Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ ադրբեջանական և հայկական դիրքորոշումներում հատման կետ չկա. Ադրբեջանը չի համաձայնվի Արցախի անկախությանը, իսկ Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք չի համաձայնվի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եթե անգամ համաձայնվի, ապա դա կարող է իշխանության գին արժենալ:
Նա Tert.am–ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, ըստ որոնց, բանակցություններ հիմա չկան, և դրա մեղավորը Հայաստանն է:
«Բանակցությունը գործընթաց է, որ պատերազմ չլինի: Այդ գործընթացում յուրաքանչյուր կողմ պետք է փորձի իր դեմքը պահել ժողովրդի, միջազգային հանրության առջև»,- ասաց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այն իրարամերժ հայտարարությունները, որ անում էր Նիկոլ Փաշինյանը՝ մի կողմից ասելով, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ոչ մի որոշում ՀՀ-ն չի կարող ընդունել՝ առանց Արցախի ժողովրդի կարծիքի, մյուս կողմից՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, այն իրավիճակն է ստեղծել, որ արդեն Ադրբեջանը «թեկուզ ձևի» համար բանակցություններին մասնակցելու խնդիր է ունեցել:
«Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այնքան իրարամերժ են, որ դրանցից հետո դժվար է գնալ բանակցությունների: Եվ Ալիևն էլ այդ մասին է ասում: Այդ առումով, որքան էլ ցավալի չլինի, Նիկոլ Փաշինյանի դիլետանտ, անտրամաբանական պահվածքը և հայտարարությունները նման իրավիճակ են ստեղծել»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարը սպառնում է պատերազմով՝ բանակցությունները սին համարելով, Ստեփան Դանիելյանը նշեց, որ մենք պատերազմի մասին շատ պարզունակ մոտեցում ունենք:
«Երկու կողմն էլ ունեն զենքի այնպիսի տեսակներ, որոնցով կարող են միմյանց ոչնչացնել, պետականության փլուզում առաջացնել: Եվ այդ զինատեսակների օգտագործումը մի կողմից ծանր է լինելու երկուսի համար էլ, մյուս կողմից՝ խնդիր է առաջացնելու միջազգային պարտավորությունների առումով. այդ զենքը վաճառող երկրները, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, ունեն պայմաններ, թե որ դեպքում կարող են այդ զենքերն օգտագործվել և ում դեմ: Կխախտվեն միջազգային պայմանավորվածությունները, եթե այդ զենքերը կրակեն:
Խնդիրը հետևյալն է՝ հայ-ադրբեջանական պատերազմն արդեն 1990-ականների պես չի լինի, արդեն շատ լուրջ աշխարհաքաղաքական բալանսի խնդիր կարող է առաջացնել և կարող է բերել միջազգային իրավիճակի, աշխարհաքաղաքական փոփոխության. դրա մեջ կներգրավվեն ավելի լուրջ երկրներ: Չափազանց վտանգավոր է պատերազմ սկսելը: Ադրբեջանը նրա համար չի սկսում պատերազմ, քանի որ չգիտի՝ ինքը կհաղթի՞, թե ոչ: Չգիտի՝ դրա հետևանքները որո՞նք կլինեն, և ի՞նչ երկրներ կխառնվեն այդ գործընթացի մեջ, և արդյոք ինքը միայն իշխանություն կկորցնի՞, թե՞ ավելի լուրջ խնդիրներ կունենա ինքը, իր ընտանիքը»,- ասաց նա:
Այդ իրավիճակում, ըստ Ստեփան Դանիելյանի, էական էլ չի լինի, թե ով կհաղթի պատերազմում, ում մոտ մեկ տանկ կմնա, մյուսների մոտ ոչ մի տանկ չի մնա, պատերազմի գինը շատ բարձր կարող է լինել:
«Ինչ վերաբերում է Ալիևի սպառնալիքներին, ապա նա միշտ էլ սպառնացել է, քանի որ այլ տարբերակ չունի, որովհետև ելույթներ էր ունենում իր ժողովրդի առաջ, թե ուժեղանում են տնտեսապես, բանակով և այլն, հիմնախնդիրը հետո կլուծեն, երբ արդեն կայանան, և հանկարծ Նիկոլ Փաշինյանն է անում հայտարարություններ, որին ինքը պետք է հակադարձի»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ կողմերին ուղղված կոչին՝ վերադառնալ բանակցային գործընթաց՝ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ դրանից զատ, նրանք հայտարարում են, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի;
«Դա նշանակում, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող իրար դեմ պատերազմել, և ի վերջո, ինչ-որ մեկը չի կարող հաղթել: Դա նշանակում է, որ այդ պատերազմն այնքան լուրջ հետևանքների կբերի, որ իրենք նույնպես, և հնարավոր է ռազմական ձևով, միջամտեն և թույլ չտան, որ գլոբալ, միջազգային նշանակության կոնֆլիկտ առաջանա: Նրանց ասածն է՝ դուք չեք կարող պատերազմ սկսել, նստեք բանակցությունների»,- ասաց նա:
Խոսելով այս իրավիճակում անհրաժեշտ հայկական կեցվածքի մասին՝ քաղաքագետը նշեց՝ պետք է առաջին հերթին դիվանագիտություն սովորենք:
«Պետք է Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ ինքը տեղի մամուլի լրագրող չէ, հանգամանքների բերումով պետության ղեկավար է, և իր ամեն մի խոսքը կարող է պատասխանատվության բերել և հետևանքներ ունենալ: Պետք է նա գոնե մեկ-երկու լուրջ դիվանագետներ պահի կողքին, նրանց հետ խորհրդակցի՝ տարբեր հիմարություններ դուրս տալուց առաջ»,- ասաց Ստեփան Դանիելյանը:
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.