Սա իշխանությունն ամրապնդելու սովորական հնարք է, իսկ Արման Բաբաջանյանը ընդամենը գործիք է, որին Փաշինյանն օգտագործում է իր իշխանությունն ամրապնդելու համար:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու մասնավորապես, Հոկտեմբերի 27-ի գործի հնարավոր վերաբացման մասին հարցին, ասաց 1991-95 թթ ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:
«Արման Բաբաջանյանը իրենից ի՞նչ է ներկայացնում, նա ծրագրավորված դուրս եկավ ԼՀԿ-ից, դարձավ անկախ…Ոչ ոք Արման Բաբաջանյանին հարց չի տալիս, թե իրեն ո՞վ է իրավունք վերապահել Նաիրի Հունանյանի հետ 2 ժամ զրուցել, այդ 132 պատգամավորներից ով ցանկանա, կարո՞ղ է գնալ նրա հետ հանդիպել:
Դա շատ նման է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ գնդի տարածք մտնելու թույլտվությանը»,-նշում է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության պարագլուխ, ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով դիմում է ներկայացրել, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հանդիպել է Հունանյանի հետ եւ 2.5 ժամ զրուցել նրա հետ։ Ապա` ակնարկեց Նաիրի Հունանյանի եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կապի մասին:
Ալբերտ Բաղդասարյանը նկատում է՝ Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում տարբեր առիթներով 2 անգամ քննադատել է Փաշինյանին, որը փորձում է իր բոլոր պոտենցիալ հակառակորդներին ահաբեկել եւ շանտաժ անել:
Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Վազգեն Մանուկյանի խոսքն այսօր այնքան էլ ծանրակշիռ չէ, քանի որ նա քաղաքականությունից, ըստ էության դուրս է եկել , իսկ Հանրային խորհուրդը ամենաթույլ օղակն է եւ դիմադրելու ռեսուրս չունի: «Բայց սա դաս է բոլոր նրանց համար, ովքեր կհամարձակվեն այս կամ այն կերպ իշխանությանը դուր գալուց դուրս ինչ-որ կարծիք ունենալ: Միշտ այդպես է, դիկտատուրա հաստատելու պրոցեսը սկզբից չեն հասկանում»,-նկատում է Ալբերտ Բաղդասարյանը:
Ըստ Բաղդասարյանի, այսօր մանր ու ճղճիմ քայլերով, Նիկոլ Փաշինյանը ամրապնդում է իշխանությունը եւ կախում է այն զանգը, որը հետո է հնչելու, երբ զոմբիացած հանրությունը, նրանք, որոնք սրտիկներով , մեկնաբանություններով ուրախանում են, հետո իրենց գլխին են տալու. « Հիշեցնեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ էին սիրում, քան Նիկոլին: Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ դարձավ 83 տոկոսով, Նիկոլը իշխանության եկավ 71 տոկոսով»:
Հարցին, արդյո՞ք Հոկտեմբերի 27-ի գործով թիրախում միայն Վազգեն Մանուկյանն է, որովհետեւ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե Նաիրի Հունանյանը շատ անուններ է տվել եւ սլաքները ուղղել էր այսպես ասած, ռեւանշիստների կողմը, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց. « Գագիկ Ջհանգիրյանի ձեռագիրն է՝ շանտաժի գործիքը ժամանակին օգտագործել է Գագիկ Ջհանգիրյանը : Ես հիշում եմ, որ երբ ինքն էր քննում գործը, Հայաստանում չկար քաղաքական գործիչ, որի անունը պարբերաբար չշրջանառվեր, թե կապ ունի Նաիրի Հունանյանի հետ : Բացի հիմնական եղելությունը բացահայտելուց նա բոլորին ներառում էր, անգամ ինձ է հարցաքննության կանչել, այն դեպքում, երբ Նաիրի Հունանյանի հետ կյանքում առնչություն չեմ ունեցել:Ոճն այդ ժամանակվա գծած ոճն է, գուցե Ջհանգիրյանն էլ չէ հեղինակը գուցե ուրիշ մարդիկ են, որ Նիկոլին են պարեցնում, իսկ Արման Բաբաջանյանը գործիք է՝ շատ հասարակ եւ շուտ ժանգոտվող»:
Ինչ վերաբերվում է առհասարակ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը , Ալբերտ Բաղդասարյանը համոզված է՝ այն բացահայտված չէ եւ չի բացահայտվելու, այնպես, ինչպես Ապրիլյան պատերազմը : Չկան հարցերի պատասխանները, թե ինչը դրդեց Նաիրի Հունանյանին, ինչ նպատակ էր հետապնդում հենց Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահին, տեղակալին վերացնելը:
Ալբերտ Բաղդասարյանը կարծում է ՝ տվյալ ժամանակահատվածում Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը դերակատարություն է ունեցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրականացման մեջ:
Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
- 14:10«Եթե ոստիկանությունը խոշտանգելու մտադրություն ունենա, կարող է խոշտանգել այլ սենյակում». Սերգեյ Ատոմյան
- 13:10Իրավիճակ է փոխվել, տղամարդիկ էլ են բռնության ենթարկվում. Ցոլակյան
- 14:10«Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին»
- 13:10ԵԽԽՎ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին արագացնել դատական համակարգի բարեփոխումը
- 11:101998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան
- 13:10«Վտանգավոր է հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելը՝ «կարևորը՝ առաջնագծում չեն կրակում» թեզով». Էլիբեգովա
- 15:10Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում
- 14:10«Եղեք զգոն և ուշադիր, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը». Կարեն Հովհաննիսյան
- 14:10«Ժամանակը իրականում սպառվում է, և մենք լավագույն դեպքում ունենք մինչև գարուն». Ավետիք Չալաբյան
- 13:10Ադրբեջանցի լրագրողները խոստովանել են, որ իրենց երկրում այլախոհություն չկա ղարաբաղյան հարցում. փորձագետ
13.12.2019 | 15:10
13.12.2019 | 14:10
13.12.2019 | 13:10
13.12.2019 | 12:10
13.12.2019 | 11:10
12.12.2019 | 15:43
12.12.2019 | 14:10
12.12.2019 | 12:10
12.12.2019 | 11:10
11.12.2019 | 15:10
11.12.2019 | 13:10
11.12.2019 | 12:10
11.12.2019 | 11:10
10.12.2019 | 14:10
10.12.2019 | 13:10
10.12.2019 | 12:10
10.12.2019 | 11:10
09.12.2019 | 15:10
09.12.2019 | 12:10
09.12.2019 | 11:10
07.12.2019 | 14:10
07.12.2019 | 13:10
07.12.2019 | 12:10
07.12.2019 | 11:10
06.12.2019 | 14:59
06.12.2019 | 14:17
06.12.2019 | 13:10
06.12.2019 | 12:10
06.12.2019 | 11:10
05.12.2019 | 15:10
05.12.2019 | 14:10
05.12.2019 | 13:20
05.12.2019 | 12:46
05.12.2019 | 12:10
05.12.2019 | 11:10
04.12.2019 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.