ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել որպես գումար տրամադրող հանդես եկող առանձին սուբյեկտների կողմից քաղաքացիներին մոլորության մեջ գցելով առերեւույթ հանցավոր սխեմաներով վերջիններիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելուն ուղղորդելու, դրա միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու մի քանի դեպքերի առնչվող նյութեր:
Մասնավորապես՝ 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում չորս քաղաքացիներ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ կամ ԱԱԾ առանձին-առանձին հաղորդում են տվել այն մասին, որ «Երեւան» տոնավաճառում գործող՝ «Գեւորգ Վահրամի Մկրտչյան» ԱՁ-ի հետ կատարել են տարբեր դրամական չափերով գործարքներ, որի արդյունքում ստացել են նախատեսված գումարի մի փոքր մասը, իսկ մնացած մասն այդպես էլ չեն ստացել:
Քաղաքացիների հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ արագ գումար տրամադրելու վերաբերյալ գովազդի հետքերով այդ անձինք այցելել են «Գեւորգ Մկրտչյան Վահրամի» անհատ ձեռնարկատիրոջ գրասենյակ, որտեղ նրանց տեղեկացրել են, որ վարկունակ ճանաչվելու դեպքում կարող են հավակնել իրենց կամեցած գումարին: Սակայն նրանց տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք այդ անհատ ձեռնարկատիրոջ աշխատակիցների հետ այցելեն տարբեր խանութներ եւ նրանց անվամբ ձեւակերպվեն տարբեր կենցաղային իրերի ապառիկ գնման վերաբերյալ վարկային պայմանագրեր:
Համաձայնելով գումար ստանալու այդ տարբերակին՝ քաղաքացիները գրասենյակի աշխատակցի հետ այցելել են կենցաղային իրերի վաճառքի տարբեր խանութներ, որտեղ ապառիկ վարկավորմամբ ձեռք են բերել տարբեր կենցաղային իրեր՝ հիմնականում բջջային հեռախոսներ եւ դրանց աքսեսուարներ: Ապա դրանք հանձնել են անհատ ձեռնարկատիրոջ գրասենյակ, կնքել այդ ապրանքների արժեքի 60 կամ 70 տոկոսն ստանալու վերաբերյալ պայմանագրեր, ապա ստացել գումարի մի փոքր մասը՝ մյուս մասը 2 օրից մինչեւ մեկ շաբաթվա ընթացքում ստանալու պայմանով: Սակայն, նշված ժամանակահատվածում գումարը չեն ստացել:
Գնահատելով նախապատրաստված նյութերով պարզված հանգամանքները՝ հետաքննիչները գտել են, որ քաղաքացիների եւ տվյալ անհատ ձեռնարկատիրոջ միջեւ առկա վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, ինչի հիման վրա նրանց կողմից կայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված (խարդախության) հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում այդ որոշումների օրինականության ստուգման շրջանակներում ուսումնասիրվել են բոլոր 4 դեպքերով նախապատրաստված նյութերը, որի արդյունքում պարզվել է, որ ապառիկ եղանակով ապրանք գնելու համար բանկի կողմից անձին վարկ տրամադրելու հարցում տվյալ անհատ ձեռնարկատերը որեւէ գործառույթ չի ունեցել եւ որեւէ միջնորդական ծառայություն չի մատուցել: Առկա չէ որեւէ տվյալ այն մասին, թե անհատ ձեռնարկատերը մատուցված ո՞ր ծառայության դիմաց է անձից կատարել փաստացի գանձումը ապրանքի արժեքի 40% կամ 30% տոկոսի չափով: Ընդ որում՝ ստացված փաստական տվյալներով քաղաքացիները կենցաղային ապրանքները խանութներից վարկավորման միջոցով ձեռք են բերել եւ դրանց արժեքից 40% կամ 30% տոկոսով ցածր արժեքով հիշյալ անհատ ձեռնարկատիրոջը վաճառել վերջինիս գրասենյակի աշխատակիցների ուղղորդմամբ:
Այսինքն նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ քաղաքացիները տվյալ անհատ ձեռնարկատիրոջ հետ գործարք են կատարել ակնհայտորեն իրենց համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, որից վերջինս առերեւույթ օգտվել է:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշումներով վերացվել են նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչների որոշումները եւ ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում կատարված գործարքից մյուս կողմի օգտվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի (վաշխառություն) հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Քաղաքացիներին հորդորում ենք զգուշավորություն ցուցաբերել նմանատիպ առաջարկներով հանդես եկող սուբյեկտների հետ հարաբերություններում, զերծ մնալ այնպիսի պայմաններով գործարքներից, որոնք իրենց մեջ պարունակում են նկարագրված սխեմաներով առերեւույթ հանցավոր դրսեւորումներ, իսկ դրանցից տուժելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.