ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներին վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ բնակչությանը վարկերի տրամադրման ծառայություններ մատուցելու պատրվակով ստեղծվել են մի շարք կազմակերպություններ, որոնք գործել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում և համացանցում «Վարկով.էյ եմ» /varkov.am/, «Վարկս.էյ եմ» /varks.am/ հղումներով ծառայություններ են գովազդել, մինչդեռ պարզվել է, որ նշված կազմակերպություններն իրականում վարկային կազմակերպություններ չեն. երբ անձը դիմել է նրանց, ընկերության ներկայացուցիչն անձին ուղեկցել է որևէ տեխնիկայի կամ շինանյութի խանութ և միջնորդ է հանդիսացել նրա անվամբ ապառիկով ապրանքներ ձեռք բերելու հարցում, որից հետո հայտնել են, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է ձեռք բերել խանութից գնված ապրանքները՝ վճարելով դրա արժեքի 65 տոկոսը: Ստանալով ապրանքները՝ խաբեությամբ քաղաքացիներին ամբողջությամբ կամ մասնակի չեն վճարվել այդ գումարները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ կազմակերպության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325–րդ հոդվածի 2-րդ մասով (24 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով (6 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով (4 դրվագ): Վարկերի տրամադրման համար կեղծ տեղեկանք տրամադրող ընկերությունների տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով /15 դրվագ/, մյուս 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325–րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է բնակչությանը զերծ մնալ նման գործարքներ կատարելուց, քանզի անձինք, իրենք իսկ համաձայնելով կատարել նման գործարքներ, ներքաշվում են հանցավոր սխեմայի մեջ, և վարկային ծառայություններ ձեռք բերելու համար դիմել միայն լիցենզավորված կազմակերպություններին:
- 13:20Դատարանը Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց
- 12:46Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը
- 11:10Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին. ՀՔԾ
- 12:10Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը
- 11:10Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ
- 12:10ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել Պյատիգորսկում հրդեհի վայրից, որտեղ, հավանաբար, մահացել է Աշոտ Կարապետյանը
- 11:10Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է․ Դատախազություն
- 11:10«Ճվճվ Արոյի» որդին արդարացվել է
- 11:10Ցուցմունք կորզելու հետ կապված աղմկահարույց տեսանյութը արվել է շուրջ 10 տարի առաջ․ Ոստիկանություն
- 11:10Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ
05.12.2019 | 15:10
05.12.2019 | 14:10
05.12.2019 | 13:20
05.12.2019 | 12:46
05.12.2019 | 12:10
05.12.2019 | 11:10
04.12.2019 | 15:10
04.12.2019 | 14:05
04.12.2019 | 13:10
04.12.2019 | 12:10
04.12.2019 | 11:10
03.12.2019 | 14:50
03.12.2019 | 14:10
03.12.2019 | 13:10
03.12.2019 | 11:10
02.12.2019 | 16:12
02.12.2019 | 14:10
02.12.2019 | 13:10
02.12.2019 | 11:10
30.11.2019 | 14:50
30.11.2019 | 14:10
30.11.2019 | 13:10
30.11.2019 | 12:10
30.11.2019 | 11:10
29.11.2019 | 14:10
29.11.2019 | 13:10
29.11.2019 | 12:10
29.11.2019 | 11:10
28.11.2019 | 15:10
28.11.2019 | 14:10
28.11.2019 | 13:10
28.11.2019 | 12:10
28.11.2019 | 11:10
27.11.2019 | 15:34
27.11.2019 | 14:10
27.11.2019 | 13:10
27.11.2019 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.