Մոսկվայի Զելենոգրադի վարչական շրջանում տղամարդը ձեռք է բերել 1-սենյականոց բնակարան, որում ձևական գրանցված է եղել շուրջ 600 քաղաքացի՝ ռուսներ և արտասահմանցիներ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Այն մասին, որ բնակարանում հարյուրավոր մարդիկ են գրանցված, գնորդն իմացել է արդեն նախկին սեփականատեր ոմն Ասատուրյանի հետ գործարքի պայմանագիրը կնքելուց հետո: Արդյունքում պարզվել է, որ Ասատուրյանին 2018 թվականին տուգանել են 120 000 ռուբլի՝ նրան մեղավոր ճանաչելով քաղաքացիների գրանցման համար:
Բնակարանի նոր սեփականատերը ստիպված է եղել վտարել «անկոչ հյուրերին» դատարանի միջոցով: Նա դատական հայց է ներկայացրել գրանցվածներից յուրաքանչյուրի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բնակարանից օգտվելու նրանց իրավունքը և հանել նրանց գրանցումն իր բնակարանից: Հայցվորը նշել է, որ այդ մարդիկ հավանաբար ձևական են գրանցված եղել և ոչ մի իրավունք չունեն բնակարանի նկատմամբ:
Զելենոգրադի շրջանային դատարանը բավարարել է հայցը և բոլոր 579 գրանցվածներին զրկել է բնակարանի նկատմամբ իրավունքներից: Նրանցից և ոչ մեկը չի ներկայացել դատին:
Հոկտեմբերին պարզ է դարձել, որ ներգաղթյալների համար Ռուսաստանում պարզեցվելու է գրանցման կարգը: Մասնավորապես, այն արտասահմանցիներին, որոնք սեփականություն են գնել Ռուսաստանում, կթույլատրվի այնտեղ գրանցել իրենց ազգականներին և այլ հայրենակիցների: Օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է ՌԴ պետդումա:
- 13:10Ցեղասպանության մասին հայտարարության համար հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ
- 11:10Առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի. Չավուշօղլու
- 15:34ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- 13:10Հայաստանը վտարել է Բուդդա մականվամբ հանցագործին. հնդկական ԶԼՄ-ներ
- 11:10Սուխումի կենտրոնում օրենքով գողերի գնդակահարության տեսանյութը հրապարակվել է համացանցում
- 15:10Կեմերովոյում կալանավորվել է հայ գործարարի սպանության մեջ կասկածվողը
- 14:10«Չեմ կարող դադարել անիծել հայերի նկատմամբ 1915 թվականի ցեղասպանությունը». հայտնաբերվել է Ֆեթուլլահ Գյուլենի՝ 1965 թվականին գրված նամակը
- 12:10ԱՄՆ-ում Armenian Power հայկական ավազակախմբի ղեկավար Մհեր Դարբինյանին դատապարտել են 18 տարվա ազատազրկման
- 13:10Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել վրացական տարածքի նկատմամբ. Bellingcat
07.12.2019 | 14:10
07.12.2019 | 13:10
07.12.2019 | 12:10
07.12.2019 | 11:10
06.12.2019 | 14:59
06.12.2019 | 14:17
06.12.2019 | 13:10
06.12.2019 | 12:10
06.12.2019 | 11:10
05.12.2019 | 15:10
05.12.2019 | 14:10
05.12.2019 | 13:20
05.12.2019 | 12:46
05.12.2019 | 12:10
05.12.2019 | 11:10
04.12.2019 | 15:10
04.12.2019 | 14:05
04.12.2019 | 13:10
04.12.2019 | 12:10
04.12.2019 | 11:10
03.12.2019 | 14:50
03.12.2019 | 14:10
03.12.2019 | 13:10
03.12.2019 | 11:10
02.12.2019 | 16:12
02.12.2019 | 14:10
02.12.2019 | 13:10
02.12.2019 | 11:10
30.11.2019 | 14:50
30.11.2019 | 14:10
30.11.2019 | 13:10
30.11.2019 | 12:10
30.11.2019 | 11:10
29.11.2019 | 14:10
29.11.2019 | 13:10
29.11.2019 | 12:10
29.11.2019 | 11:10
28.11.2019 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.