացինք իմ բնակարանի թղթերը ձևակերպելու: Խոսում էին իհարկե անգլերեն, բայց բառ անգամ չէի հասկանում: Ապշած էի, իմ իմացած կիսատ- պռատ անգլերենը որևէ կապ չուներ լսածիս հետ:
Հաջորդ զարմանալին, դա մեր գիտահետազոտական-բժշկական կենտրոնական շենքի վերելակներն էին ու համալսարանի բյուջեն:
6 հարկանի բավական մեծ շենքում կային 27 հատ 10 մարդ տեղավորող վերալակներ: Ամբողջ համալսարանի բյուջեն /մոտ 50 մեծ շենքեր, 30000 ուսանող, մոտ $1 միլիարդ էր (ներկայումս $1,4 միլիարդ, 43000 ուսանող):
Հաջորդ տարօրինակը՝ դա փողոցներում էլեկտրական սյուների ամենավերևում տեղադրված տրանսֆորմատորներն էին: Երբեմն մեկ սյունին 3-4 հատ, ամ,են մեկը մոտ 50-100 կիլոյանոց: ԱՄՆ-ում 110 վոլտ լարումը փոխակերպվում է ամեն տանը հնարավորին չափ մոտ: Քամիներն ահավոր ուժեղ են, բայց այդ զարմանալի սյուները, երևի որոշ տեղերում նույնիսկ 50 տարեկան, դեռ կանգում են:
Պետք է զբաղվեի իմ համար բոլորովին նոր ասպարեզում, կենսաֆիզիկոս լինելով հանդերձ, պետք է զբաղվեի ֆիզիոլոգիայով:
Գիտական աշխատանքը ներքին ցանցով կապված — կոմպյուտերացված էր: Այն ինչ տեսնում էի, ինձ համար բացարձակ նորույթ էր, չնայած ես ավարտել էի Մոսկովյան լավագույն ինստիտուտներից մեկի ասպիրանտուրան, կապեր ունեի նրանց հետ և կարծում էի, թե մոտավորապես տեղյակ եմ ժամանակակից մեթոդաբանություններին:
Ինչևէ, աշխատանքները քիչ թե շատ հաջող էին, մեր խումբն այս տարիներին ստացավ 2 փոքր և 4 մեծ գրանտ, 2-ը մոտ 1,5 միլիոն, 2-ը 300000 գումարի:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Տեղյակ եմ այս նախաձեռնությանը երևի ակունքներից: Աշխատել եմ հեռու մնալ քննարկումներից, քանի որ տեղյակ չեմ հայաստանյան գիտության ներկա վիճակի մանրամասներին:
Բացի այդ չեմ կարծում, որ ներկայումս մասնակի լուծումներ են հնարավոր: Էքսպերիմենտալ ասպարեզներում համաշխարհային մակարդակի գործ անելու համար, գիտնականը պետք է միջազգայինին մոտ աշխատավարձ ստանա և սարքավորոմներն ու նյութերն ունենա:
Մի այսպիսի օրինակ- 2000-ին մեր խումբ այցելեցին 2 հնդկուհի երիտասարդ պրոֆեսսորներ: Ես հարց ու փորձ արեցի նրանց աշխատանքի պայմանների, տեխնիկական հագեցվածության ու աշխատավարձերի մասին: Պատասխանը դժվարամարս էր: Նրանք ստանում էին ամսեկան մոտ $1500. Մոտավորապես 2004-ից սկսած, սկսեց նկատվել նաև չինացի գիտնականների ետ հոսքը դեպի Չինաստան: Աշխատավարձերը ընդհուպ մոտեցել են միջազգայինին /ուսանողությունը շարունակում է գալ, նույնիսկ առավել տեմպերով:
Մեզ մոտ այդպիսի աշխատավարձը կարծում եմ անհնար է, իսկ գործիքային ապահովման մասին երևի խոսելն է ավելորդ:
Հումանիտարները և տեսական գիտնականները հիմա մի գուցե կարող են ինտերնետի շնորհիվ լիարժեք տեղեկանալ միջազգային ձեռքբերումներիկն և հաղորդակցվել աշխարհի հետ: Բայց լեզվի հարցը կրիտիկական է: Ավագ սերունդը չի տիրապետում, երիտասարդների մասով տեղյակ չեմ, մի գուցե արդեն ունեն բավարար գիտելիք, ինքնուրույն կարդալու և որ առավել կարևոր է՝ գրելու: Գիտնականը, ով չի գրում անգլերենով, իրավունք չունի զբաղվել գիոտւթյամբ:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե….
