Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքերը հաստատվել են դատաբժշկական փորձաքննությամբ։ Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ Աջամյանի ճակատի վրա հրազենային վնասվածքից բացի հայտնաբերվել է նաեւ արյունազեղում, որը պատճառված է եղել մահվանից րոպեներ առաջ։
«Վնասվածքներ են եղել նաեւ ձեռքերին, ոտքին, ուսին, ճակատին՝ տարբեր վաղեմություններով, մասնավորապես՝ ճակատին արյունազեղումը եղել է րոպեներից մինչև մեկ ժամ վաղեմությամբ, մնացած վնասվածքները՝ դեպքի օրվա, 1-2 օրվա և 5 օրվա վաղեմությամբ ոտքի սալջարդ։ Այսինքն՝ բութ գործիքով հարվածի արդյունք էր»,- նշեց Սարգսյանը։
Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք կարելի է ենթադրել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողը ենթարկվել է բռնության, փաստաբանն ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի շարք վնասվածքներ է ստացել՝ մարմնի տարբեր հատվածներում։
Հարցին, թե արդյո՞ք հայտնաբերվել են սեռական բռնության հետքեր, փաստաբանը պատասխանեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ նման հետքեր չեն հայտնաբերվել։
Բացի այդ՝ դատաբժշկական փորձաքննությամբ նաև չեն հայտնաբերվել ալկոհոլ, թմրանյութեր և հոգեմետ նյութեր, իսկ ստամոքսը եղել է դատարկ։
Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինծառայողին, փաստաբանն ասաց, որ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, միացված է արհեստական շնչառություն։ Սարգսյանի փոխանցմամբ՝ վիրավորում ստացած զինծառայողի մոտ հայտնաբերվել է միայն հրազենային վնասվածք։
Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։
Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
ՔԿ-ից հայտնեցին, որ այս քրեական գործով մեղադրյալներ դեռ չկան։
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.