Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 5–ին կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ քաղաքագետ Արա Պապյանի։ Քոչարյանի որդին պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները և զրպարտության համար 2 մլն դրամ փոխանցել։
Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Արա Պապյանի կողմից 2018թ. օգոստոսին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված արտահայտությունները։ Մասնավորապես Պապյանը հայտարարել էր, թե անձամբ դեպքեր գիտի, «երբ օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, որ օրինակ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի (խմբ. խոսքը Սեդրակ Քոչարյանի մասին է), անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»։ Մեկ այլ դրվագով էլ, Պապյանը պատմել է, թե իբր իր դեսպան եղած ժամանակ, երբ խոսել է պատվիրակություններ բերելու մասին, անմիջապես ասել է՝ բերեք, իմ հյուրանոցում տեղավորեք։
Ըստ հայցվոր կողմի՝ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։
Հայցվոր կողմը համարում է, որ ներկայացված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանող կողմը։
Պատասխանող կողմը, սակայն, ամբողջությամբ չի ընդունում և առարկում է ներկայացված հայցային պահանջների դեմ։ Պատասխանողի պնդմամբ՝ լրատվամիջոցին տված հարցազրույցում տեղ գտած պնդումները, մասնավորապես, հեռախոսների բիզնեսին շուկայից ապօրինի կերպով դուրս մղելու փաստերը համապատասխանում են իրականությանը, իսկ ինչ վերաբերվում է իր հյուրանոցում տեղավորելու դրվագին, ապա դա, ըստ պատասխանողի, չի վերաբերվում Սեդրակ Քոչարյանին։
Այսօրվա նիստում պատասխանող Արա Պապյանը հայտարարեց, որ հեռախոսային բիզնեսը խլելու մասին տեղեկությունները լսել է Ամիրյան փողոցում գտնվող խանութներից մեկում, որի հարևանությամբ հեռախոսների խանութ կար։
«Ինձ պատմեցին, որ գիշերը КГБ–ից եկել են, զգուշացրել, որ վաղվանից հեռախոսի առևտուր չեք անելու, քանի որ սրանով Սեդրակ Քոչարյանն է զբաղվելու, իսկ հաջորդ օրը իրենց տարել են КГБ–ի պադվալ, ծեծել են, հետո դուրս են եկել՝ փակել են խանութը ու թռել են Մոսկվա»,–պատմեց պատասխանողը։
Հայցվոր Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը հայտարարեց, որ պատասխանողը վկայակոչում է փողոցում լսած խոսակցությունները և անգամ չի ճանաչում այն մարդկանց, որոնք կարող են հատագայում վկայություն տալ։
Փաստաբանը հետաքրքրվեց, թե արդյոք պատասխանող կողմը պատրա՞ստ է այդ անձանց անունները տալ և նրանց, որպես վկա հրավիրել դատարան, որպեսզի վերջիններս որոշակի տեղեկատվություն տրամադրեն։
Այսօրվա նիստին դատավորը կողմերի միջև բաշխեց ապացույցների պարտականությունը և ժամանակ տվեց պատասխանող կողմին, որպեսզի վերջիններս միջնորդություն ներկայացնեն այս գործով վկաներ հրավիրելու վերաբերյալ։ Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 5–ին։
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.