ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող 185.3 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը, որի ընթացքում պարզվել են պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. նոյեմբերին ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատում:
Այդ առաջարկի հիման վրա ՍՊԸ-ի կողմից կազմվել է հաշվետվություն, որի համաձայն վերոնշյալ հասցեում գտնվող գույքը նվազեցված հողամասի կադաստրային արժեքով գնահատվել է 17.5մլն ՀՀ դրամ:
ՀՀ կառավարության 29.12.2016թ. որոշմամբ սահմանվել է վերը նշված գույքը այլ գույքերի հետ միասին մրցույթով՝ գույքի գնահատված 75 տոկոսի չափով օտարելու պահանջ, և նշված գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել 13մլն ՀՀ դրամը: Նույն որոշմամբ նախատեսվել է, որ առաջին մրցույթի ժամանակ գույքի չվաճառվելու դեպքում յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնել վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով: Արդյունքում գույքը վաճառվել է 2-րդ մրցույթով, ըստ 2017թ. սեպտեմբերին կնքված գույքի օտարման և գրավի պայմանագրի՝ 10.5մլն ՀՀ դրամով:
Հետագայում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է նշված անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն, համաձայն որի 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ վերջինիս շուկայական արժեքը կարող էր կազմել 33 մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավել:
Պարզվել է նաև, որ ոչ բնակելի տարածք հանդիսացող անշարժ գույքը գնահատողի կողմից դիտվել է բնակարան և համեմատական մեթոդով շուկայական արժեքը որոշելու հիմքում դրվել են տվյալ տարածքում գտնվող բնակարանների վաճառքի գները:
Այսինքն ուսումանսիրությամբ արձանագրված տվյալները վկայում են, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց պայմանագիր կնքելու, ՍՊԸ-ին պատվիրել են իրականացնել 185.3 քմ մակերեսով գույքի գնահատման աշխատանքներ: ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով սահմանված գնահատման ընթացակարգը, ոչ բնակելի տարածքի գնահատման հիմքում դրել է բնակարանների վաճառքի գները, և այդ գնահատման արդյունքներով իրականացվել է մրցութային կարգով օտարման գործընթաց: Արդյունքում հնարավոր 33մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը վաճառվել է մոտ 3 անգամ պակաս գնով։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության շրջանակներում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող չարաշահման հատկանիշներ պարունակող տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.