«Կան պնդումներ, որ կոմպրոմատների գաղափարն է օգտագործվում՝ անհատական տվյալների ապօրինի հավաքագրում եւ դրանց օգտագործում, որպեսզի դատավորները այդ ճնշման տակ համաձայնվեն։ Իհարկե, եղան նաեւ որոշ գերատեսչությունների , օրինակ, ոստիկանության կամ դատախազության կողմից հերքումներ, որոնք շատ դեկլարատիվ էին եւ անգամ իրականում տեղի ունենալու պարագայում ենթադրելի էր, որ հերքում կգնար, որովհետեւ խիստ ապօրինի եւ անթույլատրելի գործընթացի հետ ենք բախվում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի գործնական կիրառումն դրական արձագանք տալուն հակելուն ուղղված իշխանության հնարավոր գործողություններին։
Նշենք, որ մինչեւ այս պահը ՍԴ դատավորներից եւ ոչ մեկը դրական չի արձագանքել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքին, որով նախատեսվում է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ՍԴ դատավորի հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, ստանալ կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելաչափի չափով։ Փորձագիտական ու մասնագիտական շրջանակներն այս նախաձեռնությանը դիտարկում են որպես պետական մակարդակով կաշառքի առաջարկ։
Հիշեցնենք, 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել ՍԴ երկու դատավորների վերաբերյալ, որոնք վերաբերում են նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերին։ Ըստ աղբյուրի, այդ տեղեկություններով ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում: Իսկ ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար:
«Որտեղ է իրականությունը , դեռեւս փաստերի մակարդակով չգիտենք, բայց առնվազն ինձ համար արժանահավատ են լրատվամիջոցի տեղեկությունները՝ զուտ հաշվի առնելով, որ բարեխիղճ լրագրությունը առնվազն ենթադրում է փաստերի ստուգման որոշակի գործողություններ։ Հաշվի առնելով նաեւ պրոֆեսիոնալիզմը, ճանաչումը, ենթադրում եմ, որ անպատասխանատու չէին գտնվի նման լուրջ տեղեկատվություն հրապարակելու պարագայում եւ ինչու ոչ , երբ արձագանքեցին դատախազությունը եւ ոստիկանությունը, եղավ հակադարձում, որ այդ տվյալները համապատասխանում են իրականությանը եւ լրատվամիջոցը տիրապետում է դրանք հավաստող փաստերի։ Եթե դրանք գոյություն ունեն, կարծում եմ, որ միջազգայնորեն շատ բացասական եւ կոշտ արձագանք է լինելու, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովն ուշադրությամբ հետեւում է, որպեսզի հավաստիանա, որ կամավորությունը որեւէ կերպ չի խախտվել»,-ընդգծեց իրավապաշտպանը
Սիրանուշ Սահակյանը շեշտեց օրենսդրական մակարդակում կամավորության երաշխիքների տրամադրման մասին եւ ընդգծեց՝ իշխանությունը պետք է զերծ մնա պրակտիկայում այդ կամավորությունը խեղաթյուրելուց ՝ անկախ միջոցից, լինեն կոմպրոմատների հավաքագրումը, քրեական հետապնդումները, թե խրախուսումները։
«Տեսնենք՝ ինչպես կընթանան զարգացումները, դատավորները ինչ որոշումներ կկայացնեն, եթե լինեն դրական որոշումներ, կարծում եմ ՝ պետք է ուսումնասիրվի, արդյո՞ք կամավորությունը պահպանվել է, թե ՞ հենց այդ գործոնների ներքո են հրաժարականներ տրվել»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Մենք արդեն ունենք ուժի մեջ մտած օրենք, որը հնարավորություն է տալիս ՍԴ դատավորներին հրաժարական ներկայացնել մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետը լրանալը՝ 70 տարեկանը եւ ստանալ աշխատավարձին հավասարեցված կենսաթոշակ ։ Ինչպես իշխանություններն են ներկայացնում, այդ օրենքի նպատակը նախկին կազմի հեռանալն է, բայց մարդասիրական լուծումներով։ Քանի որ օրենքը ուժի մեջ է մտել, ենթադրելի է, որ պետք է ստանա նաեւ այն ներգործությունը, որպեսզի դատավորները օգտվեն իրենց տրված այդ հնարավորությունից»։
Իրավապաշտպանը նաեւ ընդգծեց, որ առանձին դատավորներ ի սկզբանե մերժել են վաղ կենսաթոշակի գաղափարը, իսկ բազմաթիվ գործիչներ եւ իրավապաշտպաններ անթույլատրելի են համարում օրենքի տրամաբանությունը՝ հաշվի առնելով, որ հրաժարականի ցանկության դիմաց հարկատուների միջոցների հաշվին են ֆինանսավորելու դատավորներին այն դեպքում, երբ վերջիններս որեւէ գործառույթ չեն իրականացնի։
