«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-իօդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում:
Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից:
Քննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում Է սկսել Շերեմետեւո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին ՏԱԱՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայն:
«Ներկայումս պատահարի վայրում աշխատում Է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված Է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքների եւ պատճառների պարզմանը»,-ասել Է Մարկովսկայան:
Իր ստուգումն Է անցկացնում նաեւ Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը: Ինչպես ՏԱԱՍ-ին հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան, Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել Է Շերեմետեւո օդանավակայանում վերերկրյա սպասարկման պլանային ստուգում, որի ընթացքում գնահատական կտրվի նաեւ այդ ավիացիոն իրադարձությանը:
Հուլիսի 19-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 01:00-ին «Հյուսիսային քամի» ավիաընկերության ինքնաթիռը, որը Շերեմետեւո օդանավակայանից կատարում Էր Մոսկվա-Երեւան չվերթը, դադարեցրել Է վերթիռը թափավազքի փուլում: Թռիչքա-վայրԷջքային գոտում գետնավարման ժամանակ տեղի Է ունեցել խցիկի ծխոտում ինքնաթիռի առջեւի մասում: Օդանավի հրամանատարն արտակարգ արգելակման եւ տարահանման որոշում Է ընդունել:
«Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթը թափավազքի ժամանակ ուղեւորային սալոնում զգացվել Է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել Է վերթիռը եւ թռիչքավայրԷջքային գոտին ազատվելուց եւ շարժիչներն անջատելուց հետո կազմակերպել Է ուղեւորների (162 չափահաս, 11 երեխա) տարհանում վթարային փչովի սանդուղքներով»,-հաղորդել Է ավիաընկերությունը:
Բոլոր ուղեւորներին տեղավորել են օդանավակայանի շենքում, նրանց տրամադրվել են սնունդ եւ զովացուցիչ ըմպելիքներ: Ուղեբեռը դատարկած Է օդանավից եւ բեռնվում Է պահուստային ինքնաթիռում:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.