ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքի քննության ժամանակ դատավորի եւ պաշտպանի միջեւ բանավեճ ծավալվեց։
Մ.Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը բողոքը ներկայացնելիս խոսում էր ըստ դատավորի՝ սույն գործին չվերաբերող երեւույթների մասին։ Ինչին պաշտպանը հակադարձեց, թե նույն կերպ է վարվել նաեւ մեղադրող կողմը։
«Արդեն երկար ժամանակ տեղում դոփում ենք։ Դա կապված է ոչ թե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի, այլ այն արդարադատության հետ, որն իրականացվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ։ Հասկացանք, լավ, ով կար դատեցինք, իրենք էլ պիտի հասկանան, որ Դատախազությունը նույնն է եւ շարունակում է նույնը մնալ։ Երբ այս ամբողջին դատեցին եւ վերջացրին, հասնելու են իրենց տները, իսկ այս ամեն ինչը դառնալու է նախադեպ եւ իրենց տներին է հասնելու։ Հասկանում ենք՝ շոուն վերջացել է, մարդկանց հետաքրքիր չէ։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ այդ նախադեպով իրենց տներն են գնալու»,- հայտարարեց փաստաբանը։
Դատավորը հորդորեց պաշտպանին խոսել միայն գործի մասին, եւ ամփոփել խոսքը.
«Ամփոփեք ձեր խոսքը՝ վերաքննիչ բողոքի շրջանակներում, հիմա հակափաստարկի վերաբերյալ ձեր խոսքն ասեք։ Ստիպված կլինեմ սահմանափակել ձեզ…»։
Պաշտպանն ասաց, որ համաձայն է իրեն ձայնի իրավունքից զրկելու դատարանի որոշմանը. «Սահմանափակեք, էդ ո՞նց եղավ երեկ չէիք սահմանափակում»։
Դատարանը հորդորեց պաշտպանին դատարանում ձայնը չբարձրացնել. «Գուցե դուք չեք ընկալում, որ բարձր է, բայց ինձ համար բարձր է»։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին պաշտպանն ասաց.
«Դա արդարադատություն չէ, ասում ենք՝ բերեք փորձագետներին լսենք, եւ այսօր էլ կասկած չէինք ունենա։ Գործերն անջատվեցին, ես այսպիսի բան չէի տեսել, «я в шоке» կասեի, որ մեղադրող կողմի կարծիքն անգամ հաշվի չառնվեց՝ այ եղբայր, դու ուզո՞ւմ ես, որ գործն առանձնացվի։ Եվ այդ պայմաններով դատաքաննությանը ամբաստանյալը գտնվում է կալանքի տակ»։
Այս դատական նիստին պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի դեկտեմբերի 16-ին։
Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.