Մինչ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է՝ լավ ապրելու համար պետք է աշխատել, առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ բժիշկներին գործազուրկ թողնելու։
ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով։ Ծննդատների դեպքում ԱՆ որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանվել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն։
«Բայց ո՞վ է ասում, որ ռայոններում տարեկան 150 ծնունդ պիտի լինի։ 2018 թվականի համեմատ Եղվարդի ծննդատանը ընդունված ծնունդները 17-ով ավելացել են։ Ունեցել ենք 136 ծնունդ»,- նշում են ծննդատան բուժաշխատողները։
Եղվարդի ծննդատան աշխատակիցներն ասում են, որ ծնունդների թվի նվազման պատճառ կարող է լինել նաև հանգամանքը, որ ծննդատունը տեղափոխվել է, և շատ ծնողներ չգիտեն այդ մասին։ Նրանք նշում են, որ եթե փակելու ծրագիր կար, ապա դա պետք է արվեր այն ժամանակ, երբ իրենք աշխատում էին, իրենց բնորոշմամբ, անմարդկային պայմաններում։
«Իսկ հիմա արդեն 3 ամիս ա՝ ամեն ինչով ապահովված ծննդատուն ունենք, պիտի սա փակեն, մենք անգործ մնանք, իսկ Երևանում հիվանդանոցները գերագեցած դառնա՞ն։ Էդ դեպքում կարո՞ղ են ծննդկանին անհրաժեշտ ուշադրություն հատկացնել։ Բոլորս էլ մարդ ենք, հանգստի կարիք ունենք, բժիշկը չի կարող անընդհատ ուշադիր լինել»,- նշում են Եղվարդի ծննդատան աշխատակիցները։
Եղվարդի «Նաիրիի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Նազարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռևս պաշտոնական գրություն չեն ստացել՝ ծննդատան լուծարման վերաբերյալ։
«Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, որ ծննդօգնության կարգավորումը լինի բարձր մակարդակով»,- նշեց Արմեն Նազարյանը։
Վերջինիս խոսքով, կախված հղիության ընթացքից և խնդրի աստիճանից, հղի կանայք հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ բուժհաստատությունը։
Այնուամենայնիվ, Եղվարդին ամենամոտ համայնքը, որտեղ հղի կանայք կստանան բուժօգնություն, գտնվելու է ամենաքիչը 15 կմ հեռավորության վրա՝ Երևանում։
Արմեն Նազարյանը նշում է, որ իրենք շտապ օգնության մեքենաներ են տրամադրելու հիվանդանոց դիմած բոլոր հղիներին, որպեսզի վերջիններս տեղափոխվեն անհրաժեշտ բուժհաստատություն։
Մինչ Եղվարդում լուծարվող ծննդատան աշխատակիցները դժգոհում են ստեղծված «անարդար» իրավիճակից, Աչաջրի նորոգված և բարվոք ծննդաբերական բաժանմունքում 2020 թվականի հունվարի 1-ին, 2-ին և 3-ին երեք ծնունդ են ընդունել, ի հեճուկս ծննդատան լուծարման հանգամանքի։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող և հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը ևս 2020 թվականի հունվարի 1-ից պետական ֆինանսավորում չի ստանում։
