Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր տեղեկացա, որ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նրան ենթադրյալ պատկանող «Օդեոն» սրճարանը ,,խլելու,, կապակցությամբ:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել։ Ակնհայտ է, որ հանձնարարություն տվողները ոգեւորությունից այնքան են շտապել, որ չեն էլ ճշտել ինչ պատմության մասին է խոսքը, որտեղ է խնդրո առարկա տարածքը եւ այլն։
Սույն գրառմանը կից հրապարակում եմ նշված «սրճարանի» նկարը, որն իրենից ներկայացնում է Կարապի լճի անմիջական հարեւանությամբ, Առնո Բաբաջանյանի արձանին կից հինգ մետր խորությամբ խայտառակ կատլավան։
Հիշեցի՞ք ինչի մասին է խոսքը։ Հիշեցի՞ք ինչպես էին մեր հարյուրավոր համաքաղաքացիներ, բնապահպաններ, հարգարժան գործիչներ՝ Կարինե Դանիելյանը, Ավետիք Իշխանյանը, Լյուդմիլա Հարությունյանը, շատ ուրիշներ, լրատվամիջոցներ ու ակտիվիստների խմբեր մեջք մեջքի տված 2007 թվականի հուլիսին մասնակցում այդ «սրճարանի խլման» գործին։
Մասնակցե՞լ է արդյոք այդ գործընթացի որոշումների կայացման հարցում Միքայել Մինասյանը, դեռ չենք ճշտել, բայց մի մոռացեք, որ Երեւան քաղաքում Կարապի լճի եւ հարակից այգու կառուցման առաջնորդը եւ հիմնական ջատագովը եղել է Միքայել Մինասյանի երջանկահիշատակ պապը՝ Գրիգոր Հասրաթյանը։ Իսկ թե ինչ եղավ «խլված սրճարանի հետ», բոլորին քաջ հայտնի է, լուսանկարը՝ կից։
Հասկանալի է, որ Մինասյանի վերաբերյալ Արտուշ Գաբրիելյանի դակած աբսուրդային մեղադրանքն այն չէր, ինչ ակնկալում էին երկրի քաղաքական իշխանությունները։ Բայց դժվար էր պատկերացնել, որ դրան կհաջորդի ֆեյսբուքյան ֆեյք ստատուտի հիման վրա նշված կատլավանը «խլելու» վերաբերյալ նյութերի նախապատրաստումը՝ խայտառակ մի շինարարություն, որի դեմ ժամանակին պայքարում էին երեւանցիների ճնշող մեծամասնությունը:
Դե հիմա պատկերացրեք, թե ինչ իրավական կրկես է սպասվում այս գործով»։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.