Սեպտեմբերի 25-ին ք․ Ծաղկաձորում ավարտվեց դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որը Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (այսուհետ ԴՄՄՖ) ծրագրով անցկացվում էր առաջին անգամ Հայաստանի առաջարկով՝ Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի անմիջական կազմակերպմամբ: ԴՄՄՖ հաստատած կանոնադրության համաձայն առաջնությանը իրավունք ունեն մասնակցելու 15-ից 18 տարեկան դպրոցական մարզիկներ: 1-ին անգամ կազմակերպվող ստուգատեսին մասնակցել է 7 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Բելառուսի,Վրաստանի, և Բուլղարիայի 48 մարզիկ : Հայաստանը ներկայացել է 8 թիմով (չորս դպրոցակն թիմ և չորս հավաքական թիմ): Առաջնությունն ընթացել է աղջիկների և պատանիների 2 խմբում :
Լուսավոր Հայաստանը» Արման Բաբաջանյանից ակնկալում է վերադարձնել մանդատը
Առաջնության արդյունքները հետևալն են’ Աղջիկների դպրոցական հավաքական’ Ռուսաստան-1-ին տեղ ,Բուլղարիա-2-րդ տեղ, Հայաստան (Ջրվեժ )3-րդ տեղ: Տղաների դպրոցական հավաքական’ Բուլղարիա-3-րդ տեղ, Հայաստան՝ Երևանի 119- դպրոց -2-րդ տեղ, Հայաստան Գյումրու 26 դպրոց -1-ին տեղ : Հավաքական տղաներ ‘ Հայաստան 1 -1-ին տեղ, Ուկրաինա -2 –րդ, Հայաստան 2 — 3-րդ: Հավաքական աղջիկներ’ Ուկրաինա 1-ին տեղ , Երկրորդ տեղը հավասար կիսեցին Հայաստանը և Հնդկաստանը: Նշենք,որ Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահն է Արայիկ Մեհրաբյանը, առաջնության գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: Առաջնության մասնակիցները յոթ օր շարունակ Հայաստանում գնտվելով՝ հասցրել են այցելել պատմամշակութային վայրեր, Սևան, Շախմատի տուն, որտեղ նաև խաղ են ցուցադրել , հետաքրքիր ժամանց կազմակերպել :
Մասնակիցները մեր թղթակցի հետ զրույցում նշեցին, որ տպավորված են մրցաշարով և Հայաստանում իրենց անցկացրած օրերով: Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի ՝ Արման Այվազյանի խոսքով՝ դպրոցական սպորտի համաշխարհային պատմության մեջ Հայաստանը հաստատվեց որպես դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության անցկացման հիմնադիրը և անմիջական կազմակերպիչը: Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը արդեն իսկ կարող ենք համարել ավանդական և այն ԴՄՄՖ ծրագրով կանցկացվի երկու տարին մեկ անգամ տարբեր երկրներում։ Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և շախմատի ՀՀ ֆեդերացիայի աջակցությամբ: Փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.