Բժշկուհի Նունե Ներսիսյանը նշում է, որ Աչաջուրի բժիշկների ինքնագործունեությունը կարող է իրավական հետևանքներ ունենալ. «Մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, որ այսպես են վարվում բժշկի հետ։ Բայց բժիշկը տալիս է Հիպոկրատի երդում և չի կարող օգնություն ցույց չտալ։ Բացի այդ, բժիշկները 3 օր առաջ են հեռուստատեսությունից տեղեկացել, որ այլևս չեն ֆինանսավորվելու։ Այսինքն, եթե նույնիսկ իրավական քայլ լինի, իրենք կարող են նշել, որ գրավոր ծանուցում չեն ստացել, թեև նախարարությունը 2 ամիս առաջ պետք է գրավոր ծանուցում իրականացնի»։
Ներսիսյանի խոսքով, նախարարությունը որդեգրել է կարգախոս՝ «մահը ցուցանիշ չէ»։
«150 ծննդի հաշվարկը չգիտեմ ինչ տնտեսական վերլուծություններով են արել, քանի որ 5500 բնակիչ ունեցող Աչաջուրը մոտ 90 ծնունդ ունեցել է, թեև նախորդ տարի առաջին 3 ամիսներին ծննդատունը չի աշխատել, քանի որ ասել են՝ այն լուծարվելու է»,- նշեց Նունե Ներսիսյանը։
Նույն ճակատագրին է արժանացել Մարալիկի ծննդատունը։ 17 գյուղական համայնքներին սպասարկող ծննդատունը այս հունվարից այլև չի ֆինանսավորվելու։ Արդյունքում, 12 բուժաշխատողներ գործազուրկ կդառնան։
Առողջապահության նախարարությունը ծննդատան լուծարումը հիմնավորում է ծնունդների նվազման հանգամանքով։ 2018 թվականի համեմատ 2019 թվականին գրանցված ծնունդները նվազել են 50-ով։
Այս դեպքում Մարալիկի և հարակից 17 գյուղական համայնքների բնակիչներ ստիպված են լինելու գնալ Գյումրի կամ Արթիկ՝ կտրելով 12-27 կմ ճանապարհ։ Նշենք, որ Գյումրի-Մարալիկ երթուղային միկրոավտոբուսի ուղեվճարը 300 դրամ է, իսկ Արթիկ-Մարալիկ երթուղայինինը՝ 200 դրամ։
Սա՝ եթե հղին մենակ է գնում։ Այնինչ շատ հաճախ անհրաժեշտ կլինի նրան ուղեկցել։ Եթե ֆինանսական պահով անգամ դա ընդունելի տարբերակ է, ապա հնարավոր է, որ միշտ հղին կգտնի իրեն ուղեկցող։
Տեղեկություններ կան, որ լուծարման եզրին է նաև Վարդենիսի ծննդատունը։ Հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ ծանուցում չեն ստացել՝ ծննդատան լուծարման հետ կապված։
«2019 թվականին մեր մետ 247 ծնունդ է գրանցվել։ Նախորդ տարի ևս այդքան ծնունդ ենք ունեցել։ Ճիշտ է, վերջին տարիների ամսական ծնունդները նվազել են՝ 20-25 ծնունդ ենք ունենում, բայց 150-ի շեմը հատում ենք»,- նշեց Հովիկ Սարգսյանը։
Վերջինիս խոսքով, եթե Վարդենիսի ծննդատունը չգործի, հղի կանայք ստիպված են լիելու 30 կմ ճանապարհ անցնել, որպեսզի հասնեն մոտակա համայնքի՝ Մարտունու ծննդատուն. «Վարդենիս-Մարտունի տրանսպրոտ չկա, մարդիկ պետք է իրենց մեքենաներով հասնեն ծննդատուն։ Մարտունու ծննդատունը համարվում է ավելի բարձր կարգի, և ուղեցույցներով տրված է, եթե տեղափոխման հարց կա, շտապ օգնության մեքենանյով կտեղափոխվի, եթե հիվանդանոցում է պառկած ծննդկանը։ Բայց տնից գնալու դեպքում պետք է իր միջոցներով հասնի հարևան համայնք»։
Համաչափ զարգացան և դեմոգրաֆիկ աճի մասին խոսելուն զուգընթաց կառավարությունը որդեգրել է մարզային հիվանդանոցները և ծննդատները «անդամահատում» սկզբունքը։ 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որով նախարարությունը, ընտրելով ամենահեշտ տարբերակը, հիվանդ ատամը ոչ թե բուժելու, այլ հեռացնելու է։
- 12:10Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
19.03.2024 | 14:10
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.