«Օրինակ, եթե վարչապետը այցելեր ՍԴ եւ ՍԴ-ի անունից դատարանի նախագահը այդպիսի գրիչ տար իրեն, դա 100 տոկոսով կկարգավորվեր այդ օրենքով, բայց այդպիսի շփումների վրա դա ազդում է, թե ոչ, դժվար է ասել: Ես այդ նրբությանը չեմ տիրապետում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Թրանսփերենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկ չկա այն հանգամանքում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի պահանջին համապատասխան, պետությանը կամ համայնքին չի հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գրիչը, որը համաձայն երկրի վարչապետի հայտարարության, ՍԴ նախագահն իրեն էր նվիրել՝ ի նշան քծնանքի:
«Ես խնդիրը այդպես չեմ տեսնում: Որքան ես գիտեմ, դա կարգավորվում է Հանրային ծառայության մասին օրենքով, բայց խոսքը գնում է պաշտոնական այցելությունների ժամանակ տրվող նվերներին, իսկ այստեղ, կարծես թե պաշտոնական շփում չի եղել եւ իմ միակ մեկնաբանությունն այն է, որ ուղղակի այդ նվերը չպետք է վերցվեր, շատ կոշտ ձեւով պետք էր մերժել եւ չվերցնել»,-ասաց Վարուժան Հոկտանյանը:
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքը: Ըստ այդմ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են` պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը, հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները, սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը` տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները:
Նույն հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերն իր արժեքով գերազանցում է 75 000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները կառավարության սահմանած կարգով պարտավոր են այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Վարուժան Հոկտանյանը դժվարանում է նշել՝ արդյոք հիշյալ հոդվածը տարածվում է տվյալ իրավիճակի վրա, բայց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը համոզված է ՝ գործ ունենք էթիկական խնդրի հետ. պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան եւ այդպիսի նվեր փոխանցելուց։
«Ես տեսնում եմ զուտ էթիկական խնդիր, որ այդպիսի թանկարժեք նվեր չեն ընդունում եւ վերջ, եւ չեն տալիս: Եթե իսկապես դա այդպիսի թանկարժեք նվեր է , չպետք է տրվեր, եթե դա իհարկե, եղել է, որովհետեւ որքան ես հասկանում եմ, այս պատմությունը զարգացում է ունենալու եւ կարող է պարոն Թովմասյանը հայտարարի, որ ինքը դա չի առաջարկել, դեռեւս այդ պատմությունը, որքան ես հասկանում եմ, ավարտված չէ»,-մեզ հետ զրույցում շարունակեց Վարուժան Հոկտանյանը:
Նշենք, որ թանկարժեք համարվող գրիչը դեռ շարունակում է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետը կրկին ցուցադրել է այն:
Հիշեցնենք, Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հայտարարել որ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իշխանափոխությունից հետո բազմիցս քծնել է իրեն, փորձել իր ծառայություններն առաջարկել, սակայն Փաշինյանը հրաժարվել է: Այն բանից հետո, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ապացույցներ ներկայացնելու համար Փաշինյանին 20 օր ժամանակ տվեց՝ հակառակ դեպքում դատարան հայց ներկայացնելու զգուշացումով, Նիկոլ Փաշինյանը խոստացավ «հուժկու հակահարված» հասցնել վերջինիս եւ ապացույցներ հրապարակել եւ Երեւան վերադառնալով հրապարակեց մի գրիչի լուսանկար:
«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», -Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այն իրեն 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին Հրայր Թովմասյանն է փոխանցել:
Այս գրառմանը հաջորդեց Փաշինյանի մեկ այլ գրառում, որով նա հայտնեց, թե շոկ է ապրել գրիչի գինն իմանալուց հետո:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.