Քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ խմբավորումների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծում առանց որևէ իրավական հիմքերի ամրագրվել են քրեական աշխարհում չգրված կանոնները։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծին։
«Բոլորս էլ հասկանում ենք, որ քրեական աստիճանակարգությունը գոյություն ունեցող կանոն է, սակայն չկա որևէ իրավական ակտ, որը կսահմանի, թե ինչ է, օրինակ, նշանակում «օրենքով գող»։ Այն, որ բոլորը գիտեն, թե դա ինչ է, քիչ է, որ դրա համար անձին ենթարկեն քրեական պատժի։ Պատկերացրեք իրավիճակ, երբ մի մարդ գալիս է և ասում, որ ինքն «օրենքով գող» է, հիմա ի՞նչ, պետք է այդ մարդուն դատե՞ն դրա համար»,–ասաց նա։
«Օրինակ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես են հաստատելու աստիճանակարգ տալու հանգամանքը, իրենք պատկերացնում են, որ 10 «օրենքով գող» գալու են և հաստատեն, որ իրենք են տվյալ անձին կնքել որպես «օրենքով գո՞ղ», ծիծաղելի է հնչում»,– նկատեց Աթանեսյանը։
Իրավաբանի համար հասկանալի է, թե ինչի դեմ է ուզում պայքարել պետությունը, սակայն պայքարի այս ձևը, ըստ նրա, բավականին խոցելի է։
«Կամ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ, օրինակ, ցանկացած մի խմբակ, որը կունենա իր ենթամշակույթը քրեական կյանքի մասին, կարող է որակվել որպես քրեական ենթամշակույթ կրող խմբա՞կ։ Եթե մենք խոսում ենք բանդաների և հանցավոր համագործակցությունների մասին, ապա դա գործող քրեական օրենսգրքով արդեն իսկ կարգավորված է»։
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ այն երկրներում, որտեղ այս նորմերն ամրագրվել են, կիրառելիության առումով խնդիրների են բախվել, օրինակ, Ռուսաստանն ու Վրաստանը. «Նախկինում, եթե «օրենքով գողին» հարցնում էին նրա աստիճանի մասին, նա իրավունք չուներ հերքելու, որ ինքն «օրենքով գող» է, սակայն, օրինակ, Ռուսաստանում այժմ այդ խնդիրը չկա. «օրենքով գողը» կարող է նաև ոստիկանին չհաստատել, որ ինքը «օրենքով գող» է, չհրաժարվել, սակայն չհաստատել, նման դեպքում ինչպե՞ս են ապացուցելու»,– նկատեց փաստաբանը։
Իրավաբանը նաև հիշեցրեց, որ «օրենքով գողերը» տարբեր երկրներում, այդ թվում Հայստանում, զսպող դեր են տանում փողոցային հանցավորության դեմ պայքարում, քրեակատարողական հիմնարկներում և այլ ոլորտներում։
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Ըստ նախագածի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.