ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Երեւանի ընդհանուր իրավասության դատարան որպես լրացուցիչ փաստաթուղթ կտրամադրեն նախկինում իրենց ներկայացրած 3 միջնորդությունների պատճենները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Բանն այն է, որ հուլիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցման եւ ՍԴ դիմելու մասին որոշումների բեկանումից հետո, երբ գործը պետք է ուղարկվեր Առաջին ատյանի դատարան, պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Սակայն ինչպես արդեն հայտնել ենք, մեկ այլ քրեական գործի շրջանակում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ում վարույթում գտնվում էր սույն գործը, դադարեցվեցին, եւ պաշտպանների միջնորդությունները չքննարկվեցին։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն էր, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ ՀՔԾ քննիչի կողմից Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարվեց մեկ այլ՝ պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում, որով ավելի վաղ մերժվել էր քրեական գործի հարուցումը։ Դրանից հետո լիազորությունները դադարեցվեցին, եւ անհրաժեշտություն առաջացավ վերաբաշխել դատավորի վարույթում եղած գործերը։ Հավելենք, որ Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խուզարկության ընթացքում առգրավել էին այն ամենը, ինչը վերաբերելի էր Քոչարյանի եւ մյուսների գործին։ Սրանից մեկ ամիս անց՝ արդեն երեկ՝ օգոստոսի 19-ին, պարզ դարձավ, որ Քոչարյանի եւ մյուսների գործը մակագրվել է նոր դատավորի՝ Աննա Դանիբեկյանին։
Նշենք նաեւ, որ պաշտպանական կողմը գործի՝ նոր դատավորի մակագրման մասին պաշտոնապես դեռեւս չի ծանուցվել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.