Նշենք, որ Սիրանուշ Սահակյանը դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստի հանդես էր եկել ելույթով, որտեղ բարձրաձայնել էր դատաիրավական համակարգի խնդիրների մասին։ «Հատկապես ուշադրություն էինք հրավիրել ՍԴ-ն զավթելու օպերացիային։ 2020 թվականի հունվարի 29-ից 30-ը նախատեսվում է խորհրդի նիստ, այդ նիստի շրջանակներում արդեն իսկ մեր հայտարարությանը եւ առաջարկներին անդրադարձ կկատարվի։ Ես մի փաստաթղթի եմ ծանոթ, որը կազմվել է հենց ՄԱԿ-ի շրջանակներում եւ այնտեղ արտացոլված է այն խնդիրը, որ ՀՀ դատական իշխանությունը գործադիրի կողմից ճնշումների է ենթարկվում։ Թե ինչպիսի հանձնարարականներ կտրվեն եւ պետությունը ինչպես կարձագանքի, արդյո՞ք պատրաստակամություն կհայտնի սերտորեն աշխատել եւ իրականացնել հանձնարարականները, թե կփորձի արդարացումներ գտնել, այս քննարկումների արդյունքում կորոշակիանա»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ գործընթացները դեռեւս շարունակվում են եւ առաջիկա ամիսների ընթացքում կունենաք զեկույցը եւ նաեւ ՀՀ իշխանություններին ուղղված հանձնարարականները։
«Նաեւ կտեսնենք, թե որ երկրներն են դրանք տվել, որովհետեւ այդ հանձնարարականներն առաջարկվում են ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից, օրինակ, նախկինում Գերմանիան , Շվեդիան, ԱՄՆ-ը շատ ուշադիր են եղել դատական իշխանության անկախությանը վերաբերող հարցերում եւ հետեւողական առաջարկներ են ներկայացրել»։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ՍԴ-ի հարցին լուծում տալու հնարավորությանը՝ իրավապաշտպանը նշեց. «Դեռեւս ամիսներ առաջ ես ինքս էլ հրապարակային ելույթներում նշել եմ, որ այս իշխանության ճանապարհներից մեկը լինելու է նաեւ Սահմանադրությունը փոխելու կամ օրենքի ճանապարհով ՍԴ կազմի փոփոխությունը, օրինակ, Վճռաբեկ դատարանի կամ ՍԴ-ի միաձուլումն է, որը ինստիտուցիոնալ տեսանկյունից հիմնավոր չէ եւ իր հետ բազում խնդիրներ է առաջ բերելու՝ ոչ մի խնդիր չլուծելով , ինչեւէ , իրենց հռչակած խնդրին հասնելու համար դա իրավական ուղի կարող է լինել, բայց կարծում եմ, այն կառույցները, որոնք եզրակացություն են տալու, նայում են ոչ միայն մասնագիտական լուծումները, այլ նաեւ պրոցեսը ՝ արդյո՞ք այդ պրոցեսները տեղի են ունենում միայն իրավական բարեփոխումների, թե նաեւ քաղաքական խնդիրներ լուծելու տեսանկյունից։ Ես վստահ եմ, որ չեն կարողանալու անուշադրության մատնել շղթայի օղակները, որ մասնավորապես, դատավորի ներդրմամբ պրոցես է սկսվել, որը ձախողել է ինչ-որ փուլերում եւ երբ որ այդ բոլոր օղակները ձախողել են, վերջին հանգրվանն է դառնում սահմանադրական բարեփոխումների միջոցով միաձուլումը եւ չեմ կարծում, որ այդ գաղափարը ողջունվելու է»։
Ինչ վերաբերվում է սահմանադրական բարեփոխումների լեգիտիմությանը, ըստ Սիրանուշ Սահակյանի, նախ եւ առաջ անհրաժեշտ է մատնանշել այնպիսի հասարակական պահանջ, որը արդարացնում է երկրի Սահմանադրության փոփոխությունը, որովհետեւ սահմանադրական կայունությունը, ինչպես շեշտում է Սիրանուշ Սահակյանը, կարեւոր երաշխիք է։ «Դեռեւս հիմնավորումներ նախաձեռնողների կողմից չեմ լսել, նաեւ չեմ տեսնում գերկենտրոնացված վարչապետի դիրքի փոփոխությանը ուղղված հայտարարություններ , հետեւաբար, չեմ ենթադրում, որ դրանք իրական եւ բարի նպատակը բալանսավորումն է եւ օրինակ, գործադիրի որոշակի լիազորությունների կիսումը նախագահի հետ կամ այլ ուղղությամբ եւ հետեւաբար,չէի հերքի այն մոտեցումը, որ այդ բարեփոխումների նպատակների մեջ նաեւ ՍԴ կազմի հարցի լուծումն է, եթե այս կենսաթոշակային օրենքը ձախողվի»,-եզրափակեց իրավապաշտպանը։
- 12:10Միասնական սոցծառայության պաշտոնատար անձինք մեղադրվում են բազմաթիվ նպաստառուներից կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ
- 13:10Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության հանգամանքները. Հարձակվել են 6-7 հոգով
- 14:10Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող, կերպարանափոխված հետախուզվողը
- 13:10Սպանության հետ գործ չունեմ, բռնաբարությունն իմ վրա կվերցնեմ. Վրույր Բարսեղյան
- 15:10Հարվածներ և քաշքշոց «օրենքով գողերի» և նրանց կողմնակիցների միջև
- 12:10Մգացված ապակիներով ավտոմեքենաների համար վարչական պատասխանատվության են ենթարկվել հանրությանը հայտնի «օլիգարխներ», օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ
- 11:10Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը
- 13:10ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են
- 11:10Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթով հատել են պետական սահմանը. ՔԿ
- 12:1028 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.