Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2014 թվականին ստորագրված գաղտնի փաստաթղթից, ՀՀԿ-ում սկսել են խուճապի մատնվել, քանի որ մտածում են, որ այդ փաստաթուղթը կարող է հրապարակվել, և իրենց համար խնդիրներ առաջանան։
«Հանրապետականները խուճապի մե՞ջ են, ինչի՞ց են վախենում» հարցին ի պատասխան՝ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ զարմացավ, այնուհետև վստահեցրեց՝ ՀՀԿ-ի ներսում որևէ խուճապ չկա։
«ՀՀԿ-ի ներսում ե՞րբ եք խուճապ տեսել։ Արմեն Աշոտյանը հանգստանում է, բարի հանգիստ իմ ընկերոջը, պարոն նախագահն աշխատանքի մեջ է. նորմալ աշխատանքային տրամադրությամբ, մեր կուսակցական կառույցները նույնպես աշխատում են։ Վերջերս ենք մեր կուսակիցների հետ Դիլիջանում հանդիպել, 200-ից ավելի երիտասարդների հետ տարբեր հարցեր ենք քննարկել։ Մենք մեր գործով ենք զբաղվում»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ խուճապ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունում է լինելու, և գնալով ներկայիս վիճակը դրան է տանելու: Ավելին, գլխավոր խուճապը լինելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։
«Իրենց խաղերը, թե նախկին իշխանությունն է ստորագրել, չեն անցնելու, եթե նախկինը ստորագրել է, իրենք թող չվավերացնեն։ Նոր իշխանությունը մինչև այժմ խոսում է ՀՀԿ-ից։ ՀՀԿ-ում ոչ միայն խուճապ չկա, այլև այն Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր ու հիմնական այլընտրանքն է, ինչն այս ընթացքում ցույց տվեց։ ՀՀԿ-ն և՛ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին էր պատասխանում, և՛ գործ էր անում, ուժեղացնում էր իր կուսակցական կառույցները, և՛ երիտասարդների էր անդամագրում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնեք, որ օրերս Նիկոլ Փաշինյանն ամփոփելով իր արձակուրդը՝ խոսել էր գաղտնի մի փաստաթղթից, որը ստորագրվել է նախորդ իշխանությունների ժամանակ։
«Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետևություններ չանել, վերցնել ինձ հետ՝ նաև արձակուրդի ընթացքում կարդալու: Կարդացի, ինչով է կարևոր այդ փաստաթուղթը, որ հիմա էլ իմ սեղանին դրած է, կարևոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն:
Երբ որ այս փաստաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետևյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում և ինչ-որ առումով նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարևոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ՝ այս փաստաթղթի հեղինակներն իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»,- ասել էր վարչապետը։
Նշենք, որ վարչապետի նշած փաստաթղթի վերաբերյալ Է. Շարմազանովն օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում հայտնել էր իր կարծիքը։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.