Սիրիայում հարձակումների և իր գործողությունների համար Թուրքիան չի պատժվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողություններին:
-Թուրքիայի կողմից Սիրիայի տարբեր հատվածներում սկսվել են ռազմական գործողություններ, և ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ քրդերն իրենց չեն օգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և իրենք զորքը հետ են քաշել ու չեն օգնի քրդերին: Չկա՞ն այլ երկրներ, որոնք չեն օգնել ԱՄՆ-ին այդ պատերազմում, սակայն ԱՄՆ-ի դաշնակիցներն են և ստանում են աջակցություն, կամ այդպես չի՞ եղել քրդերի պարագայում նախկինում: Ո՞րն է Թրամփի այս հայտարարության իրական պատճառը:
-Բնականաբար եղել են դեպքեր, երբ ԱՄՆ-ին չաջակցող երկրները նրա աջակցությունն ստացել են, քրդերին էլ ԱՄՆ-ն տարբեր տարիներ աջակցել է տարբեր թիրախների դեմ պայքարելու համար, այդ թվում՝ զենք և զինամթերք տալով, քրդերն էլ ակտիվ պայքարել են «Իսլամական պետության» դեմ նույն ամերիկյան զենքով: Այս առումով, իհարկե, հիմա քրդերը շատ բարդ և ծանր կացության մեջ են հայտնվել, որովհետև թուրքական հզոր բանակը ուղիղ հարվածներով ոչնչացնում է քրդական զենքը, զինամթերքը և լուրջ վնասներ է հասցնում քրդերին, ովքեր պայքարել են իրենց իրավունքների համար և ահաբեկչական խմբավորումների դեմ: Թրամփի նման մոտեցումն, իհարկե, շատերին է զարմացրել Վաշինգտոնում, և կարծում եմ, որ թուրքերը հարմար պահ են գտել քրդերին լրացուցիչ հարվածներ հասցնելու համար Սիրիայի տարածք ներխուժելու և այնտեղ իրենց դիրքերն ամրացնելու համար:
-Աշխարհի արձագանքը քի՞չ է, ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք պատճառն այն է, որ մի կողմում Թուրքիան է:
— Աշխարհի արձագանքն ադեկվատ չէ, Թուրքիան մի պետություն է, որը երբեք իր գործողություների համար չի պատժվել, Թուրքիան մի պետություն է, որն ամեն ինչ անում է, և Էրդողանը մի գործիչ է, որ ամեն ինչ անում է, ու դրա համար երբևէ չի պատժվել՝ սկսած սուվերեն պետության տարածք ներխուժելուց, ցեղասպանություն գործելուց, ռուսական օդանավ խոցելուց, Վաշինգտոնի կենտրոնում ԱՄՆ քաղաքացի ծեծելուց: Սա մի պետություն է, որն ամեն ինչ կարող է անել ու չի պատժվում: Ցանկացած միջազգային իրավունքի սկզբունք խախտելուց երբևէ պատասխանատվության չի ենթարկվել, և բնական է, որ աշխարհն էլ հենց այսպիսի արձագանք պետք է տար: Այսինքն՝ արձագանքը, մեծ հաշվով, շատ ոչ ադեկվատ է այն իրողությանը, արձագանքվողներն էլ հասկանում են, որ մեծ հաշվով ոչինչ անել չեն կարող, որովհետև հաշտվել են այն մտքի հետ, որ Թուրքիան ինչ ուզի աշխարհի որևէ պետության տարածքում, կարող է անել ու կարող է մնալ անպատիժ:
-Անդրադառնանք Հայաստանի արձագանքին, արդյո՞ք լոբբինգի կարիք չկա, արդյո՞ք բավարար էր ԱԳՆ-ի հայտարարությունն ու վարչապետի անդրադարձը կառավարության նիստի ժամանակ: Հաշվի առնելով Թուրքիայի հետ խնդիրը, տարածաշրջանային խնդիրները, արդյո՞ք այսքանը բավարար է Հայաստանի համար:
-Ամբողջ աշխարհը քննադատեց, հետո՞, ի՞նչ փոխվեց։ Թուրքիան չի դադարեցրել իր հարձակումները տարբեր ուղղություններով, նաև այն շրջաններում, որտեղ հայեր կան: Ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի մյուս երկրների հայտարարությունները գրոշի արժեք չունեն Թուրքիայի համար, և քանի դեռ չկան հստակ գործողություններ պետության կամ պետությունների կողմից, Էրդողանը շարունակելու է առաջ շարժվել Սիրիայի տարածքում և այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք բխում են Թուրքիայի շահերից: Այս առումով աշխարհում չկա որևէ պետություն ու որևէ առաջնորդ, որ կարողանա ազդեցություն ունենալ Թուրքիայի գործողությունների ու Թուրքիայի նախագահի վրա:
-Այսինքն՝ ստացվում է, որ այդ գործողությունները կլինեն այնպես և այնքան, ինչպես ցանկանում է Թուրքիա՞ն:
— Այդպես էլ շարունակվում է, այդպես էլ տեղի է ունենում Սիրիայում, այդ կոնֆլիկտում Թուրքիան շատ քիչ դեպքերում է զիջել և դրանց դիմաց էլ անպայման ինչ-որ բաներ ստացել է թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Ռուսաստանից, թե՛ Իրանից: Պատկերացրեք այս նույն գործողությունն աներ Ռուսաստանը կամ Իրանը, սա համամարդկային, համաշխարհային աղմուկ կլիներ, բոլորը կքննադատեին, պատժամիջոցներ կկիրառվեին այդ երկրների դեմ:
-Այսինքն՝ չե՞ն ուզում որևէ կոնֆլիկտ կամ բանակցություն Թուրքիայի հետ, ինչո՞ւ է այդպես:
-Թուրքիան հզոր է, մարտունակ բանակ ունի, լուրջ ազդեցություն՝ Մերձավոր Արևելքում: Չափազանց կարևոր է ԱՄՆ-ի համար, այլ խաղացողների համար, և ամեն ինչ անում են, որպեսզի Թուրքիան իրենց շահերին դեմ չգնա և այս առումով ԱՄՆ-ն էլ նույնպես Թուրքիայից մեծ կախվածություն ունի Մերձավոր Արևելքում, այստեղ Թուրքիայի քաղաքականությունից մեծ կախվածություն ունի Իսրայելը, իսկ Թուրքիան շարունակելու է անել այն ամենը, ինչ ցանկանում է և չի պատժվելու:
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.