Օբյեկտիվ պատճառներով մեր քաղաքացիները հաճախ են գործ ունենում վարկային կազմակերպությունների հետ, երբ օգտվում են գնումներ կատարելու ապառիկ եղանակից: Բայց փորձը ցույց է տվել, որ երբեմն այն խնդիրներ լուծելու փոխարեն հենց խնդիրներ է ստեղծում: Այսպիսի մի իրավիճակում խնդրի առջև է կանգնել փաստաբան Վահե Հովսեփյանը, ով 2020 թվականի փետրվար ամսին «Արփի Սոլար» ընկերությունից ապառիկ եղանակով գնել է արևային ջրատաքացուցիչ, իսկ գործարքի վարկավորումն իրականացրել է «ԳլոբալԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Մեզ հետ զրույցում Վահե Հովսեփյանն ասաց, որ «Արփի Սոլար» ընկերությունից գնած արևային ջրատաքացուցիչը վարկավորվել է «ԳլոբալԿրեդիտ»-ի կողմից 420 հազար դրամի չափով:
Ինչպես նշեց քաղաքացին, պայմանագրի համաձայն`վարկը տրամադրվել է տարեկան 11 % տոկոսադրույքով, իսկ փաստացի տոկոսադրույքը կազմել է 11,57 %, ինչպես նաև նույն պայմանագրի համաձայն`«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության վերաֆինանսավորմամբ`Հովսեփյանն օգտվում է դրամաշնորհի հնարավորությունից, ըստ որի` մայր գումարից 63 հազար դրամը դեպք է մարվի դրամաշնորհի հաշվին: Սակայն, Հովսեփյանի փոխանցմամբ, դեպքերի հետագա ընթացքը ցույց է տվել, որ դրամաշնորհի գումարը, որը պայմանագրի համաձայն պետք է մարվեր 2020 թվականի հունիսի 15-ին մինչ օրս չի մարվել, ու դա արտացոլվել է թե՛ ընկերության ուղարկած քաղվածքներում, թե՛ նաև իր բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS հաղորդագրություններում, ինչպես նաև մինչ օրս անհայտ է, թե դրամաշնորհի հաշվին մարման ենթական 63 հազար ՀՀ դրամից որքանն է մարվել, կամ ընդհանրապես որևէ մարում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։
Հետագայում Վ. Հովսեփյանը ևս մեկ ուշագրավ փաստ է արձանագրել. բազմիցս զանգահարելով «Գլոբալ Կրեդիտ»՝ պարզելու համար, թե արդյոք մարվել է դրամաշնորհը, թե ոչ, ամեն անգամ ստացել է «Դեռ չի մարվել» պատասխանը, և ամեն անգամ ընկերությունից հավաստիացրել են, որ այն կմարվի առաջիկա 2 շաբաթների ընթացքում, սակայն այդպես էլ մարումը չի կատարվել։ Իսկ սեպտեմբերի 11-ին «Գլոբալ Կրեդիտ» կազմակերպության կողմից նա ստացել է լատինատառ SMS հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝ «Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր վարկի դրամաշնորհի փոխարեն Ձեր վարկի տոկոսը 11%-ից կիջնի 8,5 %»: Այս կետի վերաբերյալ Հովսեփյանը նշեց, որ փաստացի «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը չի կատարել դրամաշնորհը ֆինանսավորելու պարտականությունը, իսկ «Գլոբալ Կրեդիտ»-ը միակողմանիորեն փոխում կամ արդեն փոխել է պայմանագրի պայմանները։ Փաստացի, «Գլոբալ Կրեդիտ»-ը խախտել է թե՛ՀՀ օրենսդրությունը, թե՛ կնքված պայմանագիրը: Բացի այս, քաղաքացին նշեց, որ ինքն իրավունք ուներ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարել, բազմիցս ցանկացել է կատարել մայր գումարի վճարումներ, որի պարագայում նվազելու էր նաև իր կողմից վճարման ենթակա ամսական տոկոսադրույքը, սակայն այդ ընկերության աշխատակիցները հորդորել են մայր գումարից ավելի վճարումներ կատարել պայմանագրով սահմանված դրամաշնորհի գումարը մարելուց հետո միայն, ինչը ևս օրենքի խախտում է։
Վահե Հովսեփյանն արդեն իսկ այս խնդրով ՀՀ Կենտրոնական բանկ դիմում է ներկայացրել, որպեսզի ԿԲ-ն վարույթ հարուցի «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ, կիրառի պատժամիջոց, քանի որ ընկերության կողմից ուղարկված SMS-ները, էլեկտրոնային փոստով ուղարկված քաղվածքները փաստացի չեն պարունակել իրական տեղեկատվություն վճարված գումարի, առկա պարտավորությունների մարման մասին, իսկ այս հանգամանքը հիմք է տվել մտածելու, որ «Գլոբալ Կրեդիտը» հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ, որոնք կարող ենք բացահայտվել ԿԲ-ի կողմից իրականացվելիք ստուգման արդյունքում։
Հովսեփյանը Կենտրոնական բանկից խնդրել է «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ կիրառել«տուգանք», «վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում»,«լիցենզիայի՝ ուժը կորցրած ճանաչում» պատժամիջոցներից մեկը, իսկ օրենսդրական խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել օրենսդրությունից բխող անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Վահե Հովսեփյանը նաև մեզ է փոխանցել փաստաթղթեր, հաղորդագրություններ, որոնք պարունակում են իր պնդումները հավաստող տվյալներ։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.