Antifake կայքը պնդում է, որ RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վկայակոչած հոդվածի հեղինակը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե Արման Բաբաջանյանը։
Աղբյուրը գրում է.
«Այսօր «Russia Today» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական տարբեր ցանցերի իր էջերում հոդվածից հատվածներ էր հրապարակել, որով մեղադրում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է. «…Հայաստանը կառավարելու համար նշանակել են այնպիսի մարդու, որը մեղադրում է «հայերին» ցեղասպանությունների և անբարոյականության մեջ».
“…Не знаешь, что Арменией поставили управлять человека, который тебя, ненега, тебя, на чьих глазах ятаганами вырезали всю семью, и только старшая сестра утопилась сама, чтобы не достаться янычарам живой, — он ТЕБЯ, святую, обвиняет ‘в геноцидах и безнравственности’…”:
Սիմոնյանը նշում է, որ մեջբերված հատվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը հոդվածը գրել է դեռևս 2005 թվականին:
Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս սոցիալական հարթակներում մեծ աժիոտաժ ու քննարկումներ սկսվեցին:
Գրառմանը արձագանքել է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը` infocheck.am:
ՊՈԱԿ-ը «տեղեկացնում» է, որ Մարգարիտա Սիմոնյանը «հերթական անգամ մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չգրված հոդվածի համար»:
«Հիշյալ հոդվածն ունի «Մոռանալ «հերոսական անցյալը»՝ նզովել նախնիներին» խորագիրը։ Այստեղ հեղինակը քննադատում է իր նախնիներին՝ պատմությունից դասեր չքաղելու համար։ Սակայն պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում այս քննադատության հեղինակը։ Այն տարիներ առաջ հրապարակվել է «Ժամանակ» օրաթերթում, իսկ հոդվածի հեղինակն է ներկայում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը»,- նշում է Կենտրոնը:
Կառույցը հայտարարում է, որ սա ապատեղեկատվություն է, և կոչ անում զերծ մնալ ապատեղեկատվության և չստուգված լուրերի տարածումից։
Մինչդեռ վարչապետին կից ՊՈԱԿ-ի ստորաբաժանումը հենց ինքն է կեղծիք տարածում, քանի որ քննարկվող հոդվածի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է, իսկ հոդվածն էլ հրապարակվել է 2005 թվականի դեկտեմբերի 9-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում:
Հոդվածը խմբագրական է` Նիկոլի Փաշինյանի ստորագրությամբ. «Ն.Փ.»: Համացանցում այսօր էլ առկա են և տարածվում են հոդվածի լուսանկարը` թերթից:
Ճիշտ է, «Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքում` armtimes.com-ում բացակայում է այս հոդվածը, սակայն տարբեր լրատվական կայքեր տարբեր ժամանակահատվածներում արտատպել են հոդվածը (օրինակ` 1, 2)` նշելով բնօրինակի հրապարակման տարեթիվը, աղբյուրը և հեղինակին:
Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացրել է, որ այս հոդվածի հեղինակը իբր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է, սակայն վերջինս այս հոդվածի հետ կապ ունի այնքանով, որ 2011 թվականին արտատպել է ամբողջական հոդվածը` պարզապես իր անունը ավելացնելով որպես հեղինակ. հասարակ գրագողություն:
Հետևաբար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կից ՊՈԱԿ-ի «Հանրային կապերի և տեղեկատվության ստուգման կենտրոնը ապատեղեկատվություն է տարածել՝ անհաջող փորձ անելով «փրկել» Նիկոլ Փաշինյանի անունը և անհարկի մեղադրել է Մարգարիտա Սիմոնյանին ապատեղեկատվություն տարածելու մեջ»։
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.