Ես Գագիկ Ծառուկյանի գործը չեմ համարում քաղաքական. ես մանկամիտ եմ համարում պնդումը, որ եթե դու անում ես հայտարարություն, հետո քո նկատմամբ քրեական գործ են հարուցում, իսկ եթե չես անում հայտարարություն, չեն հարուցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ինձ թվում է, որ այն արդը, որ իրեն խորհուրդ է տվել դա ասելու, իսկ ես համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինքը չի այդ հայտարարությունն արել, մոտավորապես գիտեմ՝ ով է արել, բայց դա իրեն չի օգնելու»,-ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի հարցում կարեւոր չէր իր արած հայտարարությունը, որ կառավարությունը ոչ թե 97 տոկոսով, այլ 100 տոկոսվ պետք է փոխվի. «Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նույնիսկ նախկինների հետ: Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իր թիմակիցների հետ: Գագիկ Ծառուկյանի քրեական գործը սկսվել է ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ դատախազության կողմից, այլ իր աշխատակիցների, ընկերների ցուցմունքներով: Երբ իր աշխատակիցն ասում է՝ ես ո՞վ եմ, որ կաշառք տամ, սրանով ինքն ասում է, որ ինքը լինելով ղեկավար, չի կարող որոշել այս կամ այն գործարքի համար գումար տալու հարցը: Նա ակնարկում է, որ իր վերեւը կա սեփականատեր , որն իրեն ասել է, որ ինքն այդ գումարը տա:
Երկրորդ, իր կոլեգան իր մոտ պահում է ինչ-որ թղթեր, որոնք ստվեր են գցում Գագիկ Ծառուկյանի վրա: Ինչո՞ւ է նա երեք տարի այդ թղթերը պահում: Ինձ վրդովվեցնում է այդ հարցը, որովհետեւ այդ մարդը կոմպրոմատ է պահում Գագիկ Ծառուկյանի վրա իր սեյֆում: Դւք պետք է գնաք այդ մարդուց հարցնեք, թե ինչու է նման թղթեր պահում իր սեյֆում»,-հայտարարեց Իգիթյանը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.