Ալիևը պատրաստվում է պատերազմի: Արդեն շաբաթներ տևող քարոզչական, ապատեղեկատվական, հոգեբանական տոտալ գրոհն ու հարակից գործողություններն ուղղակիորեն դրա վկայությունն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։
«Բավական է նայել, թե ինչ չափով են հաճախակիացել Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Նախագահի աշխատակազմի և հարակից այլ կառույցների հայտարարությունները, ուշադրություն դարձնել դրանց բովանդակային տրանսֆորմացիաներին, փչվող և միջազգային հանրությանը մատուցվող Հայաստանին և Արցախին վերաբերող ահասարսուռ լեգենդներին, հակահայկական հիստերիայի նոր ալիքի հրահրման փորձերին միջազգային կառույցներում, արտերկրում տպվող կամ ցուցադրվող պատվիրված նյութերի քանակին և բովանդակությանը` լիարժեք պատկերացնելու համար, թե մեկ կենտրոնից ղեկավարվող այս գործողություններն ինչ նպատակ են հետապնդում: Այս ամենին գումարեք նաև, Թուրքիայի կողմից սեփական հակահայկական շտրիխերի ավելացմամբ` ողջ այս աղբի տիրաժավորումը և լայն իմաստով` իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:
Ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանի իշխանությունը: Տպավորություն է, որ ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում», չէ, կներեք` ինքնաթիռ…
Այս ամենի ներքո, մի կողմ դնելով բանակի գործառույթը, քանի որ վստահ եմ, որ հարկ եղած դեպքում բանակն իր խնդիրը լուծելու է արժանապատվորեն և լավագույնս, անդրադառնամ մի քանի գործողությունների, որոնք իշխանությունների կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտություն ունեն.
1. վարչապետի վաղվա ուղերձը պետք է պարունակի ծանրակշիռ և մանրակրկիտ հաշվարկված պատասխան Ալիևի կեցվածքին և նկրտումներին, ինչպես նաև` հստակ մեսիջներ Մինսկի խմբի համանախագահներին: ԱԳՆ-ն պետք է սովորականից էապես ավելի մեծ ջանքերով ապահովի ուղերձի կարևորագույն թեզերի հասանելիությունը գործընկեր երկրների համապատասխան մարմիններին և հանրությանը,
2. ժամ առաջ պետք է ապահովել քաղաքական լրջագույն կոնսուլտացիաներ (լրջագույն` և’ բովանդակության, և’ ձևաչափի իմաստով) մի քանի ուղղություններով.
ա/ Ռուսաստանի Դաշնություն,
բ/ Իրան,
գ/ Վրաստան,
դ/ ՀԱՊԿ,
ե/ Մինսկի խմբի համանախագահներ,
զ/ ԱՄՆ, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարեկամ երկրներ,
է/ համաշխարհային և տարածաշրջանային այլ դերակատարներ,
ը/ միջազգային կառույցներ և հեղինակավոր կազմակերպություններ:
3. հատուկ մշակված բովանդակությամբ, ԱԳՆ, պետական համապատասխան մարմինների, Սփյուռքի կառույցների ներգրավմամբ և խողովակներով, ապահովել միջազգային տեղեկատվական դաշտում Ադրբեջանի գործողությունների համարժեք պատասխան, ապահովելով նաև` նշված ուղղության անխափան և շարունակական աշխատանքը,
4. գործողությունների ամբողջական ծրագրով էապես ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքը,
5. սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է անցնի աշխատանքի արտակարգ ռեժիմի (հանձնակատարին գոնե առժամանակ արգելել զբաղվել ազգերի սինթեզով կամ այլ վտանգավոր գործունեությամբ)` սփյուռքի կառույցների հետ աշխատանքն օպերատիվ համակարգելու նպատակով,
6. զարգացումների տրամաբանությունից և արագությունից ելնելով` կազմակերպել արտգործնախարարի և (կամ) վարչապետի հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ,
7. չստել սեփական հանրությանը (որքան էլ, որ դա դժվար է և անսովոր գործող իշխանությունների համար), զերծ մնալ որևէ կերպ հասարակության սոցիալական բեռն ավելացնելուց, դատարկաբանությունից և հայհոյախոսությունից:
Երկրի ներսում լարվածություն հրահրելը, արժեքները ոտնահարելը, քաղաքական բանավեճը քինախնդիր էությանն ու իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը, էժանագին pr-ը, տարաբնույթ անբովանդակ սելֆիներն ու live-երը դադարեցնելու և սեփական թիմի չեղած ու եղած ներուժը, երկրի ներուժը (սեփական բարդույթներից գոնե ժամանակավորապես ազատվելով)` պետության ու հասարակության առաջ ծառացած լրջագույն մարտահրավերների անհապաղ և հաշվարկված դիմագրավմանն ուղղելու ժամանակն է (իրականում` արդեն իսկ էապես ուշացած)»:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.