Հիմք ընդունելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջազգային հանցագործություններ կատարելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հարուցված 37 քրեական գործերի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, կատարված հանցագործությունների ծավալը, բնույթը և համակարգը, կիրառված կրակային խոցման ականահրթիռահրետանային միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերը և տեղակայման վայրերը, ընտրված ցամաքային թիրախների մանրամասն վերլուծությունը, ռազմական գործողությունները մշակելու և անցկացնելու համար պատասխանատու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության աստիճանը, դրանցում ընդգրկված անձնակազմի թվաքանակը, դրա համար սահմանված ընթացակարգի պահպանումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի անտեսման մասշտաբները՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ սա նախապես և մանրակրկիտ ծրագրված ռազմական, քաղաքական և քարոզչական պատրաստության արդյունք է, որն ուղղակիորեն պլանավորվել, կազմակերպվել և հաստատվել է Ադրբեջանի քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության կողմից: Այս մասին ասվում է ՔԿ տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Նշված հարցերի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Մկրտչի Գրիգորյանը հրատարակել է երկու գիտական հոդված՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ են» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու քրեաիրավական և քրեադատավարական առանձնահատկությունները), «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ագրեսոր է» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ագրեսիա իրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները):
Հոդվածներում քննարկվում են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Ժնևի կոնվենցիաներով, «Հաագայի իրավունքով», միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով և Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտով արգելված պատերազմական հանցագործություններ պարբերաբար կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը՝ միջազգային քրեական իրավունքում օգտագործվող «համատեղ հանցավոր գործողություններ» դոկտրինայի միջոցով, քանի որ նշված կատեգորիայի անձանց կողմից կատարված արարքները, որպես կանոն, դառնում են միջազգային քրեական արդարադատության մարմինների քննության առարկա` միջազգային պրակտիկայում մշակված չափորոշիչների հիման վրա:
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի արարքները դիտարկվում և վերլուծության են ենթարկվում միջազգային տարբեր քրեական դատարանների կողմից նախկինում կայացված դատավճիռների համատեքստում, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը, Ռուանդայի միջազգային տրիբունալը, Սիերա-Լեոնեի հարցով հատուկ դատարանը և այլն:
Վերլուծվում է ագրեսիայի հանցագործության միջազգային քրեականացման գործընթացը, համադրվում են ագրեսիայի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից կատարված քրեորեն պատժելի արարքի հասկացությունները՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի ստատուտի՝ մասնակից-պետությունների Վեհաժողովի կողմից 2010թ. կատարված փոփոխություններով, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածով նախատեսված «Ագրեսիվ պատերազմ» հանցակազմը։
Հեղինակի կողմից կատարված իրավահամեմատական վերլուծությունը թույլ է տալիս ներկայացնել ագրեսիայի հանցագործության հանցակազմը ձևավորող արարքների որակմանն առնչվող գիտականորեն հիմնավորված առաջարկություններ, այդ թվում՝ եթե դրանք ուղեկցվում են ռազմական գործողություններ վարելու օրենքների և սովորույթների հանցավոր խախտումների կատարմամբ:
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.