«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն արձագանքել է «Հաց բերողի» գործով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին գրառմանը։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արթուր Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքներին և թվարկել նրանց, ովքեր ըստ նրա՝ պատասխանատու են «Հաց բերողի» քրեական գործով որոշումների կայացման համար։
Որոշումներ կայացնողների թվում, Հովհաննիսյանը հիշատակել է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը, ով ըստ նրա՝ պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար։ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև 2017 թվականի փետրվարի 8-ին «Հաց բերողի» գործով ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը և հարց բարձրացրել. «Ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են (արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում»։
Այս առնչությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հարկ է համարում պարզաբանել.Արթուր Սարգսյանի գործով փորձաքննության տրամադրման ժամանակահատվածում՝ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արգամ Հովսեփյանը չի հանդիսացել փորձագիտական հիմնարկի ղեկավարը, քանի որ տվյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մրցույթային կարգով ընտրվելու արդյունքում ստանձնել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից: Արթուր Սարգսյանի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարումը կազմակերպել, ինչպես նաև փորձագետների հանձնաժողովի կազմը որոշել է տվյալ ժամանակահատվածում ՊՈԱԿ–ի տնօրենի՝ ըստ քրեական դատավարության օրենսգրքի փորձագիտական հիմնարկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Ա. Ջավադյանը (պաշտոնավարել է մինչև 2017 թվականի հուլիսի 19-ը):
Ավելին, նշված ժամանակահատվածում Կազմակերպության դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած դատաբժշկական փորձագետ Արգամ Հովսեփյանն առհասարակ ներգրավված չի եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կազմում և այդ գործով երբևէ հանդես չի եկել որպես փորձագետ։
Ինչ վերաբերում է տվյալ գործով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ կատարված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության կատարման ժամկետներին և տրված եզրակացությանը, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ.
• Փորձաքննությունը կատարվել է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ,
• Փորձագետները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականություններն իրացրել են լիարժեք և պատշաճ կերպով։
Փորձաքննության շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնից պահանջվել, ստացվել և հետազոտվել են փորձաքննվողի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերի տվյալներն ու պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի շրջանների ընդգրկումով համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրությունների պատկերները։ Պահանջվել է նաև ներկայացնել փորձաքննվողին՝ Արթուր Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ։ Փորձաքննությանը ներկայանալուց հրաժարվելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի գրությունը ստանալուց հետո, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ, 245-րդ և 250-րդ հոդվածների պահանջներով, փորձագիտական հանձնաժողովը, որում որպես փորձագետ ներգրավված են եղել նաև ոլորտի տարբեր առաջատար նեղ մասնագետներ, ներկայացված բժշկական տվյալների հիման վրա ավարտել են փորձաքննությունը:
Փորձաքննության՝ 8-օրյա ժամկետում կատարման առումով, հարկ է նշել, որ փորձաքննության կատարման ժամկետներ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում, իսկ փորձաքննության կատարման ժամկետները կախված են անհրաժեշտ հետազոտությունների ծավալներից և փորձաքննության տեսակից, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով փորձագետների կողմից հնարավոր հետազոտությունների և դատավարական իրավասությունների ու պարտականությունների լիարժեք իրացման պայմաններում փորձաքննությունը կարող է ավարտվել և գործնականում ավարտվում է նաև ավելի կարճ ժամկետում:
Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել.
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված և այդ ժամկետում գործող «ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ»-ի 37-րդ կետի՝ ոսկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսևորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն, քանի որ այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երևույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է, այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր տվյալ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում: Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որևէ անձ տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որը սակայն չի զուգորդվում օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը նման դրսևորմամբ չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում:
Ինչ վերաբերում է Բեխտերևի հիվանդությամբ տառապող անձանց մահվան հնարավոր պատճառներին, ապա հարկ է նշել, որ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը), առավել ևս տվյալ հիվանդության հետևանքով ներքին օրգանների ախտահարումների և ֆունկցիոնալ խանգարումների բացակայության պայմաններում, ինքնին չի կարող պատճառահետևանքային կապի մեջ գտնվել անձի մահվան հետ: Առհասարակ հարկ է նշել, որ նման հիվանդությամբ տառապող անձանց մոտ սուր բարդությունների զարգացում, նույնիսկ րոպեների ընթացքում կարող է դիտվել օրինակ վիրահատության կատարման համար ընդհանուր անզգայացման նպատակով շնչափողի դժվար ինտուբացիայի անհաջող և/կամ ձգձգված փորձերի և այլ պատճառներով, նշվածով պայմանավորված արհեստական շնչառության ժամանակին և լիարժեք ծավալով չիրականացման և դրա արդյունքում ծանր հիպօքսիայի, թոքերի և գլխուղեղի սուր այտուցի և փոխկապակցված այլ բարդությունների զարգացման արդյունքում: Արթուր Սարգսյանը ըստ լրատվամիջոցներում զետեղված տեղեկությունների, ենթարկվել էր վիրահատական միջամտության, ուստի այս առումով օբյեկտիվ իրականությունը պետք է պարզել նմանատիպ բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրության արդյունքում, այլ ոչ թե խնդիրը վերլուծել մակերեսորեն:
Ամփոփելով վերոգրյալը՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո»–ն հորդորում է զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, չփորձել Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը շահարկելով կասկածի տակ դնել մեր երկրում կարևոր առաքելություն իրականացնող փորձագիտական կառույցի հեղինակությունը։
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.