Գնդապետ Արա Մխիթարյանը, ով սեպտեմբերի 17-ին Վայոց Ձորում մի խումբ մարդկանց կողմից ծեծի էր ենթարկվել, ոչ կոմայից, ոչ էլ կրիտիկական վիճակից դուրս չի եկել: Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պնդեց տուժողի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
«Շատ սխալ տեղեկատավություն են տարածում, Արան կոմայի մեջ է, իրենք անձամբ Արային տեսել ե՞ն՝ որ այդպիսի բաներ են ասում: Ծայրահեղ ծանր պառկած է, մենք շատ ուրախ կլինեինք, որ իրանց ասածով լիներ՝ կոմայից դուրս եկած լիներ, բայց այդպես չէ: Կարող եք գրել՝ սխալ տեղեկատվություն են տարածում, այդպիսի բան չկա: Մի աչքը դեղերի ազդեցւթյան տակ բացվում –փակվում է, դա ռեֆլեքսորեն է: Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակի ընթացքում կարող է կոմայից դուրս գալ»,-նշեց նա:
Անդրադառնալով քրեական գործի ընթացքին՝ Կարեն Մխիթարյանն ասաց, որ մինչև վերջնական արդյունքները չտեսնի, ոչինչ չի կարող ասել:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ փոխգնդապետը կրիտիկական վիճակից դուրս է եկել:
«Նրա մոտ թեթև դրական շարժ կա, բայց վիճակը մնում է ծանր: Ուղղակի այդ կրիտիկական վիճակից է դուրս եկել, մի ստադիան փոխվել է, բայց այնպես չէ, որ նա նորմալ գիտակցություն ունի, կամ կարողանում է շփվել»,- ասել էր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը
ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը ՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:
Հոկտեմբերի 30 –ին Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Վայոց Ձորի դեպքի մասին 4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել, բայց ունենք նաև մարզպետի շենքի դիմաց տեղադրված տեսանկարահանող սարք, ըստ որի՝ 22։30–ին մարզպետը մտնում է շենքի մուտք և 00։30-ին շքամուտքից դուրս գալիս։ Մյուս կողմից, զինծառայողներն առերես էլ պնդել են, որ մարզպետն այնտեղ է եղել:
- 13:10Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
- 12:10Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում. Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա
- 11:10Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության
- 14:17Այն, ինչ առաջարկել է Հայկ Սարգսյանը, մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ
- 13:10Վրաստանից հասնում ենք Հայաստանի անցակետ, «բարդակ» է բառի բուն իմաստով․ ավտոներկրող
- 12:10Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բոլոր հաշմանդամ զինծառայողները
- 15:10ՀՀԿ հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ
- 15:10Դատարանների մուտքը փակելու ընթացքում ոստիկանությունը «սատարում» է փակողներին, իսկ այսօր բերման ենթարկում. Արսեն Բաբայանը՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց կատարվածի մասին
- 14:05«Ով ա սպանել իմ բալին, բերեք»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը ուշագնաց եղավ (ուղիղ)
- 11:10Մարմնի վրա հին ու նոր վերքեր ու կապտուկներ կար.մահացած զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել հանցագործին
09.12.2019 | 15:10
09.12.2019 | 12:10
09.12.2019 | 11:10
07.12.2019 | 14:10
07.12.2019 | 13:10
07.12.2019 | 12:10
07.12.2019 | 11:10
06.12.2019 | 14:59
06.12.2019 | 14:17
06.12.2019 | 13:10
06.12.2019 | 12:10
06.12.2019 | 11:10
05.12.2019 | 15:10
05.12.2019 | 14:10
05.12.2019 | 13:20
05.12.2019 | 12:46
05.12.2019 | 12:10
05.12.2019 | 11:10
04.12.2019 | 15:10
04.12.2019 | 14:05
04.12.2019 | 13:10
04.12.2019 | 12:10
04.12.2019 | 11:10
03.12.2019 | 14:50
03.12.2019 | 14:10
03.12.2019 | 13:10
03.12.2019 | 11:10
02.12.2019 | 16:12
02.12.2019 | 14:10
02.12.2019 | 13:10
02.12.2019 | 11:10
30.11.2019 | 14:50
30.11.2019 | 14:10
30.11.2019 | 13:10
30.11.2019 | 12:10
30.11.2019 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.