Բարեգործությունը, եթե այն իսկապես բարեգործություն է, այլ ոչ սեփական անձի առաջ մղում, ինձ համար ընդունելի է: Օրինակ ես կողմ եմ եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ որևէ այլ մեծահարուստ, աներևույթ օգնի գիտնականներին: Բայց այն ինչ նա արեց, պախարակելի էր ու ծայրաստիճան տգեղ:
Բացի այդ, այս դեպքում գիտնականները ինչ որ առումով քանակական տրամաբանություն մտցնելով մրցակցության մեխանիզմների մեջ, և արժանիներին գնահատելու հարցում, օբյեկտիվորեն չեն դիտարկում Հայաստանում զարգացման արժանի գիտական և անհրաժեշտ տեխնիկական ճյուղերի հեռանկարի հարցը: Հարցը դիտարկվում է հիմնականում եղածը փրկելու տեսանկյունից, անտեսելով ակտիվ առաջընթաց, մրցունակ, զարգացման հեռանկար ապահովելու հարցը:
Լավ, ենթադրենք թե մի քանի մասնավոր ուղղություններով դեռ կան մի քանի մարդիկ, որոնք իրենց շուրջը գիտական դպրոցի, միջավայրի ինչ որ տարրեր են ստեղծել: Նրանք փորձում են իրենց սանիկներին փրկել:
Ինչից՞: Միթե պարզ չէ, որ այդ հաջողակ սանիկը հրավերք է ստանալու և հեռանալու է արտասահման, իր նմանների մեջ աշխատելու և ապրելու: Նա չի կարող հայրենասիրությունից, կամ մի օլիգարխի փշրանքներից դրդված իր կյանքը խորտակել՝ այն դեպքում, երբ շրջապատում անթափանց տգիտություն է տիրում, թե գիտական, թե հանրային ու քաղաքական:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Ես որպես այդպիսին եմ համարում առաջին նախագահին: Լինելով գիտնական, ինքը պետք է հասկանար, պատկերացներ Հայաստանյան բոլոր պոտենցիալների իրական արժեքը և ձև ու ճանապարհ գտներ սուղ պայմաններում ինչ որ բան պահելու, ինչ որ բան ձևափոխելու, նորացնելու, ինչ որ բան հիմնավին մերժելու: Փոխարենը ինքը գերադասեց ոչինչ չանելը:
Ամերիկյան իմ լաբորատոր սենյակին կից կար մի վերապատրաստման կուրսերի սենյակ: Ամեն օր այդ սենյակն էին լցվում 15-20 մարդ, որոնք վերապատրսատվում էին այլ աշխատանքի համար:
Հայաստանը սոցիալիզմից կապիտալիզմի էր անցնում: Սա հոգեբանական, աշխատաձևերի և տնտեսվարման մի անհայտ ու բարդ վերափոխում էր, որը պետք է անցնեինք ոչ թե ջերմուկ ծախելու, կամ սերգոջան գոհացնելու շնորհիվ, այլ իրապես հոգածությամբ հանդեպ մարդը:
Մեզ մոտ ամեն ինչ արվեց հակառակը: 93-94-ին, մեր մարդն արդեն ամենաանարգված ու անպիտան բանն էր երկրում, որին սկսեցին հալածել ով ինչպես կարողացավ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Ոչ մի ռեալ ելք չկա: Բոլոր լուծումները բարդ ու զուտ քաղաքական-հանրային են:
Բոլորը՝ օլիգարխից սկսած, մինչև մուրացկանը պետք է հասկանան, որ այլևս այսպես շարունակել չի կարելի: Մենք գենոցիդից մազապուրծ եղած ժողովուրդ ու այսօր արդեն և ազգ և հայրենիք ենք կորցնում:
Գիտությունը այն օղակն է, որի պոտենցիալն իբր դեռ կենդանի է, բայց մենք մոռացել ենք, որ հայկական գիտություն ասածի մի մեծ մասը դա կիրառական ճյուղային ուղղություններն էին, ինժեներական մասնագիտությունները: Վերցնենք գործարանների ցանկը, որոնք կային Հայաստանում, ու կտեսնենք, որ դրանց մեծ մասը մի ամբողջական արտադրական ցիկլի մասեր էին: Օրինակ հանքերից կորզվող պղինձը, մոլիբդենը մաքրվում էին տեղում, Էլեկտրոլիզի վաննաներում մաքուր պղնձին զուգահեռ ստացվում էր ոսկի, որը համարյա թե փակում էր արտադրական ծախսերը և մտնում ոսկերչական գործարան: Պղինձը գնում էր կաբելի գործարան, դառնում կաբել և անցնում էլեկտրոտեխնիկական, հայէլեկտրո, հաստոցաշինական ու այլ գործարաններ՝ էլեկտրաշարժիչ, գեներատոր, հաստոց դառնալու համար:
