«Հիսուսի բարդույթ» արտահայտություն, նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում, դա ի՞նչ է նշանակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում բդեշխի բարդույթ, սակայն դա պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով:
Դիտարկմանը՝ վարչապետը նկատի է ունեցել, որ պաշտոնյաները պետք է լինի Հիսուսի նման և՛ ծառա, և՛ տեր, Տեր Եսային ասաց. «Բայց դա բարդույթ չէ»:
Ինչ վերաբերում է քաղաքական ելույթներում Հիսուսի անունն օգտագործելուն, նա ասաց, որ եթե կոռեկտ է, եթե տեղին է՝ ինչո՞ւ չէ: «Հիսուսի ուսմունքը, Քրիստոնեությունը բոլորի համար է՝ և՛ պետական գործիչների, և՛ հասարակ մարդկանց: Մարդը միշտ էլ, եթե հավատում է Հիսուսին, կարող է նաև Քրիստոսի պատգամները մեջբերել, օգտագործել հավուր պատշաճի: Այնպես չէ, որ ավետարանը գաղտնի գիրք է և ինչ-որ մի խավի սեփականությունն է, այն բոլորինն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Միլանում վարչապետի կողմից իրեն Հիսուսի հետ համեմատելուն, նա ասաց. «Որքան հիշում եմ՝ նա ասում էր՝ ես Հիսուսի պես սեր եմ քարոզում, հիմա եկեղեցին է այդ պատգամը քարոզում: Ուրիշ հարց է, թե ինչ է իր ասածի բովանդակությունը: Բոլորս ենք փորձում նմանվել Հիսուսին, այլ ոչ թե համեմատվել»:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.