«ԱՄՆ-Իրան առճակատումը, հնարավոր է, վերաճի տարածաշրջանային պատերազմի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի հետևանքներ կունենան Հայաստանի համար այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Իրան-ԱՄՆ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ ի պատասխան ԱՄՆ օդուժի կողմից օրերս Բաղդադում իրանցի հեղինակավոր գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության՝ այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ:
Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք «Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի հարթակ կդառնան»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես գալու առավոտյան՝ կորուստների չափն ամերիկյան կողմի համար հաշվարկելուց հետո: Վերջին ժամերին Իրան-ԱՄՆ հարաբերություններում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին են անդրադառնում գրեթե բոլոր հեղինակավոր կառույցներն ու երկրները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավիճակով պայմանավորված, Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Իր ֆեկսբուքյան էջում նա գրել է. «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ, և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»:
Նիկոլ Փաշինյանը խաղաղության և իմաստնության կոչով դիմել էր ԻԻՀ և ԱՄՆ նախագահներին նաև հունվարի 5-ին Արտանիշ լեռան լանջից:
Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ իրավիճակի ազդեցությունը Հայաստանի վրա կախված է նրանից, թե ինչպես հետագայում կզարգանա հակամարտությունը:
«Սակայն սկզբունքորեն որևէ դրական միտում ես չեմ տեսնում, քանի որ Հայաստանը բավականին մոտ է Իրանին, իսկ Իրանին առաջիկայում լավ օրեր չեն սպասվում թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, կորուստներ առևտրում, և այլն:
Հակամարտությունն ունի լուրջ լարման մեծ ներուժ, հնարավոր է՝ հակամարտությունը վերաճի մեծ տարածաշրջանային պատերազմի: Հնարավոր է, որ Հայաստանն ուղիղ կերպով չներքաշվի ռազմական գործողություններին, բայց ամեն դեպքում հետևանքները բացասական են լինելու: Իրանն ու ԱՄՆ-ը միանշանակորեն միմյանց հասցնելու են հավելյալ հարվածներ, իսկ հակամարտությունն իրեն չի սպառել: Այդ հարվածներն ամեն տեղ կարող են լինել ոչ միայն երրորդ երկրներում: Բայց ինձ համար բարդ է ասել, սպասենք, չգիտեմ, թե ինչպիսի օպերատիվ պլաններ կմշակվեն, հնարավոր է՝ ինքնաթիռներն արդեն օդում են և վաղուց թռնում են հստակ նպատակներով, եթե դրանք ԱՄՆ-ից ժամանող ինքնաթիռներ են, ապա դեռ ժամանակ կա»,- ասաց նա:
Խոսելով ՀՀ դիրքորոշման մասին, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է այս առճակատման հարցում դիրքավորվել՝ որպես չեզոք:
«Ինչպես ասում են դիրքորոշումը հետևյալն է. «և՛ մեզ, և՛ ձեզ», բայց որքանով դա կհաջողվի՝ դժվար է ասել: Հայաստանը սովոր չէ հավասարակշռել իր հարաբերությունները գերտերությունների միջև, հատկապես այն իրավիճակում, երբ նրանք միմյանց կոկորդից են բռնել»,- ասաց նա:
Ֆելգենգաուերի կարծիքով՝ ուղիղ կերպով ազդեցություն ԼՂ հակամարտության գոտու վրա ևս չի լինի: «Իհարկե, տարածաշրջանում կլինի լարում, որը կանդրադառնա Արցախյան հիմնախնդրի վրա: Հատկապես, երբ գերտերությորւնները զբաղված կլինեն այլ հարցերով, հնարավոր է՝ ավելի փոքր տերություններն օգտվեն իրավիճակից՝ լուծելով իրենց սեփական հարցերը: Ասեմ, որ ներկայումս ամեն ինչ էլ հնարավոր է, և որևէ դրական զարգացում չեմ կանխատեսում»,- եզրափակեց Ֆելգենգաուերը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.