Նաիրիտը միայն Հայաստանում սնում էր 150 արտադրություն, ու 5 էդքան էլ՝ սովետով մեկ: Հայաստանը 11 միլիարդ ռուբլու արտադրանք էր տալիս, Ներկայիս թվերով շատ-շատ ավելի է, քան այդքան դոլարը:
15 միլիարդ կվտ էլեկտրոէներգիա էր արտադրվում, հիմիկվանից 3 անգամ ավել: Այդ բոլոր ճյուղերում և ինչ որ չափով գրագետ մասնագետներ էին աշխատում և գիտական առաջընթացին ծանոթ ճարտարագետներ:
Մենք այդ ամենը խորտակեցինք առանց մեկին պատասխանատվության կանչելու: Մերձբալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան մեծ չափով կարողացան պահպանել իրենց արտադրական պոտենցիալները, մոդեռնացնել և շատ ավելի նորմալ պայմաններ են ստեղծել իրենց ժողովուրդների համար: Հայաստանյան այն տեսակետները, թե մենք համեմատության մեջ բոլորից լավն էինք, կամ մոտ՝այդպիսին լինելուն, բացարձակ կեղծիք էր և է: Հիմա էլ որևէ նորմալ միտք չկա մեր հետագա տնտեսական ու որևէ այլ ասպարեզի ապագայի մասին:
Ի՞նչ պետք է արվի, որպեսզի մենք օգտագործենք մեր գենոֆոնդը, ինչի մասին գոռում-գոչում ենք, թե` հատուկ ենք, աննման ենք եւ այլն, եթե իհարկե բան է մնացել: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, մենք չե՞նք ընդունում ցանկալին որպես իրական:
Գենոֆոնդի առավելություններ չունենք, բայց դեռ փոքր շանս կա, որ կարող ենք փորձ անել ուղղվելու: Դրա համար ոչ թե գիտության ֆինանսավորման ավելացում է պետք պահանջել (երկիրը անվճարունակ է բոլոր առումներով), այլ հաշիվ պահանջել: Հաշիվ պահանջել բոլոր պատասխանատուներից՝ թե ինչու այս որոշումը կատարվեց, այլ ոչ մեկ ուրիշը:
Հենց հիմա կան ամեն տեսակի պաշտոնատարներ ամենատարբեր հարցերով: Հենց իրենց է պետք հարց տալ, թե դուք անձնապես ինչ եք հասկանում և մտածում օրինակ ասենք շաքարի գործարան կառուցելու առումով, չէ որ 25 տարի առաջ մի քանի շրջան հեկտարից 500 ցենտներ ճակընդեղ էր ստանում, համ ինքը լավ ապրում, համ Հայաստանին օգնում դրանով: Եվ հարցն էլ պետք է ձևակերպվի այսպես. Հասկանում ենք, որ դուք լիբերալ տնտեսաձևի կողմնակից եք, չնայած դրանից ոչ մի բան չեք հասկանում: Բացատրեք ինչպես է հնարովոր ձեր պատկերացրած լիբերալիզմը մի շրջափակված փոքր երկրում, օլիգարխիկ պայմաններում, երբ ամեն ինչ քվոտավորված է, վերահսկվող և վերից վար կարգավորվո՞ղ:
Նման հարցեր կարելի է ձևակերպել այլ 100-ավոր եղած ու վերացված գործարանների մասով: Հանրության վրա մակաբուժող պաշտոնյան պետք է վերանա առաջին հերթին, որ որևէ հարց հնարավոր լինի լուծել: Քանի կա անպատասխանատու, տանիքի տակ ծվարած այդ տեսակը, մենք դատապարտված ենք գնալու կործանման:
Ես կարծում եմ որ Հայաստանով մեկ պետք է տարածվի Մաշտոցի պուրակի սկզբունքներով ձևակերպված քաղաքացիական պահանջատերերի շարժում, ուղղված բոլոր հին ու նոր պատասխանատուներին:Վիճակը պետք է պարզվի՝ ով ինչ է արել, որ չպետք է արվեր, և ինչ չի արել, որ պետք է արվեր: Այլ ելք ես չեմ տեսնում: Դրության տեր դառածները անհաղորդ են Հայաստանյան որևէ դժբախտության: Նրանց համոզել հնարովոր չէ: Միակ ելքը պարտադրելն է: Իսկ թե արդյոք դեռ պոտենցիալ կոնկրետ կա դա անելու, ես լավատես չեմ:
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում կայացավ «Staps For Life» բարեգործական միջոցառում, որի հասույթը միջոցառման կազմակերպիչները նախատեսել էին տրամադրել «ՄաՄաՍյու» ֆոնդին:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է եզակի դեպքից՝ քաղցկեղով հիվանդ կնոջ համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Այն շուրջ մեկ տարի է միջոցներ է հավաքում Սյուի մայրիկի` Օլգա Սեպետչյանի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելու համար: Սյուի մայրիկն արդեն ապաքինվում է: Սակայն խնդիրը գլոբալ է, և ֆոնդը որոշել է շարունակել իր գործընթացը հայ կանանցից յուրաքանչյուր 13-երորդին բաժին հասնող կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու համար:
Սյու Սեպետչյանը զրույցի ժամանակ իր խորին շնորհակալությունը հայտնեց Marne La Vallée համալսարանին եւ Սպորտային ֆակուլտետի ուսանողներին` Սոֆի Դուաքսի եւ Գասպար Մանիի գլխավորությամբ: Բարեգործական միջոցառումն անցավ բարձր մակարդակով, իր մեջ ներառելով տարբեր սպորտաձեւերի մրցաշարեր, փոքրիկ ճաշկերույթ ու համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան երեք երաժշտական կոլեկտիվ` «Lucky Charms» ֆրանսիական ռոք խումբը, «Anicide», ծանր մեթալ-ռոք խումբը եւ «Akete» ռեգիի խումբը, որոնց առանջին շնորհակալություն են հայտնում «ՄաՄաՍյու» բարեգործական ֆոնդն ու միջոցառման կազմակերպիչները:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը համախոհ և աջակից կազմակերպություններ ու անհատներ է փնտրում, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և համամասնակից լինել գործին: Հիմնադրամի նպատակն է օգնել կանանց` պայքարելու կանացի վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցքեղի դեմ:
-
-
02.12.2019 | 01:10
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել -
30.11.2019 | 12:10
Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. Հայկ Սարգսյան -
30.11.2019 | 01:10
«Հիսուսի բարդո՞ւյթ». նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում. Տեր Եսային՝ վարչապետի արտահայտության մասին -
30.11.2019 | 02:50
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ -
05.12.2019 | 12:46
Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը -
04.12.2019 | 12:10
ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․Արծվիկ Մինասյան -
02.12.2019 | 12:10
Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով -
30.11.2019 | 11:10
Առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի. Չավուշօղլու -
03.12.2019 | 11:10
Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ -
04.12.2019 | 11:10
Մարմնի վրա հին ու նոր վերքեր ու կապտուկներ կար.մահացած զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել հանցագործին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.