ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել է: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեի կայքէջից։
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 12-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 և 1996թթ.:
Իրականացված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի՝ 27-ամյա երիտասարդի պայուսակի միջից հայտնաբերվել է 5 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ` յուրաքանչյուրը 0.45 գրամ, 0.67 գրամ, 0.43 գրամ, 0.42 գրամ և 0.45 գրամ կշռով, ևս 11 հատ փաթեթ էլ՝ դեղնականաչավուն նյութի պարունակությամբ՝ ընդհանուրը 10.27 գրամ կշռով:
Բացի այդ, վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս 2 հատ փաթեթ՝ բյուրեղանման զանգվածներով՝ 0.44 գրամ և 0.69 գրամ կշռով:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը 2019թ. հուլիսի 13-ին ստացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել է վարույթ: 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթներում առկա բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին», իսկ դեղանականաչավուն զանգվածը՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1992թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
- 14:10«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար
- 12:10Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանի՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը
- 11:10Ինչպես են ոստիկանները ձերբակալում ՊԵԿ պաշտոնատար անձանց․ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
- 12:10Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել
- 11:10Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում․ Քրեակատարողական ծառայություն
- 14:59Դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննող դատավորին
- 11:10Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ
- 13:20Դատարանը Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց
- 12:46Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը
- 11:10Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին. ՀՔԾ
11.12.2019 | 13:10
11.12.2019 | 12:10
11.12.2019 | 11:10
10.12.2019 | 14:10
10.12.2019 | 13:10
10.12.2019 | 12:10
10.12.2019 | 11:10
09.12.2019 | 15:10
09.12.2019 | 12:10
09.12.2019 | 11:10
07.12.2019 | 14:10
07.12.2019 | 13:10
07.12.2019 | 12:10
07.12.2019 | 11:10
06.12.2019 | 14:59
06.12.2019 | 14:17
06.12.2019 | 13:10
06.12.2019 | 12:10
06.12.2019 | 11:10
05.12.2019 | 15:10
05.12.2019 | 14:10
05.12.2019 | 13:20
05.12.2019 | 12:46
05.12.2019 | 12:10
05.12.2019 | 11:10
04.12.2019 | 15:10
04.12.2019 | 14:05
04.12.2019 | 13:10
04.12.2019 | 12:10
04.12.2019 | 11:10
03.12.2019 | 14:50
03.12.2019 | 14:10
03.12.2019 | 13:10
03.12.2019 | 11:10
02.12.2019 | 16:12
02.12.2019 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.