Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քննարկմանը հրավիրել են կառավարության ներկայացուցիչներին՝ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարին, որոնք չեն ներկայացել։
«Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ և հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչո՞ւ երկու նախարարները, որոնք շահագրգիռ տեսքով հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ են տալիս Սևանի հետ կապված, այսօր այստեղ չեն պատասխանելու մեր հարցերին», — ասաց Զոհրաբյանը:
Իսկ մինչ այդ նա նշեց, որ Սևանա լիճն այսօր հիվանդ է և սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ։ «Բոլորս հասկանում ենք, որ Սևանը ազգային անվտանգության խնդիր է, բոլորս էլ ընդունում ենք, որ Սևանն այսօր հիվանդ է և սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատեց, որ այս խնդիրը բազմիցս բարձրացվել է բնապահպանների կողմից, բայց այդպես էլ արձագանք չի ստացվել: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որպես պատգամավոր՝ ինքը բազմիցս տեղեկացվել է, որ տարիներ շարունակ ստացվել են դրամաշնորհներ Սևանի ափամերձ հատվածների մաքրման համար, մինչդեռ դրանք ըստ նշանակության չեն օգտագործվել։
«Ես չեմ խախտի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց իրավունք ունեմ ողջախոհ կասկածներ ունենալ, որ այդ գումարներն ուղղակիորեն անխղճորեն փոշիացվել են, ինչը հիմք եղավ, որ ԲՀԿ-ն հանդես գա նման նախաձեռնությամբ», — ասաց Զոհրաբյանը:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.