Այս պրոցեսը, իմ կարծիքով, քաղաքական է, և հետապնդում է մեկ նպատակ. քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ ստոպ, որովհետեւ այն հակասում է սահմանադրությանը։ Այս մասին Արմնյուզ հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման տաղավարում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը՝
«Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսելու հստակ դիտարկումներ, հստակ բնորոշումներ, հստակ փաստեր, թե ո՞ր դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել, և ո՞ր դեպքում եմ ես կարգապահական խախտում թույլ տվել»,- ասաց նա։
Անդրադառնալով «Իմ քայլի» փաստարկներին, թե ինքը քաղաքական կապեր ունի, նախկինում զբաղվել է քաղաքականությամբ, նա նշեց՝ «Չկա որևէ արգելք, որ անձը երբևէ զբաղվել է քաղաքական գործունեությամբ չի կարող ինքը դառնալ ՍԴ-ի անդամ»։
Իսկ եթե որևէ անձ երբևէ կբերի մեկ փաստարկ, որ ինքը մասնակցել է քաղաքական որոշումների կայացմանը, վստահեցրեց, որ «մեկ վայրկյան անգամ չի պաշտոնավարի»։
«Իմ քայլի» մեկ այլ փաստարկ, թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը իր սանիկն է, եւ ինքը կարող է կաշկանդված լինել այդ կապով, Թովմասանի խոսքով աբսուրդի ժանրից է․ «Ձեզ վստահեցնում եմ՝ իմ կյանքում երբեք ձեռքով չեմ բարևել Ռոբերտ Քոչարյանին, երբեք մի սենյակում մենք միաժամանակ չենք գտնվել», ասաց նա՝ հավելելով, որ ավելին՝ հեռակա բանավեճ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ։
Հրայր Թովմասյանը նաեւ հերքեց իշխանության շրջանառած կասկածները, թե
Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը գրվել է ՍԴ-ից դուրս, ասաց ՝գրվել է ՍԴ աշխատակազմի կողմից՝ իր մասնակցությամբ. «Իշխանությունը մտավախություն ունի, թե այնտեղից ի՞նչ կարծիք է գալու: Վախենում եք, որ ձեր քաղաքական որոշումների դեմ կարծի՞ք է գալու»:
Արձագանքելով ԱԺ նախագահի հայտարարությանը, թե ՍԴ-ն չունի հանրային վստահություն, Հրայր Թովմասյանը ասաց. «Երբեմն այնպիսի դատողություններ են անում, որ դրանց մեկնաբանելու համար ուղեղի լուրջ վարժանք պետք է անես, որ հասկանաս: Չափման ի՞նչ մեխանիզմներով ենք որոշել՝ ՍԴ-ն ունի՞, թե՞ չունի հանրային վստահություն: Մեր քաղաքացիների քանի՞ տոկոսն է երբևէ ՍԴ որևէ որոշում կարդացել»:
Թովմասյանը հաստատեց, որ իր վրա ճնշումների փորձեր եղել են, այնուամենայնիվ, հայտարաեց, որ չի պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել. ««Մտերմական» հորդորներ, զրույցներ, վստահեցնում եմ, որ եղել են, բայց թույլ տվեք այսօր չհրապարակայնացնել: Ճնշում միշտ էլ կա, բայց ես չեմ պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել»:
Նա ընդգծեց՝ իր դեմ սկսված գործընթացը ոչ թե Քոչարյանի գործով որոշումն էր, այլ կանխատեսելի ՍԴ ունենալը, որը պետք է կատարի քաղաքական որոշումները կամ փաթեթավորի այդ քաղաքական որոշումները, ինչը ըստ նրա՝ պետության վերջն է․ «ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի»։
ՍԴ նախագահը հայտարարեց, որ չի նահանջելու, քանի որ համարում է, որ ՍԴ-ն սահմանին իրեն վստահված տարածքն է․ «Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է՝ ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այսօր դա մեր սահմանին ինձ վստահված տարածքն է Սահմանադրական դատարանը։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ-որ մեր այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը»։
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի քառօրյայի օրակարգում է «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծը, որ նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.