Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել տպագիր մամուլի 9 գլխավոր խմբագիրների հետ և այդ ընթացքում պատասխանել նրանց հարցերին:
Հարցին, թե ինչպե՞ս է աշխատել ԱԱԾ-ն, ի՞նչ հարաբերություն է ունեցել վարչապետ Փաշինյանի և կառավարության հետ, ի՞նչ հանձնարարականներ են իջեցվել, այդ թվում՝ անօրինական հանձնարարականներ, որոնք ինքը կատարել է, արդյոք իր պաշտոնավարման այդ փուլում ունեցե՞լ է անկեղծ խոսակցություն վարչապետի հետ, զգուշացրե՞լ է նրան հնարավոր հետևանքների մասին, կոնկրետ գործերի հետ կապված ինչպիսի՞ տարաձայնություններ են եղել, ինչպիսի՞ կոնֆլիկտներ է ունեցել նրա հետ, Արթուր Վանեցյանն ասաց, որ 20 տարվա օպերատիվ աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը, երբեք չի պատմի իր՝ վարչապետի հետ ունեցած անձնական և աշխատանքային զրույցների մասին, բայց, այնուամենայնիվ, կանդրադառնա այն հարցին, թե արդյոք եղե՞լ են անօրինական հանձնարարականներ.
«Վարչապետը բազմիցս հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի… կատարման ենթակա չեն եղել: Օրինակ՝ կառավարության նիստին վարչապետն ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները, հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում. ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է, և իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում: Վերջին իրադարձությունները նայելով և վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Անլրջացնում են: Մարդիկ արդեն ծիծաղում են: Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդուն բերման են ենթարկում, մարդը դուրս է գալիս և ծիծաղում է, հարցազրույց է տալիս և ինչ-որ անթույլատրելի արտահայտություններ է անում: Բայց ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Եթե նպատակը մարդկանց վախեցնելը, լռեցնելն է, ես մի ավելի լավ առաջարկ ունեմ գործող իշխանություններին՝ Խորհրդային Միության տարիներին, ով իրեն խելոք չէր պահում, բռնում էին՝ 15 սուտկա նստեցնում էին: Թող մի հատ օրենք ընդունեն՝ ով իրենց դեմ է խոսում, ով իրեն խելոք չի պահում՝ կստանա 15 սուտկա: Գոնե կասենք՝ օրենք են ընդունել, մի բան են անում: Ի՞նչ է նշանակում՝ մարդն ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում, հասնում է տուն՝ թևերը ոլորում են, պառկեցնում են գետնին՝ ոնց որ վերջին ահաբեկչին, բերում են ոստիկանություն, կես ժամ հետո բաց են թողնում: Դա նորմա՞լ է, իհարկե, նորմալ չէ»,-ասաց Վանեցյանը:
Նա ուշադրություն հրավիրեց, ըստ իրեն, ևս մեկ կարևոր հանգամանքի վրա. «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականում գրվում է, որ ոստիկանությունը սաբոտաժ է անում և անհիմն բերման է ենթարկում մարդկանց, որը դեմ է հեղափոխությանը. «Դուք հավատո՞ւմ եք, որ ոստիկանությունում կարող է լինել ինքնուրույն որոշում, որ գնան՝ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկե՞ն: Իհարկե, ո՛չ: Կամ Փաշինյանի վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները»,-ասաց Վանեցյանը:
Դիտարկմանը, թե դրան ընթացք է տրվել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ում զինվորական մարդիկ են, որոնք իրենց վերադասի հրամաններն ընդունում են»:
Անդրադառնալով Քննչական կոմիտե հրավիրվելուն՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ որպես վկա հրավիրվել է գաղտնալսման գործով հարցաքննվելու:
«Հարցաքննվել եմ, ներկայացրել եմ իմ ունեցած տեղեկատվությունը: Դա նախաքննական գաղտնիք է, դրանից ավել բան այս պահին ասել չեմ կարող: Երկրորդ գործով, որով հրավիրվել եմ Քննչական կոմիտե, եղել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, ևս տվել եմ ցուցմունք, որի մասին էլի չեմ կարող մանրամասներ հրապարակել, դա նախաքննական գաղտնիք է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա Արթուր Վանեցյանն ասաց, որ իրեն որևէ մեկը աշխատանքից չի ազատել. «Ես եմ ներկայացրել հրաժարականի դիմում»:
Հարցին, թե վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվում, որ ԱԱԾ-ն զբաղվում էր բացառապես ներքին օրակարգով, արդյո՞ք ռեսուրսներ մնում էին արտաքին անվտանգային խնդիրները լուծելու համար, Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն շատ բարդ և բազմաշերտ կառույց է, ԱԱԾ-ին օրենքով վերապահված իր լիազորություններն է իրականացնում և հանդիսանում է հանրապետության անվտանգային համակարգի ամենաառանցքային դերակատարներից մեկը: «Ազգային անվտանգության խնդիրներն են հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, պետական սահմանների պահպանությունը, ինչպես նաև տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներ: Տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներն իմ պաշտոնավարման ընթացքում եղել են բոլորի աչքի առջև, բայց մեր աշխատանքի ընթացքում, հավաստիացնում եմ ձեզ, մենք ունեցել ենք լրջագույն հաջողություններ հետախուզական և հակահետախուզական ոլորտում, ռազմական հակահետախուզության ոլորտում»:
Հարցին, թե իր հրաժարականը երկրի ղեկավարի համար անակնկա՞լ է եղել, ասաց՝ ոչ, եղել են նաև այլ դիմումներ, եղել են քննարկումներ. «Առաջին հրաժարականի դիմումս եղել է գաղտնալսումից հետո, եղել է նաև ընթացքում, հետո եղել է այդ ժամանակ: Եվ երբ հայտարարում էին՝ իբր դժգոհ է եղել վարչապետը ԱԱԾ աշխատանքից, դրա համար է Վանեցյանին ազատել աշխատանքից… ես ուզում եմ՝ մի բան վերհիշենք: Դեկտեմբերի 20-ին ԱԱԾ ծառայողի տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում մի ծավալուն ելույթ ունեցավ և ԱԱԾ աշխատանքն ամենաբարձր գնահատականի արժանացրեց: Երևի թե որևէ պետական մարմին այդ շրջանում նման բարձր գնահատականի չի արժանացել: Ես այդ գնահատականը տալու ընդամենը երկու ամիսը չեմ աշխատել ԱԱԾ-ում: Բայց ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, նաև մեր հասարակությանը, որ ԱԱԾ-ն, չնայած հիմիկվա տիրող իրավիճակին, այս անհասկանալի մթնոլորտին, կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները, կատարում է շատ որակյալ, և մենք ունենք բավականին դրական արդյունքներ մեր հիմնական ուղղությունների աշխատանքների մեջ»:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.